• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Չքաղաքականացնե՜լ. Էդվարդ Միլիտոնյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Էդվարդ Միլիտոնյանի հետ 19:26
Այլ հայացք Չինաստան–Հյուսիսային Կորեա հարաբերություններին Այլ հայացք Չինաստան–Հյուսիսային Կորեա հարաբերություններին 15:39
Բացահայտվել է Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկելով վնասելու դեպքը․ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է Բացահայտվել է Գյումրու «Մայր... 13:33
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«Թատերական շաբաթը» հիանալի հնարավորություն է երեխաների համար՝ այցելելու թատրոններ, հաղորդակցվելու մշակութային կյանքին․ Դանիել Դանիելյան
Հասարակություն
16:0621 Մար, 2024

«Թատերական շաբաթը» հիանալի հնարավորություն է երեխաների համար՝ այցելելու թատրոններ, հաղորդակցվելու մշակութային կյանքին․ Դանիել Դանիելյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարտի 25-31-ը կիրականացնի «Թատերական շաբաթ» նոր ծրագիրը, որին կմասնակցեն նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ «Թատերական շաբաթ» ծրագիրն աննախադեպ իրադարձություն է հայաստանյան թատերական կյանքի ներկապնակում։ Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ, թատրոններում կիրականացվեն տարաբնույթ կրթամշակութային ծրագրեր, ինտերակտիվ ներկայացումներ, հանդիպումներ, շրջայցեր դպրոցահասակ երեխաների համար։ Յուրաքանչյուր թատրոն առաջարկում է իր ծրագիրը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։

Կարևոր այս նախաձեռնության նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական, Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններ:

Նախարարի տեղակալը շրջայց է կատարել թատրոններում, ծանոթացել իրականացվելիք ծրագրերին և թատերական նախագծերին ու դրանք հանգամանորեն քննարկել տնօրենների հետ։

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում թատերական շաբաթը կմեկնարկի դերասանների հետ հանդիպումով

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին «Թատերական շաբաթվա» ծրագիրը ներկայացրել է տնօրեն Կարո Շահբազյանը։ Տնօրենի նշմամբ՝ թատրոնի անձնակազմը սիրով և մեծ պատասխանատվությամբ է պատրաստվում ընդունել դպրոցահասակ հանդիսատեսին․ «Արդեն բազմաթիվ զանգեր ենք ստացել, որոնք հավաքագրելով կազմում ենք խմբեր։ Ծրագիրը կմեկնարկի հայտնի դերասանների հետ հանդիպում-զրույցով, որի ժամանակ երեխաներին կներկայացվեն թատրոնի ժանրային առանձնահատկությունները՝ ինչպես է ստեղծվում ներկայացումը, ինչպես են ընտրվում գրական գործերը, և ինչպես են բեմականացվում դրանք։ Դպրոցականները կծանոթանան ռեժիսորի, բեմանկարչի, դերասանի, ռեժիսորի օգնականի, հագուստի ձևավորողի, թատերական դերձակի մասնագիտություններին, որից հետո հենց բեմի վրա՝ դերասանների կողքին, ներկա կլինեն բեմական փորձերին։ Հետնաբեմում երեխաները հնարավորություն կունենան տեսնելու բեմական տեխնիկան, դեկորացիաները, կապի միջոցները, այնուհետև կբարձրանան ձայնային և լուսային սարքավորումների բաժին, որտեղ էլ համապատասխան մասնագետները կներկայացնեն լուսաձայնային տեխնիկայի կառավարման ձևերը, որոնց միջոցով հանդիսատեսը վայելում է գունեղ ներկայացումներ»։

Կարո Շահբազյանի տեղեկացմամբ՝ երեխաներին սպասվում է անչափ հետաքրքիր կրթամշակութային էքսկուրսիա, ծանոթություններ և բացահայտումներ, որոնք անշուշտ կնպաստեն թատրոնի նկատմամբ հետաքրքրության ձևավորմանն ու մասնագիտական կողմնորոշմանը։

Հանդիպում տիկնիկների զարմանահրաշ աշխարհում

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանին Հովհ. Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի տնօրեն Արտաշես Բաբայանը տեղեկացրել է, որ «Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում փոքրիկ հանդիսատեսը թատրոնում նախ կդիտի ներկայացում, ապա հնարավորություն կունենա այցելելու տիկնիկների զարմանահրաշ աշխարհ։

«Ներկայացումից հետո մեր աշխատակիցը հանդիսատեսին կներկայացնի թատրոնի պատմությունը, ցույց կտա գործող թանգարանը, որտեղ ցուցադրված են թատրոնի նախկին ներկայացումների տիկնիկները և այն տիկնիկները, որոնք նվիրվել են թանգարանին Չինաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Հնդկաստանից և այլ երկրներից։ Այնուհետև շրջայց կկազմակերպվի. երեխաներին կուղեկցենք հետնաբեմ, որտեղ նրանք կտեսնեն, թե ինչպես է հավաքվում և վերադասավորվում բեմը։ Երեխաները կայցելեն նաև այն սենյակ, որտեղ պահվում են ընթացիկ ներկայացումների տարբեր չափերի շուրջ 100 տիկնիկներ։ Մեր փոքրիկ այցելուների համար նախատեսել ենք նաև վարպետության դասեր․ տիկնիկագործության սենյակում նրանք ներկա կլինեն տիկնիկների պատրաստման պրոցեսին, ինչն անչափ հետաքրքրական է։ Իհարկե, երեխաներին կցուցադրենք նաև բեմական դեկորացիան. նրանք կայցելեն հարդարման սենյակ, որպեսզի առավել հանգամանալից ծանոթանան մեր թատրոնին և ժանրային առանձնահատկություններին»,- նշել է թատրոնի տնօրենը և հավելել՝ փոքրիկ հանդիսատեսին սպասվում է հետաքրքիր և յուրահատուկ հանդիպում տիկնիկների աշխարհում։

«Թատերական շաբաթվա» ընթացքում երեխաները կմասնակցեն «Դասարան+Դասական» թատերական կրթամշակութային ծրագրին

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի տեղեկացմամբ Մայր թատրոնի ծրագիրը կառանձնանա մյուս թատրոնների ներկայացրած ծրագրերից, քանի որ «Թատերական շաբաթվա» ժամանակահատվածում իրականացվելու է նաև «Դասարան+Դասական» թատերական կրթամշակութային ծրագիրը։

Թատերական շաբաթվա ընթացքում դպրոցականներին աշխատակիցները կդիմավորեն մուտքի մոտ և կծանոթացնեն թատրոնի համառոտ պատմությանը, կներկայացնեն արձանաշարերը, շրջայց կկատարվի թատրոնի տարածքում, այնուհետև հետնաբեմում երեխաներին կներկայացվեն բեմի տեխնիկական, լուսաձայնային հնարավորությունները, դեկորացիաները։ Հաջորդիվ «Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում թատրոն այցելած երեխաները տարբեր բեմական հարթակներում կդիտեն «Դասարան+Դասական» թատերական կրթամշակութային ծրագրի մասնակից-դպրոցականների բեմական փորձերը՝ մնջախաղային, պարային, դրամատիկական, մյուզիքլային ներկայացումներից հատվածներ։ Վարդան Մկրտչյանի խոսքով՝ նմանօրինակ ծրագրերը հնարավորություն են տալիս հանդիսատեսին վաղ տարիքից վերաբերմունք ձևավորել թատրոն երևույթի նկատմամբ, ծանոթանալ հայ թատրոնի պատմությանը։

«Թատերական շաբաթը» համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ

Դանիել Դանիելյանը նշել է, որ «Թատերական շաբաթվա» ընթացքը համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ, և դա հիանալի հնարավորություն է երեխաների համար՝ այցելելու թատրոններ, հաղորդակցվելու մշակութային կյանքին, նոր գիտելիքներ ձեռք բերելու թատերական արվեստի վերաբերյալ: «Ծրագրին երեխաները կարող են մասնակցել ինչպես դպրոցական խմբերով, այնպես էլ ընտանիքների հետ՝ նախապես պայմանավորվելով տվյալ թատրոնի հետ: Նախարարության ենթակայությամբ գործող և այլ թատրոններում տեղի են ունենալու տարաբնույթ կրթամշակութային, ճանաչողական ծրագրեր, ինտերակտիվ ներկայացումներ, շրջայցեր թատրոններում, վարպետության դասեր, հանդիպումներ դերասանների հետ: «Թատերական շաբաթ» ծրագիրը կշարունակվի նաև հետագա տարիներին»,- տեղեկացրել է ԿԳՄՍ փոխնախարարը։

Դիտումների քանակ42
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 14.06.2026 19:2714 Հնս, 2026
  • Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ 18:3714 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները 18:2914 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն ամփոփում է ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները | ՈՒՂԻՂ 18:0514 Հնս, 2026
  • Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին առնչվող հարցեր 17:2114 Հնս, 2026
  • 2026-ի ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով. ՇՄ նախարար 17:0414 Հնս, 2026
  • Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 16:4514 Հնս, 2026
  • Ռուսաստանը ողջունում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ 16:2314 Հնս, 2026
  • Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում 15:4514 Հնս, 2026
  • Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան 15:3414 Հնս, 2026
  • Անհամբեր սպասում ենք Ձեր վարչակազմի հետ ավելի պատմական գործարքներ կնքելուն. Փաշինյանը՝ Թրամփին 15:1814 Հնս, 2026
  • Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանը կբարձրանա. Սուրենյան 15:0614 Հնս, 2026
  • ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 14:5914 Հնս, 2026
  • Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ 13:4714 Հնս, 2026
  • Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ 13:3714 Հնս, 2026
  • Բացահայտվել է Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկելով վնասելու դեպքը․ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է 13:3314 Հնս, 2026
  • Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան 12:5814 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:1514 Հնս, 2026
  • Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է 12:1114 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում 11:4114 Հնս, 2026
  • Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է 11:3414 Հնս, 2026
  • Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը 11:3114 Հնս, 2026
  • Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է 11:2114 Հնս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:3314 Հնս, 2026
  • Ռոզա Գիսլադոտիր. «Ժամանակի արտացոլանքը» 00:5714 Հնս, 2026
  • Վաշինգտոնը և Բաքուն քննարկել են TRIPP նախագծի իրականացումը 00:3414 Հնս, 2026
  • Ինֆարկտից, քաղցկեղից ու դիաբետից մահերը նվազել են 23:4513 Հնս, 2026
  • Վանաձորի և Ստեփանավանի տարածաշրջանները միացնող ոլորանները հիմնանորոգվում են 23:1613 Հնս, 2026
  • Նախընտրական ու հետընտրական Հայաստան. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4013 Հնս, 2026
  • «Կրթություն հանուն խաղաղության». ՀՀ-ի ներկայացրած բանաձևը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է միաձայն 22:0813 Հնս, 2026
  • Հրդեհ Բաղրամյան գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը 21:2313 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | Մարզերում կապիտալ ներդրումները, եկամտահարկի վերադարձը՝ շինարարության երկնիշ աճի գործոն 21:0013 Հնս, 2026
  • Պարում են աղջիկները, ծաղկում է Դիլիջանը 20:5813 Հնս, 2026
  • Հեռո՛ւ պահեք երեխաներին կենցաղային քիմիայի միջոցներից 20:3413 Հնս, 2026
  • Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը մասնակցել է Լոնդոնում Թագավորի ծննդյան օրվա շքերթին 20:1613 Հնս, 2026
  • Ալբանիայում ցուցարարները մի քանի շաբաթ է՝ բողոքում են Ադրիատիկ ծովի ափին հանգստավայրի կառուցման դեմ 20:0113 Հնս, 2026
  • Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան 19:4613 Հնս, 2026
  • Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելը Լիբանանի հարավում հարվածել է «Հըզբոլլահի» ավելի քան 70 օբյեկտի 19:3713 Հնս, 2026
  • Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան 19:1913 Հնս, 2026
  • «Բարսիս» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 687 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 19:0813 Հնս, 2026
  • ԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը, երկկողմ հարաբերությունները 18:4613 Հնս, 2026
  • ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ 18:3313 Հնս, 2026
  • Ալի Խամենեիին կհուղարկավորեն հուլիսի սկզբին 18:2113 Հնս, 2026
  • Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնությունը հավանաբար ձեռք կբերվի առաջիկա 24 ժամվա ընթացքում. Շարիֆ 17:5813 Հնս, 2026
  • Ուկրաինան չի կարողանում զսպել գրոհը և անցնում է ահաբեկչական մեթոդների. Պուտին 17:4113 Հնս, 2026
  • Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորել է Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ 17:2213 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | 20 հոգի մոտս կա, ընտանիքով, մոքիրներով. ԲՀԿ-ի ընտրակաշառքի հերթական ձայնագրությունը 17:0013 Հնս, 2026
  • Ստեփանավանի կարկուտի հետևանքները. վնասները գույքագրվում են 16:3813 Հնս, 2026
  • Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին 16:1413 Հնս, 2026
  • ԱՄՆ-ը և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են հանցավոր կազմակերպության պարագլխի 15:5213 Հնս, 2026
  • Կայացել է հայերի հանրահռչակմանն ուղղված Global Prestige Awards մրցանակաբաշխությունը 15:3313 Հնս, 2026
  • Ալի Խամենեիի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 4-9-ը 15:2913 Հնս, 2026
  • Շինարարությունը Հայաստանի ՀՆԱ-ում կարևոր դեր ունի, հարկավոր է պահպանել ակտիվությունը. տնտեսագետ 15:2713 Հնս, 2026
  • Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը 15:2113 Հնս, 2026
  • Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան 15:1513 Հնս, 2026
  • Ստրասբուրգում կայացել է IVOA-ի խորհրդակցությունը․ Հայաստանը ներկայացրել է հայկական վիրտուալ աստղադիտարանը 15:1013 Հնս, 2026
  • Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը 14:5513 Հնս, 2026
  • Ուկրաինայում մեկ ամսում սպանվել է 274, վիրավորվել 1763 խաղաղ բնակիչ. ՄԱԿ 14:4113 Հնս, 2026
  • Պետությունն այս տարի էլ 2 մլրդ դրամով կաջակցի հավաստագրված սերմացուով մշակաբույսերի մշակությանը 14:3113 Հնս, 2026
  • Իրանը և ԱՄՆ-ն կպարտավորվեն միմյանց դեմ պատերազմ չսկսել 14:1813 Հնս, 2026
  • Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան 13:5713 Հնս, 2026
  • Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից 13:4213 Հնս, 2026
  • ԲՀԿ-ի ենթադրյալ ընտրակաշառքի նոր ձայնագրություն. կան ձերբակալվածներ 13:3613 Հնս, 2026
  • Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր 13:2413 Հնս, 2026
  • Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ 13:1413 Հնս, 2026
  • Իսրայելը ցանկանում է ապագայում պահպանել Իրանի նկատմամբ գործողությունների ազատությունը. Իսրայել Կաց 13:0313 Հնս, 2026
  • Լուրեր 13:00 | Ամենաշատն ավելացել են ՔՊ-ի քվեները, ամենաշատը նվազել՝ ԴՕԿ-ի ձայները. ԿԸՀ ամփոփումը 13:0013 Հնս, 2026
  • ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ 12:4513 Հնս, 2026
  • Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները 12:1913 Հնս, 2026
  • Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները 11:5313 Հնս, 2026
  • ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության շուրջ փաստաթղթի տեքստը համաձայնեցվել է. Շարիֆ 11:3813 Հնս, 2026
  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին 11:3313 Հնս, 2026
  • «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտե 11:2913 Հնս, 2026
  • Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ 11:2213 Հնս, 2026
  • Վաղը հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան 10:5113 Հնս, 2026
  • Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ 10:2213 Հնս, 2026
  • Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին և կարևորել ծրագրային երկրների հետ գործընկերությունը 09:4013 Հնս, 2026
  • ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն 09:3313 Հնս, 2026
  • Քննարկվել են Երևանում կայանալիք Հայ-բրիտանական բիզնես համաժողովի նախապատրաստական աշխատանքները 09:1813 Հնս, 2026
  • Հնդկաստանում ՀՀ դեսպանը մասնակցել է Sri Lanka EXPO-2027 ցուցահանդեսի միջոցառումների վերաբերյալ քննարկումներին 09:0613 Հնս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:0113 Հնս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն կլինի բոլոր դպրոցների լիազոր մարմինը 01:0113 Հնս, 2026
  • Հորդորում ենք զերծ մնալ գետեր, լճեր և այլ բնական ջրային միջավայրեր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ 00:4113 Հնս, 2026
  • Պատմության թանգարանում մեկնարկել է ամառային դպրոցը 00:1013 Հնս, 2026
  • Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան 23:5012 Հնս, 2026
  • Բոլոր հարցերի սպառիչ պատասխանը ԿԸՀ-ն կտա օրենքով սահմանված ժամկետում 23:4112 Հնս, 2026
  • Պատերազմում ներգրավված զինվորականների թիվը գերազանցում է 700 000-ը. Պուտին 23:3212 Հնս, 2026
  • Իմ տպավորությամբ կուսակցություններ կային, որոնց միայն Հանրայինն է լուսաբանել. Հովհաննես Մովսիսյան 23:2212 Հնս, 2026
  • Արագածոտնում ներկայացվել են Կառավարության կողմից հաստատված գյուղոլորտի պետական աջակցության և սուբսիդավորման ծրագրերը 23:1112 Հնս, 2026
  • Քննարկվել են 2029 թվականի ՖԻՖԱ Մ-20 աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքները 23:0012 Հնս, 2026
  • Ամեն ինչ մեր տեսադաշտում է, կան ձերբակալումներ նրանց շրջանում. ՆԳ նախարարը՝ ՌԴ-ից ժամանածների մասին 22:5212 Հնս, 2026
  • Ալեն Ղևոնդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը 22:3812 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 12.06.2026 22:3312 Հնս, 2026
  • ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները 22:2612 Հնս, 2026
  • Ամենադարդն էն ա, որ 1.5 միլիոնն օգնեց Փաշինյանին. մեզ խաբեցին նա և նրան օգնող ուժերը. Սամվել Կարապետյան 22:1312 Հնս, 2026
  • Հարցազրույց Դանիել Իոաննիսյանի հետ 22:0412 Հնս, 2026
  • Արտյոմ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել՝ հետախուզում. ՔԿ 21:5412 Հնս, 2026
  • Յունիս 12-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 21:4212 Հնս, 2026
  • Տեղատարափ անձրևների հետևանքով Նարեկ գյուղի հատվածում առաջացել է սելավային հոսք. Սուրենյան 21:3312 Հնս, 2026
  • Այս տարի նույնպես մասնակցեցի անվարձահատույց դոնորության մեր արշավին. Ավանեսյան 21:1812 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015