ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ արտաքին հետախուզության ծառայության տարբերանշանի ձևը հաստատելու մասին:
«Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և Արտաքին հետախուզության ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության տարբերանշանի ձևը՝ համաձայն հավելվածի»,- նշված է որոշման մեջ։