Խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել է, որ ամեն անգամ, երբ հանդիպում է Ադրբեջանի խորհրդարանի իր պաշտոնակցի հետ, անպայման բարձրացնում է այդ երկրում գտնվող հայ գերիների հարցը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ եթե ադրբեջանական կողմն ուզում է, որ խորհրդարանական մակարդակով շփումներն արդյունավետ լինեն, Մեջլիսը պետք է իր դերն ունենա հայ գերիների ազատ արձակման և Հայաստան վերադարձնելու գործում:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: