• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին մեծ գնահատանքի է արժանի. Իրանի ԱԳ նախարար ՀՀ կառավարության և ժողովրդի... 00:17
Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ. ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը. Մեծ բանավեճ Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ. ի՞նչ... 21:52
«Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ին «Վարչաբենդի» համերգը տեղի կունենա... 21:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 18:2329 Հլս, 2024

Մենք պետք է օգտագործենք ներկա պատմական պահը թշնամության էջը փակելու համար. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.

«Մեծարգո՛ նախարար,

Իմ սիրելի բարեկամ Կոնստանտինոս,

Շատ ուրախ եմ վերադառնալ Նիկոսիա արտաքին գործերի նախարարի կարգավիճակում։ Ջերմությամբ եմ հիշում իմ նախորդ այցը, բայց այսօրվա այցն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ առաջին անգամ Հայաստանի ԱԳ նախարարը պատիվ ունի մասնակցել և ելույթով հանդես գալ Կիպրոսի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան համաժողովին։ Հարգելի’ Կոնստանտինոս, շնորհակալություն այս հրավերի համար, և նշեմ, որ հաճույքով մասնակցեցի այդ ձևաչափով բաց և համապարփակ քննարկմանը։

Անդրադառնալով մեր այսօրվա երկկողմ քննարկումներին՝ ուզում եմ ընդգծել հետևյալ չորս կետերը.

1. Նախ, մենք ընդլայնել ենք մեր գործընկերությունն այն մակարդակի, որ մեր մայրաքաղաքներում ռեզիդենտ ​​դիվանագիտական ​​ներկայացուցչությունների առկայությունը պարզապես պարտադիր է: Ուստի ես ուրախ եմ միանալ ձեզ՝ հայտարարելով, որ Հայաստանը և Կիպրոսն առաջիկա ամիսների ընթացքում փոխադարձաբար դեսպանություններ կբացեն երկու երկրների մայրաքաղաքներում։ Ավելորդ է ասել, որ այն լրացուցիչ կնպաստի մեր գործընկերության, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ամրապնդմանը:

2. Երկրորդ. ո՞ր ուղղությամբ և ինչպե՞ս ամրապնդել մեր գործընկերությունը: Ուրախ եմ արձանագրել, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա ընթացքում աճել է: Կարծում եմ, որ դա հենց այն ուղղությունն է, որը մենք կարող ենք և պետք է համատեղ ջանքերով զարգացնենք՝ նոր արդյունքներ նախանշելու և դրական դինամիկայի շարունակությունն ապահովելու համար։

3. Երրորդ կետը վերաբերում է Հայաստան-ԵՄ գործընկերությանը։ Փաստացի, սա իմ առաջին այցն է ԵՄ անդամ երկիր ԵՄ խորհրդի կողմից ընդունված պատմական, մասնավորապես, Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի և Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանի օգնություն տրամադրելու վերաբերյալ որոշումներից հետո: Եվ ես կարծում եմ, որ սա նաև խորհրդանշական է, քանի որ մենք տեղյակ ենք Կիպրոսի աջակցության մասին՝ այս պատմական հանգրվաններին հասնելու ճանապարհին: Այսպիսով, ես ցանկանում եմ օգտվել այս առիթից և շնորհակալություն եմ հայտնել Ձեզ, հարգելի՛ նախարար, ինչպես նաև ԵՄ և անդամ երկրների մյուս գործընկերներին՝ մեր երկրին ցուցաբերած աջակցության համար, այդ թվում՝ ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու միջոցով, որոնք, իհարկե, մենք հանձնառու ենք շարունակել։ ԵՄ խորհրդի ընդունած երկու որոշումներն էլ ավելի կմոտեցնեն Հայաստանին և Հայաստանի քաղաքացիներին ԵՄ-ին ու հակառակը, և նաև կնպաստեն Հայաստանի դիմակայունությանը և, հետևաբար, տարածաշրջանային կայունության ամրապնդմանը: Զուգահեռաբար, մինչ մենք աշխատում ենք Հայաստան-ԵՄ գործընկերության նոր ընդլայնված օրակարգի հեռանկարների շուրջ, մենք քննարկում ենա օրակարգային այլ նոր հարցեր:

4. Եվ վերջապես չորրորդ կետը. մենք այսօր քննարկել ենք նաև տարածաշրջանային զարգացումները և մեր երկրների շուրջ ընդհանուր իրավիճակը։ Ակնհայտ է, որ մեր գործընկերությունը, բարեկամությունն ու համագործակցությունն էլ ավելի է ամրապնդվել՝ պայմանավորված ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու անհրաժեշտությամբ։ Մենք սերտորեն համագործակցել ենք և շարունակելու ենք այդպես համագործակցել այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են խնդիրներ, այդ թվում՝ հումանիտար բնույթի, որոնց մեր ժողովուրդները բախվել են հակամարտությունների և դժվարությունների հետևանքով: Մենք բարձր ենք գնահատում այն ​​օգնությունը, որը Կիպրոսը տրամադրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին։

Հարգելի՛ գործընկերներ, ինչպես մենք ապացուցել ենք մեր գործողություններով, Հայաստանը հավատարիմ է խաղաղությանն ու կայունությանը։ Այս առումով մենք միշտ համերաշխություն ենք հայտնել Կիպրոսի Հանրապետությանը՝ աջակցելով Կիպրոսի խնդրի արդար և կայուն լուծում գտնելու ջանքերին՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի և միջազգային իրավունքի:

Մեր հանձնառությունն արտացոլված է նաև մեր անմիջական հարևանությամբ՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու տեսլականում։ Այսպիսով, հարգելի՛ ներկաներ, ես իմ գործընկերոջը ներկայացրել եմ վերջին քննարկումները, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևորության շուրջ, որն ամրագրում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում՝ հիմնված 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրի վրա: Ընդգծել եմ նաև նույն հռչակագրի և, հետևաբար, 1991 թ. սահմանի հիման վրա սահմանազատման գործընթացի շարունակականության ապահովման կարևորությունը: Կարծում եմ՝ այս դիրքորոշումը և՛ հստակ է, և՛ հետևողական: Բացի այդ, այն ավելի է զարգացվել նաև սահմանային միջադեպերի, ինչպես նաև սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ ստեղծելու մեր առաջարկներով, որոնց պատասխանները դեռ չենք ստացել, դրանք դեռ ուժի մեջ են: Կարծում եմ, որ մենք պետք է օգտագործենք ներկա պատմական պահը թշնամության էջը փակելու և կարևոր խաչմերուկում գտնվող ողջ տարածաշրջանի տնտեսական զարգացման և բարգավաճման համար ավելի լավ ապագա նախապատրաստելու համար:

Սիրելի՛ բարեկամ,

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել հրավերի, այսօրվա համապարփակ քննարկումների և իմ պատվիրակության ամենաջերմ ընդունելության համար։

Շատ շնորհակալ եմ»։

Դիտումների քանակ165
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Տավուշի 3 բնակավայրի դպրոցներում ջերմատներ են կառուցվել 18:4530 Մար, 2026
  • Պետք չէ օտար iCloud հաշիվները մուտքագրել ձեր բջջային հեռախոսներում․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է 18:3830 Մար, 2026
  • Բահրեյնի արքա Համադ բին Իսա ալ Խալիֆայի անվան մրցանակ՝ ՏՏ ոլորտում 18:3030 Մար, 2026
  • «Ֆլայուան Արմենիա» ընկերությունը 2025-ին 6 մլրդ 188 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 18:2230 Մար, 2026
  • Անահիտ Մանասյանը մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) համաժողովին 18:1530 Մար, 2026
  • 100000 տոննա նավթ տեղափոխող ռուսական լցանավը ժամանել է Կուբա 18:0830 Մար, 2026
  • «Պոետի կյանքը» կանտատը՝ Ռոբերտ Ամիրխանյանի և Կամերային երգչախմբի կատարմամբ 18:0030 Մար, 2026
  • Մասիս համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Հովտաշատի հողամասի նկատմամբ 17:5330 Մար, 2026
  • Իրանում ռեժիմի փոփոխություն արդեն տեղի է ունեցել. Թրամփ 17:4830 Մար, 2026
  • Գրանցվել է 566 դեպք, որից 137-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 17:4130 Մար, 2026
  • Աշխատաժողովի շրջանակում ներկայացվել են վիզաների ազատականացման գործընթացի դինամիկան և առանցքային բարեփոխումները 17:3430 Մար, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության բարեփոխումներին ուղղված հարցեր 17:2730 Մար, 2026
  • ԱԺ-ում Բելգիայի խորհրդարանի պատվիրակությանն է ներկայացվել TRIPP նախագիծը 17:1830 Մար, 2026
  • Արվեստի աշխարհում կատարվել է հերթական կողոպուտը 17:0930 Մար, 2026
  • Լուրեր 17։00 | Իրանի ԱԳ նախարարը ՀՀ կառավարությանը և ժողովրդին հայերենով շնորհակալություն է հայտնել 17:0030 Մար, 2026
  • Գողություններ մանկապարտեզներից և պարի ստուդիայից․ Ավանի և Նոր Նորքի համայնքային ոստիկանների բացահայտումները 16:5830 Մար, 2026
  • Հայտնաբերվել է 424 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 16:5030 Մար, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 16:4330 Մար, 2026
  • Ինչ է փոխվել նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգում 16:3730 Մար, 2026
  • «Ֆրանկոֆոնիայի մրցանակ` Ազգային ժողովի նախագահի կողմից». Ալեն Սիմոնյանը մասնակցել է մրցույթի մրցանակաբաշխության արարողությանը 16:2930 Մար, 2026
  • Հայաստանը կարևոր երկիր է Լիտվայի համար. Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ 16:1630 Մար, 2026
  • 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ՝ ուշուի երիտասարդների աշխարհի 10-րդ առաջնությունում 16:0830 Մար, 2026
  • Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ներկայացուցիչների հետ քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր 16:0030 Մար, 2026
  • Բացահայտվել են ընտրակաշառքի տրամադրման, ստացման և ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքեր. Հակակոռուպցիոն կոմիտեն տեսանյութ է հրապարակել 15:5330 Մար, 2026
  • ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել 15:4630 Մար, 2026
  • Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է երկու երկրի միջև խորացող բարեկամական հարաբերությունները 15:3830 Մար, 2026
  • Հայաստանում ատելության խոսքն ունի մտահոգիչ ծավալներ. ՄԻՊ-ը տեսակցել է Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց 15:3230 Մար, 2026
  • Կանխվել է Եգիպտոսի նախագահի դեմ մահափորձը 15:2530 Մար, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 15:1730 Մար, 2026
  • ԻՀՊԿ-ն հայտարարել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ադմիրալ Ալիռեզա Թանգսիրիի մահվան մասին 15:1030 Մար, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն արժևորել է Հայաստանի և Լիտվայի միջխորհրդարանական համագործակցությունը 15:0330 Մար, 2026
  • Լուրեր 15:00 | ԱՄՆ-ն իրականում պատրաստվում է ցամաքային գործողության. Իրանի խորհրդարանի խոսնակ 15:0030 Մար, 2026
  • Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով 14:5630 Մար, 2026
  • Իրանի հետ բանակցում ենք ուղղակի և անուղղակի ձևաչափերով. Թրամփ 14:4730 Մար, 2026
  • Ինձ համար Հայաստանում աղքատության ամենամեծ ցուցիչն այն է, որ մարդիկ բավական հասանելիություն չունեն մշակութային կյանքին. վարչապետ 14:3930 Մար, 2026
  • Առաջին անգամ նորոգվում են Լուսահովիտի գյուղամիջյան ճանապարհները 14:3330 Մար, 2026
  • Դաղստանում ջրհեղեղներ են, մոտ 110000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի 14:2030 Մար, 2026
  • Բեռնատարը կողաշրջվել է Nissan-ի վրա, ապա բախվել մոտակայքում գտնվող 4 տրանսպորտային միջոցի. կա զոհ 14:0730 Մար, 2026
  • ԱԺ նախագահն ընդունել է Կատարի Պետության նորանշանակ դեսպանին 13:5530 Մար, 2026
  • ԱՄԷ-ն չեղարկել է կացության թույլտվությունն Իրանի բոլոր քաղաքացիների համար. Tehran Times 13:4330 Մար, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Բելգիա միջխորհրդարանական համագործակցության և տարածաշրջանային հարցերը 13:3430 Մար, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկել իրանական նավթը. CNBC 13:2330 Մար, 2026
  • Ջրային ոլորտում մասնագետների պակասից մինչև էկոկրթություն. կոմիտեի նախագահի հանդիպումը ԿԳՄՍ նախարարի հետ 13:1230 Մար, 2026
  • Թրամփը դեմ չէ Կուբա նավթի մատակարարմանը որևէ երկրից, այդ թվում՝ Ռուսաստանից 13:0330 Մար, 2026
  • Լուրեր 13:00 | Ցինիկ սուտ. վարչապետը՝ Քոչարյանի, Կարապետյանի, Ծառուկյանի պնդումների մասին 13:0030 Մար, 2026
  • Դուք ձեր ձեռքերով դուրս եք բերում և լսելի եք դարձնում մարդու հոգին. Փաշինյանը խոնարհվեց Չեքիջյանի առջև 12:5430 Մար, 2026
  • Ավարտվել է Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության շախմատի կիսաեզրափակիչ մրցաշարը. հայտնի են եզրափակիչ փուլի մասնակիցները 12:3130 Մար, 2026
  • Առցանց վեբինար հարցուպատասխան՝ էսսեի ձևաչափով 9-րդ դասարանի ավարտական քննության վերաբերյալ 12:2230 Մար, 2026
  • Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը հայտարարում է 2026-2027 ուստարվա ընդունելություն 12:1430 Մար, 2026
  • Բյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է 12:0330 Մար, 2026
  • Երեք օրում բացահայտվել է 232 հանցագործություն, գրանցվել է 32 ավտովթար. ՆԳՆ ոստիկանություն 11:5130 Մար, 2026
  • Փրկարարական ծառայողները կատարելագործել են փլուզված շինություններում որոնողական աշխատանքներ կազմակերպելու հմտությունները 11:4230 Մար, 2026
  • Ելնելով անվտանգության նկատառումներից՝ դասերը կանցկացվեն առցանց. Հայաստանի ամերիկյան համալսարանի հայտարարություն 11:3430 Մար, 2026
  • ՀՀ քաղաքացին պետք է տեր կանգնի իր խաղաղությանը, որովհետև սա իր ստեղծած խաղաղությունն է. Փաշինյան 11:2730 Մար, 2026
  • Առևտրային նավերի անցումը Հորմուզի նեղուցով կդառնա վճարովի 11:2130 Մար, 2026
  • Բացվել է Հովհաննես Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի անվանատախտակը 11:0730 Մար, 2026
  • Հայտնի են Բաթումում կայանալիք Եվրոպայի առաջնությունում ծանրամարտի Հայաստանի հավաքականների կազմերը 10:5730 Մար, 2026
  • Իսպանիայում բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը 10:4930 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 10:1530 Մար, 2026
  • Վիզայի դիմորդները նախապես տեղեկացվում են ԱՄՆ-ում իրենց իրավունքների պաշտպանության, բողոք ներկայացնելու ընթացակարգի վերաբերյալ․ դեսպանություն 10:1030 Մար, 2026
  • Լուրեր 10:00 | ՔՊ-ն Հայաստանում նոր քաղաքական ստանդարտ է սահմանել. վարչապետ | 30.03.2026 10:0030 Մար, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 09:5130 Մար, 2026
  • Լանջառ-Լուսաշող ճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, Վարդենյաց լեռնանցքը՝ դժվարանցանելի 09:3230 Մար, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:2530 Մար, 2026
  • Շնորհակալություն բոլոր կուսակցական ընկերներիս՝ ինձ կրկին վստահության քվե տալու և ՀՀ վարչապետի թեկնածու լինելու պատվին արժանացնելու համար․ Փաշինյան 08:5630 Մար, 2026
  • Ախթալայի ավտոտնակներից մեկում մեքենա է այրվել․ կա տուժած 08:1930 Մար, 2026
  • Lոռու մարզում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ 08:0330 Մար, 2026
  • ՀՀ կառավարության և ժողովրդի աջակցությունը Իրանի ժողովրդին մեծ գնահատանքի է արժանի. Իրանի ԱԳ նախարար 00:1730 Մար, 2026
  • Թեհրանը և Իրանի հյուսիսի մի շարք շրջաններ առանց էլեկտրականության են մնացել ԱՄՆ-ի հարձակման հետևանքով 23:3029 Մար, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է աշակերտների և ուսանողների հետ՝ լսելու նրանց հարցերն ու առաջարկները 23:1129 Մար, 2026
  • Գյումրիում ավտոմեքենա է այրվել. տուժածներ չկան 22:3329 Մար, 2026
  • Մայիսին և հունիսին տեղի է ունենալու պատմաքաղաքական հեղափոխություն. վարչապետ 22:2529 Մար, 2026
  • Զբոսաշրջային ծառայություն մատուցողները 20 միավոր կստանան, խախտման դեպքում կկորցնեն 22:0429 Մար, 2026
  • Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ. ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը. Մեծ բանավեճ 21:5229 Մար, 2026
  • «Վարչաբենդի» համերգը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ ժամը 20.00-ին 21:3429 Մար, 2026
  • Լուրեր | Այսպիսի էներգիա ստացել եմ 2018-ին. վարչապետի տպավորությունը Երևանում հանդիպումներից 21:0029 Մար, 2026
  • Գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը վերսկսվել է՝ կառավարությունը կսուբսիդավորի 20:5029 Մար, 2026
  • Տեսան ՔՊ-ն հարցումներով առաջինն է, սկսեցին իրենց սոցհարցումները գրել. քաղաքագետ 20:1529 Մար, 2026
  • Մերձավորարևելյան բախումներ. ի՞նչ իրավիճակ է Իրանում | Հարցազրույց Ռուբիկ Մինասյանի հետ 20:0929 Մար, 2026
  • Բախվել են Kia և Chevrolet մակնիշների ավտոմեքենաներ․ կան տուժածներ 19:2129 Մար, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 29.03.2026 19:0729 Մար, 2026
  • Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կա 3 ձերբակալված․ ՔԿ 18:0929 Մար, 2026
  • Քարաթափումներ հանրապետության ավտոճանապարհներին․ փրկարարները հեռացրել են թափված քարերը 17:3829 Մար, 2026
  • Շարունակվում են հանդիպումները Էրեբունի վարչական շրջանում․ Նիկոլ Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել 15:5129 Մար, 2026
  • Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ․ ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:1929 Մար, 2026
  • «Յարխուշտա»-ն` Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն 13:3129 Մար, 2026
  • Էրեբունիում ենք, վարչապետը տեսանյութ է հրապարակել 13:1629 Մար, 2026
  • Պետական աջակցությամբ՝ արտահանման նոր շուկաներ 12:1629 Մար, 2026
  • Գնում ենք մետրո. Նիկոլ Փաշինյան 12:1229 Մար, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 11:3329 Մար, 2026
  • Վարչապետը մասնակցում է պատարագի Սուրբ Աննա եկեղեցում | ՈՒՂԻՂ 11:2229 Մար, 2026
  • Գնում ենք Սուրբ Աննա եկեղեցի. վարչապետ 10:5129 Մար, 2026
  • Էլի «կոֆե-կենտրոն». վարչապետը տեսանյութ է հրապարակել 10:4429 Մար, 2026
  • Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում 10:2029 Մար, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 08:3429 Մար, 2026
  • Քաղաքացիների նամակները շատ են, կարդացողը՝ քիչ. վարչապետ 08:2929 Մար, 2026
  • Նիկոլ Փաշինյան՝ 933, Արարատ Միրզոյան՝ 853, Սուրեն Պապիկյան՝ 842. ՔՊ-ն հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները 08:2029 Մար, 2026
  • ՔՊ-ն հրապարակել է վարչապետի թեկնածուի ընտրության նախնական արդյունքները 08:0829 Մար, 2026
  • Հնագիտական ոսկու ամենամեծ հավաքածուն. բացառիկ ցուցադրություն 00:4229 Մար, 2026
  • Թե՛ Բելառուսին, թե՛ ամռան մրցակիցներին ես եմ ընտրել․ Եղիշե Մելիքյանի նախախաղային մամուլի ասուլիսը 00:1829 Մար, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015