Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 20:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին՝ «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ կան տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Յ․, ծնված 2006 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել «Դեֆանս Հաուզինգ» բնակելի թաղամասի բետոնե արգելապատնեշին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի ուղևոր Գ․ Խ․-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։