Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` կից հայերենով հետևյալ գրառումն անելով.
«Այսօր, երբ Ֆրանսիան մեծարում է Միսաք և Մելինե Մանուշյաններին, երբ երախտապարտ է հայերին իրենց ավանդի համար՝ ի նպաստ ֆրանսիական ազգի, դիմադրության ոգու, հանուն ազատության պայքարի, Ձեր ներկայությունը կարևոր է մեզ համար։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Ձեզ Ֆրանսիայի աջակցությունը»։
![](/attachments/images/%D5%93%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%20%D5%84%D5%A1%D5%AF%D6%80%D5%B8%D5%B6.jpg)