• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հրդեհ Կոտայքի մարզի խանութ սրահներից մեկի պահեստում.  դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Հրդեհ Կոտայքի մարզի խանութ... 13:13
Բաց հարթակ․ ՀՀ-ն ծայրագավառ դարձնել ցանկացողները պատրաստվում են մասնակցել ընտրություններին. Արշակյան Բաց հարթակ․ ՀՀ-ն ծայրագավառ... 20:49
Ապօրինի վաճառված 70 մանկապարտեզ․ նոր քրգործե՞ր են սպասվում Ապօրինի վաճառված 70 մանկապարտեզ․... 19:40
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վարչապետ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին
Քաղաքականություն
21:2415 Նմբ, 2024

Վարչապետ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին

Կառավարությունում տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման 14-րդ արարողությունը:

Միջոցառմանը ներկա են եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, օրենսդիր և գործադիր մարմինների անդամներ, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների շնորհման հանձնաժողովի նախագահ Հովիկ Մուսայելյանը և այլք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է «Infosys Limited» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրթիին:

Իր խոսքում վարչապետը շնորհավորել է Նարայանա Մուրթիին՝ ՀՀ պետական մրցանակը ստանալու առիթով և գոհունակություն արտահայտել, որ Հայաստանի Հանրապետությունում նման մրցանակ գոյություն ունի: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս մրցանակը հարգանքի և գնահատանքի տուրք է տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում հեղափոխական ներդրում ունեցած գործիչներին:

«Բայց կարծում եմ, որ այս մրցանակաբաշխությունը կարևոր է նաև Հայաստանի Հանրապետության համար: Ինչո՞ւ, որովհետև կարծում եմ, որ այս մրցանակը փոխում է աշխարհին նայելու մեր դիտանկյունը և փոխում է աշխարհի՝ Հայաստանի Հանրապետությունն ընկալելու դիտանկյունը: Սա կարևոր է այն տրամաբանությամբ, որ մենք ոչ միայն գնահատանք, կարեկցանք կամ համակրանք ենք ակնկալում աշխարհից, այլև մենք նույնպես կարող ենք մատուցել գնահատանք և կարող ենք մեր համակրանքն արտահայտել ահա այսպիսի կարևոր և արժեքավոր մրցանակաբաշխությանը»,- ընդգծել է երկրի ղեկավարը՝ ավելացնելով, որ մեզ համար այս մրցանակաբաշխությունը մի ուրիշ դիտանկյունից նույնպես կարևոր է:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մրցանակակիրներին և այսօր նաև պարոն Մուրթիին ներկայացնելիս արժանի կերպով հնչում է «տեխնոլոգիական ոլորտի գիգանտ» արտահայտությունը, և դա ակնհայտորեն այդպես է ու այսօրվա միջոցառումը դրա մասին է վկայում: Վարչապետը նշել է, որ այս մրցանակաբաշխության համատեքստում մրցանակակիրներին մեր հանրությանը ներկայացնելիս պետք է ուշադրություն հրավիրել նրանց կենսագրության վրա: «Դրա ամենաառանցքային առանձնահատկություն այն է, որ նրանք, ներողություն, որպես գիգանտ չեն ծնվել, նրանք դարձել են գիգանտներ, նրանք դարձել են շրջադարձային ներդրում ունեցող մարդիկ: Իհարկե, ենթադրվում է, որ ի սկզբանե Բարձրյալը կոնկրետ ճակատագիր և ծրագիր է ներդրել նրանց կյանքի և կենսագործունեության մեջ, բայց ակնհայտ է, որ առանց աշխատանքի, ակնհայտ է, որ առանց կրթության, և պիտի նաև խոստովանել, որ ակնհայտ է, որ առանց ձախողումների այդ հաջողությունները հնարավոր չէր լինի արձանագրել: Ինչո՞ւ եմ կարևորում, ես հույս ունեմ, որ այս մրցանակաբաշխության և մրցանակակիրների ներկայության առիթը մենք կարողանում ենք և կկարողանանք օգտագործել հատկապես մեր պատանիներին, երիտասարդներին, ուսանողներին մեր հարգարժան մրցանակակիրների կյանքի պատմությունը ներկայացնելու»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ յուրաքանչյուր մրցանակակրի կյանքի պատմություն մի բան է, որը ոչ միայն արժանի է իմանալու, այլև ցանկացած իմացողի լրացուցիչ խթան, լիցք և ոգևորություն հաղորդելու շատ մեծ էներգիա և պոտենցիալ ունի:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ շարժառիթներից մեկը, որով այս միջոցառումը կազմակերպվում է՝ հետևյալն է. նախ այն գնահատանքի արտահայտություն է այդ մարդկանց կյանքի անցած ճանապարհին: «Մեր համոզմամբ, նրանց անցած ճանապարհի վրա ուշադրություն հրավիրելն օգտակար կարող է լինել ոչ միայն Հայաստանի, այլև աշխարհում ցանկացած երկրի երիտասարդության համար, ովքեր կարող են այդ օրինակներով ոգևորվել: Իհարկե մեր մրցանակակիրները, տվյալ դեպքում հարգարժան պարոն Մուրթին իր ներկայությամբ պատվում է բոլորիս, Հայաստանի Հանրապետությանը, և մենք ահա այս պաշտոնական միջոցառմամբ պատվում ենք մեր մրցանակակիրների, այս դեպքում՝ հարգարժան պարոն Մուրթիի ձեռքբերումները և ներդրումները:

Մեծարգտո պարոն Մուրթի, կրկին ընդունեք մեր խորը հարգանքների հավաստիքը և մեր գնահատանքը Ձեր անցած ճանապարհին, տեխնոլոգիական ոլորտում Ձեր ունեցած ներդրման և Ձեր գլոբալ ազդեցության նկատմամբ»:

Իր խոսքում Նարայանա Մուրթին շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատանքի համար և ընդգծել, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ Հայաստանի Հանրապետության մրցանակի:

Դիտումների քանակ143
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են 530 գրամ մարիխուանա 18:2313 Փտր, 2026
  • Գլխավոր դատախազը հանձնարարել է ակտիվացնել Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի օտարված գույքերը պետությանը վերադարձնելու, ապօրինի շինություններն ապամոնտաժելու աշխատանքները 18:1213 Փտր, 2026
  • Մոսկվայի և Երևանի միջև Հայաստանի երկաթուղու 2 հատվածների վերանորոգման շուրջ բանակցությունները շարունակվում են. Խանդանյանը մանրամասնում է 18:0313 Փտր, 2026
  • Ձմեռային օլիմպիական խաղեր. Միքայել Միքայելյանը 53-րդն է 17:5513 Փտր, 2026
  • Քննարկվել են Հայաստան–Ռումինիա զբոսաշրջային համագործակցության ընդլայնման հնարավորությունները 17:4613 Փտր, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 17:3513 Փտր, 2026
  • Սարգիս Խանդանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 17:3213 Փտր, 2026
  • Իրանը ողջունում է խաղաղությանը միտված Հայաստանի վարչապետի քաղաքականությունը. դեսպանը՝ Փաշինյանին 17:3013 Փտր, 2026
  • Էստոնիան իր դեսպանին Վրաստանից կտեղափոխի Հայաստան 17:2613 Փտր, 2026
  • Դեյվիդ Ալենը հայտնել է Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությունը զարգացնելու ԱՄՆ պատրաստակամությունը 17:1113 Փտր, 2026
  • ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Վրաստանի հետ հարաբերությունների մասին 17:0613 Փտր, 2026
  • ՏԿԵ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցեր 17:0013 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | Խաղաղության հնարավոր համաձայնագրից Թբիլիսին էլ կարող է օգուտներ քաղել. Պետդեպարտամենտ 17:0013 Փտր, 2026
  • Օպերատիվ արձագանքի շնորհիվ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում․ օգնության են հասել փրկարարները 16:5413 Փտր, 2026
  • ԱՄՆ-ում ևս մոտ 1,6 մլն ապօրինի ներգաղթյալ ենթակա է արտաքսման. Թոդ Լայոնս 16:4513 Փտր, 2026
  • Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին 16:3813 Փտր, 2026
  • Աշխատանքային պայմանագրերի՝ թղթային տարբերակով կնքումը կպահպանվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը 16:1413 Փտր, 2026
  • Մանկական դիմակահանդես՝ Բարեկենդանին ընդառաջ 16:0713 Փտր, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:0613 Փտր, 2026
  • ԱՄՆ-ն հաստատել է իր ուժերի դուրսբերումը Սիրիայի Ալ Թանֆ ռազմաբազայից 15:5513 Փտր, 2026
  • «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցումը 15:2713 Փտր, 2026
  • Վարորդական իրավունքի վկայականը կեղծ էր, իսկ մեքենայում թմրամիջոց կար. Տավուշի պարեկների բացահայտումը 15:2213 Փտր, 2026
  • Սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն 15:1713 Փտր, 2026
  • «Հայփոստ»-ի պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան 15:0713 Փտր, 2026
  • Լուրեր 15:00 | 10 կեղծ դիպլոմ՝ 2025-ին. ԱԱՏՄ-ն խստացնում է վերահսկողությունը կոսմետոլոգիական ոլորտում 15:0013 Փտր, 2026
  • TRIPP-ն ընդմիշտ կփոխի տարածաշրջանը. Հելբերգ 14:5913 Փտր, 2026
  • ԵՄ առաքելությունը էական դեր է խաղացել խաղաղության կառուցման և ամրապնդման գործում. ԱԽ քարտուղար 14:4813 Փտր, 2026
  • Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների ու մեկանգամյա պլաստիկ սպասքի վաճառքը 14:4413 Փտր, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն ֆիթնես կենտրոնի կամ մարզասրահի գործունեություն իրականացնողների 14:3213 Փտր, 2026
  • Ամփոփվել են Կոտայքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները 14:2413 Փտր, 2026
  • Թրամփը հաջորդ շաբաթ Խաղաղության խորհրդի նիստում կներկայացնի Գազայի հատվածի վերաբերյալ բազմամիլիարդանոց ծրագիրը 14:1313 Փտր, 2026
  • Սասուն Միքայելյանի ճեպազրույցը 14:0813 Փտր, 2026
  • Հայաստանում որոշ օլիգարխիկ ու կլանային ուժեր ամեն կերպ փորձում են արժեզրկել ժողովրդավարական ընտրությունների մոդելը. Ալեքսանյան 14:0513 Փտր, 2026
  • ԵՄ-ն փորձում է վերակենդանացնել տնտեսությունը. DPA 13:5613 Փտր, 2026
  • Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:5513 Փտր, 2026
  • ՆԳ նախարարը քաղաքացիներին հորդորում է փետրվարի 15-ից զանգահարել ոչ թե 102 կամ 911, այլ 112 13:4513 Փտր, 2026
  • Չեմ ընկալում այնպիսի իրավիճակ, երբ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու. ՆԳ նախարար 13:3713 Փտր, 2026
  • Դավիթ Խուդաթյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3413 Փտր, 2026
  • ԱՄՆ ռազմական կցորդ Մեթյու Քրոուին «Պատվո լեգեոն» շքանշան է հանձնել գնդապետ Արման Մկրտչյանին 13:2413 Փտր, 2026
  • Ի տարբերություն որոշ օլիգարխիկ ու կլանային կուսակցությունների՝ մենք մեր ցուցակն այսպես ենք կազմում. Վահագն Ալեքսանյան 13:2013 Փտր, 2026
  • Հրդեհ Կոտայքի մարզի խանութ սրահներից մեկի պահեստում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ 13:1313 Փտր, 2026
  • Արսեն Թորոսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:0413 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | Ուզում ենք ուսանողական կացարանների պահանջարկը Ակադեմիական քաղաքում ապահովել. վարչապետ 13:0013 Փտր, 2026
  • Թրամփը չեղյալ է հայտարարել ԱՄՆ-ում կլիմայի պաշտպանության հիմնական նորմերից մեկը 12:5913 Փտր, 2026
  • Այսօր ունենք սահմանափակում՝ կապված օրական թողարկվող ID քարտերի հետ. Արսեն Թորոսյան 12:5413 Փտր, 2026
  • Հայաստանն ակնկալում է ամերիկյան ներդրումների բում. Bloomberg-ի հոդվածը Վենսի այցի մասին 12:4713 Փտր, 2026
  • Հակոբ Սիմիդյանի ճեպազրույցը 12:4513 Փտր, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3913 Փտր, 2026
  • ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 12:3913 Փտր, 2026
  • ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված նախագիծը 12:3213 Փտր, 2026
  • Կարիք կա մեր քաղաքացիների աշխատանքի իրավունքը պատշաճ ապահովելու նպատակով որոշակի ճշգրտումներ անել նախկինում ընդունված օրենքներում. Թորոսյան 12:2413 Փտր, 2026
  • 2025-ին վթարի հետևանքով ունեցել ենք 50-ով պակաս զոհ նախորդ տարվա համադրությամբ. Սարգսյան 12:1813 Փտր, 2026
  • Մինեսոտայում իրականացված շուրջկալներն ավարտվել են. Սպիտակ տուն 12:1213 Փտր, 2026
  • Իրանից ժամանած բեռնատարից մաքսային ծառայողները հայտնաբերել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոց 12:0713 Փտր, 2026
  • 2025-ին առգրավվել են 768 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ՝ 2024-ի համեմատությամբ 80 տոկոսով ավելի 12:0113 Փտր, 2026
  • 2025-ը շրջադարձային է եղել, արձանագրվել է սահմանահատման և ՀՀ քաղաքացիների միգրացիայի դրական սալդո. ՆԳ նախարարը մանրամասնում է 11:4813 Փտր, 2026
  • «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարվում են քննչական գործողություններ 11:4313 Փտր, 2026
  • Ռուբիոն նշել է, որ Եվրոպա իր այցը չի ներառում այցելություն Ռուսաստան 11:3313 Փտր, 2026
  • ԱԺ արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 11:3013 Փտր, 2026
  • Սպասվում է քամու ուժգնացում, որոշ շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն 11:2513 Փտր, 2026
  • Կայացել է սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի 2027 թ. առաջնության միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը 11:1713 Փտր, 2026
  • Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան ժամանեցին ցամաքային սահմանազատված հատվածով 11:0413 Փտր, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 10:5513 Փտր, 2026
  • ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը չընդունվեց 10:5213 Փտր, 2026
  • ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը 10:4913 Փտր, 2026
  • Եվրոպացի գործընկերների հետ քննարկվել են ԵՄ և ՎԶԵԲ աջակցությամբ իրականացվող մաքսային ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերը 10:4413 Փտր, 2026
  • 2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան 10:1913 Փտր, 2026
  • Ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը 10:0613 Փտր, 2026
  • Լուրեր 10:00 | Քաջալերում եմ կրթությունը և գիտելիքի զարգացումը. վարչապետը՝ ուսանողներին | 13.02.2026 10:0013 Փտր, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0013 Փտր, 2026
  • Նորավան-Հարժիս-Գորիսի «Ջանգեր» կոչվող հատվածը բաց է մարդատար մեքենաների համար 09:4713 Փտր, 2026
  • Վարդենյաց լեռնանցքը ձնաբքի պատճառով փակ է 09:2713 Փտր, 2026
  • Գյուղացիական տնտեսությունների համար 2 շատ լավ լուրով այսօր հանդես կգամ․ Պապոյան 09:2213 Փտր, 2026
  • Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին 09:1213 Փտր, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում․ հասցեներ 08:5413 Փտր, 2026
  • Շինուհայր-Հարժիս ավտոճանապարհը փակ է․ սաստիկ բուք է 08:3413 Փտր, 2026
  • Կասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքը 08:2513 Փտր, 2026
  • «Վիվա Արմենիա» ընկերությունը 2025-ին 18 մլրդ 773 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 08:0413 Փտր, 2026
  • Նա մեծ է բոլոր մեծերից. Հրանտ Մաթևոսյանի 91-ամյակն է 01:0013 Փտր, 2026
  • Ապօրինի բժշկության՝ 38 դեպք, կոսմետոլոգիական ծառայության՝ 85 վարչական վարույթ. ԱԱՏՄ 00:3813 Փտր, 2026
  • Որևէ ուսանող կրթական պրոցեսից վարձավճարի պատճառով դուրս չպետք է մնա․ վարչապետ 00:1213 Փտր, 2026
  • Ով ինչքան ձայն կհավաքի, կորոշի ժողովուրդը, բայց դրսի ուժերը որևէ շանս չունեն. փորձագետ 23:5712 Փտր, 2026
  • Դաշնակիցների պաշտպանական ծախսերը զգալիորեն ավելացել են. Ռյուտե 23:2512 Փտր, 2026
  • Վաղը կսկսվի ՔՊ ընտրական ցուցակի առաջին փուլի քվեարկությունը. վարչապետ 23:0512 Փտր, 2026
  • Արևային էներգետիկան Հայաստանին տվել է էներգետիկ անկախության բացառիկ շանս․ Փաշինյան 23:0012 Փտր, 2026
  • Կատյա Գալստյանը դահուկավազքի կանանց 10 կմ ինտերվալ մրցաձևում ցույց է տվել 28 րոպե 33 վայրկյան արդյունքը 22:5212 Փտր, 2026
  • Քաղաքացիական հասարակության հետ երկխոսությունը արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչ է․ Միրզոյան 22:4112 Փտր, 2026
  • ԱԺ-ում թեժ բանավեճ ու փոխադարձ մեղադրանքներ` ընդդիմության նախագծի քննարկմանը 22:2712 Փտր, 2026
  • Հայաստանի հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայում 22:1112 Փտր, 2026
  • Հարցազրույց Մխիթար Հայրապետյանի հետ 22:0012 Փտր, 2026
  • Հիմա Հայաստանն աշխարհի ծայրագավառից տեղափոխվում է դեպի աշխարհի կենտրոն. վարչապետ 21:5512 Փտր, 2026
  • 2026-ի ոսկե և արծաթե առաջին հուշադրամները 21:3912 Փտր, 2026
  • «Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանքներ են ներկայացվել 21:1912 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Կարապետյանի՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մտադրությունը և Սահմանադրության պահանջը 21:0012 Փտր, 2026
  • Գիտության մեջ կանանց ներգրավվածությունն ավելացել է 20:5712 Փտր, 2026
  • Լուվրի թանգարանի եզակի ցուցանմուշների մասին՝ առաջին ձեռքից 20:5112 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 12 Փետրուար․ 2026 20:4712 Փտր, 2026
  • Տուրիստական ընկերություններին կտրվեն բալեր, որոնք կարող են նվազել բողոքների դեպքում. Պապոյան 20:4312 Փտր, 2026
  • Իրանը և ԱՄՆ-ը պատրաստ են փոխզիջումների. Ֆիդան 20:3912 Փտր, 2026
  • Փետրուար 12-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3312 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015