Էկոնոմիկայի նախարարի գնահատականով` Ամուլսարի շահագործման հետ կապված աշխատանքների հաջող ընթացքի դեպքում հնարավոր է եկող տարվա վերջերին մեկնարկել շահագործումը: Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ այժմ հանքի շահագործողները առևտրային բանկի հետ քննարկում են 150 մլն դոլար ներգրավելու հարցը: Նախարարը անդրադարձել է նաև Լարսում հայկական բեռնատարների կուտակումներին, հեղուկ գազի գնի թանկացմանը: Լրագրողների հետ ճեպազրույցում չի շրջանցվել նաև օրերս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից երկու պատգամավորի հեռացնելու թեման:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։