Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ կիսանդրին վեց ամիս կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում: Սեպտեմբերի 21-ին կտրվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով ցուցադրության մեկնարկը, կներկայացվեն նաև բրիտանական թանգարանում պահվող բացառիկ նմուշներ: Այսօր վավերացվել է փոխառության պայմանագիրը:
Մանրամասները` Ասպրամ Սարատիկյանի ռեպորտաժում: