Հանրապետական կուսակցությունն իր իշխանության տարիներին ՄԱԿ-ին Հայաստանի քարտեզներ է ներկայացրել, որոնցում, պարզվում է, դեռ 2008-ին Լեռնային Ղարաբաղն առանց նույնիսկ ինքնավար մարզի սահմանների նշված է եղել որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս: Զուտ ադրբեջանական անկլավ է համարվել նաև Տիգրանաշենը: Ամբողջ օրվա ընթացքում մենք փորձել ենք թեմայի շուրջ ստանալ ՀՀԿ-ականների մեկնաբանությունը, բայց՝ ապարդյուն:
Մանրամասները` Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: