• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք Ռուսաստանին ուղղված Թրամփի «վերջնագրին» Այլ հայացք Ռուսաստանին ուղղված... 15:44
Մարտիրոսի Սուրբ Աստվածածին վիմափոր եկեղեցին՝ «Բաց երկնքի տակ» Մարտիրոսի Սուրբ Աստվածածին վիմափոր... 01:05
Վարչապետի՝ Բրյուսել և Փարիզ այցերի արդյունքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ Վարչապետի՝ Բրյուսել և Փարիզ... 01:01
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
Հասարակություն
18:0728 Մար, 2024

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական գործունեությունը և կարևորելով նրանց տարիների փորձառությունը, մարտի 28-29-ը նախաձեռնել է արտահերթ կամավոր ատեստավորման գործընթաց:

Ատեստավորման ընթացքին այսօր հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ այցելելով Հակոբ Կարապենցի անվան թիվ 6 և Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցներ:

Նախարարի տեղակալը շրջել է քննական սենյակներում և հաջողություն մաղթել ուսուցիչներին՝ հույս հայտնելով, որ նրանք դրական արդյունքներ կգրանցեն ու հաղթահարելով ատեստավորման շեմը՝ կշարունակեն մանկավարժական գործունեությունը:

Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ թիվ 6 դպրոցի քննական կենտրոնում 78 հայտագրված մասնակիցներից ատեստավորմանը ներկայացել է 62-ը: Թիվ 155 դպրոցի քննական կենտրոնում հայտագրվել է 100 ուսուցիչ, որոնցից ատեստավորմանը ներկայացել է 84-ը:

Նշենք, որ կամավոր ատեստավորման թեստերը կազմվում են հանրակրթական դպրոցի ծրագրին և դասագրքին համապատասխանության սկզբունքով:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կամավոր ատեստավորման այս փուլը չհաղթահարելու դեպքում բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները հնարավորություն չեն ունենալու հանրակրթական դպրոցներում ուսուցչական հետագա գործունեություն իրականացնել՝ մինչև չապահովեն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով ուսուցչին ներկայացվող պահանջները:

Հիշեցնենք, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով ուսուցիչների համար դեռևս 2010 թվականին սահմանվել է բարձրագույն կրթության պահանջ: Օրենսդրական նշված պահանջի կատարումն ապահովելու նպատակով բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներին տրվել էր որոշակի ժամանակահատված, որը մի քանի անգամ արդեն իսկ երկարաձգվել է: Շատ ուսուցիչներ այդ ընթացքում ստացել են բարձրագույն կրթություն՝ կարգավորելով վերոնշյալ խնդիրը և ապահովելով օրենքի պահանջը:

Նախորդ տարի ոչ բարձրագույն կրթությամբ մասնագետներին տրվեց հավելյալ հնարավորություն՝ կամավոր ատեստավորման մասնակցության արդյունքում համապատասխան շեմը հաղթահարելու դեպքում շարունակել մասնագիտական աշխատանքը։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մշակում է աջակցության ծրագիր՝ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների մասնագիտական զարգացման նպատակով: Ըստ այդմ՝ ծրագրի շահառու հանդիսացող անձը, որի մասնագիտական գործունեությունը դադարեցվել է, կարող է կրթություն ստանալ ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատություններից որևէ մեկում. պետությունը կապահովի ուսման վարձի փոխհատուցում:

Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորումը կշարունակվի նաև մարտի 29-ին:

Դիտումների քանակ68
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Առաջիկա 5 օրերին՝ բարձր ջերմային ֆոն և հրդեհավտանգ իրավիճակ 14:0720 Հլս, 2025
  • Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը․ Փաշինյան 13:4820 Հլս, 2025
  • Վթարային ջրանջաատում Երևանում 13:0020 Հլս, 2025
  • Որոնողական համատեղ աշխատանք Սևանա լճում. քաղաքացիներն անվնաս վերադարձել են ափ 12:0420 Հլս, 2025
  • Արարատյան դաշտի շոգն ասենք, թե Շիրակի գիշերային տեղատարափները․ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 11:4220 Հլս, 2025
  • Հայ առաքելական եկեղեցու ուսմունքի համաձայն, կուսակրոն քահանան ամուսնանում է Եկեղեցու հետ և այլ հարաբերություն ունենալու իրավունք չունի․ Նիկոլ Փաշինյան 11:1420 Հլս, 2025
  • Երկրաշարժ՝ Իրանի հյուսիսում 10:5020 Հլս, 2025
  • Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար 10:2920 Հլս, 2025
  • Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ 10:1420 Հլս, 2025
  • «Տարկովսկին և մենք». Անդրեյ Պլախովի նոր գիրքը 00:5620 Հլս, 2025
  • Միջազգային գիտական դպրոց՝ խթանելու մաթեմատիկական հետազոտությունները 00:3320 Հլս, 2025
  • «Սաս Գրուպ»-ը 2025-ի հունվար-մարտին 1 մլրդ 48 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:0820 Հլս, 2025
  • Հուլիսի 20-ի եղանակային կանխատեսումները 23:3719 Հլս, 2025
  • «Ոսկե ծիրան». «Դոն Կիխոտին սպասելիս» ֆիլմի երևանյան պրեմիերան 23:0619 Հլս, 2025
  • Վարչապետի՝ Բրյուսել և Փարիզ այցերի արդյունքները. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4119 Հլս, 2025
  • Սիրիայում հայտարարվել է համընդհանուր հրադադար. Աշ-Շարաա 22:2819 Հլս, 2025
  • Մարտիրոսի Սուրբ Աստվածածին վիմափոր եկեղեցին՝ «Բաց երկնքի տակ» 22:0119 Հլս, 2025
  • Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները 21:3219 Հլս, 2025
  • Անգեղակոթ գյուղի մոտակայքում մեքենաներ են բախվել․ 9 քաղաքացի հոսպիտալացվել է 21:2119 Հլս, 2025
  • «Ուրարտիան». Երևանի 3 հուշարձաններ այս եզրույթով ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում 21:1719 Հլս, 2025
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը տարածաշրջանային հարցեր են քննարկել 21:0019 Հլս, 2025
  • Սիրիայի կառավարությունը հայտարարել է երկրում հրադադարի ընդհանուր ռեժիմ սահմանելու մասին 20:5819 Հլս, 2025
  • Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալ 20:4719 Հլս, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.07.2025 20:3919 Հլս, 2025
  • Եվրոպական Միությունը ողջունել է Սիրիայի և Իսրայելի միջև հրադադարը 20:3019 Հլս, 2025
  • Մազերի փոխպատվաստում. արդյունավետ պայքար ճաղատության դեմ 20:2119 Հլս, 2025
  • Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ Կովկասում հակամարտությունների լուծմանը օգնելու ձգտման համար 20:0719 Հլս, 2025
  • Իրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից 19:5219 Հլս, 2025
  • Իրանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմը մնում է ծայրահեղ անկայուն. Արաղչի 19:2719 Հլս, 2025
  • «Վերականգնված ցուցանմուշի պատմություն»․ ցուցադրվել է Սերգեյ Փարաջանովի հովանոցը 19:0219 Հլս, 2025
  • Սթրեսից դեպի կայունություն՝ նյարդահոգելեզվաբանի հետ 18:3619 Հլս, 2025
  • Իրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից 18:0619 Հլս, 2025
  • Լևոն Շանթի և Նիկոլ Աղբալյանի ջանքերով Բեյրութում հիմնադրված Ճեմարանը 95 տարեկան է 17:4319 Հլս, 2025
  • Անցած 6 ամսում Կոտայքի բաժնում արձանագրվել է հանցագործության 547 դեպք, որից բացահայտվել է 455-ը 17:2619 Հլս, 2025
  • Այս տարի մերժվել է կացության կարգավիճակի 634 օտարերկրացու դիմում, 6661-ինը հաստատվել է 17:1619 Հլս, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015