Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը շինարարական մեծ աշխուժություն է առաջացրել մարզերում: Սահմանին սեփական տուն կառուցելու համար պետությունը երիտասարդ ընտանիքներին տալիս է 16 միլիոն դրամ: Եթե այդ ընտանիքները ցանկանան իրենց տունն ունենալ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար բնակավայրերում` պետությունը 16 միլիոն դրամին կավելացնի ևս 5 միլիոն դրամ:
Այս ծրագրից օգտվելու հայտ է ներկայացրել 1334 շահառու: Նրանցից 852-ն արդեն վարկավորվել են և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում սկսել են կառուցել իրենց սեփական տունը:
Հեղինակ՝ Անի Օհանյան