Մայրաքաղաքի փոսերի կեսից ավելին բաժին է ընկնում ՀԷՑ-ին, «Վեոլիային» ու «Գազպրոմին». Երևանի ավագանին խնդիրը լուծելու համար նոր չափորոշիչներ է սահմանել: Կառուցապատողը քանդածը պարտավոր է վերականգնել, նաև շինարարության ընթացքում պահպանել անվտանգության նորմերը: Անբարեխիղճ աշխատանք կատարածները արդեն ծանուցվել են և պարտավոր են վերացնել թերությունները: Կարգը խախտողները կտուգանվեն:
Մանրամասները՝ Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: