Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ԵԱՏՄ երկրներին կոչ է արել հնարավորինս արագ սկսել «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրով սահմանված բոլոր նպատակների ու խնդիրների իրականացումը։
Միշուստինը կոչ է արել նաև հնարավորինս արագ իրականացնել Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը։
Նա նշել է, որ ներկայումս մշակվում են Մոնղոլիայի հետ ազատ առևտրի մասին ժամանակավոր համաձայնագրի, ինչպես նաև Վիետնամի հետ գործող համաձայնագրի կատարելագործման հարցերը:
«Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել Եգիպտոսի հետ երկխոսության մեջ: Բանակցություններ են ընթանում Արաբական Միացյալ Էմիրությունների և Ինդոնեզիայի հետ: Միության փոխգործակցությունը Չինաստանի հետ նույնպես ամրապնդվում է»,- հավելել է ՌԴ վարչապետը:
Նրա խոսքով՝ այս ամենն առանձնահատուկ նշանակություն ունեն Եվրասիական առևտրային հոսքերի՝ դեպի առավել հեռանկարային, պրեմիում շուկաներ և բարեկամ պետություններ վերակողմնորոշվելու պայմաններում: