Վաշինգտոնը հավանություն է տվել Սիրիայում և Իրաքում Իրանի հետ կապ ունեցող օբյեկտները թիրախավորելու ծրագրին՝ հայտնում է CBS-ը։ Այդպիսով՝ ԱՄՆ-ը կպատասխանի Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի թիրախավորմանը, որի հետևանքով 3 զինծառայող է զոհվել, իսկ ավելի քան 40-ը՝ վիրավորվել: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարձակման համար մեղադրել է Իրանին: Թեհրանը հերքում է բոլոր մեղադրանքները: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է՝ չեն պատրաստվում պատերազմ սկսել, սակայն վճռական պատասխան կտան ցանկացածին, ով կփորձի ահաբեկել Իրանին:
Միջազգային իրադարձությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: