ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Սլովակիայի վարչապետի վրա մահափորձի առնչությամբ։
«Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից։
Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։ Իմ կարեկցանքն եմ հայտնում Ռոբերտ Ֆիցոյին, նրա սիրելիներին և Սլովակիայի բարեկամ ժողովրդին», - գրել է վարչապետը X-ի իր միկրոբլոգում։
Հիշեցնենք՝ հրաձգության հետևանքով վիրավորվել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն և տեղափոխվել հիվանդանոց։