• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Փեզեշքիանը մուսուլմանական երկրներին անվտանգության դաշինք ձևավորելու կոչ է արել. «Հարևաններ» Փեզեշքիանը մուսուլմանական երկրներին անվտանգության... 20:05
Օրը՝ 60 վայրկյանում | 26.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 26.08.2026 20:33
Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ Հարցազրույց Թագուհի Ղազարյանի հետ 11:58
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
2025 թվականը դիմավորում ենք էականորեն ավելի խաղաղ, կայուն, անվտանգ միջավայրում․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
00:1401 Հնվ, 2025

2025 թվականը դիմավորում ենք էականորեն ավելի խաղաղ, կայուն, անվտանգ միջավայրում․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի առթիվ։ Դրանում ասված է․

«Սիրելի՛ ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

2024 թվականն ահա պատմություն է այլևս: Բայց այդ պատմությունն առանձնանում է իր էությամբ ու բովանդակությամբ: 2024 թվականին ձևավորվեց և այսօր, հիմա յուրաքանչյուրիդ առաջ է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը:

Սա շրջադարձային կետ է մեր պատմության համար, որովհետև այդ գաղափարախոսությամբ առաջարկվում է այլ դիտանկյունից նայել ոչ այնքան և ոչ միայն մեր անցած ճանապարհին, այլև մեր ապագային: Առաջին հերթին՝ մեր ապագային: Իրական Հայաստանի գաղափարախոսությունն առաջարկում է այլ դիտանկյունից նայել մեր պետությանը, նրա գործառնական նշանակությանը, մեր ներքին և արտաքին հարաբերություններին, մեր տարածաշրջանին ու աշխարհին, առաջարկում է, որ այլ դիտանկյունից նայենք ինքներս մեզ, որպես հավաքական ամբողջություն և մեզնից յուրաքանչյուրն ինքն իրեն, իր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության հետ իր հարաբերություններին:

Իրական Հայաստանը Խաղաղության մեր օրակարգի հայեցակարգային, գաղափարական հիմքն է ու հիմնավորումը, և ուղիղ եմ ուզում ասել, առանց Իրական Հայաստանի գաղափարախոսության Խաղաղության օրակարգի իրագործումն անհնար է: Այսօր շատերն են հանդես գալիս հասկանալի հարցադրումով. իսկ որքանո՞վ են իրագործելի և իրատեսական Իրական Հայաստանի գաղափարախոսությունն ու դրա վրա հիմնված Խաղաղության օրակարգը:

2018 թվականի մարտի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշմամբ և այլ գործընկերների հետ խորհրդակցելով՝ ձեզ ներկայացրի Հայաստանում ժողովրդի իշխանություն հաստատելու` իշխանության փոփոխություն, ի վերջո Հեղափոխություն իրականացնելու ծրագիրն ու հայեցակարգը, և այդ հայեցակարգի ներկայացման պահին հայաստանցիների ճնշող մեծամասնությունը դա որքան էլ ցանկալի, նույնքան անիրատեսական էր համարում, ըստ էության անհնար:

Բայց Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա Հեղափոխությունը տեղի ունեցավ՝ համարձակության, հետևողականության, շրջահայացության, նախապես որդեգրված հստակ ռազմավարության ու մարտավարության, բայց նաև ճկունության և ստեղծագործականության, ինչպես նաև բոլորիդ աջակցության շնորհիվ: Խաղաղության օրակարգի պարագայում իրավիճակը, իհարկե, նույնը չէ, որովհետև դրա իրագործումը կախված է ոչ միայն մեր ժողովրդից ու Կառավարությունից:

Բայց երկու իրավիճակները նման են այնքանով, որ ես առաջարկում եմ քննարկել և կենտրոնանալ մե՛ր և ոչ թե ուրիշների անելիքների և ասելիքների վրա, և սա հաջողության եթե ոչ երաշխիք, առնվազն էական պայման է: Այդպես մենք վարվեցինք 2024 թվականի ապրիլ-մայիսին, երբ նախ Ազգային ժողովի ամբիոնից ներկայացրի Իրական Հայաստանի հայեցակարգը, և մեր Կառավարությունը խորհրդարանական մեծամասնության և ժողովրդի աջակցությամբ կարողացավ բավարար կամք և վճռականություն ցուցաբերել Բերքաբեր-Կիրանց-Ոսկեպար հատվածում սահմանազատման, իմ գնահատմամբ, ճակատագրական գործընթացը մեկնարկելու համար:

Սիրելի՛ ժողովուրդ, սահմանազատման գործընթացը, ի հեճուկս բոլոր քննադատությունների, հաջողության պատմություն է, մեր պետության, անկախության, անվտանգության ու բարեկեցության կարևորագույն անկյունաքար:

Գնացեք և սեփական աչքերով տեսեք սահմանազատված Կիրանցը, և ձեզ համար պարզ կլինի, թե ինչ նկատի ունենք անկախություն, անվտանգություն ասելով, ինչ նկատի ունենք Իրական Հայաստան և Խաղաղության օրակարգ ասելով: Գիտեմ, որ այսօր բազմաթիվ տներում և ընտանիքներում, համայնքներում և բնակավայրերում կան բազմաթիվ պրոբլեմներ, դրանցից շատերին Կառավարությունը լուծումներ է առաջարկել և կոնկրետ լուծումներ տվել, շատերը շարունակում են մնալ չլուծված: Վստահ եմ, ուղղակի կասկած չունեմ՝ այդ բոլոր խնդիրները հերթով կստանան իրենց լուծումը, և մենք հետևողականորեն զբաղվելու ենք դրանց խորքային լուծմամբ:

Բայց տարեմուտի այս ուղերձում չեմ անդրադառնում այդ խնդիրներից ոչ մեկին ոչ թե նրա համար, որ չեմ ուզում արձանագրել, խորությամբ չեմ ըմբռնում դրանց կարևորությունը, այլ պարզապես այսօր ուզում եմ առավել ընդգծել այն հանգամանքը, որ մենք գտնվում ենք, դեռ գտնվում ենք խաչմերուկի վրա, ռազմավարական ու պատմական ընտրության առաջ, և մեր այդ ընտրությունից է կախված մնացած բոլոր հարցերի կապակցությամբ մեր բովանդակային ընկալումը:

Իրական Հայաստանը՝ 29.743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը, պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա ոչ միայն Կառավարության ու խորհրդարանական մեծամասնության, այլև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար, և այդ գաղափարախոսության առանցքային ընկալումն այն է, որ պետությունն իր քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, երջանկությունն ապահովելու, ինքնությունը պահպանելու և զարգացնելու գործիք է և ուրիշ ոչինչ:

Եվ ուրիշ ոչինչ՝ չնայած այն ընդգրկում է գործնականում ամեն ինչ, և այդ ամեն ինչը տեղավորվում է վերը թվարկած իմ հասկացությունների մեջ, և անվտանգության, բարեկեցության, ազատության, երջանկության, ինքնության պահպանման և զարգացման այս նպատակին հասնելու մի ճանապարհ կա՝ կրթություն և աշխատանք, աշխատանք և կրթություն: Կրթություն և աշխատանք, նաև Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, նրա նրբություններն ու երկընտրանքները, մարտահրավերներն ու հնարավորություններն ավելի ամբողջական և մանրամասն հասկանալու համար, որովհետև համոզված եմ՝ բոլոր այն պրոբլեմները, որ ունենում ենք և ունենք արտաքին և ներքին քաղաքականության ոլորտում, տնտեսության ու պետական կառավարման մեջ, իրավական, հանրային, քաղաքական բնագավառներում, այդ թվում՝ գաղափարախոսական վակուումի ու պատրաստության պակասության կամ հաճախ բացակայության հետևանք են:

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ քաղաքացիներ,

Սա իմ 7-րդ ամանորյա ուղերձն է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում: Այդ ուղերձները հղվել են տարբեր իրավիճակներում, ունեցել են տարբեր տրամադրություններ՝ էյֆորիայից մինչև տրտմություն, բայց դրանց բոլորի հիմքում դրված է եղել ռազմավարական մի նպատակ. գտնել ճանապարհն ու բանաձևը մեր պետության ու պետականության, անկախության և ինքնիշխանության ոչ միայն զարգացման, այլև հարատևության համար:

Եվ համոզված եմ, այսօր համոզված եմ՝ այդ բանաձևն ու գաղափարախոսությունը գտնված են, և դա Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է, որ մեզ հնարավորություն է տալիս առաջ գնալ, որ մեզ հնարավորություն է տալիս իրագործել պետականության, անկախության հարատևության օրակարգը, և այդ օրակարգի բարեհաջող իրագործումը կախված է նաև նրանից, թե մենք ինչքան և ինչպես կաշխատենք, թե մենք ինչքան և ինչպես կսովորենք պետություն ունենալ, հարատև պետություն ունենալ:

Իսկ աշխատանքը և կրթությունը փոխվելու ու վերափոխվելու մասին են, ավելի գրագետ, ավելի մրցունակ, ավելի իմացող, ավելի խորաթափանց լինելու մասին են՝ հիմնված պետության հարատևության օրակարգից բխող անհրաժեշտությունների վրա: Մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք, սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, մենք պետք է փայփայենք ու պաշտպանենք մեր արժեքները, մեր ինքնությունը ու մենք պետք է փոխվենք ու վերափոխվենք:

Սա է 2025 թվականի տարեմուտի իմ ուղերձի առանցքային ասելիքը, և այն, որ 2025 թվականը դիմավորում ենք էականորեն ավելի խաղաղ, էականորեն ավելի կայուն, էականորեն ավելի անվտանգ միջավայրում, էականորեն ավելի անկախ, էականորեն ավելի ինքնիշխան, էականորեն ավելի վստահ, քան նախկինում, ահա այս ամենը Իրական Հայաստանի, աշխատանքի և կրթության, փոխվելու և վերափոխվելու ռազմավարության արդյունք է: Այդ արդյունքը պետք է գնահատենք և այդ արդյունքը պետք է զարգացնենք, բայց սրա համար այդ արդյունքը նախ պետք է ճանաչենք, նախ պետք է տեսնենք:

2024 թվականը վերջին քսան տարվա համեմատության մեջ ամենախաղաղ և ամենահանգիստ տարին է եղել մեր երկրի համար, և այս փաստը, իրոք, պետք է խորությամբ ու լրջորեն վերլուծել: Այդ փաստի վրա հիմնվելով՝ պետք է ունենալ հաջորդ՝ ավելի հանգիստ ու ավելի խաղաղ տարին, հետո՝ երրորդ ավելի հանգիստ ու խաղաղ տարին, հետո՝ հնգամյակը, հետո՝ տասնամյակը, հետո՝ հարյուրամյակը և այդպես շարունակ: Մենք գնում ենք այդ ճանապարհով, և սա է այն ճանապարհը, որով պիտի առաջնորդվենք և որով պիտի առաջնորդենք:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը: Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը և շնորհավոր Նոր տարի»:

Դիտումների քանակ257
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Կառավարությունը պետական համաֆինանսավորման ծրագրերը բյուջեից 1 մլրդ 255 մլն դրամով համաֆինանսավորելու մասին որոշում ընդունեց 11:5527 Օգս, 2026
  • ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Նեպալում և Չինաստանում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքներին 11:5227 Օգս, 2026
  • Հայտնի չէ՝ Հայաստանի հարցը արդյոք լրջորեն կքննարկվի՞ նոյեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի նիստում. Մասադիկով 11:5027 Օգս, 2026
  • Որ ասում ենք՝ խաղաղությունը կա, թե չկա՝ սրա մասին է. Փաշինյանը՝ Ներքին Հանդում խաղահրապարակի կառուցման մասին 11:4827 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում ունեցել ենք արդեն ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշ, այլ ՀՆԱ-ի 6 տոկոս աճ. Փաշինյան 11:4127 Օգս, 2026
  • Դուք կտրվել եք իրականության զգացումից, հասկանո՞ւմ եք ձեր ասածի աբսուրդը. Ռուբեն Ռուբինյանը՝ Արթուր Խաչատրյանին 11:3827 Օգս, 2026
  • «Թալինի լիմոնադի» արտադրամասում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ․ արտադրությունը կասեցվել է 11:3427 Օգս, 2026
  • Փաստացի մեզ համար ապաշրջափակումն ավելի շուտ է սկսվել իրագործվել, քան Ադրբեջանի համար. Ռուբինյանը՝ ընդդիմադիրներին 11:2927 Օգս, 2026
  • Երերույքի տաճարում հնավայր-թանգարան ենք հիմնադրում. վարչապետ 11:2027 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ընթացքին 11:0827 Օգս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0027 Օգս, 2026
  • Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում կրակ է բռնկվել. ուղևորները տարհանվել են 10:5327 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանը երեք մասնակից ունի 10:3727 Օգս, 2026
  • Հայաստանի Հանրապետությունը Լեհաստանում ռազմական կցորդ կունենա 10:2727 Օգս, 2026
  • Ողջ կյանքը նվիրեց արվեստին․ կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը 10:0627 Օգս, 2026
  • Գավառում «Գազել» է գլխիվայր շրջվել․ կան տուժածներ 10:0327 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Ոչ պետական բուհերը կմիավորվեն և կխոշորանան. լիցենզավորման նոր պահանջներ են սահմանվել 10:0027 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0027 Օգս, 2026
  • «Խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժեր են նշանակվել երկու դատախազի նկատմամբ 09:4027 Օգս, 2026
  • Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Էջմիածին, Վանաձոր քաղաքներում, Արևաշող, Մեծավան բնակավայրերում 09:3227 Օգս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 09:1627 Օգս, 2026
  • Երևանի Մոլդովական փողոցում վագոն-տնակ է այրվել 08:5527 Օգս, 2026
  • Միջին նորոգման աշխատանքներ՝ Երևան-Սևան ճանապարհին 08:3727 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է 08:2027 Օգս, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ 08:1527 Օգս, 2026
  • Օրը սկսեցինք 25 կմ հեծանվային զբոսանքով․ վարչապետ 08:0127 Օգս, 2026
  • Էջմիածնի ամենահեռավոր թաղամասում նոր դպրոց է կառուցվում 01:0327 Օգս, 2026
  • Հրապարակվել են ՖԻԴԵ-ի շախմատի օլիմպիադայում Հայաստանի հավաքականների կազմերը 00:5927 Օգս, 2026
  • «Դեռ չեմ որոշել՝ մտնել ռինգ, թե ոչ». ոչ պետական բուհերը` խոշորանալու պահանջին ընդառաջ 00:5227 Օգս, 2026
  • Ըմբիշ Սամվել Գրիգորյանը Poland Open միջազգային մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել 00:4927 Օգս, 2026
  • Երևանի Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մարվել է․ կանխվել է տարածումը դեպի հարակից տներ 00:2227 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը դեռ չի վերաբացվի. ԻՀՊԿ 23:5826 Օգս, 2026
  • Առաջ վա՞տ էիք վերաբերվում ընտրակաշառքին. ԱԺ փոխնախագահը՝ հանձնաժողովի նախագահի ընդդիմադիր թեկնածուին 23:3026 Օգս, 2026
  • Երևանի Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է 23:1526 Օգս, 2026
  • «Ֆեստիվառի» վերջին մեծ համերգը՝ օգոստոսի 29-ին Ճամբարակում 23:0026 Օգս, 2026
  • Բալահովիտի հին կամրջի փոխարեն՝ նորը 22:5026 Օգս, 2026
  • Պետություն-քաղաքացի հարաբերությունների վերարժևորման համատեքստում ռեզիդենտության ցենզը լինելու է պարտադիր․ Արփինե Սարգսյան 22:4226 Օգս, 2026
  • ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ կա 9 տուժած 22:2726 Օգս, 2026
  • Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել․ ՆԳՆ 22:1626 Օգս, 2026
  • Սոթքում բացվել է 6.2 կմ երկարությամբ ոռոգման նոր համակարգ 22:1026 Օգս, 2026
  • Հարցազրույց Հայկ Եսայանի հետ 22:0226 Օգս, 2026
  • Քրեական գործերը, որոնցով անցնում են Քոչարյանները, հասարակությանը վաղուց հայտնի են. ՔՊ պատգամավոր 21:5726 Օգս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Մյասնիկյան պողոտայի հարակից տարածքում․ ՆԳՆ 21:4726 Օգս, 2026
  • Հաստատվել է պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի կազմը 21:4326 Օգս, 2026
  • Զարեհ Ջոն Սինանյանը վերանշանակել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնում 21:3426 Օգս, 2026
  • «Սա իմ երկիրն է, իմ հողը և վերջ»․ մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր Լորիս Ճգնավորյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել 21:2426 Օգս, 2026
  • Բալահովիտի հին կամրջի փոխարեն՝ նորը 21:1526 Օգս, 2026
  • Օգոստոսյան խորհրդակցություններ՝ Արտաշատի և Փարաքարի դպրոցներում․ քննարկվել են կրթության ոլորտի առաջնահերթությունները 21:0826 Օգս, 2026
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | «Նզովքի էպիզոդը» և փոխադարձ մեղադրանքներ․ թեժ բանավեճ ԱԺ-ում 21:0026 Օգս, 2026
  • Օգոստոս 26-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5926 Օգս, 2026
  • Մի՛ այրեք խոզանը․ ՇՄ նախարարությունը զգուշացնում է 20:5326 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցում նավագնացությունից ստացված եկամուտների բաշխման հարցում 20:4826 Օգս, 2026
  • Մասիսի համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ 20:4326 Օգս, 2026
  • Հերիքնազ Տիգրանյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 20:3726 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 26.08.2026 20:3326 Օգս, 2026
  • Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հայտարարում է ընդունելության երկրորդ փուլ 20:2726 Օգս, 2026
  • ԵՄ-ն և Կանադան սերտացնում են հարաբերությունները. Politico 20:2126 Օգս, 2026
  • Արվեստագետը՝ որպես պատկեր. ֆոտո տարեգրություն 20:1426 Օգս, 2026
  • Մեղվաբույծը՝ Խաչարձանից, որտեղ մեղու են պահում բոլորը 20:0626 Օգս, 2026
  • Ճապոնիան կաջակցի Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղների կառուցման նախագծերին 19:5726 Օգս, 2026
  • Գյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026 19:4726 Օգս, 2026
  • Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա 19:3626 Օգս, 2026
  • Հայաստանում շատերը վիրավորված են Ռուսաստանի դիրքորոշումից. Ալեն Սիմոնյան 19:2926 Օգս, 2026
  • Տեղի է ունեցել ԶՈՒ-ում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը 19:1926 Օգս, 2026
  • Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ պարեկային ծառայությունը կրկնապատկում է ջանքերը 19:1226 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության փորձը․ երկու անձ ձերբակալվել է 19:0326 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | ԵՄ-ից ազդակ, ՌԴ-ի հետ հարաբերություններ և Քոչարյանների գործեր․պատգամավորների անդրադարձը 19:0026 Օգս, 2026
  • ԵՄ խորհուրդը քննարկում է Իսրայելի ազգային անվտանգության նախարարի նկատմամբ պատժամիջոցների հարցը 18:5426 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 26. 2026 18:4526 Օգս, 2026
  • Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների պատվիրակությունները հանդիպել են Թբիլիսիում 18:3626 Օգս, 2026
  • ԱԳ երեք փոխնախարարները վերանշանակվել են պաշտոններում 18:2826 Օգս, 2026
  • ԿԳՄՍ նախարարի հանդիպումները աշակերտների և ուսանողների հետ շարունակվում են 18:2426 Օգս, 2026
  • Դատախազը դատարան է հանձնել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը 18:1626 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն կկենտրոնանա Իրանի նկատմամբ պատժամիջոցների և ծովային շրջափակման վրա՝ ուղղակի հարվածների փոխարեն 18:1326 Օգս, 2026
  • Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առկա խնդիրները պահանջում են համակարգային և հետևողական լուծումներ․ Պաշտպանն այցելել է ՊՆ թիվ N զորամաս 18:0226 Օգս, 2026
  • Ծանրորդ Նարե Առաքելյանը` Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն 17:5126 Օգս, 2026
  • Դուք փորձում եք քաջալերել անձանց, որոնք փորձում են պետության մեջ պետություն դառնալ. Չախոյանը՝ ընդդիմադիրներին 17:4626 Օգս, 2026
  • Ռոբերտ Քոչարյանը ներկայացվել է Հակակոռուպցիոն դատարան. կքննվի կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը 17:3126 Օգս, 2026
  • Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 87 անձ 17:2226 Օգս, 2026
  • Ավետիք Իսահակյանն ու չինական մշակույթը 17:0526 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Ռուսաստանցիների նոր հոսքից մինչև ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն. ԱԽ քարտուղարի անդրադարձը 17:0026 Օգս, 2026
  • Ամառային արձակուրդները՝ Ոսկեհատի դպրոցական ճամբարում 16:5226 Օգս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող 2100 քմ մակերեսով հողամասը. վարչապետ 16:3526 Օգս, 2026
  • Հանրաքվեի դեպքում Հայաստանի բնակչության արձագանքը կվշտացներ Ռուսաստանին. Ալեն Սիմոնյան 16:3126 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3026 Օգս, 2026
  • Փյունիկ գյուղում գտնվող ճամբարի խոհանոցը չի գործի 16:2426 Օգս, 2026
  • Պակիստանի խոշոր հիվանդանոցներից մեկում հրդեհի պատճառով մահացել է 14 նորածին 16:1226 Օգս, 2026
  • 171 մլն դրամ՝ Ծովագյուղի մանկապարտեզի հիմնանորոգմանը 16:0026 Օգս, 2026
  • Խոշոր հրդեհ Նոր Գեղի բնակավայրում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ 15:4426 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների դիմումների ընդունումը 15:3726 Օգս, 2026
  • Շինարարություն, ծառայություններ, արդյունաբերություն. ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7.7 տոկոսով 15:2626 Օգս, 2026
  • Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 0.03 հա մակերեսով հողամաս 15:1426 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 22.3 կմ հատվածը 15:1326 Օգս, 2026
  • Իրանը և Օմանը քննարկել են Հորմուզի նեղուցով նավագնացության հարցեր 15:0226 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Հայ տնտեսվարողների դեմ սահմանափակումները չեն համապատասխանում ԵԱՏՄ կանոններին. Ռուբինյան 15:0026 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը Արագածոտնի մարզում մասնակցել է Agro Prom լոլիկի գերժամանակակից ջերմոցային համալիրի պաշտոնական բացմանը 14:5026 Օգս, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3126 Օգս, 2026
  • Թրամփը Կոնգրես է ներկայացրել Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը 14:2126 Օգս, 2026
  • Մենք միշտ ենք անկեղծ եղել, մենք չէ, որ որևէ բան ենք անում ՌԴ-ի հետ հարաբերությունները վատթարացնելու համար. ԱԺ նախագահ 14:0826 Օգս, 2026
  • Օգոստոսի 27-ի երեկոյան ժամերից սկսած տաք օդային հոսանքները կնահանջեն 13:5526 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015