ԻԻՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում:
![](/attachments/images/%D5%8A1(5).jpg)
![](/attachments/images/%D5%8A2(2).jpg)
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք ՀՀ և ԻԻՀ միջև համագործակցությանը, այդ թվում` պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր։ Միմյանց ներկայացրել ենք տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ մեր մոտեցումները»,- գրել է նա։
![](/attachments/images/%D5%8A3(1).jpg)
![](/attachments/images/%D5%8A4(2).jpg)
![](/attachments/images/%D5%8A5(1).jpg)