• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Համացանցում տարածվում են Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր. ահազանգերը կփոխանցվեն իրավասու գերատեսչություններին Համացանցում տարածվում են Քարի... 21:10
Այլ հայացք Մեքքայի պաշտպանական համաձայնագրին Այլ հայացք Մեքքայի պաշտպանական համաձայնագրին 15:23
Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Այսօր Հայ առաքելական եկեղեցին... 10:12
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 11:1609 Փտր, 2024

Հաստատվել են ՄՔԾ նոր կառուցվածքն ու կանոնադրությունը. Փաշինյանը ներկայացրել է «օպտիմալացման քարտեզը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ քննարկելու վերջինիս 2023 թ. գործունեության հաշվետվությունը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին:

Զեկուցվել է, որ 2022 թ. դեկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ներքին գործերի նախարարություն ձևավորելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ միգրացիոն գործընթացների կառավարման լիազորությունները վերապահվել են ՀՀ ներքին գործերի նախարարությանը, իսկ 2022 թ. դեկտեմբերի 16-ի «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-458-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Միգրացիոն ծառայությունն անվանափոխվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության:

Միաժամանակ, Կառավարության 2023 թ. հունվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 22-ի N 580-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» թիվ 17-Ա որոշման համաձայն՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը սահմանվել է՝ որպես ներքին գործերի նախարարությանը ենթակա մարմին:

Կառուցվածքային բարեփոխումների նպատակը միգրացիոն շղթայի միասնական և արդյունավետ կառավարումն է, սոցիալական գործառույթների փոխանցումը (նոր ճանաչված փախստականների ինտեգրում, ՀՀ վերադարձող քաղաքացիների վերաինտեգրում) ՀՀ ԱՍՀՆ, փոխադրումը ՆԳՆ կազմ՝ հաշվի առնելով ծառայությունների և գործընթացների անվտանգային բաղադրիչը, ինչպես նաև ուժային տրամաբանությունից անցում կատարելը դեպի քաղաքացիակենտրոն ծառայությունների մատուցում։

Հաստատվել են նաև ՄՔԾ նոր կառուցվածքն ու կանոնադրությունը։ Ծառայության կառուցվածքը ներառում է 6 վարչություններ և 47 տարածքային ստորաբաժանումներ։ Օպտիմալացման արդյունքում 63 տարածքային ստորաբաժանումները կդառնան 47:

Նշվել է, որ կառուցվածքային բարեփոխումների համատեքստում նպատակ է դրվել տարածքային անձնագրային ծառայությունները վերածելու Ծառայության տարածքային ստորաբաժանումների, որտեղ կմատուցվեն ոչ միայն անձնագրային, այլ Ծառայության գործառույթների տիրույթում այլ ծառայություններ՝ կացության կարգավիճակների դիմումների ընդունում, ապաստանի հայցերի ընդունում, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների ընդունում և այլն։ Այս մոտեցումը հնարավորություն կտա քաղաքացիներին և օտարերկրացիներին ծառայություններից ավելի ճկուն տարբերակով օգտվելու և վերացնելու նշված դիմումները ներկայացնելու համար պարտադիր Երևանի գլխամասային գրասենյակ մոտենալու անհրաժեշտությունը։ Այս մոտեցումը հնարավորություն կտա նաև թոթափելու ծանրաբեռնված հերթերը, որոնք թեպետ էլեկտրոնային եղանակով են ամրագրվում, սակայն ձգվում են ամիսներ։

Օպտիմալացման հիմքում դրվել են մի շարք չափորոշիչներ՝ տարածքային ստորաբաժանումների բաշխվածությունը, աշխարհագրությունը, սպասարկման ծածկույթը՝ ըստ բնակչության թվի, կառավարման արդյունավետությունը:

Վարչապետ Փաշինյանը, ըստ ներկայացված քարտեզի, անդրադարձել է ՄՔԾ տարածքային ստորաբաժանումների օպտիմալացմանը և նշել. «Սա մեր օպտիմալացման քարտեզն է։ Կարմիր կետերն օպտիմալացվում են, կապույտ կետերը պահպանվում են։ Եվ սա ինչի՞ է կարևոր, որովհետև շատ շահարկումներ կան՝ հիմա էլ կապված այս պրոցեսի հետ։ Երբ Մեղրիի դատարանն էր օպտիմալացվում, քաղաքական շահարկումների տեղիք էր տալիս, հիմա էլ մեր որոշ գործընկերներ նույնն անում են Վարդենիսի հետ կապված։ Հիմա ես ուզում եմ այս քարտեզը բոլորը տեսնեն։ Վայք, Արարատ, Նոր Հաճն, այսինքն` մենք ունենք Սյունիքի մարզում, Վայոց ձորի մարզում, Գեղարքունիքի մարզում, գործնականում բոլոր տեղերում ունենք օպտիմալացում, Երևան քաղաքում էլ, և ես՝ ինչպես արդարադատության նախարարությունում դատարանի դեպքում ասացի, որ չի կարելի այդ շահարկումների հետևանքով մեր բարեփոխումների գործընթացները կանգնեցնել։ ՆԳ նախարարի հետ այս թեմայով քննարկում ենք ունեցել և գիտեմ՝ գաղափար կա, որ այս օպտիմալացման պրոցեսում և մինչև թվայնացման գործընթացների մեկնարկը եթե տեսնենք՝ իրոք խնդրահարույց պահեր կան, որոշակի գրաֆիկով շրջիկ գրասենյակներ կունենանք մեր բոլոր մարզերում կամ համայնքներում: Արդեն դա աշխատանքի կազմակերպման հարց է, որպեսզի հասանելի լինի, բայց ընդհանուր առմամբ, մեր ռազմավարական պատկերացումը վերաբերում է թվայնացմանը։ Ընդհանրապես, մարդն ինչի՞ պիտի այսպիսի գործառնությունների համար հերթ կանգնի, իր տնից, կամ իր աշխատավայրից պետք է կարողանա գործընթացն իրականացնել։ Եվ նաև այս ծրագիրը մենք ինչո՞ւ ենք իրականացնում, սա վկայությունն է, որ նախ հավատում ենք և վճռական ենք, որ պետք է թվայնացումն իրականացնենք։ Հետդարձի ճանապարհ չկա, և մենք պետք է գնանք ու անպայման այս գործառույթն իրականացնենք»։

ՄՔԾ ծառայողների շրջանում իրականացվել է վերապատրաստում՝ պաշտոնի նշանակման նպատակով։ Վերապատրաստումը բաղկացած է եղել 2՝ թեստավորման և բանավոր հարցազրույցի փուլերից։ Առաջին փուլն իրականացվել է 2023 թվականի մայիսի 22-ից մինչև նոյեմբերի 6-ը։ Վերապատրաստմանը մասնակցել է 505 աշխատակից, որոնցից 470-ը մասնակցել է բանավոր հարցազրույցին, նվազագույն շեմը չեն հաղթահարել 51 անձ։

Անդրադարձ է կատարվել Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ընդհանրապես թվայնացման գործընթացին: «Թղթային վիճակներից դուրս գալու մեր պլանը ո՞րն է: ՄՔԾ արխիվի թվայնացման հարցը մեր օրակարգում կա, և պետք է ծրագիր գրվի։ Իսկ արդեն մտե՞լ ենք ինչ-որ մրցույթի, նախագծման փուլ»,- հետաքրքրվել է Նիկոլ Փաշինյանը:

ՄՔԾ պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ այժմ միջազգային փորձագետների հետ աշխատում են թվայնացման ծրագրի, մասնավորապես, ճանապարհային քարտեզի մշակման ուղղությամբ: «Այսինքն` ինչ ունենք, ինչ պիտի ստանանք, այդ ենք գծում հիմա միջազգային փորձագետների հետ մեկտեղ, և կներկայացնենք թվայնացման խորհուրդ: Նաև Միգրացիայի միջազգային կազմակերպության գործընկերներն են ներգրավված այս պրոցեսում։ ԵՄ-ի ծրագրի շրջանակներում ունենք քաղաքացիության վարչարարական գործընթացի թվայնացումը»։

2023 թ․ ընթացքում իրականացված աշխատանքների շարքում նշվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման, ինչպես նաև փաստաթղթավորման գործընթացի կազմակերպման աշխատանքները։ 2023 թ․ սեպտեմբերի 19-ից ԼՂ-ից տեղահանված անձանց հաշվառման գործընթացը կազմակերպելու նպատակով ՄՔԾ խումբը Գորիսում իրականացրել է տեղանքի ուսումնասիրություն, Կոռնիձորում, Գորիսում, Վայքում, Վարդենիսում հիմնվել են Բնակչության պետական ռեգիստրին համակցված հաշվառման կայաններ, ապահովվել է հաշվառման ծրագրի հասանելիություն հումանիտար կենտրոններում, իրականացվել է աշխատակազմերի վերապատրաստում, կամավորական ուժերի հավաքագրում և վերապատրաստում։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ԼՂ-ից տեղահանված անձանց փաստաթղթավորումն իրականացնելու ուղղությամբ։ Մասնավորապես, առկա պահանջարկը բավարարելու նպատակով սահմանվել է վեցօրյա աշխատանքային ռեժիմ, ՀՀ բոլոր անձնագրային ստորաբաժանումներում քաղաքացիության դիմումների ընդունում։ Ընդ որում, ԼՂ-ից տեղահանված անձանց սպասարկումն իրականացվում է արտահերթ՝ առանց էլեկտրոնային հերթագրման պահանջի։

Տեղեկացվել է, որ մեկնարկել են աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման թվայնացված գործընթացի նմանությամբ այլ հիմքերով կացության կարգավիճակների տրամադրման գործընթացների թվայնացնմանն ուղղված աշխատանքները, կատարվել են աշխատանքներ նաև work.permit.am հարթակի, ինչպես նաև ապաստանի էլեկտրոնային համակարգի վերլուծության և կատարելագործման ուղղությամբ։

Օրենսդրական բարեփոխումների համատեքստում նշվել է, որ 2023 թ. աշխատանքներ են տարվել միջազգային պաշտպանության տրամադրման իրավական հիմքի՝ «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի լրամշակման ուղղությամբ։ Օրենքի նախագիծն արդեն պատրաստ է և առաջիկայում կներկայացվի շահագրգիռ մարմինների քննարկմանը։

Հաշվետու ժամանակաշրջանում ուսումնասիրվել են քաղաքացիություն չունեցող անձանց թվի աճի պատճառները, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենսդրությունը՝ ՔՉԱ թիվը նվազեցնելու նպատակով։ Արդյունքում՝ մշակվել է «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագիծ, որը կկանոնակարգի նաև ՔՉԱ-ի կարգավիճակի որոշման ընթացակարգը։

2023 թ. գործարկվել է նաև migration.e-gov.am հարթակը: Այն քաղաքացիներին հնարավորություն է տալիս առցանց տարբերակով ստանալու մի շարք տեղեկանքներ, մասնավորապես, հաշվառման հասցեի վերաբերյալ, հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ՝ ինչպես քաղաքացու, այնպես էլ իր անչափահաս զավակների համար, անձը հաստատող փաստաթղթերի վերաբերյալ:

Կայքի միջոցով իրականացվում է նաև առցանց հերթագրում Երևանի անձնագրային ծառայություններում սպասարկվելու համար: Ըստ պատասխանատուների, այսպիսով նվազել է հերթերով պայմանավորված ծանրաբեռնվածությունը Միգրացիայի և քաղաքացիության տարածքային ստորաբաժանումներում, հերթերը տեղափոխվել են էլեկտրոնային տիրույթ: Առաջիկայում migration.e-gov.am կայքում թվայնացված ծառայությունները կընդլայնվեն։

2024 թվականի հունվարի մեկից հանվել է նաև օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության նշումը (ելքի կնիք)։ Աշխատանքները միտված են նրան, որպեսզի քաղաքացիները մի քանի տարին մեկ անգամ անհրաժեշտություն ունենան այցելել անձնագրային ծառայություններ:

Որպես ոլորտի երկարաժամկետ լուծում նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ամբողջությամբ կենսաչափական համակարգին անցնելու քաղաքականություն։ Նախատեսվում է ներդնել կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգ՝ Պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով, որի նպատակն է բարձրացնել անվտանգ և միջազգային չափանիշներին համապատասխանող փաստաթղթերի գործածումն ու շրջանառությունը, փոխարինել հնացած ՏՏ ենթակառուցվածքը՝ բարելավելով գործընթացի անվտանգությունը և արդյունավետությունը, բարելավել քաղաքացիների սպասարկման որակը, այդ թվում՝ սպասարկման ֆիզիկական պայմանների տեսանկյունից։

Սպասարկման և հաղորդակցության որակի բարձրացման նպատակով նախատեսվում է ներդնել որակի վերահսկման գործուն մեխանիզմներ։ Այս առումով, նախատեսվում է նաև ստեղծել զանգերի կենտրոն, ներդնել տեսաձայնագրման տեխնիկա ՄՔԾ բոլոր ստորաբաժանումներում։

Անդրադառնալով անձնագրային ծառայություններում իրականացվող բարեփոխումներին՝ վարչապետը հետաքրքրվել է. «Ասվեց, որ մեր խնդիրն է, որպեսզի քաղաքացին մի քանի տարի մի անգամ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանում այցելելու անհրաժեշտություն ունենա։ Հիմա, մենք ինչպե՞ս ենք սա իրագործելու և արդեն իսկ պատրաստ ճանապարհային քարտեզ ունե՞նք, թե՞ չունենք»։

ՄՔԾ պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ այդ հարցին մոտենում են երկու փուլով: «Առաջինը՝ միջնաժամկետ լուծումներ, որոնք մենք տալիս ենք։ Մասնավորապես, օրինակ, ելքի կնիքի վերացում, որոշակի տեղեկանքներ, եթե դեռ շարունակում է դրանց անհրաժեշտությունը լինել, փորձում ենք սարքել թվային, որ մարդը չգա մեզ մոտ։ Օրինակ՝ հաշվառման տեղեկանքը, հանրային ծառայությունների համարանիշի վերաբերյալ տեղեկանքը և շատ կիրառական է, կա անձնագրային պատմության մասին տեղեկանք։ Որոշ դեսպանատներ պահանջում են այդ տեսակ տեղեկանքը։ Անձի նույնականացման պարագայում մեր հարթակում անձը կարող է ստանալ և դրա համար ինքը ծառայություն այցելելու անհրաժեշտություն չունի։ Սա առաջին խումբն է, սակայն մեր գործառնությունների ճնշող մեծամասնությունն անձնագրի և նույնականացման քարտի տրամադրումն է, front office-ի իմաստով։ Այստեղ երկարաժամկետ լուծումն արդեն պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում մասնավորի արտապատվիրակման հատվածն է»։

Քննարկվել է նաև Բնակչության պետական ռեգիստրի բարեփոխման հարցը՝ ինչպես տրամաբանության և գաղափարական տեսանկյունից, այնպես էլ կառուցվածքի և ծրագրային ապահովման: Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է. «Մեր թվայնացման պրոցեսները պետք է այնպես կոնսոլիդացնենք և կառավարենք, որ երբ մարդը գործունեություն կատարեց՝ Բնակչության պետական ռեգիստրում դառնա բազային տվյալ, որ այս մարդն այս պահին Հայաստանում է: Այդ ծրագիրը պիտի ճանաչի, որ մենք այս մարդուն անձնագիր ենք տվել, բայց ինքն այլևս չի երևում, մեր ռադարների վրա ինքը չի եղել։ Այսինքն` մարդը մուտք գործեց՝ թվայնացված համակարգը պիտի այդ ազդակը տա, որ սա այլևս անձնագրի տվյալ չէ, սա արդեն մարդու տվյալ է: Երբ թվային որևէ պլատֆորմում իր հետ կապված գործողություն եղավ, այդ ազդակը պետք է գա, որովհետև այս գործողության բերումով որոշ ժամանակ հետո անձնագրերի շտեմարանը կդառնա բնակչության շտեմարան»։

Դիտումների քանակ246
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Երեք բռնցքամարտիկ` երեք հաղթանակ Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրը 09:4717 Օգս, 2026
  • Պետության և քաղաքացու կապը փոխադարձ պատասխանատվություն է ենթադրում. ՆԳ նախարարը՝ երիտասարդների հետ հանդիպմանը 09:2817 Օգս, 2026
  • Ջրալցված նկուղներ, կոտրված ճյուղեր. Գյումրիում հորդառատ անձրևի ու քամու հետևանքները 08:5917 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:5017 Օգս, 2026
  • Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 08:2417 Օգս, 2026
  • Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թ. սկզբից առավելագույն արժեքին. Լևոն Ազիզյան 21:4316 Օգս, 2026
  • Համացանցում տարածվում են Քարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ լուսանկարներ և տեսանյութեր. ահազանգերը կփոխանցվեն իրավասու գերատեսչություններին 21:1016 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթել է ավստրիացի մրցակցին 21:0616 Օգս, 2026
  • Մ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում առավելության է հասել վրացի մրցակցի նկատմամբ ու կգոտեմարտի ոսկե մեդալի համար 21:0116 Օգս, 2026
  • Հայտնի են հայ շախմատիստների արդյունքները 2026 թ. շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում 20:4216 Օգս, 2026
  • Հայկական մշակույթի ուսումնասիրությունները Հարվարդի համալսարանում | Հարցազրույց Քրիստինա Մարանցիի հետ 19:5316 Օգս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 16.08.2026 19:0316 Օգս, 2026
  • Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը․ ՊՆ 18:0916 Օգս, 2026
  • Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են 16:4016 Օգս, 2026
  • Կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատ․ ջերմաստիճանը էապես չի փոխվի 14:1216 Օգս, 2026
  • Կեչառիսի վանական համալիրում վարչապետը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին 13:5016 Օգս, 2026
  • Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան 13:3716 Օգս, 2026
  • Մեր երկու բռնցքամարտիկները դուրս են եկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ 11:4816 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում 11:3816 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Արմավիր քաղաքի մի շարք հասցեներում 11:2516 Օգս, 2026
  • Օգոստոսի 29-ին «Ֆեստիվառը» կհասնի Գեղարքունիքի մարզ 10:3716 Օգս, 2026
  • Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը 10:1216 Օգս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:5916 Օգս, 2026
  • Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը օգոստոսի 21-ից արձակուրդ կմեկնի 00:5116 Օգս, 2026
  • Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը 00:0916 Օգս, 2026
  • Գորիսում անցկացվել են «Գորիսյան օրերը» և «Ֆեստիվառ» փառատոնը 23:4515 Օգս, 2026
  • Արտակ Քամալյանը երկու օր արձակուրդում կլինի 23:2315 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով․ ՆԳՆ 22:2115 Օգս, 2026
  • Հստակ դերաբաշխմամբ բնակարանային գողություններ են կատարել. քսան հոգանոց հանցախումբ է բացահայտվել 22:0115 Օգս, 2026
  • Ուկրաինան և ՌԴ-ն շարունակել են փոխադարձ հարվածները 21:3015 Օգս, 2026
  • Սրբուհի Գալյանը քննարկում է ունեցել Գիտության, արվեստի և մշակույթի միջազգային ակադեմիայի անդամների հետ 21:0715 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բնակարանից գողություն անողների հետ ունեցել են ռադիոկապ, տուժողներին հետևել դրոններով 21:0015 Օգս, 2026
  • Յակիշիմե. ճապոնական խեցեգործության ավանդույթը՝ Երևանում 20:5915 Օգս, 2026
  • Միջուկային բժշկության ազգային կենտրոնում պետբյուջեի ներդրումը կազմել է 1.4 մլրդ դրամ. վարչապետի այցը 20:5315 Օգս, 2026
  • Կոստանյանը, Զելենսկին և Սիբիհան կարևորել են Հայաստան-Ուկրաինա երկկողմ օրակարգը հարստացնելու և հարաբերություններն առավել ամրապնդելու նպատակով երկխոսության շարունակականության ապահովումը 20:4815 Օգս, 2026
  • Իսրայելը մեղադրել է «Հըզբոլլահին» Լիբանանում հրադադարը խախտելու համար 20:4115 Օգս, 2026
  • Փսորիազը վարակիչ չէ. ինչպե՞ս վերահսկել հիվանդությունը 20:3615 Օգս, 2026
  • Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է 20:2815 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.08.2026 20:1915 Օգս, 2026
  • Գորիսում մեկնարկել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը 20:1115 Օգս, 2026
  • Նպատակային կլինիկական օրդինատուրա. ընդունելությունը սկսված է 19:5615 Օգս, 2026
  • Եվրոպան պատրաստ է երկրաշարժից հետո Ինդոնեզիային օգնություն ցուցաբերել. ֆոն դեր Լայեն 19:3715 Օգս, 2026
  • Տափերականը բարեկարգ ամբուլատորիա ունի 19:1915 Օգս, 2026
  • Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին 19:0115 Օգս, 2026
  • 10 ամենաընթերցված գրքերը 18:5615 Օգս, 2026
  • Վանաձորի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 անձի հոսպիտալացման վերաբերյալ. ՀՎԿԱԿ 18:4215 Օգս, 2026
  • Այսօր հյուր էի գնացել «Զավզակներին». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 18:3215 Օգս, 2026
  • Մոսկվան պարզաբանումներ է խնդրել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու ծրագրերի հետ կապված 18:2615 Օգս, 2026
  • COP17-ին ընդառաջ` գիտությունը դպրոցներ տանելու առաքելություն 18:1315 Օգս, 2026
  • Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ 17:5115 Օգս, 2026
  • «Ակբա բանկ»-ը 2026-ի հունվար-հունիսին 10 մլրդ 616 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 17:3215 Օգս, 2026
  • Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական. Իրանի ԱԳՆ արձագանքը Թրամփի հայտարարությանը 17:1315 Օգս, 2026
  • Էրեբունու ամրոցի տեղում մարդիկ ապրել են դեռ Արգիշտիից առաջ. նոր գտածոներ ու որմնանկար 17:0415 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Կենաց ծառի անմահության բերքը հավաքող քրմեր ու քրմուհիներ. որմնանկարը դեռ կմնա հողում 17:0015 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի 16:4715 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին 16:3915 Օգս, 2026
  • Զելենսկին հաստատել է Սամարայի և Նիժնի Նովգորոդի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը 15:5615 Օգս, 2026
  • Վահան Կոստանյանը և Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը 15:5115 Օգս, 2026
  • ՀՀ-ում այս տարի ապաստան է հայցել 360 անձ 32 երկրից. փախստական է ճանաչվել 94-ը 15:3915 Օգս, 2026
  • ՑԱՀԱԼ-ը գիշերը մի շարք ավիահարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. կան զոհեր և վիրավորներ 15:3215 Օգս, 2026
  • Ռուսական ուժերը հարվածել են Դնեպրոպետրովսկի և Օդեսայի շրջաններին 15:2615 Օգս, 2026
  • Վաղարշապատում տեղական տուրքերի հավաքման ցուցանիշը գոհացուցիչ է. մոնիտորինգ 15:1715 Օգս, 2026
  • Հայաստանը ՀԱՊԿ դաշնակից է. Մասադիկով 15:1515 Օգս, 2026
  • Վարչապետը ծանոթացել է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի հիմնանորոգման ավարտված աշխատանքներին 15:0115 Օգս, 2026
  • Ֆիզիկան ու մենք. ամառային ճամբար 14:5815 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ շարունակվում են հանդիպում-քննարկումները սերժանտների և բանակային դիրքերի ավագների հետ 14:4715 Օգս, 2026
  • Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ՝ հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքական մասնակցության հարցերով խորհրդատվական մարմնի անդամ 14:3715 Օգս, 2026
  • Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվել են 14:2815 Օգս, 2026
  • Հանրապետության առանձին վայրերում սպասվում են հորդառատ տեղումներ, սպասվում է քամու ուժգնացում 13:5815 Օգս, 2026
  • Խորվաթիայում զանգվածային հրդեհներ են. հարյուրավոր քաղաքացիներ տարհանվել են 13:4815 Օգս, 2026
  • Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում. ՆԳՆ կիբեռոստիկանություն 13:0215 Օգս, 2026
  • Լուրեր 13։00 | Հորմուզի նեղուցը հնարավոր չէ զավթել ո՛չ թվիթով, ո՛չ ավիակրով. Իրանի պատասխանը Թրամփին 13:0015 Օգս, 2026
  • Զելենսկին Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Սևծովյան տարածաշրջանում իրավիճակը 12:5215 Օգս, 2026
  • ԱԹՍ-ներ են արձակվել Մոսկվայի ուղղությամբ. օդանավակայանների աշխատանքը սահմանափակվել է 12:2415 Օգս, 2026
  • ՃՏՊ Վայոց ձորում․ փրկարարներն արգելափակված քաղաքացուն դուրս են բերել մեքենայից 11:4315 Օգս, 2026
  • Երբ «գրքերը» մարդիկ են, իսկ ընթերցելը՝ անկեղծ զրույց․ Արփինե Սարգսյանը միացել է «Կենդանի գրադարան» նախաձեռնությանը 11:4015 Օգս, 2026
  • Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուանդայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 11:3915 Օգս, 2026
  • Այսօրվանից ուժի մեջ է մտնում մի շարք պաշտոններ զբաղեցնելու համար գործող առավելագույն տարիքի շեմի վերացման կարգավորումը 11:3715 Օգս, 2026
  • ՀԱՊԿ անդամ պետությունները Հայաստանը դիտարկում են որպես դաշնակից. Մասադիկով 11:2515 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 11:1515 Օգս, 2026
  • Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտարարվել է ցունամիի վտանգի մասին 11:1115 Օգս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում 11:0115 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Սյունիքի մարզի Կարճևան գյուղում 10:1815 Օգս, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ շուտով Հորմուզի նեղուցը կհռչակի ԱՄՆ տարածք 10:1515 Օգս, 2026
  • Վանաձորում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցումներ են գրանցվել 10:0615 Օգս, 2026
  • Ուժեղ քամին Երևանում, Գեղարքունիքում և Կոտայքում վնասներ է պատճառել 10:0215 Օգս, 2026
  • Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան 09:4815 Օգս, 2026
  • Օդի որակը Երևանում․ Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ 09:3015 Օգս, 2026
  • Էդվարդ Ասրյանն ընդունել է Հայաստանում Ռուանդայի նորանշանակ դեսպանին 09:2115 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 09:1215 Օգս, 2026
  • Մետաքսյա Սիմոնյան-100. Բեմի հմայքը 08:5415 Օգս, 2026
  • Արմեն Մարկոսյանը նշանակվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ 08:2715 Օգս, 2026
  • Գինեկոլոգիական հետազոտություններ՝ առողջության ապահովագրությամբ 08:0615 Օգս, 2026
  • Եռօրյա ճամբար՝ ստեղծելու «կանաչ» ստարտափ 00:2715 Օգս, 2026
  • «Սի Փի Էս Էներջի գրուպ»-ը 2026-ի հունվար-մարտին 5 մլրդ 132 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:1215 Օգս, 2026
  • Պատվաստման 2 դեղաչափը 95%-ով պաշտպանում է կարմրուկից 23:5414 Օգս, 2026
  • Կկառուցվի կամ կվերակառուցվի շուրջ 100 արվեստի և սպորտի դպրոց 23:3014 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 14. 2026 23:2414 Օգս, 2026
  • Նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28 650 դրամ, նույնականացման քարտը՝ 5950 դրամ․ աշնանը կսկսվի դրանց տրամադրումը 23:0014 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ի շնորհիվ ներդրումներն ավելանալու են. Բաբկեն Թունյան 22:4814 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015