• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Իրանի արտգործնախարարը ժամանել է Մոսկվա Իրանի արտգործնախարարը ժամանել է Մոսկվա 23:27
Առնվազն 20 զոհ, 52 վիրավոր՝ Դամասկոսի Սբ Եղիա հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչական պայթյունի հետևանքով Առնվազն 20 զոհ, 52... 22:43
Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը Վարչապետը հետևել է «Դպրոցականների... 21:48
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՀՀ արբանյակների առնչությամբ որևիցե պետության կողմից գրավոր կամ բանավոր բողոք երբևիցե չի ստացվել. «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ
Հասարակություն
23:0109 Հլս, 2024

ՀՀ արբանյակների առնչությամբ որևիցե պետության կողմից գրավոր կամ բանավոր բողոք երբևիցե չի ստացվել. «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ

ՀՀ արբանյակների կողմից շահագործվող ռադիոհաճախությունները որևէ խանգարում չեն ստեղծել այլ պետությունների գործող արբանյակների և արբանայակային ցանցերի ռադիոհաճախականություններին։ Որևիցե պետության կողմից գրավոր կամ բանավոր բողոք երբևիցե չի ստացվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սամվել Հարությունյանը: 

«Որպես «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի, ռադիոհաճախականային տիրույթի հետ կապված մշտադիտարկման և այլ գործառույթներ իրականացնող կառույցի ներկայացուցիչ և ոլորտի փորձագետ խնդրում ենք մեկնաբանել այսօր մամուլում տեղ գտած այն լուրերին, որ «Արմսաթ1» և «Հայասաթ-1» արբանյակները խափանում են մի շարք երկրների արբանյակների կամ դրանց ծրագրերի մի մասի գործունեությունը:

Խանգարումների մասին խոսելիս՝ հարկ է նշել, որ դրանք նախևառաջ հարկավոր է արձանագրել տիեզերական մշտադիտարկման համապատասխան համակարգերով և տեխնիկապես հիմնավորել խանգարման առաջացման փաստն ու աղբյուրը։ Ներկա դրությամբ ՀՀ տարածքից և ՀՀ արբանյակներից արբանյակային ցանցերի ռադիոհաճախությունների խանգարման որևէ դեպքի հաստատման նախադեպ չենք ունեցել։ ՀՀ արբանյակների կողմից շահագործվող ռադիոհաճախությունները որևէ խանգարում չեն ստեղծել այլ պետությունների գործող արբանյակների և արբանայակային ցանցերի ռադիոհաճախականություններին։ Որևիցե պետության կողմից գրավոր կամ բանավոր բողոք երբևիցե չենք ստացել:

Արբանյակների արձակումը, ինչպես նաև արբանյակների ռադիոհաճախությունների օգտագործումը համակարգվում է Ռադիոկապի Կանոնակարգի Հոդված 9 համաձայն, իսկ նրանց կատարումը հսկվում է Հեռահաղորդակցության Միջազգային Միության կողմից (ՀՄՄ) և ցանկացած խախտում անմիջապես բարձրաձայնվում է: ՊՈԱԿ-ի գործառույթների շրջանակում համագործակցել ենք թե΄ «Գեոկոսմոս» ընկերության, թե΄ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամի հետ՝ համապատասխանաբար «Արմսաթ1» և «Հայասաթ-1» արբանյակները Հեռահաղորդակցության Միջազգային Միության (ՀՄՄ) տեղեկատվական շտեմարանում ներառելու համար։

Հայտերում ներառված են բազմաթիվ տեխնիկական տվյալներ և վերլուծություններ, որոնք հաշվի են առնվում արբանյակի թողարկման ժամանակ: Հայտերը պատրաստ լինելուց հետո ՀՄՄ կողմից մշակված համապատասխան ծրագրային ապահովումով իրականացվել են նշված հայտերի փորձաքննություններ, որից հետո միայն նրանք ուղարկվել են ՀՄՄ: Արբանյակների հայտերի թողարկումից հետո, համաձայն Ռադիոկապի Կանոնակարգի Հոդված 9-ի տարբեր կետերի, բոլոր շահագրգիռ պետությունները իրենց մեկնաբանություններն են ուղարկել ՀՄՄ՝ հետագայում արբանյակների հետ կապված համակարգման աշխատանքներ իրականացնելու համար:

ՀՀ արբանյակների վերաբերյալ ներկայացված տեղեկատվության շրջանակում ՀՄՄ անդամ երկրներից ստացվել են որոշ մեկնաբանություններ՝ հետագա հնարավոր խնդիրները, խանգարումները բացառելու նպատակով։ ՀՄՄ անդամ երկրների հետ նման ընթացակարգային հաղորդակցության գործընթացը աշխատանքային բնականոն գործընթաց է, որը շարունակական բնույթ է կրում։ Մենք նույնպես ուսումնասիրում ենք նոր հրապարակված տեղեկատվությունն այլ արբնայակների վերաբերյալ և հարկ եղած դեպքում մեր մեկնաբանություններն ու դիտողությունները ներկայացնում այլ երկրներին»:

Դիտումների քանակ177
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել է Իրանի հետ երկխոսությանը վերադառնալու հնարավորության մասին 01:0623 Հնս, 2025
  • Չինաստանը ԱՄՆ-ին մեղադրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտելու համար 01:0323 Հնս, 2025
  • Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է Իրանում գործողության նպատակներին հասնելուն 00:0223 Հնս, 2025
  • Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է պատասխան ստանա 23:5022 Հնս, 2025
  • Իրանի արտգործնախարարը ժամանել է Մոսկվա 23:2722 Հնս, 2025
  • Թրամփը Թեհրանից պահանջում է խաղաղություն. Իրանը պնդում՝ հարձակումը կունենա հետևանքներ 22:5222 Հնս, 2025
  • Առնվազն 20 զոհ, 52 վիրավոր՝ Դամասկոսի Սբ Եղիա հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչական պայթյունի հետևանքով 22:4322 Հնս, 2025
  • Տարօրինակ է, որ ՀՀ մուլտիպլեքսում կան մեր մասին անպարկեշտ արտահայտվող ռուսական ալիքներ. փորձագետներ 22:4122 Հնս, 2025
  • ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել 22:2422 Հնս, 2025
  • Փաշինյան-Էրդողան հանդիպման արդյունքները. Մեծ բանավեճ 21:5922 Հնս, 2025
  • Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը 21:4822 Հնս, 2025
  • Առաջինը տարածաշրջանում. ինչ կտա մեր երկրին և հանրությանը AI տվյալային կենտրոնի կառուցումը 21:3022 Հնս, 2025
  • Լուրեր | ՀԷՑ-ի հասցրած վնասն ու Կարապետյանի կապը եկեղեցականների հետ. որն է գործարարի նպատակը 21:0022 Հնս, 2025
  • Մենք երբեք չենք զիջելու Իրանի անկախության և ինքնիշխանության հարցում. Արաղչի 20:5822 Հնս, 2025
  • Պետգույքը անհատույց տրամադրելու փոխարեն պետական կառույցների տարեկան բյուջեում կներառվի վարձավճարը 20:2522 Հնս, 2025
  • «Սիմֆոնիկ ֆոլկ». լիբանանահայ պրոդյուսերի նոր համերգը՝ Երևանում | Հարցազրույց Սէրուժ Պաղտասարեանի հետ 20:2422 Հնս, 2025
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 22.06․2025 20:1222 Հնս, 2025
  • Մենք զգալիորեն հետաձգել ենք Իրանի միջուկային զենքի մշակումը և հետ ենք մղել այդ ծրագիրը․ Վենս 19:5722 Հնս, 2025
  • Իրանի դեմ ռազմական գործողություններ այս պահին չեն նախատեսվում․ Ռուբիո 19:3922 Հնս, 2025
  • «Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ 19:3422 Հնս, 2025
  • Պատերազմը չի լուծում խնդիրները, այն միայն սրում է և խորը վերքեր է թողնում ժողովուրդների պատմության մեջ. Հռոմի պապ 19:0622 Հնս, 2025
  • Les Mills Experience սպորտային միջոցառումը՝ Երևանում 18:4622 Հնս, 2025
  • Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենա 16:3922 Հնս, 2025
  • Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ Երևանում և մարզերում 16:2922 Հնս, 2025
  • Աղվանի-Լծեն ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ 15:5722 Հնս, 2025
  • ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է պահեստազորայինների հետ 14:5422 Հնս, 2025
  • Հունիսի 24-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ 14:1122 Հնս, 2025
  • Ռաֆայել Գրոսսին արտահերթ նիստ կհրավիրի Իրանում ստեղծված իրավիճակի առնչությամբ 13:0822 Հնս, 2025
  • Նիգերիան շնորհակալություն է հայտնել Հայաստանին Իրանից իր քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար 12:4022 Հնս, 2025
  • Մարալիկում «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումը մեկ անգամ ևս ապացուցեց՝ կրթվելն ունի համախմբող ուժ 12:3422 Հնս, 2025
  • 8 անշարժ գույք, 5 մլն 100 հազար դրամ. ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հայտարարագիրը 12:2422 Հնս, 2025
  • Սփյուռքի երիտասարդ դեսպանների թիվը կավելանա ևս 30-ով 12:2322 Հնս, 2025
  • Մեր շախմատիստներն առաջատարների շարքում են Մումբայում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում 12:1922 Հնս, 2025
  • Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ 12:1322 Հնս, 2025
  • Իրանը ԱՄՆ-ի հարվածներից հետո առաջին անգամ Իսրայելի դեմ կիրառել է Kheibar հրթիռներ 12:1022 Հնս, 2025
  • Այսօրվա քարոզը լավ առիթ է, որ Կտրիճ Ներսիսյանը հանրությանը ներկայացնի իր տիկնոջը և զավակին. վարչապետ 12:0822 Հնս, 2025
  • Պայթեցման աշխատանքներ՝ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին 10:5422 Հնս, 2025
  • Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ին մեղադրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը խախտելու համար 10:5222 Հնս, 2025
  • ՄԱԿ-ի քարտուղարությունից մեկնաբանել են Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումը 10:4122 Հնս, 2025
  • Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը Իրանի միջուկային օբյեկտներից դուրս ռադիացիայի մակարդակի աճ չի գրանցել 10:2022 Հնս, 2025
  • Նեթանյահուն Իրանին ԱՄՆ-ի հարվածներից հետո դիմել է ժողովրդին 09:3722 Հնս, 2025
  • Թրամփն Իրանին սպառնացել է ավելի լուրջ ողբերգությամբ 09:2322 Հնս, 2025
  • Իրանը մտադիր չէ կասեցնել միջուկային արդյունաբերության զարգացումը 09:1222 Հնս, 2025
  • Իրանը հայտարարել է, որ սպասում էր Ֆորդոյի միջուկային օբյեկտի վրա հարձակմանը 09:0922 Հնս, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015