• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ... 10:42
Հարցազրույց Հայկազ Ֆանյանի հետ Հարցազրույց Հայկազ Ֆանյանի հետ 22:34
Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 5.7%. «Հարևաններ» Վրաստանում տարեկան գնաճը կազմել... 20:36
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 19:5625 Սեպ, 2024

ՀՀ-ն աջակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների առաքելության ուղարկմանը ԼՂ՝ վտանգված մշակութային ժառանգության պաշտպանության համար. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը:

«Հարգարժա’ն նախարարներ,

Գերազանցություններ,

Հարգելի՛ պատվիրակներ

Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը: Հայաստանի Հանրապետության անունից և որպես այս կարևոր հանդիպման նախագահող՝ կցանկանայի իմ ամենաջերմ ողջույնի խոսքը հղել ձեզ՝ որպես մարդկության պատմության, մշակույթի և ժառանգության բնօրրաների ներկայացուցիչներ:

Ես կցանկանայի սկսել մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ այս ֆորումի նախորդ նախագահ, մեր հարգարժան գործընկերոջ և ընկերոջ՝ Իրանի նախկին արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, ով ողբերգականորեն մահացել է այս տարի մայիսին ուղղաթիռի աղետի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրանց ուղեկցող պատվիրակության անդամների հետ միասին:

Շնորհակալություն։

Հայաստանն արժևորում է այս ֆորումը՝ որպես  միջմշակութային երկխոսության և աշխարհի հնագույն քաղաքակրթությունների համագործակցության համար կարևոր հարթակ։ Միավորվելով մեր՝  հին ժառանգությունը պաշտպանելու և խթանելու համատեղ հանձնառության շուրջ՝ մենք խրախուսում ենք խաղաղության և ոչ բռնության մշակույթ։

Հարգարժա՛ն գործընկերներ,

Ներկայումս աշխարհը բախվում է աննախադեպ մարտահրավերների, ժառանգության և մշակութային բազմազանության նկատմամբ աճող թիրախավորումների և պատմական ինքնությունների ու արմատների ժխտման: Կեղծ մշակութային նարատիվներն օգտագործվում են որպես զենք՝ արդարացնելու տարածքային պահանջները և բորբոքելու հակամարտություները՝ խարխլելով տուժած պետությունների անվտանգությունը, կայունությունը, սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացումը։ Ի դեմս այս վտանգների՝ հրամայական է, որ մենք ամրապնդենք մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված գործող հաստատությունները։

Այս առումով Հայաստանն ընդգծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ որպես ՄԱԿ-ի առաջատար գործակալության կենտրոնական դերը մշակութային ժառանգության պաշտպանության և մշակույթը խթանելու գործում՝ որպես երկխոսության և խաղաղության խթանման, բռնության մերժման հզոր գործիք։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարողությունների ընդլայնումը, փորձագիտական ներուժի ավելացումը և մոնիթորինգի գործիքների կատարելագործումը կարևոր նշանակություն ունեն այս ջանքերում։ Մենք գիտակցում ենք նաև այլ հիմնական շահագրգիռ կողմերի կարևոր դերը, ինչպիսին է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքը, խաղաղության մշակույթը խթանելու և այլատյացության ու անհանդուրժողականության դեմ պայքարում: 

Այս հաստատությունների հետ մեկտեղ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը զգալի ներուժ ունի լուծելու մեր առջև ծառացած մարտահրավերները՝ խթանելով միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը, հարգանքը քաղաքակրթական բազմազանության նկատմամբ, խաղաղությունն ու անվտանգությունը խթանելու հարցում ներառականությունը, կայուն զարգացումը և մարդու իրավունքները: Մենք հավատացած ենք, որ ֆորումը կարող է ավելի կարևոր դեր խաղալ համաշխարհային մարտահրավերներին արձագանքելու գործում: 

Հայաստանն առաջարկում է դիտարկել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի կարողությունների ամրապնդումը՝ միջազգային հարթակներում նրա տեսանելիությունն ու ազդեցությունը բարձրացնելու համար։ Լսելի դարձնելով ֆորումի և նրա անդամ երկրների ձայնը՝ մենք կարող ենք հասնել ավելի համակարգված և արդյունավետ համագործակցության՝ առաջ մղելու մեր ընդհանուր նպատակները: 

Հարգելի՛ գործընկերներ,

Այս տարի լրանում է «Զինված հակամարտությունների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակը: Այս նշանակալի հանգրվանը հնարավորություն է տալիս վերահաստատելու մեր հավատարմությունը հիմնարար սկզբունքներին, որոնք առաջնորդում են մեր գործողությունները հակամարտությունների և հետկոնֆլիկտային ժամանակաշրջաններում մշակութային ժառանգության պահպանման գործում: Հայաստանը սույն կոնվենցիան համարում է մշակութային ժառանգության պաշտպանության առաջնային միջազգային փաստաթղթերից մեկը և լիովին հավատարիմ է մնում դրա համապարփակ իրականացմանը:

Այս կարևոր տարելիցը նշելու համար Հայաստանը, համագործակցելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, այս տարի՝ հոկտեմբերի 28-29-ը, Երևանում անցկացնելու է փորձագիտական հանդիպում։ Հանդիպումը կենտրոնանալու է նոր և զարգացող տեխնոլոգիաների ներուժի վրա՝ դիմակայելու մշակութային ժառանգության պահպանության ոլորտում առկա բարդ մարտահրավերներին։ Ջերմորեն հրավիրում ենք ֆորումի անդամ պետություններին՝ խրախուսելու իրենց առաջատար  փորձագետներին՝ մասնակցելու երևանյան հանդիպմանը, որի շրջանակներում նրանք կարող են կիսվել փորձով և համագործակցել նորարարական նախագծերի շուրջ։

Հարգարժա’ն գործընկերներ,

Ցավոք, Հայաստանն անմասն չի մնացել աշխարհակարգի ներկայիս վայրիվերումների հետևանքներից՝ բախվելով աճող անհանդուրժողականության, այլատյացության և մշակութային ժառանգության ոչնչացմանը։

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է: Այս առումով Հայաստանը մեծապես աջակցում է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելություն անհապաղ ուղարկելուն՝ վտանգված հայկական մշակութային ժառանգության գնահատման, փաստաթղթավորման և պաշտպանության համար:

Հայկական մշակութային և կրոնական վայրերի, արտեֆակտների դիտավորյալ և համակարգված ոչնչացումը, պղծումն ու յուրացումը հանդիսանում են Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր որոշման ուղղակի խախտում, որն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր դեպքերը, որոնք անդրադառնում են հայկական մշակութային ժառանգությանը՝ ներառյալ եկեղեցիները և այլ կրոնական կառույցները, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանոցները և արտեֆակտները:

Մեծարգո՛ գործընկերներ,

Մեր համոզմունքն է, որ մեր համատեղ հանձնառության շնորհիվ մենք կարող ենք գերազանցել քաղաքական և աշխարհագրական սահմանները՝ կառուցելով  փոխըմբռնման կամուրջներ, որոնք հակազդում են բաժանման և հակամարտության ուժերին։ Ընդգծելով մեր ընդհանուր մշակութային ձեռքբերումները և պահպանելով յուրաքանչյուր քաղաքակրթության եզակի ներդրումները՝ կարող ենք օգնել՝ ստեղծելու մի աշխարհ, որտեղ բազմազանությունը բարձր է գնահատվում, և պատմական հիշողությունը հարգվում է։

Եզրափակելով՝ ուզում եմ սիրով հրավիրել ձեզ մասնակցելու Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ հանդիպմանը, որը կանցկացվի 2024 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանում։

Մաղթում եմ բոլորին արդյունավետ նիստ՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նպատակներն առաջ մղելու համար:

Շնորհակալություն»,- ասված է ելույթում:

Դիտումների քանակ235
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Թրամփը ելույթ է ունեցել Միացյալ Նահանգների անկախության 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ 13:3804 Հլս, 2026
  • «Սաս Գրուպ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 391 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 13:3504 Հլս, 2026
  • «Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին 13:2404 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 |TRIPP-ը ճանապարհ է հարթելու դեպի խաղաղ տարածաշրջան.ՀՀ վարչապետի ուղերձը՝ ԱՄՆ նախագահին 13:0004 Հլս, 2026
  • ՌԴ-ն և ԱՄՆ-ը հատուկ պատասխանատվություն են կրում գլոբալ անվտանգության համար. Պուտինի ուղերձը՝ Թրամփին 12:5404 Հլս, 2026
  • Արվեստանոց՝ մեծերի համար 12:3904 Հլս, 2026
  • ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը 12:0904 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում 11:5404 Հլս, 2026
  • Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում 11:3804 Հլս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Սումիին և Զապորոժիեին. կան զոհեր և վիրավորներ 11:2604 Հլս, 2026
  • Մերձբալթյան երկրները օդային միջանցքներ են տրամադրել Ուկրաինայի ԶՈՒ-ին Ռուսաստանի դեմ հարվածների համար. Գալուզին 11:0804 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում 10:5904 Հլս, 2026
  • Ուկրաինական ուժերը հարվածել են Լենինգրադի մարզին և Պետերբուրգի նավթային տերմինալին 10:5404 Հլս, 2026
  • Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով. վարչապետը տեսանյութ է հրապարակել 10:4704 Հլս, 2026
  • Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին 10:4204 Հլս, 2026
  • Արևիկ գյուղում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ 10:3104 Հլս, 2026
  • Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին 10:2304 Հլս, 2026
  • Գևորգ Մանուկյանը կնշանակվի Տիգրան Խաչատրյանի ռեֆերենտ 10:1104 Հլս, 2026
  • 5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ 09:5404 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 09:4104 Հլս, 2026
  • Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտում հանդիպել եմ Միրիամ Ադելսոնի հետ․ Նարեկ Մկրտչյան 09:3104 Հլս, 2026
  • Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 09:2304 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:1804 Հլս, 2026
  • Ամռանը երեխաների ջրահեղձության դեպքերն ավելանում են․ԱՆ 08:4204 Հլս, 2026
  • Ուղեծրում գտնվող աղբը կարող է փոխել Երկրի կլիման 08:1004 Հլս, 2026
  • Դատավորների ընդհանուր ժողովը Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներ է ընտրել 01:1904 Հլս, 2026
  • Հայ-թուրքական սահմանի բացումից հետո Էվրոսի մարզը կարող է դառնալ Հայաստանի դարպասը դեպի եվրոպական շուկաներ․ Հունաստանում ՀՀ դեսպան 01:0704 Հլս, 2026
  • Հայտնաբերվել և առգրավվել է 4 կգ 200 գրամ մարիխուանա․ կան ձերբակալվածներ 00:5404 Հլս, 2026
  • Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանն այցելել են Ռազմարդյունաբերության կոմիտե 00:4604 Հլս, 2026
  • Մեր խմբակցությունը շարունակելու է գործել որպես կուռ թիմ, առջևում ծավալուն ու պատասխանատու գործ ունենք անելու․ Մանավազյան 00:3704 Հլս, 2026
  • Հորդառատ անձրևի հետևանքով Գյումրու փողոցները կրկին հեղեղվել են 00:1604 Հլս, 2026
  • Նեթանյահուն և Թրամփը պայմանավորվել են հանդիպել ԱՄՆ-ում․ հեռախոսազրույց է տեղի ունեցել 00:0204 Հլս, 2026
  • 10 գործնական խորհուրդ՝ ամառային դպրոցներում և ճամբարներում երեխաների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ 23:5803 Հլս, 2026
  • Անդրադարձանք ՀՀ-ում գենդերային հավասարության խթանման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին․ Մակունցը պանելային քննարկման է մասնակցել 23:3503 Հլս, 2026
  • «Ենթադրվում է՝ բարձրահասակ երիտասարդ է եղել». մարդու կմախք և Թամար թագուհու մետաղադրամ՝ Ամբերդում 23:2703 Հլս, 2026
  • Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել ՀՀ պաշտպանության նախարարությանը և Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ 23:1403 Հլս, 2026
  • ՀՀ-ում բոլոր պաշտոնյաները ընտրվում են ՀՀ ժողովրդի կողմից. Ռուբինյանը՝ Թուրքիայի միջնորդության մասին 23:0003 Հլս, 2026
  • Մխիթար Հայրապետյանն այցելել է Align Technology Armenia. քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները 22:4803 Հլս, 2026
  • Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերություն են հաստատել 22:3303 Հլս, 2026
  • Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը 22:1803 Հլս, 2026
  • Վաղարշապատի կադաստրի նախկին պետը՝ մեղադրյալի աթոռին 22:0803 Հլս, 2026
  • Հարցազրույց Հայկազ Ֆանյանի հետ 21:5403 Հլս, 2026
  • ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ 21:4403 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 3. 2026 21:3003 Հլս, 2026
  • 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ 21:1503 Հլս, 2026
  • Սուրեն Պապիկյանը սեղանի թենիս է խաղացել ԳՇ պետի հետ 21:0803 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Հայ-թուրքական բանակցություններից մինչև ընդդիմության մեղադրանքներ․Ռուբինյանի արձագանքը 21:0003 Հլս, 2026
  • Յուլիս 3-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5903 Հլս, 2026
  • Դամասկոսում ահաբեկչության զոհերի թիվը հասել է տասի 20:5603 Հլս, 2026
  • ՀՀ 57 դպրոցում ներդրվել է «Էկոդպրոց» ծրագիրը 20:5203 Հլս, 2026
  • Իրանի ԱԳ նախարարը հաստատել է, որ Իսրայելը պլանավորել էր հարվածել Թեհրանի բանակցողներին 20:4803 Հլս, 2026
  • ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը նշանավորող լուսային ցուցադրություն` դեսպանատան պատին 20:4303 Հլս, 2026
  • Էջմիածնի Մհեր Աբեղյանի թանգարանը՝ համալրված ցուցադրությամբ 20:3803 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 03.07.2026 20:3303 Հլս, 2026
  • ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ 20:2903 Հլս, 2026
  • ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կունենա միայն մեկ նիստ, որպեսզի Թրամփը չձանձրանա. Politico 20:2803 Հլս, 2026
  • Սուրեն Պապիկյանը հանդիպել և զրուցել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ 20:2403 Հլս, 2026
  • Հայաստանի համայնքների միության կանոնադրության փոփոխությունը կնպաստի գործունեության արդյունավետության բարձրացմանը. ՏԿԵ նախարար 20:1903 Հլս, 2026
  • Հայաստանի ԱԳ նախարարությունը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ 20:1403 Հլս, 2026
  • Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ 15-րդ երկխոսությունը 20:1103 Հլս, 2026
  • Սնանկության նոր օրենսգիրքն այլևս իրականություն է 20:1103 Հլս, 2026
  • ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը 20:0603 Հլս, 2026
  • Բնության պահպանության հայկական մոդել COP-ին ընդառաջ 20:0303 Հլս, 2026
  • «Էրազմուս+» ծրագրեր՝ կրթության, երիտասարդության և սպորտի ոլորտներում 19:5403 Հլս, 2026
  • Վենեսուելայում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, զոհերի թիվն ավելանում է 19:4303 Հլս, 2026
  • ՀՀ–ԵՄ մարդու իրավունքների երկխոսությունում ներկայացվել են բարեփոխումների արդյունքները 19:3003 Հլս, 2026
  • Մոջթաբա Խամենեին չի մասնակցի հոր հուղարկավորությանը 19:1803 Հլս, 2026
  • Հուլիսի 12-19-ը Երևանում կանցկացվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 19:1003 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | Մարթա Կոսն անդրադարձել է Երևանում, Բաքվում և Անկարայում կայացած բանակցություններին 19:0003 Հլս, 2026
  • ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները 18:5903 Հլս, 2026
  • Էբոլայի, Մարբուրգի և հանտավիրուսի իրավիճակը աշխարհում վերահսկելի է. ՀՎԿԱԿ 18:4603 Հլս, 2026
  • Մի շարք հարցերում ՌԴ դիրքորոշումը կարևոր է Թուրքիայի համար. Ֆիդան 18:3903 Հլս, 2026
  • Գործընկերները ողջագուրանքներով են հրաժեշտ տվել Ալեն Սիմոնյանին. նա չի լինի հաջորդ ԱԺ-ում 18:3003 Հլս, 2026
  • Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած 18:2103 Հլս, 2026
  • Մոլդովայի վարչապետ Մունտյանուն անսպասելի հրաժարական է տվել 18:1803 Հլս, 2026
  • Հրազդանի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպքը․ 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է 18:0703 Հլս, 2026
  • Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը 17:5603 Հլս, 2026
  • Մեռելոց օրերը լինելու են աշխատանքային. ԱԺ-ի պարզաբանումը 17:4503 Հլս, 2026
  • Շուրջօրյա վերահսկողություն, օպերատիվ արձագանք․ ուժեղացված ծառայություն հանրային լողափերում 17:3803 Հլս, 2026
  • Կանադան նախատեսում է կառուցել նավթատար խողովակաշար՝ օրական մինչև 1 միլիոն բարել հում նավթ մատակարարելու Ասիային. (FT) 17:3003 Հլս, 2026
  • Երևանում սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցում արտադրվել է վտանգավոր սննդամթերք. արտադրությունը կասեցվել է 17:2203 Հլս, 2026
  • «Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար 17:1403 Հլս, 2026
  • Կիևը ձգտում է, որ ՆԱՏՕ-ն ճանաչի Ուկրաինայի նոր դերը անվտանգության ճարտարապետության մեջ 17:0603 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Անկեղծ հպարտ եմ, որ միասին աշխատել ենք. ԱԺ նախագահի հրաժեշտի ելույթը | 03.07.2026 17:0003 Հլս, 2026
  • «Նայեք՝ ջուրը քարի տակ». մեկնարկել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մույթերի վերանորոգման 2-րդ փուլը 16:5803 Հլս, 2026
  • Շինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է 16:5103 Հլս, 2026
  • Պատանիների աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի երկու մարզիկով 16:4103 Հլս, 2026
  • Իրանը մերժել է ԱԷՄԳ-ի մուտքը իր միջուկային օբյեկտներ 16:2803 Հլս, 2026
  • Նյու Յորքում Աննա Հակոբյանը և Ջորջ Լոգոթետիսը քննարկել են երկկողմ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները 16:1703 Հլս, 2026
  • Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի լուսաբանումը ֆրանսալեզու մամուլում․ կնքվել է հուշագիր 16:0503 Հլս, 2026
  • Թրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին 15:5603 Հլս, 2026
  • Պահպանում և տարածում եք հայոց լեզուն, պատմությունն ու մշակույթը․ մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը 15:4603 Հլս, 2026
  • ԻԻՀ հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 15:4203 Հլս, 2026
  • Ավարտվել է Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Կորեա 15:3803 Հլս, 2026
  • Իսրայել Կացը հայտարարել է Իրանի հետ ինքնուրույն պատերազմելու պատրաստակամության մասին 15:2903 Հլս, 2026
  • Ափսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում. Անդրանիկ Քոչարյան 15:2003 Հլս, 2026
  • Տիգրան Պարսիլյանի ճեպազրույցը 15:1703 Հլս, 2026
  • Ընտրակաշառքի համար պատիժը կխստացվի, կսահմանվեն ընտրելու իրավունքի նոր պահանջներ. ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին քվեարկված նախագծերը 15:1203 Հլս, 2026
  • Մեկնարկել են Ալի Խամենեիի հիշատակի արարողությունները 15:0303 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | Խուզարկություններ և ձերբակալություններ. «Ուժեղ Հայաստան»-ին առնչվող նոր ձայնագրություն 15:0003 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015