ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 10-ին առցանց ձևաչափով մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ին կից անվտանգության և նոր մարտահրավերների ու վտանգների հակազդման ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման համատեղ հանձնաժողովի նիստին: Խորհրդարանի փոխնախագահը մասնակցել է նաև ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին՝ օրակարգային հարցերի առնչությամբ ներկայացնելով հայկական կողմի առաջարկները: