• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Արվեստը պետք է հեռու մնա քաղաքական և ազգամիջյան խնդիրներից. Դավեյան Բաց հարթակ․ Արվեստը պետք... 20:58
Օրակարգում «Հայ-թուրքական սահմանն է՝ Կարսից» Օրակարգում «Հայ-թուրքական սահմանն է՝ Կարսից» 19:46
Օրը՝ 60 վայրկյանում | 15.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 15.08.2026 20:19
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը քննարկել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը
Հասարակություն
12:2101 Ապր, 2024

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը քննարկել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որն այս անգամ անցկացվել է արտագնա ձևաչափով՝ Դիլիջանի երիտասարդական կենտրոնում։ Խորհրդի անդամները նախ մասնակցել են երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը. նրանք շրջել են կենտրոնում, ծանոթացել դրա ենթակառուցվածքներին:

Այնուհետև տեղի է ունեցել խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է հաճախ առիթներ գտնել, և քննարկումներն անցկացնել տարբեր բնակավայրերում․ «Քանի որ նիստի օրակարգում ներառված էր «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որոշեցինք, որ լավ առիթ է այն անցկացնել նորաբաց երիտասարդական կենտրոնում՝ կարևորելով քննարկվող ծրագրերը նաև առարկայական տեսնելու փաստը»։ Անդրադառնալով օրենքի նախագծին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այն ընթացիկ տարվա կարևորագույն անելիքներից է․ «Քանի որ երիտասարդության ոլորտում առկա են բազմաթիվ ծրագրեր, ուստի անհրաժեշտություն է առաջացել ունենալ ավելի ընդհանուր իրավական կարգավորումներ, որը թույլ կտա ոլորտի քաղաքականությունը դարձնել ավելի համակարգված և արդյունավետ, իսկ իրականացվող ծրագրերը՝ առավել փոխկապակցված և համադրելի»։

Երիտասարդության ոլորտը կունենա իր մայր օրենքը

Նիստի օրակարգի առաջին հարցը՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ մեր երկիրը երբեք չի ունեցել երիտասարդության ոլորտը կարգավորող օրենք, և Կառավարության ծրագրով առկա է նման օրենքի մշակման պարտավորություն․ «Նախագծի քննարկումը շատ ակտիվ և մասնակցային է ընթանում․ նախարարի հրամանով նոյեմբերին ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ունի իր ենթախմբերը, որոնք ամեն մարզում 3-ական, իսկ Երևանում՝ 2-ական հանրային քննարկումներ պետք է անցկացնեն։ Ընդ որում՝ նախագիծը մշակվում է հենց երիտասարդների ակտիվ մասնակցությամբ»,-նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով օրենքի հիմնական նպատակը, այն է՝ երիտասարդության ոլորտում պետության կողմից վարվող քաղաքականության իրավական հենքի ստեղծում, ֆինանսավորման բաշխման հիմնական սկզբունքների ու պետական մարմինների և ոչ պետական կազմակերպությունների լիազորությունների և գործառույթների սահմանում: Ըստ փոխնախարարի՝ օրենքով կկարգավորվեն երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացները, ինչպես նաև այդ գործընթացում ներգրավված սուբյեկտների և պետական կառավարման մարմինների միջև ծագող իրավահարաբերությունները:

Կսահմանվի երիտասարդի տարիքային նոր շեմ

Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ օրենքի նախագծով սահմանվել է, որ երիտասարդ է համարվում 13-ից 30 տարեկան քաղաքացին՝ ընդգծելով, որ այդ հարցում հիմք է ընդունվել եվրոպական լավագույն փորձը։ Սահմանվել է նաև երիտասարդ ընտանիքը, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, և նրանց գումարային տարիքը չի գերազանցում 70-ը։ Նրա խոսքով՝ օրենքի նախագծով սահմանվել են մի շարք հասկացություններ՝ երիտասարդական աշխատանք և աշխատող, երիտկազմակերպություն, ոչ ֆորմալ խմբեր, աշակերտական և ուսանողական խորհուրդներ, ինչպես նաև երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին, որը հանդիսանում է դրանց ներկայացուցչական մարմինը, այդ թվում՝ միջազգային հարթակներում։ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև երիտասարդական միջավայրին, որտեղ, ըստ փոխնախարարի, փորձ է արվել տարբերակված մոտեցում ցուցաբերել՝ երիտասարդական կենտրոն, համայնքային երիտասարդական կենտրոն և երիտասարդական տարածք:

Կսահմանվի երիտասարդական ծրագիրը

Ըստ նախարարի տեղակալի՝ նախագծում հստակ սահմանվել է նաև երիտասարդական ծրագիրը, որը պետք է պետական քաղաքականությունից բխող գործառույթների կամ նպատակների իրականացմանն ուղղված կոնկրետ նախագիծ լինի։ Փոխնախարարը հասարակական խորհրդի անդամներին մանրամասն ներկայացրել է երիտասարդական քաղաքականության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի և ՏԻՄ իրավասությունները, ինչպես նաև երիտասարդական պետական քաղաքականության մշակման, հաստատման և իրականացման գործընթացները։ Արթուր Մարտիրոսյանը հանգամանորեն ներկայացրել է նաև տվյալ ոլորտում պետական քաղաքականության մշտադիտարկման և գնահատման համակարգը՝ երիտասարդության ազգային ինդեքսը, որն այդ քաղաքականության ազդեցությունը գնահատելու համապարփակ գործիք է։ Այն կարող է հիմք հանդիսանալ փաստահեն պետական երիտասարդական քաղաքականության մշակման, առաջնահերթությունների սահմանման և թիրախային ներդրումների համար:

2025 թ. բյուջետային և 2025-27 թթ. ՄԺԾԾ հայտը․ ԿԳՄՍ ոլորտներին հատկացվող բյուջեն շարունակաբար աճում է

Օրակարգի երկրորդ հարցը՝ 2025 թ. բյուջետային և 2025-27 թթ. ՄԺԾԾ հայտը ներկայացրել է ԿԳՄՍՆ ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը: Նա նշել է, որ ՄԺԾԾ ռազմավարական հիմքերն են՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագիրը, ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, Մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման ու Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման ռազմավարությունները: Ըստ զեկուցողի՝ ԿԳՄՍ ոլորտներին հատկացվող բյուջեն շարունակաբար աճում է․ 2020 թվականի համեմատ այն աճել է ավելի քան 80 տոկոսով, իսկ 2025 թվականի հայտը 2024-ի համեմատ նախատեսում է ևս 20 տոկոսի աճ։ «Այս տարի ԿԳՄՍ նախարարությունը բյուջեի գլխավոր կարգադրիչ է հանդիսանում է 22 բյուջետային ծրագրերի մասով, որոնք ներառում են շուրջ 230 քաղաքականության միջոցառումներ։ Հայտով առաջարկվել է ևս 1 նոր բյուջետային ծրագիր ու 38 միջոցառում։ Ֆինանսական բաշխումն ըստ ԿԳՄՍ ոլորտների այսպիսին է. կրթություն՝ 81 տոկոս, գիտություն՝ 10 տոկոս, մշակույթ՝ 6 տոկոս, սպորտ՝ 2 տոկոս, երիտասարդություն՝ 1 տոկոս»,-նշել է Ռոբերտ Ստեփանյանը:

Կրթության ոլորտի ֆինանսավորման հիմնական մասը հատկացվում է հանրակրթությանը՝ 82 տոկոս

Նրա խոսքով՝ կրթության ոլորտի ֆինանսավորման հիմնական մասը հատկացվում է հանրակրթությանը՝ 82 տոկոս, որը պայմանավորված է շահառուների մեծ թվով և երեխաների՝ միջնակարգ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքի պահպանմամբ։ Հանրակրթության ոլորտի բյուջեն այս տարի կազմել է 225 մլրդ դրամ, որի մեծ մասը դպրոցների ֆինանսավորումն է։ Բացի դրանից՝ գումարներ կուղղվեն ուսուցիչների օժանդակությանը, դասագրքերի տպագրությանը և աշակերտների աջակցությանը։ «Միջնաժամկետ ծախսային ծրագիրը կազմված է երկու մասից՝ գոյություն ունեցող պարտավորություններ և նոր նախաձեռնություններ։ Ըստ հայտի՝ 15 մլրդ դրամով ավելանում են գոյություն ունեցող պարտավորությունների մասով ծախսերը, որը հիմնականում պայմանավորված է դպրոցների ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրմամբ։ Վերջին տարիներին մեծ հատկացումներ են արվում դպրոցաշինության և գույքով համալրման ծրագրերին․ այս տարի նախատեսվում է 113 մլրդ դրամ, իսկ մյուս տարի կունենաք 8 մլրդի աճ՝ ներառյալ մանկապարտեզները»,-նշել է Ռոբերտ Ստեփանյանը՝ հավելելով, որ կամավոր ատեստավորման գործընթացին կհատկացվի 10 մլրդ դրամ։ Այս պահին հավելավճար է ստանում 3700 ուսուցիչ․ նախատեսվում է, որ մյուս տարի նրանց թիվը կհասնի 5300-ի։ Աշակերտների անվանական թոշակին կտրամադրվի 197 մլն դրամ, որը պայմանավորված է շահառուների թվով, ԲՏՃՄ կրթությանը՝ 175 մլն դրամ, որն իր մեջ ներառում է լաբորատորիաների ստեղծման և ուսուցիչների վերապատրաստման գործընթացները։ Որպես նոր նախաձեռնություն՝ այս տարի նախատեսվում է դպրոցների լրացուցիչ ֆինանսավորման ծրագիրը՝ 1 մլրդ 260 մլն դրամ ընդհանուր ծավալով: Այն կուղղվի դպրոցներին որպես լրացուցիչ խրախուսման ֆոնդ՝ ցուցաբերած լավ ցուցանիշների համար։

Նախադպրոցական կրթության ոլորտում պետբյուջեից գումար է հատկացվում որոշ սոցիալական խմբերի

Նախադպրոցական կրթության ոլորտում ծախսային հիմնական ուղղություններն են՝ հասանելիության ապահովում, մանկավարժների վերապատրաստում և տարակարգի համար տրվող հավելավճարներ։ Գոյություն ունեցող պարտավորությունների մասով նախատեսվում է շահառուների թվի աճ, որի նպատակով կհատկացվի լրացուցիչ 5 մլրդ դրամ։ Այս պահին նախադպրոցական ոլորտում պետական բյուջեից ֆինանսավորում է տրվում ԿԱՊԿՈՒ երեխաներին, որոնց թիվը 5 անգամ աճել է նախորդ տարվա համեմատ, գումար է հատկացվում զինծառայողների երեխաների՝ այս ոլորտի կրթությանը, իսկ այս սեպտեմբերից այն կստանան նաև անապահով ընտանիքների երեխաները։ Որպես նոր նախաձեռնություն՝ նախատեսվում է մանկավարժների տրանսպորտային ծախսերի փոխհատուցմանը հատկացնել 61 մլն դրամ։

ՄԿՈՒ ոլորտում կներդրվի կամավոր ատեստավորում

ՄԿՈՒ ոլորտի բյուջետային հատկացումներն այս տարի կազմում են 15 մլրդ դրամ․ հիմնական ծախսային ուղղություններն են՝ ուսանողական նպաստները և կրթաթոշակները, ինչպես նաև ՄԿՈւ բարեփոխումների ծրագրերը։ Գոյություն ունեցող պարտավորությունների մասով ներդրումները կավելանան 1,5 մլրդ դրամով, որից տրասնպորտային ծախսերի փոխհատուցմանը՝ 280 մլն դրամ, կամավոր ատեստավորմանը՝ 345 մլն, իսկ կապիտալ ծախսերին՝ 815 մլն։ Որպես նոր նախաձեռնություններ՝ ոլորտի բովանդակային բարեփոխումներին կուղղվի 3 մլն դրամ, ԱՀՈՒ կրթական ծրագրերի ներդրմանը՝ 110 մլն, տարակարգին՝ 10 մլն, իսկ պետություն-մասնավոր համագործակցությանը՝ 400 մլն։

«Ակադեմիական քաղաք» ծրագրին կհատկացվի 2.1 մլրդ դրամ

Բարձրագույն կրթության ոլորտում որպես նոր նախաձեռնություն նախատեսվում է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որին կհատկացվի 2.1 մլրդ դրամ, որը հետագայում աստիճանաբար կմեծանա: Այս ոլորտում ևս գործող ծրագրերի ծախսերը հիմնականում ուղղված են ուսանողական նպաստներին և կրթաթոշակներին, ուսանողներին տրամադրվող ծառայություններին։ Շահառուների շրջանակի ընդլայնմանը և կապիտալ ներդրումներին կհատկացվի շուրջ 1․1 մլրդ դրամ:

Կրթության այլ ծրագրերով որպես նոր նախաձեռնություն նախատեսվում է 70 մլն դրամ հատկացնել հայերենի իմացության թեստի մշակման աշխատանքներին, իսկ գործող ծրագրերից ռազմամարզական ճամբարներին՝ 1,6 մլրդ, ՏՀՏ-ին՝ 70 մլն, Սփյուռքի հետ կապերի և միջազգային համագործակցության ընդլայնմանը՝ 500 մլն, արտադպրոցական հաստատությունների աշխատողների կամավոր ատեստավորմանը՝ 1,4 մլրդ:

Մոտ 14 մլրդ դրամի հայտ՝ գիտական սարքերի ձեռքբերման նպատակով

Գիտության ոլորտում հիմնական ծախսային ծրագրերն ուղղված են գիտական ենթակառուցվածքի արդիականացմանը, գիտական թեմատիկ և նպատակային հետազոտություններին, գիտաշխատողների հավելավճարներին և գիտական գրականության հրատարակմանը։ 2025 թվականի համար ներկայացվել է հավելյալ մոտ 14 մլրդ դրամի հայտ՝ ժամանակակից և թանկարժեք սարքերի ձեռքբերման, ինչպես նաև գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման համար։

5 մլրդ դրամ կուղղվի մշակույթի գործիչների խրախուսմանը և այլ ծրագրերի

Մշակույթի ոլորտում բյուջետային հիմնական ծրագրերն են՝ արվեստ, կինեմատոգրաֆիա, մշակութային ժառանգություն, գրահրատարակչություն, մարզերի մշակութային զարգացում և գեղագիտական կրթություն։ Որպես նոր նախաձեռնություններ՝ շուրջ 5 մլրդ դրամ կուղղվի մշակույթի գործիչների դրամական խրախուսմանը, համայնքային մշակութային-ժամանցային կենտրոնի ստեղծմանը, էլեկտրոնային հարթակի ներդրմանը և կինոարտադրության ներդրումների վերադարձի ծրագրին: Գործող ծրագրերի ընդլայնմանը կհատկացվի շուրջ 3 մլրդ դրամ, որը կուղղվի ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը և տեղեկատվական մոդուլային կենտրոնների ստեղծման աշխատանքներին։ Նորաստեղծ Մշակույթի զարգացման հիմնադրամին կտրամադրվի 340 մլն դրամ, իսկ հուշարձանների վերականգնման ծախսերը՝ 1․8 մլրդից կավելանան 330 մլն դրամով:

Սպորտի ոլորտի ֆինանսավորումը կավելանա

Սպորտի ոլորտում այս տարվա 7,5 մլրդ դրամին կավելանա ևս 1,5 մլրդ, որը կուղղվի գործող ծրագրերին՝ մրցաշարերի ընդլայնմանը, անվանական թոշակ ստացողների թվի աճին, գույքի ձեռքբերմանը և մասսայական սպորտային միջոցառումներին, այդ թվում՝ «Վարչապետի գավաթ» մրցաշարերի մասնակիցների աճին: Որպես նոր նախաձեռնություններ՝ շուրջ 5 մլրդ ֆինանսավորում կհատկացվի հետևյալ ծրագրերին՝ միջազգային մրցաշարերի անցկացում և մասնակցություն, կարողությունների զարգացում, առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության խրախուսում, կապիտալ ներդրումներ:

Երիտասարդության ծրագիրն ուղղված է պետական քաղաքականության շրջանակում ծրագրերին և միջոցառումներին, տարվա երիտասարդական մայրաքաղաք միջոցառմանը, երիտասարդ ընտանիքներին աջակցությանը և երիտասարդական կենտրոնների ստեղծմանը։ Երիտասարդական ոլորտում այս տարվա 2,3 մլրդ դրամին կավելանա 387 մլն, որը հիմնականում կուղղվի 8 երիտասարդական կենտրոնների ստեղծմանը և երիտասարդ ընտանիքների աջակցությանը։

Ոլորտային հատկացումների շարունակական աճ է գրանցվում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մի քանի տարի շարունակական աճ է գրանցվում ԿԳՄՍ ոլորտների բյուջետային հատկացումների մասով, որը ցույց է տալիս Կառավարության՝ այս ոլորտների շարունակական արժևորումը և առաջնահերթությունը։ Ընդ որում, ըստ նախարարի, համաշխարհային միտումներով համավարակից հետո երկրների մեծ մասում կրթության բյուջեն կրճատվել է, որը մեր երկրում տեղի չի ունեցել՝ չնայած բազում մարտահրավերներին։

Հարցեր զեկուցողներին

Զեկուցումներից հետո հասարակական խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, ինչպես նաև հիմնական զեկուցողներին։ Մասնավորապես՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանին հետաքրքրել են դպրոցական գրադարանների համալրման և մշակութային գործիչների խրախուսման ծրագրերը, իսկ Եզդիների ազգային միության ներկայացուցիչ Հասան Թամոյանին՝ երիտասարդ ընտանիքի աջակցության և վաղ ամուսնությունների կանխարգելման հարցերը։

ՀՄԿ վերապատրաստող-մենթոր Խորեն Ոսկանյանն անդրադարձել է երիտասարդական ներկայացուցչական մարմնի կառավարման, տրանսպորտային ծախսերի փոխհատուցման և դպրոցաշինության ծրագրերին, իսկ «Համաչափ զարգացման երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Սարգիս Մովսիսյանը՝ ՏԻՄ-երի պարտավորությունների և երիտկենտրոնների հետ համագործակցության, դրամաշնորհների տրամադրման և երիտասարդ աշխատողի վերաբերյալ հարցերին։

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Գրիգոր Երիցյանն արձանագրել է, որ օրենքի նախագծի շուրջ քննարկումները բավականին մասնակցային են, որոնք ներառում են նաև երիտասարդական կազմակերպություններին։ Նրա խոսքով՝ նախատեսվում է 500 երիտասարդի մասնակցությամբ շուրջ 50 հանրային քննարկում ունենալ նախագծի շուրջ։ Նա նաև անդրադարձել է ՏԻՄ-երի՝ երիտասարդական ծրագրերին տրամադրվող բյուջետային հատկացումների և երիտասարդության ազգային ինդեքսի հարցերին։

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ Էռնեստ Ավանեսովին հետաքրքրել են սպորտի ոլորտի հատկացումները և մարզային դպրոցներին մարզագույքի տրամադրման խնդիրները, իսկ ԳԹԿ ներկայացուցիչ Արամ Ծատուրյանին՝ դպրոցական գրադարանների համալրման հարցերը։

«Կանանց, երիտասարդների և կրթության հզորացման» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Ենգիբարյանն անդրադարձել է երիտասարդ մանկավարժների համար մատչելի բնակարանների ապահովման հնարավորությանը, ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչ Մխիթար Գասպարյանը՝ երիտասարդական ոչ ֆորմալ կրթական ծրագրերին, իսկ «Նոր էջից երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Մարատ Ղուկասյանը՝ երիտասարդական կենտրոններին։

Նախարարը և զեկուցողները հանգամանալից և մանրամասն անդրադարձել են բարձրացված բոլոր հարցերին, տվել համապատասխան պարզաբանումներ։

Շնորհակալություն հայտնելով արդյունավետ քննարկման համար՝ նախարար Ժաննա Անդրեասյանը հորդորել է բոլոր առաջարկություններն ու դիտողությունները սահմանված ժամկետներում ներկայացնել նախարարություն, որոնք, ըստ անհրաժեշտության, տեղ կգտնեն լրամշակվող նախագծերում։ «Որպես առաջին հերթին նախարարին կից հասարակական խորհրդի անդամների առաջարկներ՝ մեզ համար դրանք շատ արժեքավոր են»,- ամփոփելով նիստը՝ նշել է Ժաննա Անդրեասյանը։

Դիտումների քանակ87
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը օգոստոսի 21-ից արձակուրդ կմեկնի 00:5116 Օգս, 2026
  • Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը 00:0916 Օգս, 2026
  • Գորիսում անցկացվել են «Գորիսյան օրերը» և «Ֆեստիվառ» փառատոնը 23:4515 Օգս, 2026
  • Արտակ Քամալյանը երկու օր արձակուրդում կլինի 23:2315 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով․ ՆԳՆ 22:2115 Օգս, 2026
  • Հստակ դերաբաշխմամբ բնակարանային գողություններ են կատարել. քսան հոգանոց հանցախումբ է բացահայտվել 22:0115 Օգս, 2026
  • Ուկրաինան և ՌԴ-ն շարունակել են փոխադարձ հարվածները 21:3015 Օգս, 2026
  • Սրբուհի Գալյանը քննարկում է ունեցել Գիտության, արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի անդամների հետ 21:0715 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բնակարանից գողություն անողների հետ ունեցել են ռադիոկապ, տուժողներին հետևել դրոններով 21:0015 Օգս, 2026
  • Յակիշիմե. ճապոնական խեցեգործության ավանդույթը՝ Երևանում 20:5915 Օգս, 2026
  • Միջուկային բժշկության ազգային կենտրոնում պետբյուջեի ներդրումը կազմել է 1.4 մլրդ դրամ. վարչապետի այցը 20:5315 Օգս, 2026
  • Կոստանյանը, Զելենսկին և Սիբիհան կարևորել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ օրակարգը հարստացնելու և հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով երկխոսության շարունակականության ապահովումը 20:4815 Օգս, 2026
  • Իսրայելը մեղադրել է «Հըզբոլլահին» Լիբանանում հրադադարը խախտելու համար 20:4115 Օգս, 2026
  • Փսորիազը վարակիչ չէ. ինչպե՞ս վերահսկել հիվանդությունը 20:3615 Օգս, 2026
  • Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է 20:2815 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.08.2026 20:1915 Օգս, 2026
  • Գորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը 20:1115 Օգս, 2026
  • Նպատակային կլինիկական օրդինատուրա. ընդունելությունը սկսված է 19:5615 Օգս, 2026
  • Եվրոպան պատրաստ է երկրաշարժից հետո Ինդոնեզիային օգնություն ցուցաբերել. ֆոն դեր Լայեն 19:3715 Օգս, 2026
  • Տափերականը բարեկարգ ամբուլատորիա ունի 19:1915 Օգս, 2026
  • Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին 19:0115 Օգս, 2026
  • 10 ամենաընթերցված գրքերը 18:5615 Օգս, 2026
  • Վանաձորի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 անձի հոսպիտալացման վերաբերյալ. ՀՎԿԱԿ 18:4215 Օգս, 2026
  • Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 18:3215 Օգս, 2026
  • Մոսկվան պարզաբանումներ է խնդրել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու ծրագրերի հետ կապված 18:2615 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ` գիտությունը դպրոցներ տանելու առաքելություն 18:1315 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ 17:5115 Օգս, 2026
  • «Ակբա բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 616 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3215 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական. Իրանի ԱԳՆ արձագանքը Թրամփի հայտարարությանը 17:1315 Օգս, 2026
  • Էրեբունու ամրոցի տեղում մարդիկ ապրել են դեռ Արգիշտիից առաջ. նոր գտածոներ ու որմնանկար 17:0415 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Կենաց ծառի անմահության բերքը հավաքող քրմեր ու քրմուհիներ. որմնանկարը դեռ կմնա հողում 17:0015 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի 16:4715 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին 16:3915 Օգս, 2026
  • Զելենսկին հաստատել է Սամարայի և Նիժնի Նովգորոդի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը 15:5615 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանը և Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը 15:5115 Օգս, 2026
  • ՀՀ-ում այս տարի ապաստան է հայցել 360 անձ 32 երկրից. փախստական է ճանաչվել 94-ը 15:3915 Օգս, 2026
  • ՑԱՀԱԼ-ը գիշերը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. կան զոհեր և վիրավորներ 15:3215 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Դնեպրոպետրովսկի և Օդեսայի շրջաններին 15:2615 Օգս, 2026
  • Վաղարշապատում տեղական տուրքերի հավաքման ցուցանիշը գոհացուցիչ է. մոնիտորինգ 15:1715 Օգս, 2026
  • Հայաստանը ՀԱՊԿ դաշնակից է. Մասադիկով 15:1515 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին 15:0115 Օգս, 2026
  • Ֆիզիկան ու մենք. ամառային ճամբար 14:5815 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպում-քննարկումները սերժանտների և բանակային դիրքերի ավագների հետ 14:4715 Օգս, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ 14:3715 Օգս, 2026
  • Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվել են 14:2815 Օգս, 2026
  • Հանրապետության առանձին վայրերում սպասվում են հորդառատ տեղումներ, սպասվում է քամու ուժգնացում 13:5815 Օգս, 2026
  • Խորվաթիայում զանգվածային հրդեհներ են. հարյուրավոր քաղաքացիներ տարհանվել են 13:4815 Օգս, 2026
  • Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում. ՆԳՆ կիբեռոստիկանություն 13:0215 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | Հորմուզի նեղուցը հնարավոր չէ զավթել ո՛չ թվիթով, ո՛չ ավիակրով. Իրանի պատասխանը Թրամփին 13:0015 Օգս, 2026
  • Զելենսկին Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Սևծովյան տարածաշրջանում իրավիճակը 12:5215 Օգս, 2026
  • ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ. օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է 12:2415 Օգս, 2026
  • ՃՏՊ Վայոց ձորում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից 11:4315 Օգս, 2026
  • Երբ «գրքերը» մարդիկ են, իսկ ընթերցելը՝ անկեղծ զրույց․ Արփինե Սարգսյանը միացել է «Կենդանի գրադարան» նախաձեռնությանը 11:4015 Օգս, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 11:3915 Օգս, 2026
  • Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը 11:3715 Օգս, 2026
  • ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. Մասադիկով 11:2515 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 11:1515 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին 11:1115 Օգս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում 11:0115 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Կարճևան գյուղում 10:1815 Օգս, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ շուտով Հորմուզի նեղուցը կհռչակի ԱՄՆ տարածք 10:1515 Օգս, 2026
  • Վանաձորում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ են գրանցվել 10:0615 Օգս, 2026
  • Ուժեղ քամին Երևանում, Գեղարքունիքում և Կոտայքում վնասներ է պատճառել 10:0215 Օգս, 2026
  • Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան 09:4815 Օգս, 2026
  • Օդի որակը Երևանում․ Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ 09:3015 Օգս, 2026
  • Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանին 09:2115 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:1215 Օգս, 2026
  • Մետաքսյա Սիմոնյան-100. Բեմի հմայքը 08:5415 Օգս, 2026
  • Արմեն Մարկոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 08:2715 Օգս, 2026
  • Գինեկոլոգիական հետազոտություններ՝ առողջության ապահովագրությամբ 08:0615 Օգս, 2026
  • Եռօրյա ճամբար՝ ստեղծելու «կանաչ» ստարտափ 00:2715 Օգս, 2026
  • «Սի Փի Էս Էներջի գրուպ»-ը 2026-ի հունվար-մարտին 5 մլրդ 132 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:1215 Օգս, 2026
  • Պատվաստման 2 դեղաչափը 95%-ով պաշտպանում է կարմրուկից 23:5414 Օգս, 2026
  • Կկառուցվի կամ կվերակառուցվի շուրջ 100 արվեստի և սպորտի դպրոց 23:3014 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 14. 2026 23:2414 Օգս, 2026
  • Նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28 650 դրամ, նույնականացման քարտը՝ 5950 դրամ․ աշնանը կսկսվի դրանց տրամադրումը 23:0014 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ի շնորհիվ ներդրումներն ավելանալու են. Բաբկեն Թունյան 22:4814 Օգս, 2026
  • «Ֆեստիվառը»՝ Գորիսում․ անվճար զբոսաշրջային երթուղիներ, տոնավաճառ և համերգային երեկո 22:3914 Օգս, 2026
  • Ռուսաստանում և Ուկրաինայում քաղաքացիական զոհերի թիվը վերջին ամիսներին աննախադեպ է. ՄԱԿ 22:2814 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված, վարելու իրավունքից զրկված հայրենակիցները երկուշաբթի օրվանից կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական․ ՆԳ նախարար 22:2114 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը անդրադարձել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին 22:1014 Օգս, 2026
  • Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. վնասվել են ավտոմեքենաներ 22:0114 Օգս, 2026
  • ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին 21:4814 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են եկեղեցիներից կատարված գողությունները․ երկու անձ ձերբակալվել է 21:3514 Օգս, 2026
  • Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում 21:1814 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Ռադիկալացման շղթան պետք է կոտրել». ԱԺ նախագահի կոչը՝ լարվածության հաղթահարման մասին 21:0014 Օգս, 2026
  • Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը 20:5414 Օգս, 2026
  • British Petroleum-ը վերադառնում է Վենեսուելա 20:4514 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն նախատեսում է մեծ փոփոխություն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում 20:3914 Օգս, 2026
  • Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալները քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր 20:3414 Օգս, 2026
  • Օգոստոս 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3014 Օգս, 2026
  • Պաղեստինցիների տները շրջափակած վերաբնակիչներն «իսրայելցի ահաբեկիչներ» են. Հաքաբի 20:2314 Օգս, 2026
  • Ռուսաստանը մերժել է Սև ծովում հրադադարի վերաբերյալ Թուրքիայի առաջարկը 20:1114 Օգս, 2026
  • Իրանական ապրանքների ցուցահանդես-վաճառք՝ Երևանում 20:0014 Օգս, 2026
  • Հայ ուսանողների նվաճումները՝ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում 19:5214 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.08.2026 19:4614 Օգս, 2026
  • Խաչատուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար 19:3614 Օգս, 2026
  • Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է. Արամ Թորոսյան 19:2914 Օգս, 2026
  • Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանում անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման համար 19:2114 Օգս, 2026
  • Լուրեր 19։00 | ԵՄ-ն գնահատել է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումները․ որ ոլորտներում են խնդիրները 19:0014 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015