Տասնամյակներ տևած հայ-ադրբեջանական հակամարտությանը վերջ դնելու բացառիկ հնարավորություն է ստեղծվել, որի անհրաժեշտության մասին խոսում են աշխարհաքաղաքական կենտրոններում՝ Վաշինգտոնից մինչև Բրյուսել։ Հայաստանը ևս պատրաստակամություն է հայտնել, ներդնելու բոլոր ջանքերը, փաստաթուղթը հնարավորինս սեղմ ժամկետում իրականություն դարձնելու համար։ Դրան հակառակ, Ադրբեջանը տարատեսակ պատրվակներով արգելակում է գործընթացը. կամ նոր նախապայմաններ է առաջ քաշում, կամ արտահերթ ընտրություններ կազմակերպում՝ հայտարարելով, որ այս փուլում զբաղված են լինելու։
Փորձագիտական դաշտում նշում են, որ արևմուտքում Ադրբեջանի այս խուսանավումների վրա այլևս չեն պատրաստվում աչք փակել: Հայտարարում են, որ գնդակը Բաքվի դաշտում է, անհրաժեշտության դեպքում էլ պատրաստ են կոշտ բառապաշարն ավելի կոշտ քայլերով փոխարինել։
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան