Գործադիրը սահմանել է Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների կողմից լիազոր մարմնին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման դեպքերը, տեղեկատվության բովանդակությունը ու տեղեկատվության տրամադրման կարգը:
Որոշմամբ առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետության հարկային և մաքսային մարմինների կողմից լիազոր մարմնին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման դեպքերը, տեղեկատվության բովանդակությունը ու տեղեկատվության տրամադրման կարգը, այդ թվում՝ տեղեկատվության տրամադրման ընթացակարգը, եղանակը, նպատակը: Նախատեսված բացառությունները վերաբերում են այն դեպքերին, որոնց նկատմամբ որոշմամբ սահմանվող կարգավորումները կիրառելի չեն, քանի որ այդ ոլորտների համար կան գործող կարգավորումներ՝ այդ ոլորտներում տեղեկատվության տրամադրման առանձնահատկությունների հաշվառմամբ։
Այսպիսով, որոշման կարգավորման առարկան և նպատակը հստակեցնելու նպատակով, առաջարկվում է սահմանել բացառություն, որը թույլ կտա հեշտորեն և ամբողջական ընկալել վերոգրյալ իրավական ակտերի բովանդակությունը և յուրաքանչյուր գործընթացի/հարաբերությունների առանձնահատկությունները: