• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Ռուսաստանը շանտաժի լեզվով է խոսում Հայաստանի և Վրաստանի հետ. Սարգսյան Բաց հարթակ. Ռուսաստանը շանտաժի... 20:39
Օրը՝ 60 վայրկյանում | 13.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 13.08.2026 20:44
ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերության հարցեր. «Հարևաններ» ԱՄՆ-ը և Ադրբեջանը քննարկել... 20:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
11:4712 Սեպ, 2024

Կառավարության համար կրթությունն առաջնահերթություն է, այդ թվում՝ զբաղվածության խնդիրները լուծելու առումով. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը: Համաժողովի պաշտոնական բացմանը ելույթ են ունեցել ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Միջխորհրդարանական միության նախագահ Տուլյա Էքսոնը և գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը:

Վարչապետը ողջունել է համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում և մասնակիցներին մաղթել հաջող աշխատանքներ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կա մի հայեցակարգային հարց, որի շուրջ ցանկանում է կիսվել, որովհետև երիտասարդների մուտքը և ակտիվությունը քաղաքականություն կարևոր և հասկանալի են։ Վարչապետը նշել է, որ որոշակի հայեցակարգային հարց ունի «երիտասարդ պատգամավոր» արտահայտության հետ, որովհետև, իր ընկալմամբ՝ պատգամավորը պատգամավոր է՝ և երիտասարդ, թե միջին տարիքի, թե տարեց, նա ունի մեկ մանդատ և նույնքան լիազորություն, ինչպես տարեցները։

«Քանի որ խոսում ենք քաղաքականության մեջ երիտասարդների ներգրավվածության մասին, ես հիշում եմ ժամանակին իմ շատ հարգելի բարեկամի խորհուրդ։ Երբ ես սկսել էի զբաղվել լրագրությամբ, հետագայում նաև քաղաքականությամբ, նա ինձ խորհուրդ էր տալիս, ասում էր՝ երբեք թույլ չտաս, որպեսզի քեզ անվանեն երիտասարդ լրագրող, որովհետև երբ հանրությունը ֆիքսի, որ դու երիտասարդ լրագրող ես, 60 տարեկան էլ լինես՝ բոլորը քեզ հիշելու են որպես երիտասարդ լրագրող։ Այս առումով, իհարկե, կարծում եմ, այդ խորհրդի մեջ կա շատ էական բովանդակություն, և կարևոր է արձանագրել, որ քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը շատ կարևոր է, բայց եթե որևէ մեկը մուտք է գործել խորհրդարան, ուրեմն առնվազն բառիս փոխաբերական իմաստով նա դադարել է լինել երիտասարդ, ուրեմն դա խոսում է քաղաքական հասունության որոշակի մակարդակի մասին: Կարևոր եմ համարում ընդգծել այս առանձնահատոկությունը»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ, իհարկե, փորձը շատ կարևոր բան է ամեն ինչում, հատկապես քաղաքականության մեջ, բայց այսօր արդեն մանավանդ տեխնոլոգիաների դարում կան գիտելիքներ և իմացություններ, որոնք, բարեբախտաբար, թե դժբախտաբար, յուրաքանչյուրն անհատապես պետք է գնահատի, կան գիտելիքներ, որոնք ավելի շատ հասանելի են երիտասարդ սերնդին, քան ավագ, և սա օբյեկտիվ իրականություն է։

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ հին ասացվածքն այդպես էլ չի կորցրել և երևի չի կորցնի իր հրատապությունը, ըստ որի՝ «եթե երիտասարդությունն իմանար, եթե ծերությունը կարողանար»։ «Այստեղ, կարծում եմ, կարևորագույն խնդիրներից մեկը հետևյալն է, որ կարողության և իմացության այս միաձուլման բանաձևերը պետք է քննարկվեն, կամ կարող են քննարկվել համաժողովում։ Խոսվում է կրթության մասին, և կրթությունը համաժողովի քննարկման առանցքային թեմաներից է։ Կարող եմ խոսել մեր փորձի կամ եզրակացության մասին, որին հանգել են Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և մեր քաղաքական թիմը։ Մենք փորձում ենք այս գաղափարն առաջ մղել Հայաստանի Հանրապետությունում։ Չկա որևէ խնդիր, որի լուծումը չի անցնում կրթության միջոցով։ Այդպիսի խնդիր գոյություն չունի և հակառակը, չկա մի խնդիր, որի ծագումը կապված չէ կրթության կամ, ավելի ճիշտ՝ կրթության պակասի կամ կրթության բացակայության, կամ կրթության ցածր որակի հետ։ Մենք քննարկում ենք աղքատությունը, որը գլոբալ խնդիր է, այդ թվում՝ խնդիր է Հայաստանի Հանրապետությունում, և մեզ նաև դրա համար երբեմն շատ քննադատում են, բայց իմ համոզմունքն այն է, որ աղքատության առանցքային պատճառներից մեկը թաքնված է կրթության մեջ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի համոզմամբ՝ աղքատության առանցքային պատճառներից մեկը թաքնված է կրթության մեջ, որովհետև կրթության այն համակարգերը, որ գոյություն ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով՝ աշակերտներին, երեխաներին, հետագայում նաև ուսանողներին բավարար հմտություններով չեն օժտում՝ կյանքում մրցունակ լինելու համար: Եվ եթե փորձենք թարգմանել՝ ի՞նչ է նշանակում աղքատությունը, դա նշանակում է, ըստ էության, կյանքում մրցունակ լինելու համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների, կարողությունների պակաս ունենալ այն դեպքերում, իհարկե, երբ դա կապված չէ առողջական և շարժունակության խնդիրների հետ: «Եվ այս առումով, մեր Կառավարության համար կրթությունն առաջնահերթություն է, այդ թվում՝ զբաղվածության պրոբլեմները լուծելու առումով, որովհետև նույնը կարելի է ասել զբաղվածության խնդրի մասին: Մեծ հաշվով՝ ի՞նչ է նշանակում գործազրկություն, գործազրկություն նշանակում է չունենալ անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ, կարողություններ՝ աշխատանքի շուկայում մրցունակ լինելու համար: Բայց կա նաև ուրիշ խնդիր, որ գիտելիքը և հմտությունն ինքը կարող է հնանալ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ վերջին հարյուրամյակներում և մարդկության պատմության ընթացքում եղել են մասնագիտություններ, որոնք ընդհանրապես վերացել են, և ի հայտ են եկել նոր մասնագիտություններ:



Եվ, ըստ Նիկոլ Փաշինյանի, կրթության ոլորտի մեծ խնդիրներից մեկն է՝ ապահովել նաև մարդկանց տրանսֆորմացիան կամ ադապտացիան այս գլոբալ փոփոխություններին, այդ թվում՝ աշխատանքի շուկայում: Եվ այդ առումով, վարչապետի խոսքով, այս խնդիրների հասցեագրումը ՀՀ Կառավարության առաջնային օրակարգերից է, այդ է պատճառը, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է 3 անկյունաքարային ծրագիր, որոնցից մեկը 300 դպրոց կառուցելու, վերակառուցելու, հիմնանորոգելու ծրագիրն է, երկրորդը՝ 500 մանկապարտեզ կառուցելու, հիմնանորոգելու կամ վերակառուցելու ծրագիրն է, և երրորդը՝ Ակադեմիական քաղաքի ծրագիրն է, որը վերաբերում է բարձրագույն կրթությանը, գիտությանը և հետազոտություններին:

«Ընդհանուր առմամբ, մեր ընկալումն այն է, որ կրթությունը ցկյանս գործընթաց է, և մարդը պետք է սկսի սովորել մանկապարտեզից և շարունակի իր կրթությունը, այդ թվում՝ աշխատանքի մեջ: Ես սովորաբար այս միտքը կիսում եմ հրապարակայնորեն՝ ասելով, որ բոլորը՝ պատգամավոր, նախարար, վարչապետ, եթե իրենց աշխատանքը չեն զուգակցում կրթությամբ, ինքնակրթությամբ, որովհետև մեծ հաշվով կրթությունը տեղեկություններ ստանալու, այդ տեղեկությունները մշակելու և այդ տեղեկություններից եզրակացություններ անելու հմտությունն է: Ահա այս պրոցեսն ակնհայտ է դարձնում, որ կրթությունը մեր բոլորի ամենօրյա գործն է և մեզնից յուրաքանչյուրը, ըստ էության, պետք է ամեն օր որոշակի ժամանակ տրամադրի սեփական կրթությանը, անկախ նրանից՝ ինքը որևէ կրթական ուսումնական հաստատությունում սովորում է, թե չի սովորում»,- ասել է վարչապետը:



Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ներկաներն այս համաժողովից կվերադառնան նոր էներգիայով լիցքավորված՝ ծառայելու ի շահ իրենց երկրների կայունությանը և զարգացմանը: Վարչապետի խոսքով՝ սա այն հարթակն է, որն ի ցույց է դնում, որ գլոբալ կայունությունը, գլոբալ խաղաղությունը և գլոբալ զարգացումը բոլորի օրակարգի մաս է, և այդ օրակարգով հետաքրքրվածությունն է, որ այստեղ, տարբեր հարթակներում միավորում և համախմբում է բոլորին:

Համաժողովի մասնակիցներին տեսաուղերձով դիմել է նաև Միացյալ Թագավորության Համայնքների պալատի պատգամավոր Դեն Քարդենը, որը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովի նախագահն է: Միջոցառման փակման արարողությանը ելույթ կունենա Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Համաժողովը Երևանում կանցկացվի սեպտեմբերի 12-14-ը: Համաժողովն ամբողջ աշխարհի երիտասարդ պատգամավորների համար եզակի հարթակ է՝ հանդիպելու, երիտասարդությանը հուզող հարցեր քննարկելու, փորձ փոխանակելու և առաջխաղացում ապահովելու համար:

10-րդ գլոբալ համաժողովի առաջնահերթ նպատակը երիտասարդների կրթության ու զբաղվածության հարցերն են գլոբալ ճգնաժամերի պայմաններում, փնտրելով լուծումներ՝ ապահովել շարունակական կրթության հասանելիությունը և ստեղծել աշխատանքի հնարավորություններ:

Երիտասարդ խորհրդարանականներն այդ օրերին կքննարկեն «Խուսափելով կորսված սերունդներ ունենալուց. պահպանելով կրթությունն ու զբաղվածությունը բոլոր հանգամանքներում» թեման:

Միջխորհրդարանական միությանն անդամակցում է 180 երկիր: Միջոցառմանը մասնակցում են ներկայացուցիչներ միջազգային կազմակերպություններից, դիվանագիտական կորպուսից, քաղաքացիական հասարակությունից:

Դիտումների քանակ67
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Տավուշում «ՀԷՑ»-ի ցանցերի արդիականացման աշխատանքները շարունակվում են․ Ռոմանոս Պետրոսյանն այցելել է «Աղստև» մասնաճյուղ 21:3013 Օգս, 2026
  • Ջրային կոմիտեն և Ագրարային համալսարանը փնտրում են մասնագիտական կադրերի պատրաստման նոր հնարավորություններ 21:1513 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | ԱԺ-ում կրքերը թեժացան․ կոռուպցիայի մեղադրանքներ ու վիճաբանություն միջանցքում 21:0013 Օգս, 2026
  • Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարությունն իրազեկում է 20:5813 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 13. 2026 20:5413 Օգս, 2026
  • Օգոստոս 13-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5113 Օգս, 2026
  • Քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակումը կիրականացվի նաև ոլորտային մասնագետների միջոցով 20:4713 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 13.08.2026 20:4413 Օգս, 2026
  • Մեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել 20:4213 Օգս, 2026
  • Տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի է. Ալիև 20:3713 Օգս, 2026
  • Հայաստանն ու Լեհաստանը համաձայնագրով կկարգավորեն գաղտնի տեղեկությունների փոխադարձ պաշտպանության հարցերը 20:3113 Օգս, 2026
  • Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը նախատեսվել է ներկայիս 200 ՄՎտ-ից առաջին փուլում հասցնել 350 ՄՎտ-ի 20:2413 Օգս, 2026
  • Էթնա հրաբխի ժայթքման պատճառով մինչև օգոստոսի 14-ը փակվել է Կատանիայի օդանավակայանը 20:1713 Օգս, 2026
  • Կարգավորվում են տեղահանված ընտանիքներին վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման տրամադրման հարաբերությունները 20:1213 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան զոհվածների աճյունների և քաղաքացիական անձանց հերթական փոխանակումն են իրականացրել 20:0713 Օգս, 2026
  • Կընդլայնվեն երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման առցանց մատուցվող ծառայությունները 20:0213 Օգս, 2026
  • Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Բուլղարիան էներգետիկ նոր նախաձեռնություն են քննարկում 19:5313 Օգս, 2026
  • Կոտայքի մարզում կկառուցվի ՀՀ-ում ապաստան հայցող անձանց համար նախատեսված, միջազգային չափանիշներին համապատասխանող նոր, հատուկ կացարան 19:4413 Օգս, 2026
  • Երաշխիքը Հայաստանի էներգետիկ և տնտեսական դիվերսիֆիկացիան է. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին 19:3513 Օգս, 2026
  • Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ 19:3213 Օգս, 2026
  • Մեքքայի համաձայնագիրը չի դիտարկվում որպես ՆԱՏՕ-ին այլընտրանք կամ մրցակից. Թուրքիայի ՊՆ 19:2113 Օգս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածքներ պատճառած անձին 19:1413 Օգս, 2026
  • Կբարձրանա ընդերքօգտագործման գործընթացի թափանցիկությունը, կնվազեցվեն ապօրինի արդյունահանման և տեղափոխման ռիսկերը 19:0613 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Հայաստանը COP17-ից հետո ևս երկու տարի նախագահելու է համաժողովը | 13.08.2026 19:0013 Օգս, 2026
  • Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցի նկատմամբ լիակատար վերահսկողության մասին 18:5313 Օգս, 2026
  • Հաստատվել է Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց վերաբերյալ տվյալների շտեմարան ստեղծելու կանոնակարգը 18:4113 Օգս, 2026
  • Եվրոպական ավելի քան 30 երկիր դատապարտել են Իրանում ցուցարարների հետապնդումները և մահապատիժները 18:2913 Օգս, 2026
  • 1.7 մլն դրամ տուգանք՝ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար․ ԲԸՏՄ 18:2113 Օգս, 2026
  • Երևանի զբոսայգիներից մեկում հրդեհ է բռնկվել 18:1213 Օգս, 2026
  • Երևան-Սևան ավտոճանապարհին ծառը կողաշրջվել է. փրկարարները հեռացրել են այն 18:0813 Օգս, 2026
  • Պուտինի այցը Կուրիլյան կղզիներից մեկը բացարձակապես անընդունելի է. Սանաե Տակաիչի 17:5913 Օգս, 2026
  • Բոլոր խոսակցությունները բնակչության վերադարձի մասին կոնֆլիկտածին են. Ռուբեն Ռուբինյան 17:5013 Օգս, 2026
  • Հանցավոր կազմակերպության անդամը 97 անձից հափշտակել է 38 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 17:4313 Օգս, 2026
  • Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը 17:2913 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 17:2113 Օգս, 2026
  • Կապահովվի ՀՀ մարզերի գյուղական բնակավայրերում ձևավորվող կլաստերների աշակերտների տեղափոխումը. գումար է հատկացվել 5 ավտոբուս ձեռք բերելու համար 17:1613 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Տարածաշրջանում խաղաղությունն արդեն անշրջելի է. Ալիև 17:0013 Օգս, 2026
  • Արմեն Խաչատրյանի ճեպազրույցը 16:5913 Օգս, 2026
  • Հրապարակվել են 2026–2027 ուստարվա 12-րդ դասարանի պետական ավարտական և միասնական քննությունների ուղեցույցները 16:5613 Օգս, 2026
  • Փրկարարները Սիսիանում օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին և տեղափոխել անվտանգ վայր 16:4413 Օգս, 2026
  • Ալմաթիում բացվել է «Հայաստանի գունապնակը» ցուցահանդեսը 16:3413 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 16:3013 Օգս, 2026
  • Հաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման կարգը 16:2413 Օգս, 2026
  • Կոլումբիայում օգոստոսի 10-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 265-ի 16:1813 Օգս, 2026
  • Դա բարեվարքության նորմի խախտում էր. Նարեկ Կարապետյանը խոստացավ խմբակցության նիստին քննարկել Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպը 16:1413 Օգս, 2026
  • ԿԼ. «Նոան» պատրաստ է «Սիոնի» հետ ճակատամարտին 16:0213 Օգս, 2026
  • Կասեցվել է «Լիլիթ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը 15:5313 Օգս, 2026
  • TRIPP-ի համաձայնագիրը շատ մոտ ապագայում կգա խորհրդարան, և մենք այն կվավերացնենք. Սարգիս Խանդանյան 15:4613 Օգս, 2026
  • ՀՀ-ի և ՄԹ-ի միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբինյանն ընդունել է դեսպանին 15:4113 Օգս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել 15:3113 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 15:2813 Օգս, 2026
  • «ԱԿԶ» ապրանքային նշանի ներքո գործող ընկերությունը տուգանվել է 15:1913 Օգս, 2026
  • Դավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրանյութի 51 փաթեթ է հայտնաբերվել 15:0813 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Մեր խնդիրը Ռուսաստանի հետ չէ․ Փաշինյանը՝ երկաթուղու կոնցեսիայի մասին | 13.08.2026 15:0013 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի հերթական խմբաքանակն է տեղափոխվում Հայաստան 14:5913 Օգս, 2026
  • Շարունակելու ենք ջանքերը խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ. Ալիև 14:5613 Օգս, 2026
  • Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 14:5313 Օգս, 2026
  • ՀՀ կառավարությունը, մասնավորապես Քոչարյանի տարիներին, երբ Ցեղասպանության հարցը դարձրել է արտաքին քաղաքական առաջնահերթություն, մեծագույն սխալ է գործել. Խանդանյան 14:4613 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթությունները 14:1813 Օգս, 2026
  • Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:0613 Օգս, 2026
  • Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը 13:5113 Օգս, 2026
  • Ե՛վ ԵՄ-ն, և՛ ԵԱՏՄ-ն մեզ հավասարապես պետք են այնքան ժամանակ, մինչև մեր հանձնառությունը՝ այլընտրանքներ ձևավորելու, կատարած կլինենք. Փաշինյան 13:3713 Օգս, 2026
  • Ալխաս Ղազարյանի ճեպազրույցը 13:3613 Օգս, 2026
  • Քննարկվում է ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը 13:3313 Օգս, 2026
  • Կա բացարձակ վստահություն ընտրությունների արդյունքների նկատմամբ. Փաշինյան 13:2513 Օգս, 2026
  • Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Սերդար Բերդիմուհամեդովը՝ Փաշինյանին 13:1813 Օգս, 2026
  • Անհատական պատասխանատվություն կլինի. Փաշինյանը՝ բանակում մահերի մասին 13:1213 Օգս, 2026
  • Կոմպրոմիսներից մեկը կարող է լինել «Ռուսական երկաթուղիների» կողմից կոնցեսիոն իրավունքի վաճառքը. Նիկոլ Փաշինյան 13:0913 Օգս, 2026
  • Ճապոնիան բողոքել է Կուրիլներ Պուտինի այցի կապակցությամբ 13:0413 Օգս, 2026
  • Արմեն Գրիգորյանին աշխատանք եմ առաջարկել վարչապետի աշխատակազմում, նա նախընտրում է դադար վերցնել. Փաշինյան 12:5513 Օգս, 2026
  • ՔՊ-ն դեռ քննարկելու է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում. Մանավազյան 12:5113 Օգս, 2026
  • Ակնկալիք կա ունենալ էքսկլյուզիվ հարաբերություններ, ինչին համաձայն չենք. Փաշինյանը՝ ռուսական կողմի հայտարարությունների մասին 12:4613 Օգս, 2026
  • Հայաստանը կարող է ունենալ էլեկտրաէներգիայի պահանջարկ, որովհետև մեծ տեմպերով զարգանում են ԱԲ գործարանները. Փաշինյան 12:4313 Օգս, 2026
  • 2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների ծննդյան նպաստը կլինի 500 հազար դրամ 12:4013 Օգս, 2026
  • Բնակարանաշինության ոլորտում մենք նույնիսկ ավելի բարձր ցուցանիշներ ունենք, քան Խորհրդային Միության վերջին տասնամյակում. Փաշինյան 12:3713 Օգս, 2026
  • Գևորգ Պապոյանը քննարկել է Իրանի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնումը 12:3213 Օգս, 2026
  • Էրդողանն ու Աբբասը քննարկել են Պաղեստին-Իսրայել հակամարտության վերջին զարգացումները 12:2913 Օգս, 2026
  • Հեղափոխության ամբողջ օրակարգը ինչպես 2018-ին է եղել սեղանին, նույն հրատապությամբ այսօր սեղանին դրված է. Փաշինյան 12:2413 Օգս, 2026
  • Հիշեք, որ մենք քանդել ենք մարդկանց վզին ձեր կողմից գցած շղթաները. Ալեքսանյան 12:2213 Օգս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1813 Օգս, 2026
  • Ալեն Սիմոնյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար. վարչապետի որոշում 12:1513 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ 12:1313 Օգս, 2026
  • COP-ը հյուրընկալելով և նախագահելով՝ մենք կդառնանք գլոբալ որոշումների կայացման կենտրոններից մեկը. վարչապետ 12:1113 Օգս, 2026
  • Որոշում եմ կայացրել իրականացնել ԱԽ քարտուղարի փոփոխություն. վարչապետ 12:0813 Օգս, 2026
  • Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Բուլղարիան աշխատում են էլեկտրաէներգիայի փոխադրման միջանցք ստեղծելու ուղղությամբ 12:0513 Օգս, 2026
  • Այսօր Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում, բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային. Փաշինյան 11:5713 Օգս, 2026
  • Հուլիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին Կառավարությունը 5.36 մլրդ դրամի փոխհատուցում կհատկացնի 11:5313 Օգս, 2026
  • Խուլիգանություն կատարած անձի մոտ ապօրինի ռազմամթերք է հայտնաբերվել. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 11:4913 Օգս, 2026
  • Շինարարական աշխատանքների հետևանքով Աբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխը 11:4513 Օգս, 2026
  • Արցախցիների բնակապահովման ծրագրով 7743 ընտանիք արդեն հավաստագիր է ստացել․ ԱՍՀՆ խոսնակը հերքում է ծրագրի ձախողման մասին լուրը 11:4013 Օգս, 2026
  • Հայկ Ֆարմանյանը TRIPP-ի մասին լուսային արագությամբ փոխեց կարծիքը, և հանկարծ միջանցքը դարձավ ճանապարհ. Հարությունյան 11:3013 Օգս, 2026
  • Երևանը նոր փողոց կունենա, առաջարկել եմ այն անվանել COP-17-ի փողոց. Նիկոլ Փաշինյան 11:2413 Օգս, 2026
  • COP17-ին կմասնակցեն 196 երկրի ներկայացուցիչներ և տասնյակ հազարավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից. ՇՄ նախարար 11:2213 Օգս, 2026
  • Քերոլայն Լևիթը հեռանում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնից 11:1913 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հետևել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման աշխատանքների ընթացքին 11:0613 Օգս, 2026
  • 9 մարզպետ կվերանշանակվի 11:0113 Օգս, 2026
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0013 Օգս, 2026
  • Էդուարդ Հակոբյանը, Եղիազար Վարդանյանը, Սուրեն Թովմասյանը կվերանշանակվեն 10:4813 Օգս, 2026
  • Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքը 10:3813 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն հայտարարում է արվեստի ոլորտում 2027-ին նախատեսված դրամաշնորհային ծրագրերի մրցույթներ 10:2213 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015