ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել կրակի դադարեցման ռեժիմի վերահսկման նպատակով Ուկրաինայի տարածքում եվրոպական զորքերի տեղակայման առաջարկով, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով պաշտոնատար անձանց։
Դեկտեմբերի 7-ին Փարիզում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է, որ «կողմնակից է ուժեղ, զինված Ուկրաինային, սակայն հանդես է գալիս նրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու դեմ»։
Թրամփը համարում է, որ Եվրոպան պետք է ստանձնի Ուկրաինային աջակցողի և անվտանգությունն ապահովողի գլխավոր դերը, իսկ Միացյալ Նահանգները կարող է սատարել այդ գործընթացին, սակայն չի նախատեսում զորք ուղարկել այնտեղ։