Վարդաշենի 6-րդ փողոցի 66/1 և 68/ա 4-րդ կարգի վթարային շենքերում ապրում է շուրջ 180 ընտանիք: Քանի որ համայնքը համապատասխան բնակելի ֆոնդ ու ֆինանսական միջոցներ չունի, բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով քաղաքապետարանը դիմել է Կառավարության աջակցությանը: Նախնական հաշվարկներով կպահանջվի 3.2 մլրդ դրամ:
Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության մյուս մանրամասները Աննա Զախարյանն է ներկայացնում: