• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Այլ հայացք Մեքքայի պաշտպանական համաձայնագրին Այլ հայացք Մեքքայի պաշտպանական համաձայնագրին 15:23
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Այսօր Հայ առաքելական եկեղեցին... 10:12
Բաց հարթակ․ Արվեստը պետք է հեռու մնա քաղաքական և ազգամիջյան խնդիրներից. Դավեյան Բաց հարթակ․ Արվեստը պետք... 20:58
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ավարտվել է Այգեպատի նախկին ղեկավարի, իր կնոջ ու աներոջ կոռուպցիոն չարաշահումների գործով նախաքննությունը
Իրավունք
18:5204 Մար, 2024

Ավարտվել է Այգեպատի նախկին ղեկավարի, իր կնոջ ու աներոջ կոռուպցիոն չարաշահումների գործով նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ Արարատի մարզի Այգեպատի (ներկայում Արտաշատ խոշորացված համայնքի Այգեպատ բնակավայր) համայնքապետարանում կատարված կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Ս․Պ․-ն, 2005 թվականից զբաղեցնելով Արարատի մարզի Արտաշատ համայնքի Այգեպատ բնակավայրի ղեկավարի պաշտոնը, տեղական ինքնակառավարման մարմնում ժամանակավորապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններ, հիշյալ համայնքի ավագանու 2012 թ․ մայիսի 5-ի որոշման հիման վրա նոտարական կարգով կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագրով  Այգեպատ գյուղի Անկախության 4 հասցեում գտնվող թիվ 1 կենցաղի տան 5 սենյակները վարձակալությամբ հանձնել է քաղաքացու՝ ամսական 10.000 ՀՀ դրամով 15 տարի ժամկետով՝ վարձակալին հաստատապես հավաստիացնելով, որ ցանկացած պարագայում, թեկուզև գույքը վաճառվելու դեպքում, 15 տարվա ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը չի լուծարվելու։

«Այնուհետև, համայնքապետարանի երկու աշխատակիցների օժանդակությամբ, Այգեպատ համայնքի ավագանու նիստի՝ 2012 թվականի հուլիսի 14-ի արձանագրության մեջ կեղծ տեղեկություններ է ներառել այն մասին, որ ավագանու 2 անդամ ևս կողմ են արտահայտվել համայնքին պատկանող, անմխիթար վիճակում գտնվող կենցաղի տան կիսաքանդ շենքի օտարմանը՝ այդ կերպ արհեստականորեն հիմքեր ստեղծելով ավագանու տվյալ նիստի իրավազորությունն ապահովելու համար։ Մինչդեռ վերջիններս ավագանու տվյալ նիստին չեն մասնակցել և արձանագրությունը չեն ստորագրել։

Այդ փաստաթղթում կեղծ տվյալներ են ներառվել համայնքի կենցաղի տունը կիսաքանդ և վթարային վիճակում գտնվելու վերաբերյալ,  և դրա հիման վրա նշված շենքը հանվել է աճուրդի՝ չպահպանելով համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման դեպքերում դրա պարտադիր գնահատման օրենսդրական պահանջը։

Ապա՝ Ս․Պ․-ն 2012 թ․ օգոստոսի 24-ի դրությամբ 7.210.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող կենցաղի տան շենքի օտարման մեկնարկային գին է սահմանել տվյալ գույքի 2007 թ․ դրությամբ արձանագրված արժեքը՝ իր իրական գնից զգալիորեն նվազ՝ 2.570.000 ՀՀ դրամ՝ անտեսելով 2007-2012 թթ․ ընթացքում տվյալ գույքի վրա կատարված կապիտալ վերանորոգումները։ Եվ խախտելով օրենսդրության պահանջները՝ առանց սահմանված կարգով աճուրդի մասին հայտարարության հրապարակումն ապահովելու, 2012 թ․ օգոստոսի 24-ին կազմակերպել է նշված գույքի ձևական աճուրդ-վաճառք, որին մասնակցել և հաղթող է ճանաչվել վերջինիս կնոջ հայրը, իսկ մյուս մասնակիցը, օրենսդրության պահանջների խախտմամբ, հանդիսացել է Արարատի մարզի Այգեպատ համայնքի համայնքապետարանի  աշխատակիցներից մեկը։

Տեղի ունեցած ձևական աճուրդի-վաճառքի արդյունքում կենցաղի տան շենք-շինությունը ձևականորեն օտարվել է աճուրդում հաղթած՝ համայնքի ղեկավարի աներոջը 2.620.000 ՀՀ դրամով, մինչդեռ նշված շենքի շուկայական արժեքը տվյալ ժամանակահատվածում կազմել է 7.210.000 ՀՀ դրամ: Այդ կերպ  Արարատի մարզի Այգեպատ համայնքին պատճառվել է խոշոր չափերի՝ 4.590.000 ՀՀ դրամի գույքային վնաս։ Ընդ որում, տվյալ տարածքում վարձակալության տրամադրված սենյակների շահագործման համար տրամադրվող ամսական վարձավճարը շարունակել է ստանալ համայնքի ղեկավարը:

Այնուհետև, իր կատարած հանցանքի համար պատասխանատվությունից խուսափելուն օժանդակելու հարցերի շուրջ նախնական համաձայնություն ձեռք բերելով կնոջ և վերջինիս հոր հետ, նրանց կողմից տրամադրված վճարման անդորրագրի, պետտուրքի անդորրագրի, առուվաճառքի պայմանագրի, անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մարզերի միավորված ստորաբաժանման կողմից տրված միասնական տեղեկանքի հիման վրա ձևական առուվաճառքի պայմանագիր կնքելու, օրինական ճանապարհով գույքի ձեռքբերման պատրանք ստեղծելով՝ Ս․Պ․-ն կազմակերպմամբ, տվյալ  գույքը  2018 թվականի մարտի 13-ի  ձևական  առուվաճառքի պայմանագրով  աներոջ կողմից 3.000.000 ՀՀ դրամով վաճառվել է Ս․Պ․-ի կնոջը, հաշվառվել նրա անվամբ, և տրվել է սեփականության վկայականը, որի հետևանքով հետևանքով պատրանք է ստեղծվել, թե հիշյալ գույքը Ս․Պ․-ի կնոջ կողմից ձեռք է բերվել առուվաճառքի պայմանագրով և դեռևս 2012 թվականի սեպտեմբերի հանցավոր ճանապարհով հափշտակված գույքը օրինականացվել է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Այգեպատ բնակավայրի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել՝ 2022 թ. հուլիսի 1-ին գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 2022 թվականի հուլիսի 1-ին գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը և պաշտոնավարման կասեցումը:

Վերջինիս աներոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-196-րդ հոդվածով  և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ կնոջը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:

Հսկող դատախազի որոշումներով դադարեցվել է համայնքապետարանի երկու աշխատակիցների նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումները՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված հիմքով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումների քանակ21
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը․ ՊՆ 18:0916 Օգս, 2026
  • Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են 16:4016 Օգս, 2026
  • Կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 14:1216 Օգս, 2026
  • Կեչառիսի վանական համալիրում վարչապետը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին 13:5016 Օգս, 2026
  • Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան 13:3716 Օգս, 2026
  • Մեր երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ 11:4816 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 11:3816 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում 11:2516 Օգս, 2026
  • Օգոստոսի 29-ին «Ֆեստիվառը» կհասնի Գեղարքունիքի մարզ 10:3716 Օգս, 2026
  • Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը 10:1216 Օգս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:5916 Օգս, 2026
  • Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը օգոստոսի 21-ից արձակուրդ կմեկնի 00:5116 Օգս, 2026
  • Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը 00:0916 Օգս, 2026
  • Գորիսում անցկացվել են «Գորիսյան օրերը» և «Ֆեստիվառ» փառատոնը 23:4515 Օգս, 2026
  • Արտակ Քամալյանը երկու օր արձակուրդում կլինի 23:2315 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով․ ՆԳՆ 22:2115 Օգս, 2026
  • Հստակ դերաբաշխմամբ բնակարանային գողություններ են կատարել. քսան հոգանոց հանցախումբ է բացահայտվել 22:0115 Օգս, 2026
  • Ուկրաինան և ՌԴ-ն շարունակել են փոխադարձ հարվածները 21:3015 Օգս, 2026
  • Սրբուհի Գալյանը քննարկում է ունեցել Գիտության, արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի անդամների հետ 21:0715 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բնակարանից գողություն անողների հետ ունեցել են ռադիոկապ, տուժողներին հետևել դրոններով 21:0015 Օգս, 2026
  • Յակիշիմե. ճապոնական խեցեգործության ավանդույթը՝ Երևանում 20:5915 Օգս, 2026
  • Միջուկային բժշկության ազգային կենտրոնում պետբյուջեի ներդրումը կազմել է 1.4 մլրդ դրամ. վարչապետի այցը 20:5315 Օգս, 2026
  • Կոստանյանը, Զելենսկին և Սիբիհան կարևորել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ օրակարգը հարստացնելու և հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով երկխոսության շարունակականության ապահովումը 20:4815 Օգս, 2026
  • Իսրայելը մեղադրել է «Հըզբոլլահին» Լիբանանում հրադադարը խախտելու համար 20:4115 Օգս, 2026
  • Փսորիազը վարակիչ չէ. ինչպե՞ս վերահսկել հիվանդությունը 20:3615 Օգս, 2026
  • Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է 20:2815 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.08.2026 20:1915 Օգս, 2026
  • Գորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը 20:1115 Օգս, 2026
  • Նպատակային կլինիկական օրդինատուրա. ընդունելությունը սկսված է 19:5615 Օգս, 2026
  • Եվրոպան պատրաստ է երկրաշարժից հետո Ինդոնեզիային օգնություն ցուցաբերել. ֆոն դեր Լայեն 19:3715 Օգս, 2026
  • Տափերականը բարեկարգ ամբուլատորիա ունի 19:1915 Օգս, 2026
  • Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին 19:0115 Օգս, 2026
  • 10 ամենաընթերցված գրքերը 18:5615 Օգս, 2026
  • Վանաձորի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 անձի հոսպիտալացման վերաբերյալ. ՀՎԿԱԿ 18:4215 Օգս, 2026
  • Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 18:3215 Օգս, 2026
  • Մոսկվան պարզաբանումներ է խնդրել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու ծրագրերի հետ կապված 18:2615 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ` գիտությունը դպրոցներ տանելու առաքելություն 18:1315 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ 17:5115 Օգս, 2026
  • «Ակբա բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 616 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3215 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական. Իրանի ԱԳՆ արձագանքը Թրամփի հայտարարությանը 17:1315 Օգս, 2026
  • Էրեբունու ամրոցի տեղում մարդիկ ապրել են դեռ Արգիշտիից առաջ. նոր գտածոներ ու որմնանկար 17:0415 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Կենաց ծառի անմահության բերքը հավաքող քրմեր ու քրմուհիներ. որմնանկարը դեռ կմնա հողում 17:0015 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի 16:4715 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին 16:3915 Օգս, 2026
  • Զելենսկին հաստատել է Սամարայի և Նիժնի Նովգորոդի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը 15:5615 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանը և Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը 15:5115 Օգս, 2026
  • ՀՀ-ում այս տարի ապաստան է հայցել 360 անձ 32 երկրից. փախստական է ճանաչվել 94-ը 15:3915 Օգս, 2026
  • ՑԱՀԱԼ-ը գիշերը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. կան զոհեր և վիրավորներ 15:3215 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Դնեպրոպետրովսկի և Օդեսայի շրջաններին 15:2615 Օգս, 2026
  • Վաղարշապատում տեղական տուրքերի հավաքման ցուցանիշը գոհացուցիչ է. մոնիտորինգ 15:1715 Օգս, 2026
  • Հայաստանը ՀԱՊԿ դաշնակից է. Մասադիկով 15:1515 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին 15:0115 Օգս, 2026
  • Ֆիզիկան ու մենք. ամառային ճամբար 14:5815 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպում-քննարկումները սերժանտների և բանակային դիրքերի ավագների հետ 14:4715 Օգս, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ 14:3715 Օգս, 2026
  • Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվել են 14:2815 Օգս, 2026
  • Հանրապետության առանձին վայրերում սպասվում են հորդառատ տեղումներ, սպասվում է քամու ուժգնացում 13:5815 Օգս, 2026
  • Խորվաթիայում զանգվածային հրդեհներ են. հարյուրավոր քաղաքացիներ տարհանվել են 13:4815 Օգս, 2026
  • Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում. ՆԳՆ կիբեռոստիկանություն 13:0215 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | Հորմուզի նեղուցը հնարավոր չէ զավթել ո՛չ թվիթով, ո՛չ ավիակրով. Իրանի պատասխանը Թրամփին 13:0015 Օգս, 2026
  • Զելենսկին Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Սևծովյան տարածաշրջանում իրավիճակը 12:5215 Օգս, 2026
  • ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ. օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է 12:2415 Օգս, 2026
  • ՃՏՊ Վայոց ձորում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից 11:4315 Օգս, 2026
  • Երբ «գրքերը» մարդիկ են, իսկ ընթերցելը՝ անկեղծ զրույց․ Արփինե Սարգսյանը միացել է «Կենդանի գրադարան» նախաձեռնությանը 11:4015 Օգս, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 11:3915 Օգս, 2026
  • Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը 11:3715 Օգս, 2026
  • ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. Մասադիկով 11:2515 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 11:1515 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին 11:1115 Օգս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում 11:0115 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Կարճևան գյուղում 10:1815 Օգս, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ շուտով Հորմուզի նեղուցը կհռչակի ԱՄՆ տարածք 10:1515 Օգս, 2026
  • Վանաձորում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ են գրանցվել 10:0615 Օգս, 2026
  • Ուժեղ քամին Երևանում, Գեղարքունիքում և Կոտայքում վնասներ է պատճառել 10:0215 Օգս, 2026
  • Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան 09:4815 Օգս, 2026
  • Օդի որակը Երևանում․ Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ 09:3015 Օգս, 2026
  • Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանին 09:2115 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:1215 Օգս, 2026
  • Մետաքսյա Սիմոնյան-100. Բեմի հմայքը 08:5415 Օգս, 2026
  • Արմեն Մարկոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 08:2715 Օգս, 2026
  • Գինեկոլոգիական հետազոտություններ՝ առողջության ապահովագրությամբ 08:0615 Օգս, 2026
  • Եռօրյա ճամբար՝ ստեղծելու «կանաչ» ստարտափ 00:2715 Օգս, 2026
  • «Սի Փի Էս Էներջի գրուպ»-ը 2026-ի հունվար-մարտին 5 մլրդ 132 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:1215 Օգս, 2026
  • Պատվաստման 2 դեղաչափը 95%-ով պաշտպանում է կարմրուկից 23:5414 Օգս, 2026
  • Կկառուցվի կամ կվերակառուցվի շուրջ 100 արվեստի և սպորտի դպրոց 23:3014 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 14. 2026 23:2414 Օգս, 2026
  • Նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28 650 դրամ, նույնականացման քարտը՝ 5950 դրամ․ աշնանը կսկսվի դրանց տրամադրումը 23:0014 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ի շնորհիվ ներդրումներն ավելանալու են. Բաբկեն Թունյան 22:4814 Օգս, 2026
  • «Ֆեստիվառը»՝ Գորիսում․ անվճար զբոսաշրջային երթուղիներ, տոնավաճառ և համերգային երեկո 22:3914 Օգս, 2026
  • Ռուսաստանում և Ուկրաինայում քաղաքացիական զոհերի թիվը վերջին ամիսներին աննախադեպ է. ՄԱԿ 22:2814 Օգս, 2026
  • Ղարաբաղից տեղահանված, վարելու իրավունքից զրկված հայրենակիցները երկուշաբթի օրվանից կարող են դիմել և առանց քննության ստանալ վարորդական վկայական․ ՆԳ նախարար 22:2114 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանն ու Օլենա Կոնդրատյուկը անդրադարձել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացման հեռանկարներին 22:1014 Օգս, 2026
  • Փլուզում Տիգրան Մեծի պողոտայում. վնասվել են ավտոմեքենաներ 22:0114 Օգս, 2026
  • ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է ՊՆ-ին մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին 21:4814 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են եկեղեցիներից կատարված գողությունները․ երկու անձ ձերբակալվել է 21:3514 Օգս, 2026
  • Առաջին անգամ անցկացվել է Սպորտի ռազմավարական և համակարգային բարեփոխումների ֆորում 21:1814 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | «Ռադիկալացման շղթան պետք է կոտրել». ԱԺ նախագահի կոչը՝ լարվածության հաղթահարման մասին 21:0014 Օգս, 2026
  • Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն արգելափակել է երեխաների սոցիալական ցանցեր մուտքն արգելող օրենքը 20:5414 Օգս, 2026
  • British Petroleum-ը վերադառնում է Վենեսուելա 20:4514 Օգս, 2026
  • ԱՄՆ-ն նախատեսում է մեծ փոփոխություն կիբեռհանցագործությունների դեմ պայքարում 20:3914 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015