• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՔՊ-ի հետ «Հանրային ձայն»-ը կառուցողական է աշխատում ՔՊ-ի հետ «Հանրային ձայն»-ը... 19:40
Արդեն 50 տարի է՝ սպասում ենք Եվրամիությանն անդամակցության գործընթացի ավարտին. Էրդողան. «Հարևաններ» Արդեն 50 տարի է՝... 19:34
Օրը՝ 60 վայրկյանում | 15.12.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 15.12.2025 20:02
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Վարչապետը Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին
Քաղաքականություն
16:5405 Նմբ, 2024

Վարչապետը Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին:

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի համար, ընդգծել, որ նրա պաշտոնավարման ընթացքում արդարադատության ոլորտում էական և տեսանելի բարեփոխումներ են իրականացվել, այդ թվում՝ խափանման միջոցների նոր ձևերի կիրառումը, թվայնացման ուղղությամբ իրականացված զարգացումները, ենթակառուցվածքների, կառուցվածքային և բովանդակային բարեփոխումները, օրենսդրական բարեփոխումները և այլն: «Պիտի ընդգծեմ նաև և հատուկ գնահատանքի խոսքեր ասեմ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանազատման գործընթացում Արդարադատության նախարարության կողմից պրոցեսի իրավական ուղեկցման համար»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, ըստ էության, վերջին տարիներին, մեծամասամբ՝ պարոն Մինասյանի պաշտոնավարման ընթացքում արդարադատության ոլորտի, դատաիրավական համակարգի կողմից Կառավարությունից ունեցած ակնկալիքների մեծ մասը բավարարվել է, որոնք իրենց ծավալներով և ձևով աննախադեպ են եղել: «Թերևս եկել է ժամանակը, կամ անցել է, գուցե շատերի ընկալմամբ, հանրային ընկալմամբ, որ այդ բոլոր գործողությունները տան արդյունքներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այս համատեքստում երկրի ղեկավարը նաև ընդգծել է. «Ես ինքս էլ ինձ, բնականաբար, հարց եմ տալիս, թե ի՞նչն է պատճառը, որ այսքան փոփոխություններ, ներդրումներ ենք անում, բայց այնուամենայնիվ, այդ զգացումը, ակնկալիքները և ինստիտուցիոնալ վստահությունը բավարար մակարդակի վրա չէ: Պիտի անկեղծ ասեմ, որ դրա պատճառներից մեկը, իմ ընկալմամբ, հետևյալն է. մենք Հայաստանի Հանրապետությունում, իրոք, ուզում ենք ունենալ արդարություն և արդարադատություն, այսինքն՝ ոչ թե ֆորմալ ենք ուզում ունենալ արդարություն, արդարադատություն, այլ իրոք ենք ուզում ունենալ արդարություն և արդարադատություն: Մենք, իրոք ենք ուզում ունենալ դատական անկախ համակարգ, որովհետև մենք երբեք չենք ուզեցել, չենք ուզում և չենք ուզի ունենալ խամաճիկային դատական համակարգ, որովհետև դա հակոտնյա է այն արժեքային համակարգին, որը մերն է, որը որդեգրել ենք և որի ջատագովությամբ նաև ստանձնել ենք Հայաստանի Հանրապետությունում կառավարման պատասխանատվությունը: Մենք չենք ուզում դատական համակարգ, որը լինի գործադիր կամ որևէ իշխանության կամակատար, մենք չենք ուզում ընդհանրապես դատական համակարգ, որը լինի որևէ մեկի կամակատար, այլ ուզում ենք դատական համակարգ, որն ի վիճակի լինի ներդնել ստանդարտ, այդ թվում՝ արդարության և արդարադատության»:

Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ առանց ինստիտուցիոնալ արդարության և արդարադատության ներդրման և կայացման, երկրի զարգացումը պարզապես հնարավոր չէ: Այս համատեքստում վարչապետը հաջողություն է մաղթել նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին: «Նա համակարգում նոր մարդ չէ և ժամանակին Արդարադատության նախարարությունում արդեն աշխատել է, և իհարկե Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում ուղիղ առնչություն ունեցել է այն օրակարգերի հետ, որոնց մասին քիչ առաջ խոսեցի»,- ասել է Վարչապետը և հավելել, որ այս բոլոր իրադրությունների վերլուծությամբ նորանշանակ նախարարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս օրակարգերի շուրջ պետք է արտակարգ ռեժիմով աշխատել, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ավելի ինտենսիվ կերպով հասկանալ պատճառահետևանքային կապերը: «Այս առումով, հույս ունեմ, որ տիկին Գալյանի պաշտոնավարման ընթացքում Կառավարությունն ի վիճակի կլինի այս խնդիրներն ավելի խորքային և համապարփակ հասցեագրել կամ շարունակել, որովհետև մենք դեռ չգիտենք, հնարավոր է, որ մեր այդ նպատակին հինգ պակաս վիճակում ենք կամ գուցե թե մի վերջին ջանք է պահանջվում այդ նպատակին հասնելու համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության և բարձր գնահատականի համար: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Արդարադատության նախարարությանն այս տարիների ընթացքում Ձեր աջակցության և առաջնորդության համար: Դա մեզ լրացուցիչ խթան և մոտիվացիա էր տալիս, քանի որ գիտեինք, որ երբ պատրաստ էր լինում ինչ-որ մի փաթեթ, ռեֆորմ կամ գաղափար, որ պետք է Ձեր սեղանին դրվեր, դա միանշանակ հաստատվում էր, եթե դա հիմնավորված էր, արժեքավոր էր և հստակ արդյունահեն ցուցանիշներով փաթեթավորված»,-ասել է Մինասյանը: Նա նաև շնորհավորել է նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանին և մաղթել, որպեսզի նրա պաշտոնավարման ընթացքում վարչապետի կողմից դրված բարձր նշաձողը՝ արդարության և արդարադատության ստանդարտն, ի վերջո, ժողովրդին հասանելի դառնա:

Իր հերթին Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ նախարարությանը վերաբերվում է հոգատարությամբ, ուստի այստեղ եկել է սիրով, պատասխանատվության բարձր զգացումով և պատրաստակամությամբ՝ նոր թափ հաղորդելու բոլոր այն ծրագրերին, որոնք ներկա պահին գտնվում են Կառավարության օրակարգում: «Հույս ունեմ, որ նախարարությունն՝ ի դեմս պրոֆեսիոնալ կազմի, ինձ հետ միասին հնարավորություն կունենա նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր ոլորտներում ապահովել մեր հանրության համար սպասելի, ընկալելի և շոշափելի արդյունք»,- նշել է Սրբուհի Գալյանը: Նա նաև վստահեցրել է, որ ջանք ու եռանդ չի խնայելու կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման, դատաիրավական բարեփոխումների շարունակականության ապահովման և Կառավարության ծրագրից բխող բոլոր գործընթացներում պատշաճ իրավական ապահովում իրականացնելու հարցերում:

Դիտումների քանակ234
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Սրբուհի Գալյանը նշանակվեց արդարադատության նախարար 11:2705 Նմբ, 2024 Սրբուհի Գալյանը նշանակվեց արդարադատության նախարար Քաղաքականություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Զանգակատուն գյուղի 85 տոկոսն ուզում է, որ Պարույր Սևակի արձանը Զանգակատան դպրոցի բակից հանվի 23:3615 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 16-ի եղանակային կանխատեսումները 23:2015 Դեկ, 2025
  • Արմեն Գրիգորյանը հանդիպում է ունեցել ԵՊՀ ուսանողների հետ 22:5715 Դեկ, 2025
  • Շարունակվում է ՔՊ պատգամավորության թեկնածուների գրանցում/չգրանցումը․ Փաշինյան 22:5215 Դեկ, 2025
  • Դեղատան պահեստային հատվածում բռնկված հրդեհը մարվել է 22:4715 Դեկ, 2025
  • Փորձառու և սկսնակ նկարիչների աշխատանքները՝ «Սալոն 2025»-ում 22:4515 Դեկ, 2025
  • Հայաստանում զբոսաշրջության ոլորտը 2025 թվականին պատմական արդյունքներ է գրանցել 22:1915 Դեկ, 2025
  • Կարմիր մահիկի մեքենան՝ Երևանի փողոցներում. աղմուկն ու իրականությունը 22:1815 Դեկ, 2025
  • Հարցազրույց Լուսինե Հակոբյանի հետ 22:0515 Դեկ, 2025
  • Ապօրինություն կլիներ հակառակը անել. Պապոյանը՝ հոգևորականների ազատազրկման մասին 21:4515 Դեկ, 2025
  • ԱԳՆ-ն ամփոփում է տարին․ վառվել են նախարարության տոնածառի լույսերը 21:0715 Դեկ, 2025
  • «Անդակո» ընկերությունը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 810 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 21:0615 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | Կոմայի մեջ գտնվող հիվանդի տեղափոխումը Ֆրանսիայից ՀՀ՝ հիբրիդային քարոզչության թիրախ 21:0015 Դեկ, 2025
  • Դեկտեմբեր 15-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5715 Դեկ, 2025
  • Լենա Նանուշյանը ԱՀԿ փորձագիտական խմբի հետ քննարկել է ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և վերահսկման խնդիրները 20:5315 Դեկ, 2025
  • Ռուսական գազի ներմուծման արգելքը Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո էլ կմնա ուժի մեջ, հայտարարել է ԵՄ-ն 20:3815 Դեկ, 2025
  • Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Լյուքսեմբուրգ 20:3215 Դեկ, 2025
  • LEADER-ն ավարտեց 5-ամյա ընթացքը Հայաստանում 20:2615 Դեկ, 2025
  • Իրանը նշել է ԱԷՄԳ-ի փորձագետների կողմից իր միջուկային օբյեկտները ստուգելու պայմանը 20:2115 Դեկ, 2025
  • Միջազգային հանրությունն աջակցում է ՀՀ ընտրական համակարգի ամրապնդմանը 20:1215 Դեկ, 2025
  • Հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ուղղությամբ ՀՀ-ԵՄ համագործակցությունը շարունակական է. ՀՀ ԱԳՆ 20:1015 Դեկ, 2025
  • Առաջարկվում է երկարաձգել էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման ժամկետը 20:0715 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.12.2025 20:0215 Դեկ, 2025
  • Տարեցները՝ թվային աշխարհում 19:5715 Դեկ, 2025
  • Քննարկվել են Supermicro ընկերության ներդրումային հնարավորությունները Հայաստանում 19:5115 Դեկ, 2025
  • ԵՄ-ն իր պատժամիջոցների ցանկում ներառել է «Ռուսոֆիլների միջազգային շարժումը» 19:4615 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 15. 2025 19:4015 Դեկ, 2025
  • Սիգի որսի արգելքը շարունակվում է. ջրային պարեկների վերջին օրերի ծառայության արդյունքները` ամփոփ 19:3315 Դեկ, 2025
  • Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է. Սրբուհի Գալյան 19:2615 Դեկ, 2025
  • ԵՄ-ն կաջակցի Հայաստանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում. Կալաս 19:1915 Դեկ, 2025
  • NAN-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ 19:1215 Դեկ, 2025
  • Մրցունակ արտադրանք ստեղծելու համար կարևոր է հիմնվել վերլուծության և հետազոտության վրա. Պապոյան 19:0315 Դեկ, 2025
  • Լուրեր 19:00 | Էլեկտրական մեքենաների՝ առանց ԱԱՀ-ի ներմուծման նախագիծ. ով և որքան կարող է ներմուծել 19:0015 Դեկ, 2025
  • Հայաստանում կանցկացվի միջազգային խմբային հեծանվաերթ՝ ընդգրկելով ՀՀ տարբեր մարզեր 18:5615 Դեկ, 2025
  • 15000 էլեկտրական մեքենա կազատվի մաքսատուրքից, եթե 2024, 2025, 2026 թթ. են արտադրվել. նախարար 18:4715 Դեկ, 2025
  • Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափի համահարթեցմանը միտված օրենսդրական նախաձեռնություն 18:3815 Դեկ, 2025
  • Հուշագիր՝ Հայաստանում երեխաների առցանց անվտանգության ապահովման ու թվային գրագիտության բարձրացման վերաբերյալ 18:3115 Դեկ, 2025
  • 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Ստեփանավանն է 18:2515 Դեկ, 2025
  • Աջ ծայրահեղական թեկնածուն հաղթում է Չիլիի նախագահի ընտրությունում 18:1815 Դեկ, 2025
  • Առաջարկվում է ևս մեկ հնարավորություն ընձեռել և մինչև 2026 թ. դեկտեմբերի 31-ը հաշվառել առկա ինքնակամ կառույցները 18:0715 Դեկ, 2025
  • ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Հայաստան–Ուկրաինա կրթական և գիտական համագործակցության հեռանկարները 17:5815 Դեկ, 2025
  • Հայաստանը շարունակում է ընդլայնել պահպանվող տարածքների ցանցը. ՇՄ նախարարը հանդիպել է Campaign for Nature-ի ղեկավարի հետ 17:4615 Դեկ, 2025
  • ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն է արձանագրվել 17:3715 Դեկ, 2025
  • Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ 17:2815 Դեկ, 2025
  • Նամականիշ՝ նվիրված Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակին 17:2115 Դեկ, 2025
  • Պրիվոլնոյե գյուղում հայտնաբերվել է հաշվառման համար չունեցող «ԳԱԶ-66»՝ բեռնված 5 խմ բոխի տեսակի փայտանյութով 17:1215 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | Հարցեր կան, որոնց պատասխանները պետք է հնչեն. վարչապետը՝ եկեղեցու նոր Կանոնագրքի մասին 17:0015 Դեկ, 2025
  • Համագործակցության հուշագիր՝ ARTEMIS նախագծի մեկնարկի վերաբերյալ. ԿԸՀ 16:5915 Դեկ, 2025
  • Հնդկաստանը յուրօրինակ փորձ է անցկացնում՝ գումար փոխանցելով միլիոնավոր տնային տնտեսուհիներին. BBC 16:5115 Դեկ, 2025
  • Անցած շաբաթ Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4613 խախտում, մարզերում՝ 13698 16:4215 Դեկ, 2025
  • Բրյուսելում քննարկեցինք Հայաստան-ԵՄ գործընկերության բոլոր հիմնական ձեռքբերումները. Միրզոյան 16:3315 Դեկ, 2025
  • Հրդեհ Երևանի դեղատներից մեկի պահեստային հատվածում. դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ 16:2415 Դեկ, 2025
  • Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով. ՀՀ ԱԳՆ 16:1415 Դեկ, 2025
  • Միրզոյանը մասնակցել է ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակում անցկացվող հանդիպմանը 16:1115 Դեկ, 2025
  • ԱԺ հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվել է պետական և համայնքային հողերի՝ էլեկտրոնային աճուրդով օտարման նախագիծը 16:1015 Դեկ, 2025
  • Կենսաթոշակառուներն ու նպաստառուները հունվարից կկարողանան մինչև 10 հազար դրամ հետվճար ստանալ 15:5315 Դեկ, 2025
  • Հայաստանն ակնկալում է ԵՄ աջակցությունը ընտրություններին ընդառաջ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում. Կալաս 15:3115 Դեկ, 2025
  • Չարենցավանի համայնքային ոստիկանները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել 15:2715 Դեկ, 2025
  • ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Ռիյադում ներկայացրել է «ԹՐԻՓՓ ուղի» ծրագրի իրականացման կարևորությունը 15:1515 Դեկ, 2025
  • Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ցորենի մատակարարումները շարունակվում են. Պապոյան 15:0915 Դեկ, 2025
  • Լուրեր 15:00 | Ճանապարհին նոր խմբաքանակներ կան. Պապոյանը՝ Ադրբեջանով դեպի ՀՀ ցորենի ներկրման մասին 15:0015 Դեկ, 2025
  • Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, Ոստան և Շահումյան գյուղերում 24 ժամ ջուր չի լինի 14:5715 Դեկ, 2025
  • Վարչապետը՝ հոգևորականի բարեվարքության կանոնների և դրանց պահպանման երաշխիքների մասին 14:3815 Դեկ, 2025
  • Զինծառայողի մահվան գործով մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, կիրառվել է կալանք. ՔԿ 14:3115 Դեկ, 2025
  • Ամանորի էկո խաղալիքներ 14:2715 Դեկ, 2025
  • Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունների հանդիպումը տևել է ավելի քան հինգ ժամ 14:1615 Դեկ, 2025
  • Կամո Ցուցուլյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր 14:0515 Դեկ, 2025
  • Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ 13:5415 Դեկ, 2025
  • Առաջիկա երկու օրերին սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի տեսքով 13:4215 Դեկ, 2025
  • Ուկրաինան պատրաստ է հրաժարվել ՆԱՏՕ-ին միանալու իր ձգտումներից՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից անվտանգության երաշխիքների դիմաց. Զելենսկի 13:3015 Դեկ, 2025
  • ԿԳՄՍՆ աջակցությամբ չինարենից հայերեն և հայերենից չինարեն է թարգմանվում դասական գրականություն 13:1415 Դեկ, 2025
  • Ուղեբեռի ստուգման օրինական պահանջին ուղևորը ագրեսիվ վարքագիծ է դրսևորել. ՊԵԿ-ը՝ «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի մասին 13:0115 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Մեծ հետաքրքրություն ներկայացնող փոփոխություն. Պապիկյանը՝ զինծառայության օրենքի մասին 13:0015 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ն և Ուկրաինան առաջընթաց են գրանցել խաղաղության բանակցությունների առաջին օրը. Ուիթքոֆ 12:5415 Դեկ, 2025
  • Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նախատեսվում է կրճատել. հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին 12:4415 Դեկ, 2025
  • Արայիկ Հարությունյանը հանդիպել է տեղահանված անձանց հետ. քննարկվել են սոցիալական աջակցության հարցեր 12:3515 Դեկ, 2025
  • Սիդնեյի լողափում հրաձգություն իրականացրել են հայր ու որդի. BBC 12:2715 Դեկ, 2025
  • Երևանում լեհ քաղաքացիների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ 12:1915 Դեկ, 2025
  • Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարևանությամբ բացվել է աշխարհի ամենամեծ հայկական գորգով խաղահրապարակը 12:1115 Դեկ, 2025
  • Մեր ԲԿ-ները շատ հետ էին մասնավորից, պետք է բերենք հասցնենք ինչ-որ մակարդակի. Ավինյանը՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում աշխատանքների մասին 11:4915 Դեկ, 2025
  • Գրանցվել է 462 դեպք, որից 166-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 11:4015 Դեկ, 2025
  • Համբարձում Մաթևոսյանը ԵՄ հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ քննարկել է համագործակցությունն ու COP17-ի նախապատրաստումը 11:3015 Դեկ, 2025
  • Նման բան չկա. ԱՍՀ նախարարը՝ կենսաթոշակային տարիքը բարձրացնելու լուրերի մասին 11:1915 Դեկ, 2025
  • Պլանային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում 11:1015 Դեկ, 2025
  • Հյուսիսից քամի է ներթափանցել տարածաշրջան. 181 տվիչները ցույց են տալիս օդի որակի զգալի բարելավում 10:5815 Դեկ, 2025
  • Լեհ հայագետ, պրոֆեսոր Անջեյ Պիսովիչն արժանացել է ԿԳՄՍ նախարարության մեդալի 10:4815 Դեկ, 2025
  • Կա հանրային պահանջ` խստացնել վերահսկողությունը տրանսպորտում, չարամտորեն խուսափում են վճարելուց. Ավինյան 10:3515 Դեկ, 2025
  • Լուրեր 10:00 | Լոնդոնի համար ՀՀ-ն առանցքային գործընկեր է. մասնագիտական դիտարկում | 15.12.2025 10:0315 Դեկ, 2025
  • Կապանում ջուր չի լինի. հասցեներ 09:4915 Դեկ, 2025
  • ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի պատվիրակությանը 09:3815 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է 09:2515 Դեկ, 2025
  • Վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել 09:1715 Դեկ, 2025
  • Վեդի համայնքի երկու բնակավայրում գազ չի լինի 08:4415 Դեկ, 2025
  • Վարդենյաց լեռնանցքում բուք է. իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:0915 Դեկ, 2025
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի 08:0015 Դեկ, 2025
  • ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը` տարածաշրջանում ընթացիկ կարգավորման գործընթացների հետագա առաջմղմանը 23:3914 Դեկ, 2025
  • Հաջողված դիվերսիֆիկացիոն քաղաքականության մեկնակետը դրված է. քաղաքագետներ 23:1314 Դեկ, 2025
  • Հանրապետության հրապարակում արտակարգ դեպքեր և պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն 22:4914 Դեկ, 2025
  • Քաջարան-Ագարակ թունելի հորատման աշխատանքներն ավարտվում են. այն կլինի առաջինը՝ անկախ Հայաստանում 22:1714 Դեկ, 2025
  • Մանկապատանեկան գրականության արժեքը 22:0214 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015