• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ինչպես անցան ընտրությունները | Աննա Դանիելյանի հարցազրույցը Դանիել Իոաննիսյանի հետ Ինչպես անցան ընտրությունները |... 20:47
Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը կարևոր է Վրաստանի համար. Պապուաշվիլի. «Հարևաններ» Ադրբեջանի և Հայաստանի միջև... 20:46
Կրեմլը ռուսական ԶԼՄ-ներին «բացատրել» է` ինչպես լուսաբանեն ՀՀ ընտրությունների արդյունքները. MEDUZA Կրեմլը ռուսական ԶԼՄ-ներին «բացատրել»... 18:04
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մեղադրանք է ներկայացվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման համար. մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է
Իրավունք
14:2915 Հլս, 2024

Մեղադրանք է ներկայացվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման համար. մեկ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի՝ մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

Իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման մեխանիզմը, ինչպես նաև՝ հանցավոր շղթայում ընդգրկված անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի 23-ամյա բնակիչ:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ վերջինս 2020-2023 թվականների ընթացքում, քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, իրացնելու նպատակով Տելեգրամ հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, ապահովել դրանց առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում, որից հետո թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները և հանցակիցների կողմից կառավարվող Տելեգրամ հեռահաղորդակցման հավելվածում գրանցված առցանց խանութ-հարթակի միջոցով փոխանցվել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց:

Բացի այդ, երիտասարդը, քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, հանցավոր ճանապարհով ստացված գույքի՝ առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 12.613.418 ՀՀ դրամին համարժեք ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, դրանց օրինական տեսք հաղորդելու նպատակով այդ միջոցների կենտրոնացումը և դրանով պայմանավորված իրավասու մարմինների տեսադաշտում հայտնվելը բացառելու, հնարավոր բացահայտումից խուսափելու, հետագա հանցավոր գործունեությունն անխոչընդոտ շարունակելու, հանցավոր գործունեությունից գոյացած ֆինանսական միջոցներն ստանալու, մասնատելու և շրջանառելու համար օգտագործել են տարատեսակ էլեկտրոնային դրամապանակներ և բանկային հաշիվներ:

Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Տելեգրամ հեռահաղորդակցման հավելվածում գործող առցանց խանութ-հարթակից թմրամիջոցներ ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց տրամադրվել են մի շարք կրիպտոարժութային դրամապանակների տվյալներ, որոնց հաճախորդների կողմից փոխանցված գումարները հետագայում փոխանցվել են այլ կրիպտոարժութային դրամապանակների, այդ թվում՝ երիտասարդի անվամբ «Բինանս» համակարգում նույնականացված դրամապանակին: Այնուհետև թմրամիջոցներ ձեռք բերած անձինք կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց էլեկտրոնային դրամապանակներին կատարել են համապատասխան չափով դրամային փոխանցումներ՝ դրանք կրիպտոարժույթով փոխանակելու և վերոնշյալ անվանումով առցանց խանութ-հարթակի տրամադրած կրիպտոարժութային դրամապանակներին փոխանցելու համար, որից հետո փոխանցման անդորրագրերն ուղարկել են նշված առցանց խանութ-հարթակին և ապօրինի ձեռք բերել պատվիրված թմրամիջոցը:

Վճարային գործիքներին մուտքագրված ֆինանսական միջոցները հետագայում փոխանցվել են էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, որից հետո նշված ֆինանսական միջոցները հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են:

Քննությամբ փաստվել է, որ «Բինանս» համակարգում 23-ամյա երիտասարդի «դաշքոին» տեսակի կրիպտոարժութային դրամապանակին, 2021 թվականի ապրիլից մինչև 2023 թվականի մարտ ընկած ժամանակահատվածում, 38 փոխանցումներով մուտքագրվել է ընդհանուր 7629 ԱՄՆ դոլարին համարժեք «դաշքոին» տեսակի կրիպտոարժույթ, իսկ դրանից հետո՝ մինչև 2023 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում, նույն դրամապանակին մուտքագրվել է ևս 20.778 ԱՄՆ դոլարին համարժեք «դաշքոին» տեսակի կրիպտոարժույթ: Այնուհետև մուտքագրված ընդհանուր 12.613.418 ՀՀ դրամին համարժեք 758.67766102 (28.407 ԱՄՆ դոլար) «դաշքոին» տեսակի կրիպտոարժույթն ամբողջությամբ ելքագրվել է և փոխանցվել է ՀՀ տարածքում կրիպտոարժույթի փոխանակմամբ զբաղվող անձանց կողմից շահագործվող կրիպտոարժութային դրամապանակներին, որից հետո փոխակերպված ֆինանսական միջոցները հանցակիցների հանձնարարությամբ փոխանցվել են տարբեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են հանցավոր գործունեությանը ներգրավված անձանց կողմից:

Փաստվել է, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված խոշոր չափերով վերոհիշյալ 12.613.418 ՀՀ դրամից 8.542.241 ՀՀ դրամ գումարը 2020-2023 թվականների ընթացքում փոխանցվել է 23-ամյա երիտասարդի անվամբ «Իդրամ» վճարահաշվարկային համակարգում նույնականացված դրամապանակին և վերջինիս կողմից տնօրինվել:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երիտասարդին մեղադրանք  է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Թմրամիջոցների իրացման, փողերի լվացման հանցավոր շղթայում ներգրավված մյուս անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Դիտումների քանակ29
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • «Դասական Եվրատեսիլ-2026»-ի հաղթողը լեհ է. մրցույթի կազմակերպիչը՝ Հանրային Հեռուստաընկերությունը 01:0009 Հնս, 2026
  • Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց կա. Ֆիդան 00:4409 Հնս, 2026
  • Ընտրողներին ընձեռվել է քաղաքական այլընտրանքների միջև ազատ ընտրության հնարավորություն. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ 00:3309 Հնս, 2026
  • Հանձնառու ենք առաջ մղել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի նպատակները, ներառյալ՝ ԹՐԻՓՓ-ը․ Ռուբիոն շնորհավորել է վարչապետին 00:1709 Հնս, 2026
  • ԵՄ-ին աշխարհագրորեն մոտենալու մեծ հնարավորություն ունենք. էկոնոմիկայի նախարար 23:5208 Հնս, 2026
  • ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման արտահերթ գրանցում կիրականացնի 23:4208 Հնս, 2026
  • «Անկախ դիտորդի» գնահատմամբ խախտումներն էապես չեն ազդել ընտրության վերջնարդյունքի վրա 23:1208 Հնս, 2026
  • Հայաստանն ընտրեց դեպի Եվրոպա ուղին. IRI 22:5508 Հնս, 2026
  • Արաղչին հայերենով շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 22:4008 Հնս, 2026
  • Տնային կալանքի տակ գտնվող 398 քաղաքացիներ մասնակցել են ընտրություններին․ Պրոբացիայի ծառայություն 22:2908 Հնս, 2026
  • Հարցազրույց Վահագն Հովակիմյանի հետ 22:2108 Հնս, 2026
  • Հայաստանից՝ Իտալիա և Ռուսաստան. Ջիմ Թորոսյանի գրաֆիկական էջերը 22:1508 Հնս, 2026
  • Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անտոնիու Կոշտայի հետ 22:1208 Հնս, 2026
  • Հայաստանի ժողովուրդը վերահաստատել է վստահությունը Փաշինյանի կառավարության նկատմամբ․ Իրանի նախագահ 21:5908 Հնս, 2026
  • Քվեների վերահաշվարկի գործընթացը բաց և թափանցիկ է լինելու.ԿԸՀ 21:4908 Հնս, 2026
  • Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ 21:3708 Հնս, 2026
  • Ճնշումների մասին ակնարկ, հանդիպման սպասելիքներ. որ առաջնորդները ինչ բառերով շնորհավորեցին Փաշինյանին 21:2408 Հնս, 2026
  • Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ 21:1208 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Արձանագրվել են արտաքին միջամտության փորձեր. միջազգային դիտորդների արձանագրումը 21:0008 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 08.06.2026 20:5508 Հնս, 2026
  • Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասում ավելացան 650-ով. Վահագն Ալեքսանյան 20:5408 Հնս, 2026
  • Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Լևոն Ազիզյան 20:4208 Հնս, 2026
  • Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան պատրաստ են աջակցելու ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններին 20:3608 Հնս, 2026
  • Անփույթ մոտեցում ցուցաբերող ձկնաբույծները կզրկվեն արտահանման իրավունքից. ՍԱՏՄ ղեկավար 20:3108 Հնս, 2026
  • Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի 20:2708 Հնս, 2026
  • Այս պահին հայտարարված է երկաթուղու Ախուրիկ-Գյումրի հատվածի վերականգնման մրցույթը. Փաշինյան 20:2408 Հնս, 2026
  • Ընդդիմադիր ուժերը՝ իրենց մտադրությունների մասին 20:1908 Հնս, 2026
  • 2025-ին ՀՀ-ում մակրոտնտեսական կայունությունը պահպանվել է. ԿԲ նախագահ 20:1408 Հնս, 2026
  • Հուսով ենք՝ պայմաններ կստեղծվեն Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար. Թուրքիայի ԱԳՆ 20:0808 Հնս, 2026
  • ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը ամուր հիմք է նախապատրաստում ներդրումների ավելացման, ենթակառուցվածքների զարգացման համար. Էդգար Մկրտչյան 20:0208 Հնս, 2026
  • Հետևելու եմ, որ էդ դուրսպրծուկները նստեն. նախարարը՝ կաշառք բաժանողների մասին 19:5608 Հնս, 2026
  • Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. վարչապետ Ետտենը շնորհավորել է Փաշինյանին 19:5108 Հնս, 2026
  • Ջրվեժ բնակավայրի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենան այրվել է․ վարորդը հոսպիտալացվել է 19:4508 Հնս, 2026
  • Նեթանյահուն կընդունի Իրանի հետ խաղաղության ցանկացած համաձայնագիր. Թրամփ 19:4008 Հնս, 2026
  • Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 19:3408 Հնս, 2026
  • Չնայած հսկայական ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդը հստակորեն ընտրել է ժողովրդավարությունն ու խաղաղությունը. Մերց 19:2908 Հնս, 2026
  • «Դեմ առ դեմ». դիմանկարների ցուցահանդես 19:2408 Հնս, 2026
  • Վայրի կենդանական և բուսական աշխարհի պահպանությանն ուղղված օրենսդրական բարեփոխումների մշակման գործընթացը թևակոխել է գործնական փուլ․ ԲԸՏՄ 19:1308 Հնս, 2026
  • Վարչապետ Փաշինյանը ցուցաբերել է առաջնորդի որակներ՝ իր երկիրը տանելով դեպի խաղաղություն և հաշտեցում Ադրբեջանի հետ. Գեդեոն Սաար 19:0208 Հնս, 2026
  • Լուրեր 19։00 | Կեղծված ընտրությունների էջը ՀՀ-ում փակված է. ՔՊ-ի ներկայացուցիչները ամփոփել են արդյունքները 19:0008 Հնս, 2026
  • Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան. Սիբիհա 18:5208 Հնս, 2026
  • Իսրայելը և Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ 18:4108 Հնս, 2026
  • Տաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել 18:3008 Հնս, 2026
  • Աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին. Ֆիդան 18:1908 Հնս, 2026
  • ՎԶԵԲ-ը 20 մլն դոլար կհատկացնի ՀՀ-ում փախստականների և երիտասարդ ձեռնարկատերերի աջակցությանը 18:0908 Հնս, 2026
  • Տաշիր համայնքում խուլիգանություն կատարելու և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ 18:0908 Հնս, 2026
  • Կրեմլը ռուսական ԶԼՄ-ներին «բացատրել» է` ինչպես լուսաբանեն ՀՀ ընտրությունների արդյունքները. MEDUZA 18:0408 Հնս, 2026
  • Այսօր կսկսենք մեր աշխատանքը ԵՄ-Հայաստան նոր աշխատանքային խմբում. Մարթա Կոսը սեղմ ժամկետներում կայցելի Հայաստան 18:0208 Հնս, 2026
  • Մենք անհամբեր սպասում ենք ԵՄ-ի հետ ավելի սերտ կապեր հաստատելու ճանապարհին Հայաստանին աջակցելուն. Լիտվայի վարչապետ 17:5808 Հնս, 2026
  • Ավստրիան Հայաստանի կողքին է. կանցլերը՝ Փաշինյանին 17:5608 Հնս, 2026
  • Զենք-զինամթերքի հանձնումներ՝ Ավանի և Մետրոպոլիտենի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 17:5108 Հնս, 2026
  • Հուսով ենք, որ այս նոր մանդատը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանն ու բարգավաճմանը. Մաքսիմ Պրևո 17:4408 Հնս, 2026
  • Պետությունը փրկելու հարց էր. Պապոյանը՝ ընտրությունների արդյունքների մասին 17:3208 Հնս, 2026
  • Հայկական դրոշը՝ «աշխարհի տանիքին». վերելք դեպի Էվերեստ 17:2508 Հնս, 2026
  • Հոլիվուդը շնորհավորում է կինոաստղին. Մերիլին Մոնրոն կդառնար 100 տարեկան. «Այլ լուրեր» 17:1608 Հնս, 2026
  • Ընտրությունները քննություն էին մեր ժողովրդավարական մշակույթի և պետականության կերտման համար. ՀՀ նախագահ 17:0308 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | Բյուջետային գործերը լավ են, տնտեսությունը՝ ակտիվ. վարչապետ 17:0008 Հնս, 2026
  • Խուզարկությամբ հայտնաբերվել է Տաշիր համայնքի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 16:5708 Հնս, 2026
  • Երևանի գինու օրեր. 10-րդ հոբելյանական փառատոնը 16:5608 Հնս, 2026
  • Չենք արձանագրել վարչական ռեսուրսների համակարգային չարաշահում տեղական մակարդակում. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար 16:4708 Հնս, 2026
  • Հայ ժողովրդին շնորհավորել է Էլինա Վալտոնենը 16:3708 Հնս, 2026
  • Գևորգ Պապոյանի ճեպազրույցը 16:3408 Հնս, 2026
  • Հայ ժողովուրդն ընտրել է ժողովրդավարությունը, կայունությունը և Եվրոպային ավելի ու ավելի մոտեցող ապագան. Սանչես 16:2708 Հնս, 2026
  • ՄԻՊ աշխատակազմն ամփոփել է ԱԺ ընտրությունների օրվա ընթացքում ստացված ահազանգերը 16:2208 Հնս, 2026
  • Նորացված մանդատը արտացոլում է Հայաստանի ժողովրդի անսասան վստահությունը Ձեր ղեկավարության և տեսլականի նկատմամբ. Մոդի 16:2008 Հնս, 2026
  • «Րայդթեք էյ էմ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 2 մլրդ 19 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:1908 Հնս, 2026
  • Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար 16:1408 Հնս, 2026
  • Հայտնաբերվել են 13 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 16:1208 Հնս, 2026
  • Ես անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը Հայաստանի հետ. Շվեդիայի վարչապետ 15:5908 Հնս, 2026
  • Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 15:5508 Հնս, 2026
  • 2025 թվականի բյուջեի կատարողականի վերաբերյալ ներկայացվել են Կենտրոնական բանկի և Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները 15:4508 Հնս, 2026
  • Վահե Ղալումյանի ճեպազրույցը 15:3908 Հնս, 2026
  • Արարատ Միրզոյանի ճեպազրույցը 15:3708 Հնս, 2026
  • Հայաստանը ընտրեց շարունակականությունը և հաստատեց իր եվրոպամետ ուղղությունը. Լեհաստանի վարչապետ 15:3508 Հնս, 2026
  • ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավարկության ազատությանը սպառնալու համար. Կալաս 15:3108 Հնս, 2026
  • 2025 թ. արձանագրվել է 7,1 տոկոս տնտեսական աճ. ՀՀ ֆինանսների նախարար 15:2408 Հնս, 2026
  • Զախարովան մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունները 15:1408 Հնս, 2026
  • Իրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել 15:0708 Հնս, 2026
  • ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին 15:0008 Հնս, 2026
  • Լուրեր 15։00 | Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. եվրոպացի առաջնորդները շնորհավորել են Փաշինյանին 15:0008 Հնս, 2026
  • Լոռվա երգերի շունչը՝ Ստեփանավանում 14:5908 Հնս, 2026
  • ԱՊՀ դիտորդական առաքելությունը Հայաստանի խորհրդարանական ընտրությունը որակել է բաց և մրցակցային 14:5208 Հնս, 2026
  • Քաղաքացին տեր է կանգնել պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը. վարչապետ 14:4308 Հնս, 2026
  • Հունիսի 9-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ. ջերմաստիճանն էապես չի փոխվի 14:3608 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն վավերացրել է քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը 14:2608 Հնս, 2026
  • Մոլդովան և Հայաստանը կիսում են Եվրոպայում խաղաղության հանձնառությունը. Սանդուն շնորհավորել է Փաշինյանին 14:1808 Հնս, 2026
  • Եկեք շարունակենք մեր ընթացքը՝ հիմնվելով այս նորացված տեմպի վրա ԵՄ-ՀՀ հարաբերություններն ամրապնդելու համար. Մեցոլան՝ Փաշինյանին 14:0908 Հնս, 2026
  • Միրզոյանը՝ Թուրքիայի հետ առևտրի և ՀՀ-ից ԵՄ երկրներ ապրանքներ արտահանելու մասին 14:0708 Հնս, 2026
  • Հայաստանի տնտեսական զարգացման միտումները 2025 թ. շարունակել են բարձր մնալ. էկոնոմիկայի նախարար 14:0208 Հնս, 2026
  • Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը 13:5108 Հնս, 2026
  • ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին 13:4308 Հնս, 2026
  • 2025-ի ամենաէական, շոշափելի և նշանակալի քայլը օգոստոսի 8-ին վաշինգտոնյան համաժողովն էր. Միրզոյան 13:3708 Հնս, 2026
  • Առաջիկայում Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում կունենանք. Միրզոյան 13:3108 Հնս, 2026
  • Ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների կայացումը Հայաստանում այլևս անշրջելի է. Միրզոյան 13:2208 Հնս, 2026
  • Ընտրությունից հետո ՌԴ մեկնել պատրաստվող Հովհաննես Սահակյանը ձերբակալվել է 13:1008 Հնս, 2026
  • Սա հաղթանակ է Հայաստանի ինքնիշխանության և ձեր ընտրած ձևով ապրելու իրավունքի համար. Զելենսկին՝ Փաշինյանին 13:0208 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | ՔՊ-ն, առանց այլ ուժերի աջակցության, կկարողանա կառավարություն կազմել | 08.06.2026 13:0008 Հնս, 2026
  • Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ համագործակցությունը. Ստեֆանչուկը՝ Սիմոնյանին 12:5308 Հնս, 2026
  • Փաստը, որ քաղաքական ուժերն ավելի շուտ են քվեարկության արդյունքները ամփոփում, բնական երևույթ է, այստեղ որևէ կասկածելի բան չկա. ԿԸՀ նախագահ 12:4808 Հնս, 2026
  • ԵՄ- Հայաստան ամուր գործընկերությունը ներդրում է ամբողջ տարածաշրջանի ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի համար. Կոշտա 12:3808 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015