• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ Արվեստը պետք է հեռու մնա քաղաքական և ազգամիջյան խնդիրներից. Դավեյան Բաց հարթակ․ Արվեստը պետք... 20:58
Օրակարգում «Հայ-թուրքական սահմանն է՝ Կարսից» Օրակարգում «Հայ-թուրքական սահմանն է՝ Կարսից» 19:46
Օրը՝ 60 վայրկյանում | 15.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 15.08.2026 20:19
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Էլեկտրոնային տոմսային համակարգ, ներդրումների վերադարձ, ստեղծագործողների խրախուսում. 2023 թ. մշակույթի կատարողականը
Հասարակություն
20:3922 Մար, 2024

Էլեկտրոնային տոմսային համակարգ, ներդրումների վերադարձ, ստեղծագործողների խրախուսում. 2023 թ. մշակույթի կատարողականը

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 22-ի արտահերթ նիստում շարունակվել է ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկումը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ի թիվս մյուս ոլորտների, ներկայացրել է նաև մշակույթի ոլորտի հիմնական ցուցանիշները:

Հաստատվել է մշակույթի զարգացման և հանրահռչակման ռազմավարությունը

Անդրադառնալով մշակույթի ոլորտին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հաստատվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունը: Դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագրով սահմանվում են ոլորտի կառավարման և զարգացման նոր մոտեցումներ և բանաձևեր:

«Ռազմավարության ընդունումը համարում եմ տարվա ամենակարևոր անելիքը, որը օգնեց սահմանել մեր առաջիկա թիրախները և զարգացման ուղղությունները: Բնականաբար, կարևորագույն ուղղություններից է հուշարձանների ոլորտում մեր քաղաքականությունը: Տևական ժամանակահատվածից հետո նախորդ տարի առաջին անգամ այս ոլորտի օրենսդրության մեջ կատարել ենք փոփոխություններ, որոնք թույլ տվեցին էապես բարելավել մեր մոտեցումները հատկապես նորահայտ հուշարձանների ճանաչման գործընթացում: Այժմ մենք շատ ավելի թափանցիկ կարգավորման դաշտ ունենք»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Հուշարձանների վերականգնում և ամրակայում

Նախարարի խոսքով՝ 2023 թ. վերականգնվել է 8 հուշարձան, մշակվել են ևս 3 հուշարձանի ամրակայման, նորոգման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը և հատկացվել են 3 տեղեկատվական կենտրոնների կառուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Այս նպատակներով պետական բյուջեից նախորդ տարի հատկացվել է 563,3 մլն ՀՀ դրամ: 2022 թվականի համեմատ սա շուրջ 368 մլն դրամով ավելի է։ Այս տարի նախատեսված են 1.3 միլիարդ դրամի հատկացումներ պետական բյուջեից, ինչը 2 անգամ ավելի է, քան նախորդ տարի»:

«Շարունակվել են պետականության խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների՝ Լոռու և Տավուշի բերդերի, Ամբերդի ամրոցի, Տափի բերդի, Սմբատաբերդի և այլ հուշարձանների վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի կազմման աշխատանքները»,- տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը կարևորել է «Արտաշատ մայրաքաղաք» պատմամշակութային արգելոցի ստեղծման աշխատանքները և նշել է, որ առաջիկայում կներկայացվի նաև «Արտաշատ մայրաքաղաք» պատմական հնավայրի զարգացման հայեցակարգը:

Թանգարաններ. մշակվել է էլեկտրոնային տոմսային միասնական համակարգը

Նախարարի տեղեկացմամբ՝ սահմանվել են թանգարանների, արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության և էքսկուրսիոն տոմսերի նոր սակագները՝ նվազագույնը 1000 դրամ շեմով, մինչև 12 տարեկան երեխաների մուտքը դարձել է անվճար։ Թանգարանների՝ տոմսերի վաճառքից ստացված եկամուտները նախորդ տարվա նկատմամբ աճել են շուրջ 50%-ով։

«Մշակվել է թանգարանների էլեկտրոնային տոմսային միասնական համակարգը, որը կգործի այս տարվանից: Վերականգնվել է թանգարանները մշակութային արժեքներով համալրելու պետական ծրագիրը, որը չէր գործում ավելի քան 13 տարի։ 6 թանգարաններ համալրվել են 15 մշակութային նոր արժեքներով: Կառավարությունը գնել և Մատենադարանին է փոխանցել 1405 թվականի մեծարժեք Ավետարանը: Սա շարունակական քաղաքականություն է, այս տարվա բյուջեում նույնպես դրված է, և առաջիկայում կլինեն նոր ձեռքբերումներ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Ոչ նյութական մշակութային արժեքների պահպանում

Ձևավորվել է Հայաստանի համայնքներում կիրառվող 250 ազգային ուտեստների շտեմարանը. «Ոչ նյութական մշակութային արժեքների պահպանումը մեր աշխատանքի կարևոր ուղղություններից է և նաև դիմել ենք ոլորտի հաստատություններին, օրինակ, որպեսզի ռեստորաններն իրենց ճաշացանկերում ներառեն այս ուտեստները: Տարբեր հեռուստատեսային խոհանոցային հաղորդումներին նույնպես առաջարկել ենք անդրադառնալ նման ուտեստներին, ինչպես նաև շտեմարանները տրամադրել ենք բոլոր համապատասխան մարմիններին՝ ուտեստների կիրառությունը ապահովելու համար: Գիտական հետազոտության առանձին թեմա ունենք ազգային տոների և ուտեստների ուղղությամբ, որը ներառում է նաև հանրահռչակման և գիտական հրատարակությունների բաղադրիչ»,- ասել է նախարարը:

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման 11 ծրագրերին մասնակցել են 2200 այցելուներ Երևանում և մարզերում (10%-ով ավելի, քան նախորդ տարի):

«Դպրոցական բաժանորդային համակարգ»

Բարելավվել է «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագիրը․ այցելությունը թանգարաններ և թատրոններ այլևս իրականացվում է դպրոցական ուսումնական ծրագրի շրջանակում: Սահմանվել է նաև տրանսպորտային փոխհատուցում։ Ծրագրի մասնակիցների թիվը կազմել է ավելի քան 205 000:

Գրադարաններում և թանգարաններում իրականացվել է ավելի քան 1400 կրթամշակութային միջոցառում, որին մասնակցել է ավելի քան 30 000 այցելու:

Փորձարկվում է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման նոր մոդելը

Ներդրվել է թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելը, համաձայն որի՝ պետությունը թատերահամերգային կազմակերպությանը յուրաքանչյուր տարի տրամադրում է կազմակերպության կանխատեսվող սեփական եկամուտների կրկնապատիկի չափով գումար: Այս մոտեցման արդյունքում, օրինակ, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն իսկ գրանցել է սեփական եկամուտների աճ՝ շուրջ 17%-ով, ինչպես նաև աշխատավարձերի աճ՝ մինչև 40%:

«Նոր մոդելի շնորհիվ այսօր՝ մարտի 22-ին, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջնախաղ է. տեղի կունենա Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայի բեմադրության բնօրինակի առաջնախաղը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ոլորտում չեղարկվել են դերասանական կարգերը, ներդրվել է վարձատրության նոր մեխանիզմ՝ հիմնված ստեղծագործական անձնակազմերի ատեստավորման և ելույթավճարների վրա։

Մշակութային հաստատություններում շարունակվել են կապիտալ աշխատանքները․ շուրջ մեկ տասնյակ հաստատությունների տրամադրվել է ավելի քան 500 մլն ՀՀ դրամ՝ անհրաժեշտ հիմնանորոգումներն ու հագեցվածությունն ապահովելու նպատակով:

Խրախուսման նոր մեխանիզմ՝ 300 հազարից 600 հազար դրամ

«Կարևոր փոփոխություն. նախորդ տարի մշակեցինք, և այս տարի արդեն հաստատվել է մշակույթի ոլորտում միջազգային հեղինակավոր մրցույթներում և փառատոներում նվաճումներ ունեցող արվեստագետներին և ստեղծագործողներին անվանական թոշակ տրամադրելու կարգը, որով նախատեսվում է նրանց համար սահմանել ամսական 300 հազարից 600 հազար ՀՀ դրամ խրախուսման հնարավորություն»,- նշել է նախարարը և հավելել՝ կանխատեսվում է, որ առաջիկայում այս ուղղությամբ կլինեն դիմումներ տարբեր ոլորտներում նվաճումներ ունեցող ստեղծագործողներից:

Մշակույթի ապակենտրոնացման, մարզերում և սահմանամերձ շրջաններում մշակութային կյանքի ակտիվացման նպատակով իրականացված միջոցառումներին մասնակցել է ավելի քան 70000 մարդ:

Անհատ ստեղծագործողներին և ինքնազբաղ արվեստագետներին օժանդակելու նպատակով Հայաստանում կազմակերպվել է 161 համերգ: Շուրջ 137 անհատ կատարողների և 22 խմբերի՝ 15 երկրներում միջազգային փառատոների, մրցույթների, բիենալեների և վարպետության դասերի մասնակցելու հնարավորություն է ընձեռնվել։

Հոբելյաններ

«Հայաստանում և արտերկրում մեծ հանդիսավորությամբ նշվել է Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը, որի շրջանակում 12 երկրում կազմակերպվել է 65 համերգային ծրագիր. «Այս տարի, կարծում եմ, շատ ավելի մեծ ցուցանիշներ կունենանք, որովհետև շատ կարևոր հոբելյաններ արդեն սկսել ենք նշել՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի 100-ամյակները: Պետք է ասեմ, որ սա մեր կարևոր ուղղություններից է նաև մշակույթի հանրահռչակման տեսանկյունից»,- ասել է նախարարը:

Կրթամշակութային ծրագրեր

Իրականացվել են 18 կրթամշակութային ծրագրեր: Ներառականության ապահովման շրջանակում անցկացվել է թիրախային 5 ծրագիր՝ 1800 շահառուների մասնակցությամբ:

Գրահրատարակչություն

Կազմակերպվել է Երևանյան գրքի միջազգային փառատոնը՝ շուրջ 40 հրատարակչությունների, գրավաճառների և մշակութային կազմակերպությունների մասնակցությամբ, որն ունեցել է շուրջ 15000 այցելու, վաճառվել է շուրջ 10000 գիրք։

Կազմակերպվել են 25 միջոցառումներ՝ 6 երկրներից 50-ից ավելի գրողների, քննադատների և թարգմանիչների մասնակցությամբ։ Աջակցություն է տրամադրվել 9 լեզվով 17 գրքի թարգմանությանը:

Կինեմատոգրաֆիա. գործում է ներդրումների մասնակի վերադարձի համակարգը

Անդրադառնալով կինոյի ոլորտում առկա փոփոխություններին՝ նախարարը նշել է, որ այն իրականացվել է ԱԺ գլխադասային հանձնաժողովի հետ համագործակցությամբ, որի համար շնորհակալություն է հայտնել գործընկերներին:

«Փոփոխություն է կատարվել «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքում, որի արդյունքում Հայաստանում այլևս կիրառվելու է ներդրումների մասնակի վերադարձի (cash rebate) համակարգը։ Մեծ հետաքրքրություն է առաջացել այս համակարգի շուրջ: Ունենք արդեն իսկ կնքված հուշագրեր և հետաքրքրությունը օրեցօր աճում է: Մշակել և այս օրերին արդեն շրջանառում ենք ենթաօրենսդրական ակտերը, որոնք թույլ կտան 10-40 տոկոս վերադարձ ապահովել մեր երկրում համատեղ կինոարտադրության շրջանակում իրականացվող նախագծերի համար: Այս պահին կնքված հուշագրեր կան օտարերկրյա ֆիլմարտադրողների հետ»,- նշել է նախարարը։

Շուրջ 74%-ով աճել է հայկական արտադրության ֆիլմերի մասնակցությունը միջազգային կինոփառատոններին: Թվով 10 ֆիլմեր մասնակցել են 110 կինոփառատոնների՝ շահելով 28 մրցանակներ։ Շողակաթ Վարդանյանի «1489» վավերագրական ֆիլմը ճանաչվել է «Լավագույն ֆիլմ» Ամստերդամի IDFA և նույն փառատոնի FIPRESCI կինոքննադատների և կինոմամուլի մրցանակի: Առաջին անգամ պետական աջակցությամբ նկարահանված «Ամերիկացին» լիամետրաժ կինոնկարն ընդգրկվել է «Օսկարի» կարճ ցուցակում (ռեժիսոր՝ Մայքլ Գյուրջյան)։

Բազմակողմ համագործակցություն

«Մեծ աշխատանք ենք տարել մեր մշակութային ժառանգությունը միջազգային հարթակներում ներկայացնելու և պաշտպանելու ուղղությամբ: Ամեն տարի հայտեր են մշակվելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կենտրոնին ներկայացնելու նպատակով: Նախորդ տարի մշակվել և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոն է ներկայացվել Արագածոտնի մարզի Տիրինկատար լեռան տարածքում գտնվող 12 վիշապաքարերի հայտը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու նպատակով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 18-րդ նստաշրջանի շրջանակում Գյումրիի դարբնության ավանդույթը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում»,- նշել է նախարարը։

Մյուս կարևոր համագործակցությունը, ըստ նրա, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ աշխատանքն է. 2023 թվականի սեպտեմբերի 29-ին Հայաստանը պաշտոնապես ՖՄԿ-ին է փոխանցել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում հյուրընկալելու վերաբերյալ հայտը, որը միաձայն բավարարվել է:

Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում:

Դիտումների քանակ17
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը օգոստոսի 21-ից արձակուրդ կմեկնի 00:5116 Օգս, 2026
  • Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը 00:0916 Օգս, 2026
  • Գորիսում անցկացվել են «Գորիսյան օրերը» և «Ֆեստիվառ» փառատոնը 23:4515 Օգս, 2026
  • Արտակ Քամալյանը երկու օր արձակուրդում կլինի 23:2315 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով․ ՆԳՆ 22:2115 Օգս, 2026
  • Հստակ դերաբաշխմամբ բնակարանային գողություններ են կատարել. քսան հոգանոց հանցախումբ է բացահայտվել 22:0115 Օգս, 2026
  • Ուկրաինան և ՌԴ-ն շարունակել են փոխադարձ հարվածները 21:3015 Օգս, 2026
  • Սրբուհի Գալյանը քննարկում է ունեցել Գիտության, արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի անդամների հետ 21:0715 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բնակարանից գողություն անողների հետ ունեցել են ռադիոկապ, տուժողներին հետևել դրոններով 21:0015 Օգս, 2026
  • Յակիշիմե. ճապոնական խեցեգործության ավանդույթը՝ Երևանում 20:5915 Օգս, 2026
  • Միջուկային բժշկության ազգային կենտրոնում պետբյուջեի ներդրումը կազմել է 1.4 մլրդ դրամ. վարչապետի այցը 20:5315 Օգս, 2026
  • Կոստանյանը, Զելենսկին և Սիբիհան կարևորել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ օրակարգը հարստացնելու և հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով երկխոսության շարունակականության ապահովումը 20:4815 Օգս, 2026
  • Իսրայելը մեղադրել է «Հըզբոլլահին» Լիբանանում հրադադարը խախտելու համար 20:4115 Օգս, 2026
  • Փսորիազը վարակիչ չէ. ինչպե՞ս վերահսկել հիվանդությունը 20:3615 Օգս, 2026
  • Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է 20:2815 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.08.2026 20:1915 Օգս, 2026
  • Գորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը 20:1115 Օգս, 2026
  • Նպատակային կլինիկական օրդինատուրա. ընդունելությունը սկսված է 19:5615 Օգս, 2026
  • Եվրոպան պատրաստ է երկրաշարժից հետո Ինդոնեզիային օգնություն ցուցաբերել. ֆոն դեր Լայեն 19:3715 Օգս, 2026
  • Տափերականը բարեկարգ ամբուլատորիա ունի 19:1915 Օգս, 2026
  • Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին 19:0115 Օգս, 2026
  • 10 ամենաընթերցված գրքերը 18:5615 Օգս, 2026
  • Վանաձորի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 անձի հոսպիտալացման վերաբերյալ. ՀՎԿԱԿ 18:4215 Օգս, 2026
  • Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 18:3215 Օգս, 2026
  • Մոսկվան պարզաբանումներ է խնդրել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու ծրագրերի հետ կապված 18:2615 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ` գիտությունը դպրոցներ տանելու առաքելություն 18:1315 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ 17:5115 Օգս, 2026
  • «Ակբա բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 616 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3215 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական. Իրանի ԱԳՆ արձագանքը Թրամփի հայտարարությանը 17:1315 Օգս, 2026
  • Էրեբունու ամրոցի տեղում մարդիկ ապրել են դեռ Արգիշտիից առաջ. նոր գտածոներ ու որմնանկար 17:0415 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Կենաց ծառի անմահության բերքը հավաքող քրմեր ու քրմուհիներ. որմնանկարը դեռ կմնա հողում 17:0015 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի 16:4715 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին 16:3915 Օգս, 2026
  • Զելենսկին հաստատել է Սամարայի և Նիժնի Նովգորոդի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը 15:5615 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանը և Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը 15:5115 Օգս, 2026
  • ՀՀ-ում այս տարի ապաստան է հայցել 360 անձ 32 երկրից. փախստական է ճանաչվել 94-ը 15:3915 Օգս, 2026
  • ՑԱՀԱԼ-ը գիշերը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. կան զոհեր և վիրավորներ 15:3215 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Դնեպրոպետրովսկի և Օդեսայի շրջաններին 15:2615 Օգս, 2026
  • Վաղարշապատում տեղական տուրքերի հավաքման ցուցանիշը գոհացուցիչ է. մոնիտորինգ 15:1715 Օգս, 2026
  • Հայաստանը ՀԱՊԿ դաշնակից է. Մասադիկով 15:1515 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին 15:0115 Օգս, 2026
  • Ֆիզիկան ու մենք. ամառային ճամբար 14:5815 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպում-քննարկումները սերժանտների և բանակային դիրքերի ավագների հետ 14:4715 Օգս, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ 14:3715 Օգս, 2026
  • Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվել են 14:2815 Օգս, 2026
  • Հանրապետության առանձին վայրերում սպասվում են հորդառատ տեղումներ, սպասվում է քամու ուժգնացում 13:5815 Օգս, 2026
  • Խորվաթիայում զանգվածային հրդեհներ են. հարյուրավոր քաղաքացիներ տարհանվել են 13:4815 Օգս, 2026
  • Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում. ՆԳՆ կիբեռոստիկանություն 13:0215 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | Հորմուզի նեղուցը հնարավոր չէ զավթել ո՛չ թվիթով, ո՛չ ավիակրով. Իրանի պատասխանը Թրամփին 13:0015 Օգս, 2026
  • Զելենսկին Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Սևծովյան տարածաշրջանում իրավիճակը 12:5215 Օգս, 2026
  • ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ. օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է 12:2415 Օգս, 2026
  • ՃՏՊ Վայոց ձորում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից 11:4315 Օգս, 2026
  • Երբ «գրքերը» մարդիկ են, իսկ ընթերցելը՝ անկեղծ զրույց․ Արփինե Սարգսյանը միացել է «Կենդանի գրադարան» նախաձեռնությանը 11:4015 Օգս, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 11:3915 Օգս, 2026
  • Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը 11:3715 Օգս, 2026
  • ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. Մասադիկով 11:2515 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 11:1515 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին 11:1115 Օգս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում 11:0115 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Կարճևան գյուղում 10:1815 Օգս, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ շուտով Հորմուզի նեղուցը կհռչակի ԱՄՆ տարածք 10:1515 Օգս, 2026
  • Վանաձորում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ են գրանցվել 10:0615 Օգս, 2026
  • Ուժեղ քամին Երևանում, Գեղարքունիքում և Կոտայքում վնասներ է պատճառել 10:0215 Օգս, 2026
  • Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան 09:4815 Օգս, 2026
  • Օդի որակը Երևանում․ Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ 09:3015 Օգս, 2026
  • Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանին 09:2115 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:1215 Օգս, 2026
  • Մետաքսյա Սիմոնյան-100. Բեմի հմայքը 08:5415 Օգս, 2026
  • Արմեն Մարկոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 08:2715 Օգս, 2026
  • Գինեկոլոգիական հետազոտություններ՝ առողջության ապահովագրությամբ 08:0615 Օգս, 2026
  • Եռօրյա ճամբար՝ ստեղծելու «կանաչ» ստարտափ 00:2715 Օգս, 2026
  • «Սի Փի Էս Էներջի գրուպ»-ը 2026-ի հունվար-մարտին 5 մլրդ 132 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:1215 Օգս, 2026
  • Պատվաստման 2 դեղաչափը 95%-ով պաշտպանում է կարմրուկից 23:5414 Օգս, 2026
  • Կկառուցվի կամ կվերակառուցվի շուրջ 100 արվեստի և սպորտի դպրոց 23:3014 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 14. 2026 23:2414 Օգս, 2026
  • Նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28 650 դրամ, նույնականացման քարտը՝ 5950 դրամ․ աշնանը կսկսվի դրանց տրամադրումը 23:0014 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ի շնորհիվ ներդրումներն ավելանալու են. Բաբկեն Թունյան 22:4814 Օգս, 2026
  • «Ֆեստիվառը»՝ Գորիսում․ անվճար զբոսաշրջային երթուղիներ, տոնավաճառ և համերգային երեկո 22:3914 Օգս, 2026
  • Ռուսաստանում և Ուկրաինայում քաղաքացիական զոհերի թիվը վերջին ամիսներին աննախադեպ է. ՄԱԿ 22:2814 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված, վարելու իրավունքից զրկված հայրենակիցները երկուշաբթի օրվանից կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական․ ՆԳ նախարար 22:2114 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը անդրադարձել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին 22:1014 Օգս, 2026
  • Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. վնասվել են ավտոմեքենաներ 22:0114 Օգս, 2026
  • ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին 21:4814 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են եկեղեցիներից կատարված գողությունները․ երկու անձ ձերբակալվել է 21:3514 Օգս, 2026
  • Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում 21:1814 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Ռադիկալացման շղթան պետք է կոտրել». ԱԺ նախագահի կոչը՝ լարվածության հաղթահարման մասին 21:0014 Օգս, 2026
  • Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը 20:5414 Օգս, 2026
  • British Petroleum-ը վերադառնում է Վենեսուելա 20:4514 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն նախատեսում է մեծ փոփոխություն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում 20:3914 Օգս, 2026
  • Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալները քննարկել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ համագործակցության օրակարգին առնչվող հարցեր 20:3414 Օգս, 2026
  • Օգոստոս 14-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3014 Օգս, 2026
  • Պաղեստինցիների տները շրջափակած վերաբնակիչներն «իսրայելցի ահաբեկիչներ» են. Հաքաբի 20:2314 Օգս, 2026
  • Ռուսաստանը մերժել է Սև ծովում հրադադարի վերաբերյալ Թուրքիայի առաջարկը 20:1114 Օգս, 2026
  • Իրանական ապրանքների ցուցահանդես-վաճառք՝ Երևանում 20:0014 Օգս, 2026
  • Հայ ուսանողների նվաճումները՝ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում 19:5214 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.08.2026 19:4614 Օգս, 2026
  • Խաչատուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար 19:3614 Օգս, 2026
  • Բանակում մահվան դեպքերի վիճակագրությունը խեղաթյուրվում է. Արամ Թորոսյան 19:2914 Օգս, 2026
  • Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանում անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման համար 19:2114 Օգս, 2026
  • Լուրեր 19։00 | ԵՄ-ն գնահատել է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումները․ որ ոլորտներում են խնդիրները 19:0014 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015