Մարտի 4-ին՝ ժամը 10:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի և Վայք համայնքի Խնձորուտ բնակավայրի միջնակարգ դպրոցներում անցկացվելու են «Անձնակազմի պատսպարման իրականացումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ:
Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ: