• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքներն արագացել են. թուրքական ԶԼՄ. «Հարևաններ» Հայաստանի հետ սահմանային անցակետի... 20:44
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ուղերձները ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի... 20:04
Փաշինյանն ու Վենսը ստորագրեցին Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ հայտարարությունը Փաշինյանն ու Վենսը ստորագրեցին... 19:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
«Դասավանդում հանուն հաջողության» համաժողով՝ անգլերեն դասավանդող ուսուցիչների համար
Հասարակություն
13:2604 Մար, 2024

«Դասավանդում հանուն հաջողության» համաժողով՝ անգլերեն դասավանդող ուսուցիչների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնած «Դասավանդում հանուն հաջողության» խորագրով երկօրյա համաժողովի բացմանը՝ նախատեսված անգլերեն դասավանդող ուսուցիչների համար:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Փոլ Մորիսը, Բրիտանական խորհրդի անգլերեն գլոբալ ծրագրերի ղեկավար Մայքլ Քոնոլին:

Համաժողովին մասնակցության հայտ են ներկայացրել Երևանի և ՀՀ մարզերի՝ անգլերեն դասավանդող ավելի քան 800 ուսուցիչներ. հայտատուների շուրջ 50%-ը ՀՀ մարզերից է:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է համաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ամենօրյա պատասխանատու աշխատանքի համար: Նա ընդգծել է, որ պետության համար ամենաառանցքային հարցերից է ուսուցիչների հանդեպ վարվող քաղաքականությունը՝ ապահովելու նրանց անհրաժեշտ պայմաններով, արժանապատիվ վարձատրությամբ և աջակցող գործիքներով՝ արդյունավետ վերապատրաստումների միջոցով:

«Տարիներ շարունակ պետությունը որոշակի ֆինանսավորում է հատկացրել վերապատրաստումների համար՝ փորձելով խրախուսել ուսուցիչների մասնագիտական զարգացումը: Այսօր ավելի քան հասունացել է այդ համակարգը փոխելու հրամայականը. չեն կարող բոլոր ուսուցիչներն անցնել նույն վերապատրաստման համակարգով, քանի որ դա արդյունավետ չէ ո՛չ ուսուցիչների, ո՛չ պետության համար,- ասել է նախարարը և նշել, որ դրական արդյունքը պահանջում է միասնական ջանքեր,- առաջին հերթին դուք պետք է մեզ հուշեք, թե որ ուղղություններով աջակցության կարիք ունեք, և մենք՝ որպես պետություն, պետք է մշակենք մեխանիզմներ և գործիքներ՝ ուսուցչին տրամադրելու իր կարիքին համապատասխան աջակցություն»:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ընթացիկ տարում կներդրվի մասնագիտական զարգացման նոր համակարգ, որի առաջամարտիկները անգլերեն դասավանդող ուսուցիչներն են լինելու:

«Շատ ոգևորող է ձեզ այստեղ տեսնելը, ինչը ցույց է տալիս ձեր վերաբերմունքն ու սրտացավությունն աշխատանքի նկատմամբ: Այս համաժողովին ձեր ներկայությամբ դուք հնարավորություն ունեք ծանոթանալու միմյանց փորձառությանը, լսելու հաջող նախաձեռնությունների մասին և միասին քննարկելու, թե ինչպես դրանք կարող եք կիրառել ձեր հետագա աշխատանքում: Կրթությունն ու իրենց աշխատանքը կարևորող այսքան մանկավարժների ներկայությունը վստահություն է ներշնչում, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում և չհաջողելու հնարավորություն պարզապես չունենք»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա շնորհակալություն է հայտնել Բրիտանական խորհրդի գործընկերներին, որոնց հետևողական աջակցությամբ ու համագործակցությամբ մշակվել է մասնագիտական աջակցության նոր հայեցակարգ: Այն, ըստ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանի, հնարավորինս հարմարեցված է կրթական ոլորտի նոր պահանջներին ու կարիքներին, լայն հնարավորություն է տալիս համակարգված իրականացնել մասնագիտական զարգացման աշխատանքներ ոչ միայն անգլերեն, այլև մյուս առարկաներ դասավանդող ուսուցիչներին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ հատկապես շեշտադրելով ուսուցիչների մասնագիտական զարգացման մեխանիզմները, անդրադառնալով հերթական և կամավոր ատեստավորմանը, տարակարգի շնորհմանը:

«Շատ կարևոր է այնպես փոխկապակցել հերթական և կամավոր ատեստավորման, տարակարգի շնորհման գործընթացները, որպեսզի դրանք միմյանց փոխլրացնեն: Անդրադառնալով տարակարգի շնորհմանը՝ պետք է ընդգծել, որ այն նախևառաջ ուսուցչի մանակավարժական հմտությունների մասին է, ինչը միայն փաստաթղթերով հնարավոր չէ որոշել: Դրանք պետք է այնքան ինֆորմատիվ լինեն, որ գնահատող հանձնաժողովը կարողանա հասկանալ՝ ուսուցիչը գիտի՞ դասը ճիշտ պլանավորել, կոնկրետ իրավիճակում ճիշտ կողմնորոշվել, թե՞ ոչ: Հերթական ատեստավորման համակարգում առանձնացվել է մասնագիտական զարգացման 4 մակարդակ. յուրաքանչյուր ուսուցիչ ինքն է գնահատելու իր կարիքը՝ ինքնագնահատման թերթիկը լրացնելով: Գնահատում իրականացնելու է նաև տնօրենը, և ստանալու ենք այն պատկերը, թե որ մակարդակում և ինչ մոդուլով է վերապատրաստվելու ուսուցիչը»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը: Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ հերթական վերապատրաստման 5-ամյա ժամկետը հանվել է. սկսնակ ուսուցիչները մեկ տարվա ընթացքում պարտադիր պետք է վերապատրաստվեն: Երկրորդ մակարդակի համար սահմանվել է 3 տարի, երրորդ և չորրորդ մակարդակների համար՝ 5 տարի:

«Այս գործընթացը, որում շեշտվում են մեթոդական կարողությունները, ուղղակիորեն կապվելու է կամավոր ատեստավորման հետ, որն էլ ստուգում է ուսուցչի մասնագիտական գիտելիքը: Ուսուցիչը որպես կարիք կարող է նշել առարկայական գիտելիքի վերապատրաստումը, որից հետո կմասնակցի կամավոր ատեստավորմանը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը և հավելել, որ աշխատանքներ են տարվում՝ կրճատելու տարակարգի շնորհման անհրաժեշտ փաթեթը: Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ հերթական և կամավոր ատեստավորումների, տարակարգի շնորհման գործընթացներն ուղիղ փոխկապակցված են վարձատրության մեխանիզմի հետ, որն արդեն իսկ գործակվում է:

Երկօրյա համաժողովի ընթացքում պանելային հանդիպումներով քննարկվելու են մի շարք թեմաներ՝ անգլերենի զարգացման հեռանկարները, դասարաններում միջմշակութային հաղորդակցության զարգացումը, բառամթերքի հարստացմանն ուղղված մեթոդները, SMART նախագծերի ներառումը դասընթացում, լսումների արդյունավետության բարձրացում, ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման համաշխարհային և տեղական փորձի ուսումնասիրում և այլն:

Դիտումների քանակ48
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Հայաստանը կդառնա «ԱԲ տվյալային կենտրոնների պարտեզ». Երևանում տեղի է ունեցել գագաթնաժողով 19:2110 Փտր, 2026
  • Առաջին անգամ ներկայացնում ենք զինված ուժերի պաշտպանական կառույցները՝ ամրացված շրջանները. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 19:0810 Փտր, 2026
  • Լուրեր 19:00 | Քննարկվել է Հայաստանում Firebird-ի ԱԲ գործարանի և տվյալների կենտրոնի կառուցման ընթացքը 19:0010 Փտր, 2026
  • Հայաստանից մեկնող բեռնատարների հերթերը կկարգավորվեն սահմանին. նախագծին 18:5910 Փտր, 2026
  • Բաքվում մեկնարկել է Իլհամ Ալիևի և Ջեյ Դի Վենսի ընդլայնված կազմով հանդիպումը 18:5110 Փտր, 2026
  • Ազգային ժողովը քննարկել է ՀՀ հողային օրենսգրքում առաջարկվող լրացումները 18:4810 Փտր, 2026
  • Վահե Հովհաննիսյանը Համաշխարհային բանկի խմբի տարածաշրջանային տնօրենին է ներկայացրել մակրոտնտեսական վերջին զարգացումները 18:3910 Փտր, 2026
  • Սևանա լիճը կանաչում է, ամբողջ Հայաստանը ողբերգության մեջ է, ու մարդիկ չեն գիտակցում, որ մեզնից յուրաքանչյուրն այդ պրոցեսի մասնակից է. վարչապետ 18:3110 Փտր, 2026
  • «Թրամփի ուղու» հետ կապված մաքսային ծառայություն գործելու է. ՊԵԿ նախագահ 18:2910 Փտր, 2026
  • Նախաձեռնությամբ ամրագրվում է որակավորված անձանց՝ գնահատողների աստիճանակարգություն. նախագիծ 18:1910 Փտր, 2026
  • Բանկերից տվյալները ուղիղ մենք կստանանք, բայց պայմանով, որ հայտարարագիր ներկայացնողը իր համաձայնությունը տալիս է համակարգում. ՊԵԿ նախագահ 18:1110 Փտր, 2026
  • Հարցազրույցս Հանրային հեռուստաընկերությանն այսօր՝ 22:10-ին. Նիկոլ Փաշինյան 18:1010 Փտր, 2026
  • Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր 18:0210 Փտր, 2026
  • Զրո տոկոս շրջհարկը նշանակում է ստվերի մեծացում. ՊԵԿ նախագահ 17:5310 Փտր, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ 17:4410 Փտր, 2026
  • 166 կիլոգրամ հերոին, 1145 տոննա դիզելային վառելիք. ՊԵԿ նախագահը՝ մաքսանենգության դեպքերի մասին 17:4310 Փտր, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Լիանա Արաբյանը 17:3710 Փտր, 2026
  • ՀՀ քաղաքացին անվերադարձ մտել է ապագայի զարգացման ու խաղաղության դարաշրջան. Վահագն Ալեքսանյան 17:3110 Փտր, 2026
  • Ներկա ՀԴՄ-ի համակարգը կփոխարինվի առցանց գործիքով. Էդուարդ Հակոբյան 17:2210 Փտր, 2026
  • Վենսը պարզաբանել է Հայաստանում ամերիկյան ներդրումների հարցը 17:1110 Փտր, 2026
  • Արսեն Թորոսյանը և Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները քննարկել են սոցիալական աջակցության ծրագրերը 17:0910 Փտր, 2026
  • Կարծում եմ՝ խաղաղության համաձայնագիրը բարգավաճման հնարավորություններ է բացում թե՛ Հայաստանի, թե՛ ամերիկյան ժողովրդի համար. Վենս 17:0110 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | Վենսն անդրադարձել է նախօրեին 5 և 4 մլրդ դոլարի մասին ՀՀ-ում արված իր հայտարարությանը 17:0010 Փտր, 2026
  • Մեր ներմուծումների 8 %-ը և ավելին ինքնաշխատ է բաց թողնվում. ՊԵԿ նախագահ 16:5910 Փտր, 2026
  • Ադրբեջանում նախատեսվող հանդիպումների ժամանակ անպայման կբարձրացվի հայ գերիների հարցը. Վենս 16:5210 Փտր, 2026
  • Միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման շուրջ համաձայնագիրը կընդլայնի ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը էներգետիկ անվտանգության ոլորտում. ԱՄՆ դեսպանություն 16:4610 Փտր, 2026
  • 2025-ին 2756 չգրանցված աշխատողներ են հայտնաբերվել. Էդուարդ Հակոբյան 16:4510 Փտր, 2026
  • Առաջարկվում է ՀԱԵ-ին անհատույց սեփականության իրավունքով հատկացվող հողամասերը տրամադրել անհատույց օգտագործման իրավունքով 16:4110 Փտր, 2026
  • ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալով 16:3410 Փտր, 2026
  • Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է | ՈՒՂԻՂ 16:3010 Փտր, 2026
  • Ձյուն, ձնախառն անձրև և մառախուղ. իրավիճակը ճանապարհներին 16:2710 Փտր, 2026
  • Շրջակա միջավայրի նախարարության տարեկան հաշվետվությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 16:2010 Փտր, 2026
  • Մրգավան գյուղի բնակիչը թմրամիջոց էր պահում և օգտագործում. Արտաշատի ոստիկանների բացահայտումը 16:1910 Փտր, 2026
  • NVIDIA ընկերության փոխնախագահը ՀՀ վարչապետին է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծը 16:1310 Փտր, 2026
  • Ավագանու անդամը հրաժարական ներկայացնելուց հետո իրավունք կունենա եռօրյա ժամկետում հետ վերցնել դիմումը. նախագիծ 16:0810 Փտր, 2026
  • Վթար Ալագյազ-Ջամշլու ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ 15:5810 Փտր, 2026
  • Հարավային Կովկասը ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար. Բաղաեի 15:4910 Փտր, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող հողամասի նկատմամբ 15:4010 Փտր, 2026
  • «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի լուծարմամբ պայմանավորված՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կկատարվեն 15:3810 Փտր, 2026
  • Կկանոնակարգվեն պետական պաշտոնյաների վարձատրության մասին օրենքի կիրառման հարաբերությունները. նախագիծ 15:3110 Փտր, 2026
  • 2025-ին մենք կարողացել ենք հարկ վճարողներին վերադարձնել 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ 15:1410 Փտր, 2026
  • Բուժծառայություն դիմաց տերմինալով վճարում կատարելիս քաղաքացուն ավտոմատ կտրամադրվի էլեկտրոնային ՀԴՄ կտրոն. այն կարտացոլվի նաև ArMed-ում 15:1210 Փտր, 2026
  • 2025-ին հարկեր-ՀՆԱ ցուցանիշը հասցրել ենք 24.5 տոկոսի. ՊԵԿ նախագահ 15:0510 Փտր, 2026
  • Լուրեր 15:00 | ԱՄՆ-ի և Հայաստանի համագործակցության առանցքում մի նպատակ կա. վարչապետ 15:0010 Փտր, 2026
  • Ադրբեջանի էներգետիկայի նախարարն ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակությանը 14:5710 Փտր, 2026
  • 2025-ին ունեցանք հարկային եկամուտների 14-տոկոսանոց աճ. ՊԵԿ նախագահ 14:4910 Փտր, 2026
  • Միրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնությունները 14:4210 Փտր, 2026
  • «Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամանակում Հայաստանում սկսել ԱԷԿ-ի նոր նախագիծ. Գալուզին 14:3110 Փտր, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3010 Փտր, 2026
  • Համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել 14:1210 Փտր, 2026
  • Կարևորել ենք հունիսից Երևան - Լոնդոն ուղիղ չվերթների մեկնարկը. Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՄԹ դեսպանին 13:5910 Փտր, 2026
  • Հնարավորություն կունենանք բարելավել մեր բիզնես միջավայրը և ուժեղացնել արտահանումը բարձր, զարգացած շուկաներ. Պապոյան 13:4810 Փտր, 2026
  • Իրանի և ԱՄՆ-ի միջև հանկարծակի պատերազմի անմիջական սպառնալիք չկա. Ֆիդան 13:4010 Փտր, 2026
  • ՀԷՑ-ի 2026 թվականի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն նախատեսված է շուրջ 44,8 մլրդ ՀՀ դրամ. Ռոմանոս Պետրոսյան 13:3710 Փտր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը. պարզաբանում 13:2810 Փտր, 2026
  • Սերտիֆիկացման, ստանդարտացման, որակի ենթակառուցվածքների ոլորտը ՀՀ-ում անտերության է մատնված եղել. Պապոյան 13:2310 Փտր, 2026
  • ԿԸՀ-ն արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպություններին հայտնում է տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետը 13:1210 Փտր, 2026
  • Ով է համարվելու անհայտ կորած անձ. արդարադատության նախարարի անդրադարձը 13:0310 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | Առաջին անգամ հայտարարում ենք ռազմական տեխնոլոգիաների խոշոր վաճառքի մասին. Վենսը՝ ՀՀ-ում | 10.02.2026 13:0010 Փտր, 2026
  • Վենսի խոսնակը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի վերաբերյալ 12:5510 Փտր, 2026
  • Այս տարի Պատմության թանգարանի նմուշները կցուցադրվեն Ակրոպոլիսի թանգարանում. ԿԳՄՍ նախարարը մանրամասնում է 12:4210 Փտր, 2026
  • Գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքը 12:3910 Փտր, 2026
  • Հիանալի նախաճաշ և հետաքրքիր զրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալի հետ. ԲՏԱ նախարար 12:3110 Փտր, 2026
  • Չեմ ուզում, որ ռուսական կողմը կենտրոնանա մենակ TRIPP-ի վրա, դա միակ ճանապարհը չէ, որ Հայաստանի միջով անցել կամ անցնելու է. Ալեն Սիմոնյան 12:2310 Փտր, 2026
  • Մենք դրել ենք Հայաստանի հետ գործակցության առաջին հիմքերը՝ նավթամթերք մատակարարելով. Ալիև 12:2010 Փտր, 2026
  • Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվել է 12:1410 Փտր, 2026
  • Հակակոռուպցիոն կոմիտեի կոլեգիայի նիստում ամփոփվել են 2025 թվականի արդյունքները. լավագույն ծառայողներին պարգևագրեր են հանձնվել 12:0610 Փտր, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0110 Փտր, 2026
  • Հրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով 12:0010 Փտր, 2026
  • Կրոնական հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ խորհրդականը աշխատանքային այցով Հայաստանում է 11:5610 Փտր, 2026
  • Սնանկության կառավարիչների համայնքը համալրվել է նոր 14 կառավարիչներով 11:5310 Փտր, 2026
  • Կարդալը ոչ միայն ինքնակրթություն և հետաքրքիր ժամանց է, այլև մշակույթ փոխանցելու ձև. նախագահի աշխատակազմ 11:5010 Փտր, 2026
  • Կհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծ 11:4710 Փտր, 2026
  • Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:4510 Փտր, 2026
  • 10 երեխա մահացել է ավտովթարներից քարսիթ չունենալու պատճառով. Անդրանիկ Քոչարյան 11:3910 Փտր, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է քննարկել Երևանի հետ TRIPP նախագծին Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը. Գալուզին 11:2910 Փտր, 2026
  • Մոսկվա-Երևան հարաբերությունների օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում ատոմակայանի կառուցման հարցը. Գալուզին 11:2410 Փտր, 2026
  • ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը ելույթ է ունեցել ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ 2026» միջոցառմանը 11:2210 Փտր, 2026
  • Խաղային գործունեությունը կարգավորող օպերատորի ընտրության մրցույթի կասեցումը կբացառվի. նախագիծ 11:1810 Փտր, 2026
  • Կկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծ 11:1410 Փտր, 2026
  • ԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդում 11:0810 Փտր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահ Վենսը տիկնոջ հետ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր 11:0210 Փտր, 2026
  • Արտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել 10:5610 Փտր, 2026
  • «Հայաստան» խմբակցությունը ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ է ներկայացրել 10:4910 Փտր, 2026
  • ԱԺ-ն չընդունեց «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը 10:4610 Փտր, 2026
  • Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներ 10:2810 Փտր, 2026
  • Ահազանգեր են ստացվել արգելափակումների վերաբերյալ․ օգնություն է ցուցաբերվել 266 քաղաքացու 10:1810 Փտր, 2026
  • Անհայտ հայ նկարիչների սրբապատկերների ցուցադրություն՝ ՀԱՊ-ում 10:1510 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 10:1010 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում․ հասցեներ 10:0710 Փտր, 2026
  • Լուրեր 10:00 | Հայկական շուկայում YouTube-ի ներգրավվածության ընդլայնումը կարևոր քայլ է. ԲՏԱ նախարար 10:0010 Փտր, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0010 Փտր, 2026
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 09:5710 Փտր, 2026
  • 1մլն 118 հզր 839 դրամ տուգանք՝ թերլիցքավորման համար․ «ԱԼԵՔՍ 33»-ին պատկանող լցակայանում ստուգում է իրականացվել 09:4610 Փտր, 2026
  • ՄԻՊ-ն ու Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկել 09:2610 Փտր, 2026
  • Նոր գործակցություն՝ բժշկական լայն ծառայությունների հասանելիության նպատակով 09:2110 Փտր, 2026
  • Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են․ սաստիկ բուք է 09:0910 Փտր, 2026
  • Լծեն-Տաթև ավտոճանապարհին ձյան տեղումներ են, մառախուղ 08:5210 Փտր, 2026
  • Երկար սպասված լուրը. Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան 08:3910 Փտր, 2026
  • Ձյան մաքրման աշխատանքներ՝ Արթիկի տարածաշրջանի ճանապարհներին 08:2110 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015