ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկերոջ` Սեբաստյան Լեկորնյուի հետ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Շոյգուն ու Լեկորնյուն վերջին անգամ, համաձայն պաշտոնական տվյալների, զրուցել էին 2022-ի հոկտեմբերի 23-ին: Շոյգուն այն ժամանակ ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել էր Ուկրաինայում իրավիճակը և Լեկորնյուին տեղյակ պահել Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբ» կիրառելու միջոցով հնարավոր սադրանքի մասին:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Շոյգուն զրույցի ժամանակ ընդգծել է, որ «Կրոկուս»-ի ահաբեկչության հարցով սկսված հետաքննությունն ավարտին կհասցվի: Նա հայտնել է, որ ՌԴ-ն տեղեկություններ ունի այդ ահաբեկչության կազմակերպման հարցում ուկրաինական հետքի մասին:
«Ռուսաստանը հուսով է, որ այդ ահաբեկչության թիկունքում ֆրանսիական հատուկ ծառայությունները չեն»,- ասել է նա: Շոյգուն նշել է, որ եթե Ուկրաինա ֆրանսիական զորախումբ ուղարկելու ծրագրերը կյանքի կոչվեն, ապա դա խնդիրներ կստեղծի հենց Ֆրանսիայի համար:
Նա նաև ընդգծել է` առանց ՌԴ մասնակցության Ժնևում Ուկրաինայի հարցով հանդիպման անցկացումն անիմաստ է:
Ֆրանսիայի պաշտպանության նախարարը Ուկրաինայի հարցով երկխոսության պատրաստակամություն է հայտնել` հիմնված ստամբուլյան խաղաղ նախաձեռնության վրա