Ադրբեջանի զինված ուժերը կրկին զորավարժություններ են անցկացնում Նախիջևանում։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Զորավարժություններին մասնակցող ստորաբաժանումները խաղարկում են մարտական գործողությունների մի շարք սցենարներ, այդ թվում՝ պայմանական հակառակորդի ամրացված դիրքերի և ճակատային գծի մոտ գտնվող հրամանատարական կետի գրավումը։