Ապրիլի 2-ը Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է: «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոն է այցելել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, լսել կենտրոնի սաների կատարումները: Աուտիզմ ունեցող երեխաները և մեծահասակներն այստեղ օգտվում են համապարփակ ծառայություններից, ունենում որոշակի զբաղվածություն: Երեխաների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքից ստացված միջոցներով կհոգան արցախցի եղբայրների կարիքները:
Մանրամասները` Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում: