Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Լոնդոնում է. նա հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Դաունինգ սթրիթում ընթանում են բանակցություններ։
Ուկրաինայի առաջնորդն այսօր կհանդիպի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Սա Զելենսկու երկրորդ այցն է Լոնդոն՝ Սթարմերի վարչապետ դառնալուց հետո։
Երեկ Զելենսկին Խորվաթիայում էր, իսկ ուրբաթ օրը նա կհանդիպի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ։
Միջազգային լրահոսը՝ տեսաշարում: