Բռնությունից տուժած անձանց իրավունքների պաշտպանությունն առավել արդյունավետ դարձնելու համար օրենսդրական փոփոխություններ են առաջարկում պատգամավորները, ինչը ենթադրում է առողջապահական ծառայություններ, մատչելի ապաստարան: Առաջին ընթերցումն անցած նախագծով կքրեականացվի հետամտումը՝ պարբերական գործողությունը, կընդլայնվի բռնության ենթարկող անձանց շրջանակը: Կանանց աջակցման կենտրոնն ահազանգում է, որ իրենց դիմող բռնության ենթարկվածների թիվը օր օրի ավելանում է:
Մանրամասները` Նորայր Շողիկյանի ռեպորտաժում: