Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համոզված է, որ եկել է ուկրաինական հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների պահը։ Նա կոչ է արել ակտիվացնել ջանքերը Ուկրաինայում խաղաղություն հաստատելու համար: «Կարծում եմ, որ հիմա ժամանակն է քննարկելու, թե ինչպես կարելի է խաղաղության հասնել այս պատերազմական վիճակից և ավելի արագ տեմպերով»,- ասել է Շոլցը հարցազրույցում: Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահը վերջին բանակցություններին համաձայնության է եկել նոր խաղաղության համաժողովի անհրաժեշտության մասին, որին կմասնակցի նաև Ռուսաստանը։
Շոլցը նշել է նաև, որ Գերմանիան կշարունակի Ուկրաինային տրամադրել անհրաժեշտ աջակցություն, սակայն խոստովանել է՝ Գերմանիայում տեղի ունեցած տարածաշրջանային ընտրություններում հաջողություն են գրանցել կուսակցություններ, որոնք դեմ են եղել Կիևին զենք մատակարարելուն։
Մանրամասները՝ տեսանյութում: