Համայնքային բյուջեների կայունությունն անչափ կարևոր է Կառավարության համար: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը նշում է, որ հենց այդ մտահոգությամբ է կայացվել անշարժ գույքի հարկը կադաստրային արժեքին մոտարկված հաշվարկելու փոփոխությունը:
Ուսումնասիրություններն էլ փաստում են, որ վերջին տարիներին համայնքները սեփական բյուջեների հավաքման ցուցանիշը շարունակաբար բարելավում են:
Դրան նպաստող երկու հիմնական գործոն է մատնանշվում այն, որ համակարգի թվայնացումը հեշտացրել է պրոցեսը և երկրորդ՝ բնակիչները, տեսնելով, թե ինչ ծավալի աշխատանք է իրականացնում տեղական իշխանությունը, առանց ափսոսանքի են վճարում տեղական հարկերը, տուրքերը:
Մայրաքաղաքում 2023-ին հավաքված տեղական վճարները նույնիսկ պլանավորվածից ավելի են եղել:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: