• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:23
Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության առաջին օրում ներգրավել է մոտ 2,5 մլն դոլար. «Հարևաններ» Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության... 19:44
Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Գլխավոր դատախազության հայտարարությունը ստեղծագործական միությունների ներկայացրած մտահոգությունների վերաբերյալ
Իրավունք
19:4924 Սեպ, 2024

Գլխավոր դատախազության հայտարարությունը ստեղծագործական միությունների ներկայացրած մտահոգությունների վերաբերյալ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ի թիվս այլ ՀԿ-ների, ուսումնասիրվել են «Հայաստանի գրողների միություն» և «Հայաստան նկարիչների միություն» հասարակական կազմակերպություններին պատկանող՝ Երևան քաղաքի Աբովյան 16, 16/1, Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների թիվ 1, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում գտնվող «Նկարիչ» ստեղծագործական տան, Երևան քաղաքի Բաղրամյան 3, Սևան քաղաքի թերակղզու տարածքում գտնվող «Գրողների տան» և Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի գրողների ստեղծագործական տան հասցեների անշարժ գույքերի կադաստրային գործերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«1. «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի մասով՝

Երևան քաղաքի Բաղրամյան 3 հասցեի անշարժ գույքի նկատմամբ «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի գրանցման հիմք է հանդիսացել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանի թիվ 2-244-2000 թվականի քաղաքացիական գործով 2000 թվականի սեպտեմբերի 22-ին կայացված վճիռը՝ «Հայ գրողների միության հայցը մասնակի բավարարելու և Բաղրամյան 3 հասցեի նկատմամբ Հայաստանի գրողների միության սեփականության իրավունքի 1999 թվականի մարտի 12-ին կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու մասին, այն դեպքում, երբ վկայակոչած վճռից նման իրավունք չի ծագել:

Բացի դրանից՝ «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1993 թվականի հունիսի 4-ին, իսկ մինչ այդ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքի 1-ին կետով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

Վկայակոչած օրենքի հիմքով՝ Երևան քաղաքի Բաղրամյան 3 հասցեում գտնվող անշարժ գույքը 1990 թվականից համարվել է պետական սեփականություն, և որևէ իրավական հիմքով այն չի փոխանցվել 1993 թվականի հուլիսի 4-ին Արդարադատության նախարարության կողմից գրանցված՝ «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությանը, հետևաբար Երևան քաղաքի Բաղրամյան 3 հասցեի անշարժ գույքը պետության տնօրինումից դուրս է եկել անհիմն:

Նշված խախտումների փաստով, Վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև հայց է հարուցվել դատարան՝ սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով:

Սևան քաղաքի թերակղզու տարածքում գտնվող՝ 918,34 քմ մակերեսով շինության և 7763 քմ մակերեսով հողամասի նկատմամբ Հայաստանի գրողների միության սեփականության իրավունքը 1999 թվականի փետրվարի 26-ին գրանցելու հիմքում Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի վարչության տարածքային մարմինը դրել է Սևանի շրջսովետի գործկոմի 1965 թվականի օգոստոսի 5-ի թիվ 16-ի նիստի արձանագրությունը, մինչդեռ «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 1993 թվականի հունիսի 4-ին: Նշված խախտումների փաստով, Վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև հայց է հարուցվել դատարան՝ սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով:

Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի ստեղծագործական տան 7303,40 քմ ընդհանուր մակերեսով շինության նկատմամբ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 1998 թվականի հունիսի 24-ին գրանցել է «ՀՀ գրողների միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքը՝ հիմք ընդունելով «ՀՀ գրողների միության» վարչության նախագահի 1998 թվականի մայիսի 27-ի գրությունը ՀՀ գրողների միության Ծաղկաձորի ստեղծագործական տան ՀՀ գրողների միության հաշվեկշռում գտնվելու և վերջինիս սեփականությունը հանդիսանալու մասին: Նկատի ունենալով նշված գույքը «ՀՀ գրողների միություն» հասարակական կազմակերպությանը օտարելու վերաբերյալ իրավական հիմքերի բացակայությունը, Վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև հայց է հարուցվել դատարան՝ սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով:

2. «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքի մասով՝

Հայաստանի նկարիչների միության խորհրդի նիստի 1995 թվականի օգոստոսի 22-ի թիվ 2 արձանագրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված նիստում որոշվել է վաճառել Հայաստանի նկարիչների միության սեփականությունը հանդիսացող՝ կիսակառույց շենքերի համալիրը և որպես վաճառքի գումար սահմանել 300.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամը: Դրա հիման վրա «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության և «Աղաբեկյան և Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ի միջև 1995 թվականի սեպտեմբերի 1-ին կնքվել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 16/1 հասցեի շենքի և «Մոսկվա» կինոթատրոնի միջնամասում գտնվող 4 կիսակառույց շինությունների և դրանց կից շինվածքների օտարման պայմանագիր: Այնուհետև, Երքաղխորհրդի գործկոմի ՇՇԱԳ վարչության կազմած և վարչության պետի կողմից 1995 թվականի սեպտեմբերի 11-ին հաստատված թիվ 393 ակտով առաջարկվել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 16 հասցեի շենքի և «Մոսկվա» կինոթատրոնի միջնամասում գտնվող՝ ընդհանուր 3800,5 քմ մակերեսով 4 կիսակառույց շինությունները վերցնել առաջնային գույքագրման՝ «Աղաբեկյան և Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ի անվամբ:

Նշված ակտի և Կողմերի միջև 1995 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված շինությունների առուվաճառքի պայմանագրի հիման վրա 3800,5 քմ մակերեսով կիսակառույց շինությունների նկատմամբ 1995 թվականի սեպտեմբերի 12-ին կատարվել է «Աղաբեկյան և Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ի սեփականության իրավունքի գրանցում, և տրվել է թիվ 15713 սեփականության իրավունքի վկայական: Մինչդեռ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքի 1-ին կետով սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

Վկայակոչած օրենքի հիմքով՝ Նկարիչների միություն հասարակական կազմակերպության կողմից օտարված կիսակառույց շինությունները 1990 թվականին համարվել են պետական սեփականություն, իսկ կադաստրային գործում առկա չէ որևէ ապացույց պետության կողմից դրանք՝ 1990 թվականից հետո, վերոհիշյալ հասարակական կազմակերպությանն օտարելու վերաբերյալ: Ավելին՝ Երքաղխորհրդի գործկոմի ՇՇԱԳ վարչության կազմած և վարչության պետի կողմից 1995 թվականի սեպտեմբերի 11-ին հաստատված թիվ 393 ակտի բովանդակությունից երևում է, որ նշված շինություններն առաջնային գույքագրում են անցել «Աղաբեկյան և Բեկ ինթերնեշնլ» ԱՁ-ին օտարվելուց հետո, ինչը ևս հաստատում է, որ օտարման պահին դրանք «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն պատկանել:

Նշված խախտումների փաստով՝ Վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև հայց է հարուցվել դատարան՝ սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով:

Երևան քաղաքի Աբովյան 16 հասցեում գտնվող 2403.9 քմ մակերեսով շինության նկատմամբ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում Կառավարության 1998 թվականի մայիսի 21-ի թիվ 311 որոշման հիման վրա՝ 1999 թվականի ապրիլի 2-ին գրանցվել է «Նկարիչների միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքը:

Գրանցման հիմքում դրված՝ Կառավարության 1998 թվականի մայիսի 21-ի թիվ 311 որոշման 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին` մինչև 1998 թվականի հոկտեմբերի 30-ը ապահովել իրենց և իրենց ենթակայության պետական մարմինների, պետական և պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների, ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների տնօրինության տակ գտնվող և վարձակալությամբ տրված կամ վարձակալված շենքերի, շինությունների ու տարածքների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմիններում և մինչև 1998 թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարություն ներկայացնել պետական գրանցման վկայականների պատճենները:

Հարկ է նշել, որ մինչ նշված որոշման ընդունումը՝ «Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի օրենքի 1-ին կետով արդեն սահմանվել էր, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

Վկայակոչված իրավական ակտերի վերլուծությունից հետևում է, որ բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը 1990 թվականին ընդունված օրենքի ուժով համարվել էր պետական սեփականություն, ինչի հետևանքով առաջացել էր դրանց հաշվառումն ու հետագա օգտագործումը կազմակերպելու անհրաժեշտություն, ուստի Կառավարության վերոհիշյալ որոշմամբ պետական գույքի նկատմամբ կարող էր գրանցվել բացառապես պետության սեփականության իրավունքը, ինչը բացառում էր պետական գույքի նկատմամբ հասարակական կազմակերպության սեփականության իրավունքը գրանցելու հնարավորությունը:

Նշված խախտումների փաստով, Վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև հայց է հարուցվել դատարան՝ սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով:

Ծաղկաձոր քաղաքի Օրբելի 1 հասցեում գտնվող՝ «Նկարիչների տան» նկատմամբ Հայաստանի նկարիչների միության սեփականության իրավունքը Կադաստրի մարմնում գրանցվելու հիմքում դրվել է Ծաղկաձորի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի 1996 թվականի մարտի 15-ի թիվ 2 արձանագրությունը, ինչը 1992 թվականին հիմնադրված «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության համար իրավական հետևանքներ առաջացնել չէր կարող:

Բացի դրանից՝ ըստ կադաստրային գործի նյութերի՝ Ծաղկաձոր քաղաքի Օրբելի 1 հասցեում գտնվող շենքը ճարտարապետության, մշակույթի հուշարձան էր, որպիսի պայմաններում, այն իրավահարաբերության ծագման պահին գործող «Պատմության և կուլտուրայի հուշարձանների պահպանության և օգտագործման մասին» օրենքի դրույթների համաձայն՝ ենթակա չէր օտարման:

Նշված խախտումների փաստով, Վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման, վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև հայց է հարուցվել դատարան՝ սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն 2001 թվականի փետրվարի 23-ին Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղում գտնվող «Նկարիչ» ստեղծագործական տան 432.5 քմ մակերեսով պանսիոնատի շենքի և 909.1 քմ, 39.1 քմ, 176.1 քմ, 129.6 քմ, 102.7 քմ, 35քմ, 430 քմ մակերեսով շինությունների նկատմամբ գրանցել է «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության սեփականության, իսկ 2.75 հա հողամասի նկատմամբ՝ նույն կազմակերպության մշտական օգտագործման իրավունքը՝ հիմք ընդունելով Հողհատկացման թիվ 12 որոշումը, 2000 թվականի փետրվարի 18-ին շենքի արժեքի մասին գրությունը, 1974 թվականի հոկտեմբերի 24-ի՝ շենքը Նկարիչների միության հաշվեկշիռ տեղափոխելու վերաբերյալ թիվ 807 կարգը:

«Հայաստանի Հանրապետության պետական սեփականության մասին» 1990 թվականի սեպտեմբերի 10-ի ՀՀ օրենքի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է:

Վկայակոչած իրավական ակտի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ բոլոր պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների ունեցվածքը 1990 թվականին ընդունված օրենքի ուժով արդեն իսկ համարվել էր պետական սեփականություն, ինչից հետևում է, որ նշված իրավական կարգավորման արդյունքում Շորժա գյուղում գտնվող «Նկարիչ» ստեղծագործական տան նկատմամբ կարող էր գրանցվել բացառապես Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: Հետևաբար, նշված գույքի նկատմամբ «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության սեփականության իրավունքը կարող էր գրանցվել միայն Հայաստանի Հանրապետության կողմից այն վերջինիս որևէ եղանակով օտարվելու դեպքում, ինչը տեղի չի ունեցել:

Նշված խախտումների փաստով, Վարչության կողմից ներկայացված հաղորդման հիման վրա, նախաձեռնվել է քրեական վարույթ, ինչպես նաև հայց է հարուցվել դատարան՝ սեփականության իրավունքի գրանցումը վիճարկելու պահանջով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտումների քանակ115
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 14:3308 Օգս, 2026
  • ԱՄՆ Սենատն ընդունել է ՌԴ և Իրանի դեմ պատժամիջոցների օրինագիծը 14:2908 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է առաքվել ցորեն և քարածուխ 14:1608 Օգս, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով 14:0308 Օգս, 2026
  • Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը» 13:4108 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում 13:3408 Օգս, 2026
  • Փեզեշքիանը մեղադրել է Իսրայելին և ԱՄՆ-ին՝ Իրանը ոչնչացնելու ցանկության համար 13:2708 Օգս, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են 13:1108 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Որն է եղել սպանություն պատվիրելու Արգամ Աբրահամյանի շարժառիթը. ՔԿ բացահայտումը 13:0008 Օգս, 2026
  • Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում 12:5308 Օգս, 2026
  • Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցը 12:3308 Օգս, 2026
  • Բանկային տվյալները գողանալու նոր փորձ՝ 15 հազար դրամի «նվերի» անվան տակ. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է 12:1908 Օգս, 2026
  • Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Սենատին՝ ՌԴ դեմ պատժամիջոցների փաթեթին հավանություն տալու համար 12:0908 Օգս, 2026
  • Ես չեմ մոռանում ՀԴՄ կտրոնի մասին. վարչապետ 11:5308 Օգս, 2026
  • Ինչպես են ձերբակալում Արգամ Աբրահամյանին. ՔԿ-ն կադրեր է հրապարակել 11:4808 Օգս, 2026
  • Շինարարությունն իրականացնել որակով և սահմանված ժամկետում․ սա է գլխավոր պահանջը շինարարներից. Եղիազար Վարդանյանը՝ Շինարարի օրվա առթիվ 11:4608 Օգս, 2026
  • Թրամփը սպառնացել է Շվեյցարիային 11:3408 Օգս, 2026
  • Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. ՀԿԿ 11:2308 Օգս, 2026
  • Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ եռակողմ պաշտպանական համաձայնագիրն ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան 11:0908 Օգս, 2026
  • Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ 11:0008 Օգս, 2026
  • Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ 10:5608 Օգս, 2026
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում 10:4808 Օգս, 2026
  • Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը 10:0308 Օգս, 2026
  • Հիդրոօդերևութաբանության կենտրոնը կանխատեսել է լոլիկի, կաղամբի և սոխի բերքատվությունը 09:2708 Օգս, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը փակված է, խաղաղությունը հաստատված է․ Նիկոլ Փաշինյանի ուղերձը 09:0808 Օգս, 2026
  • Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը 08:5708 Օգս, 2026
  • Սևանի մակարդակը 1900.77 մետր է՝ անցած տարվա ցուցանիշից 16 սմ-ով բարձր 08:3308 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1808 Օգս, 2026
  • COP17 Երևանի Կանաչ գոտու ցուցահանդեսային տաղավարների գրանցումը մեկնարկել է 01:0108 Օգս, 2026
  • Տրանսպորտային միջոցը ոչ սթափ վարելու համար կազմվել է 11 090 արձանագրություն 00:4008 Օգս, 2026
  • Ներկայացվել են Ինտեգրված երկրատարածական տեղեկատվության շրջանակի ներդրման ուղղությամբ ՀՀ-ում իրականացված քայլերը 00:3308 Օգս, 2026
  • ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների օրինագիծ է ընդունել 00:2108 Օգս, 2026
  • Աշխատանքը, որ միասին կատարում ենք, կյանքի հեռանկար և միջավայր ձևավորելու մասին է․ պարգևատրումեր՝ Շինարարի մասնագիտական օրվա առթիվ 23:4207 Օգս, 2026
  • ՀՀ պատվիրակությունն աշխատանքային հանդիպում է ունեցել UNEP-ի Էկոհամակարգերի բաժնի ներկայացուցիչների հետ 23:1407 Օգս, 2026
  • Հուլիսին Հայաստան է այցելել 198,709 զբոսաշրջիկ 23:0007 Օգս, 2026
  • ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի ներկայացուցիչներն այցելել են ՀԱԵԿ 22:4507 Օգս, 2026
  • ՀՀ պատմության մեջ իսկապես եղել են ամոթալի օրեր. ԱԺ նախագահի տեղակալն արձագանքեց ընդդիմությանը 22:3007 Օգս, 2026
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում 22:1807 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 7. 2026 22:0507 Օգս, 2026
  • Փրկարարները հայտնաբերել են մոլորված զբոսաշրջիկներին 21:4807 Օգս, 2026
  • «Ոսկե դիվան» հեքիաթագիտական հանդեսի 7-րդ համարը 21:3307 Օգս, 2026
  • Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Շինարարի օրվան նվիրված միջոցառմանը 21:1807 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Փաշինյանը ԵԱՏՄ նիստում ակնարկել է, որ ՀՀ-ն կառույցին ավելի շատ տվել է, քան ստացել 21:0007 Օգս, 2026
  • Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են 20:5007 Օգս, 2026
  • Օգոստոս 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4507 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայում ներգաղթյալների դեմ բողոքի ակցիայի ժամանակ բախումներ են գրանցվել ոստիկանության հետ 20:2907 Օգս, 2026
  • Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը գործարկվել է 20:1907 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են պաշտպանական պայմանագիր 20:1207 Օգս, 2026
  • Կրթաթոշակի մրցույթ՝ Ավստրիայի Կանանց, գիտության և հետազոտությունների դաշնային նախարարության կողմից 20:0907 Օգս, 2026
  • Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին 20:0207 Օգս, 2026
  • Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն 19:5207 Օգս, 2026
  • Թրամփն ու Միրզիյոևը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր 19:4007 Օգս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը զինծառայողների հետ քննարկել է կարգապահության բարձրացման խնդիրները 19:3107 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.08.2026 19:2307 Օգս, 2026
  • Լուսացույցի տեղադրում՝ առանց ասֆալտը վնասելու 19:1207 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Ինչպես է «Արարատցեմենտը» սեփականացրել մարզադպրոցը. դատախազության նոր բացահայտումը 19:0007 Օգս, 2026
  • Կուբայի նկատմամբ տնտեսական ճնշումը կշարունակվի առնվազն առաջիկա 2,5 տարվա ընթացքում. Ռուբիո 18:5907 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ընտրվելուց հետո դարձել է աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահը 18:5107 Օգս, 2026
  • Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 18:3907 Օգս, 2026
  • Մեղվապահությունից՝ նարդոսի այգու հիմնում և արտադրություն 18:3407 Օգս, 2026
  • ԱԱԾ-ի հաղորդումների հիման վրա 2026-ի առաջին կիսամյակում նախաձեռնվել է 573 քրեական վարույթ 18:2407 Օգս, 2026
  • ԵՏՀ խորհրդի որոշմամբ Հայաստանը 2026-ին էլեկտրոմոբիլների համար ստացել է լրացուցիչ 5000 մեքենայի քվոտա. Պապոյան 18:1407 Օգս, 2026
  • Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ 18:0307 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին 17:5507 Օգս, 2026
  • Գործընթացը տորպեդահարելու փոխարեն պետք է բարձրացնել ԵԱՏՄ գրավչությունը. ՀՀ վարչապետ 17:4107 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2707 Օգս, 2026
  • Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր 17:2707 Օգս, 2026
  • Պուտինը ԱՄԷ-ի նախագահի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում 17:1507 Օգս, 2026
  • Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ 17:0407 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Ճանապարհ փակելուց մինչև բռնություն․ «Ուժեղ Հայաստանի» 13 աջակցի մեղադրանք է առաջադրվել 17:0007 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու 16:5807 Օգս, 2026
  • Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին 16:5407 Օգս, 2026
  • 5-րդ «Նավասարդ»-ը՝ Սիսիանում 16:4207 Օգս, 2026
  • Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են եռակողմ պաշտպանական պայմանագիր 16:3107 Օգս, 2026
  • Անփոխարինելի մայրական կաթը 16:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3007 Օգս, 2026
  • ՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվել 16:2107 Օգս, 2026
  • Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանված ասորիների հիշատակը 16:1407 Օգս, 2026
  • Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին 16:0307 Օգս, 2026
  • Կասեցվել է Աշտարակում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ 15:5107 Օգս, 2026
  • Միացյալ Նահանգներն ակնկալում է առաջիկա օրերին Իրանի հետ համաձայնագիր կնքել. Բեսենթ 15:4007 Օգս, 2026
  • Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար 15:3207 Օգս, 2026
  • Իրանը չի կարող երկար դիմանալ. Թրամփ 15:2207 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2207 Օգս, 2026
  • Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում 15:1407 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց Ազգային ժողովի դահլիճը 15:0807 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում բարելավվել են հարկային կարգապահության ցուցանիշները. ՊԵԿ 15:0107 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Բարեգործության անվան տակ խաբել են վիրավորում ստացած զինծառայողներին 15:0007 Օգս, 2026
  • Հայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է․ ներկայացվել է միջազգային իրավիճակը 14:5407 Օգս, 2026
  • «Աչաջուր» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ 14:4607 Օգս, 2026
  • Սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանում 14:3907 Օգս, 2026
  • «Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 14:3107 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանությունը շրջանառությունից դուրս է բերել 1293 միավոր զենք 14:3007 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3007 Օգս, 2026
  • Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-11-ի ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով 14:2207 Օգս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 14:1507 Օգս, 2026
  • ՌԴ-ի կողմից 5 միլիարդի զենքի վաճառքն Ադրբեջանին ՀՀ-ի համար սպառնալի՞ք էր, թե՞ սպառնալիք չէր. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմությանը 14:0807 Օգս, 2026
  • ԱՄՆ-ում սահմանափակվում է «ծննդյան իրավունքով» ԱՄՆ քաղաքացիություն ստանալը 14:0107 Օգս, 2026
  • Ընդդիմությունը նկատել է, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը իշխանություն կրողն է և իշխանություն ձևավորող միակ սուբյեկտը. Սոնա Ղազարյան 13:5407 Օգս, 2026
  • ՀԲ-ի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկվել է Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների բարելավման (TRIP) ծրագրի ընթացքը 13:4807 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015