Չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը Ռուսաստանին ուղղված դիմում է պատրաստել՝ Մոլդովայի կողմից տնտեսական շրջափակման պատճառով։ Օգնության խնդրանքով համապատասխան բանաձևն ընդունվել է հանրապետության բոլոր մակարդակների պատգամավորներ համագումարում։
Փաստաթղթում նշվում է, որ ներկայիս կրիտիկական իրավիճակը պահանջում է հրատապ միջազգային միջամտություն՝ կանխելու լարվածության աճը։ Նշվում է, որ Մերձդնեստրը բախվում է աննախադեպ մարտահրավերների և սպառնալիքների։ Դա պայմանավորված է նրանով, որ Մոլդովան ուժեղացրել է տնտեսական ներուժի խարխլմանը, անկախության հիմքերի ոչնչացմանն ու օտար արժեքների պարտադրմանն ուղղված միջոցառումները։
«Որոշվել է դիմել Ռուսաստանի Դաշնության խորհրդին և Պետդումային՝ Մոլդովայի վրա ճնշման ուժեղացնելու և Մերձդնեստրը պաշտպանելու միջոցառումներ ձեռնարկելու խնդրանքով՝ հաշվի առնելով այն փաստը, որ Մերձդնեստրում մշտապես բնակվում է Ռուսաստանի ավելի քան 220 հազար քաղաքացի»,- գրված է բանաձևում: