Դատական համակարգի բարեփոխումները բոլոր ուղղություններով շարունակվում են: Բացառապես տնտեսումների հաշվին նորոգվում են դատարանների մի քանի տասնյակ շենքեր, էականորեն բարելավվում են աշխատանքային պայմանները:
Ֆիզիկական ենթակառուցվածքների բարելավմանը զուգահեռ կարևոր է համարվում դատական համակարգի բովանդակային բարեփոխումը: Այստեղ ևս հսկայական աշխատանք է կատարվել: Հայաստանի իշխանությունների իրականացրած դատական բարեփոխումներին դրական գնահատական է տրվել նաև ԵԽԽՎ զեկույցում, որն օրեր առաջ հրապարակվել է ամառային նստաշրջանի ընթացքում:
Քաղաքացիական դատարանների ծանրաբեռնվածության թոթափումից մինչև աշխատավարձերի բարձրացում ու բարեվարքության ստուգում:
Մանրամասները՝ Մայա Խաչատրյանի ռեպորտաժում: