• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
200 տարի անց Բուքինգհեմյան պալատն այլևս չի լինի միապետի մշտական բնակավայրը. «Այլ լուրեր» 200 տարի անց Բուքինգհեմյան... 16:58
ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԵԱՏՄ. մարտահրավերներ և հնարավորություններ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԵԱՏՄ. մարտահրավերներ և... 21:53
Չքաղաքականացնե՜լ. Սուրեն Թովմասյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Սուրեն Թովմասյանի հետ 17:48
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 15:2420 Դեկ, 2023

Հայաստանի ապագայի ռազմավարական պլանավորումն ու ապահովումը տեսնում ենք կրթության և գիտության մեջ. վարչապետը մասնակցել է ԳԱԱ-ի 80-ամյակին նվիրված նիստին և հանձնել մրցանակներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստին:

Հոբլյանական նիստին մասնակցել են նաև Ազգային ժողովի, կառավարության անդամներ, Ազգային Ժողովի պատգամավորներ, պատվիրակություններ՝ Մոլդովայի, Հունաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Բուլղարիայի, Իրանի գիտությունների ակադեմիաներից, Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտից (Դուբնա, ՌԴ)։

Զեկույցով նախ հանդես է եկել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը:

Իր ելույթում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ,
Օրենսդիր, գործադիր իշխանության հարգելի ներկայացուցիչներ,
Հարգելի ակադեմիկոսներ, դոկտորներ,
Գիտությունների ազգային ակադեմիայի հարգելի նախագահ,
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի 80- ամյակի առիթով:

Մենք այս դահլիճում բազմիցս առիթներ ունեցել ենք խոսելու Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի փառահեղ ժառանգության մասին, և ուզում եմ ընդգծել, որ մենք դա դիտարկում ենք ոչ թե որպես արձանագրում, այլ ապագայի մեջ ռազմավարական ներդրում անելու անհրաժեշտ կարևոր և ռազմավարական ակտիվ:

Ես ներողություն եմ խնդրում մի փոքր անձնական դրվագ այս քննարկում ներմուծելու համար, բայց շատ եմ սիրում ազատ ժամանակը տրամադրել գիտության ոլորտի նորությունների, նվաճումների մասին տեղեկություններ ստանալուն, ֆիլմեր դիտելուն՝ բնականաբար հեղինակավոր գիտական ալիքներում, հարթակներում: Եվ ամեն անգամ հաճելի զարմանքով և հպարտությամբ եմ արձանագրում, որ հենց այսօր՝ Հայաստանում գործող բազմաթիվ գիտնականներ գիտական նորագույն նվաճումների գործում ունեն շատ կոնկրետ ներդրում միջազգային գիտական թիմերի կազմերում:

Եվ ինքս ինձ համար արձանագրել եմ, բայց այժմ առաջին անգամ եմ բարձրաձայն այս թեմային անդրադառնում. սա, իմ կարծիքով, բավարար չափով չենք լուսաբանում: Երբեմն, ես իմանում եմ նորություններ, որոնք եթե այդ միջազգային յութուբյան ալիքները չդիտեի, վստահ չեմ, որ այդ նվաճումների և դրանցում ՀՀ-ում աշխատող գիտնականների ներդրման մասին կիմանայի: Կարծում եմ, որ սա շատ կարևոր հարց է:



Իհարկե, նաև ուզում եմ ընդգծել և խոստովանել, որ մենք այս հարցում, երբեմն, ծայրահեղությունից ծայրահեղություն ենք հասնում: Եվ լուսաբանումների մեջ չպետք է չափազանցությունների մեջ ընկնենք՝ ոչ պոզիտիվ, ոչ նեգատիվ առումով: Երբ պոզիտիվ առումով չափազանցությունների մեջ ենք ընկնում, մի շարք գիտնականներ իրենց թերագնահատված են զգում՝ մտածելով, որ մեր կենտրոնացումն այնտեղ չէ, որտեղ պետք է լինի, իսկ ահա, երբ բավարար ուշադրություն չենք դարձնում՝ պարզվում է, որ կան բազմաթիվ գիտնականներ, որոնց մեր հանրությունը պետք է ճանաչի՝ իմանալով, թե ինչ ժամանակակից և շրջադարձային նվաճումների հետ գործ ունեն մեր գիտնակաները:

Բայց այս տեղեկատվությունն ինձ համար ունի և ունեցել է պրակտիկ նշանակություն՝ արձանագրելու համար, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների, որոնց մասին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը խոսեց, մեր երկրի գիտական պոտենցիալն ամենևին սպառված չէ: Ընդհակառակը՝ շատ մեծ կուտակված գիտական պոտենցիալ կա, և իսկական ժամանակն է, ինչքան էլ ուշացած, որ Հայաստանի կառավարությունը լուրջ ներդրումներ անի գիտության ոլորտում:

Նաև այս գործոնն է դերակատարում ունեցել, որ մենք 2019 թ.-ից շարունակաբար ավելացնում ենք գիտության ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետությունում: 2023 թ.-ին, օրինակ՝ 2018 թ. համեմատ գիտության ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 151 տոկոսով, շուրջ 2,5 անգամ: 2024 թ.-ին արդեն գիտության ֆինանսավորումն ընդունված բյուջեով կավելանա 181 տոկոսով:

Այս համատեքստում շատ կարևոր եմ համարում ընդգծել այն ծրագիրը, որը վերաբերում է գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձի բարձրացմանը, որը մեկնարկել է 2022 թ.-ի հունվարի 1-ից և շարունակվելու է մինչև 2026 թ.: Կարծում եմ՝ այս տոնական առիթով արժե, որ տող առ տող այդ տեղեկատվությամբ կիսվեմ, որովհետև, օրինակ՝ 2023 թ.-ին լաբորանտ, ճարտարագետի աշխատավարձը 2018 թ.-ի համեմատ արդեն իսկ ավելացել է 63 տոկոսով, աշխատավարձի աճը կշարունակվի և արդեն 2024 թ. կավելանա 78 տոկոսով: Ավագ լաբորանտի և ավագ ճարտարագետի աշխատավարձը 2023 թ.-ին 2018թ.-ի համեմատ ավելացել է 71 տոկոսով, 2024 թ.-ին աճը կկազմի 105 տոկոս: Կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը 2023 թ.-ին բարձրացել է՝ 2018 թ.-ի համեմատ 75 տոկոսով, 2024 թ.-ին արդեն աճը կլինի 110 տոկոս: Գիտաշխատողի աշխատավարձը 2023 թ.-ին ավելացել է 121 տոկոսով, 2024 թվականին աճը կկազմի 154 տոկոս: Ավագ գիտաշխատողի աշխատավարձը 2023 թ.-ին 2018 թ.-ի համեմատ ավելացել է 152 տոկոսով, իսկ 2024-ին կավելանա 203 տոկոսով: Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2023 թ.-ին 2018 թ.-ի համեմատ աճել է 206 տոկոսով, 2024 թվականին աճը կկազմի 267 տոկոս։ Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 2023 թ.-ին 2018-ի համեմատ աճել է 2026 տոկոսով, մյուս տարի` 2024 թ.-ին արդեն ընդունված բյուջեով աճը կկազմի 262 տոկոս։ Գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը 2023 թ.-ին 2018-ի համեմատ ավելացել է 117 տոկոսով, 2024 թ.-ին աճը կկազմի 171 տոկոս։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը 2023 թ.-ին 2018-ի համեմատ աճել է 183 տոկոսով, 2024 թ.-ին աճը կկազմի 218 տոկոս։ Այսինքն` հունվարի 1-ից, և այս գործընթացը կշարունակվի մինչև 2026 թվականը։



2026 թ.-ից հետո արդյունքները կամփոփվեն, և կառավարությունը հետագա որոշումներ կկայացնի։ Այս առումով, կարծում եմ` չափազանց կարևոր է ևս մեկ նորամուծություն, որ մենք իրականացրել ենք։ 2022 թ.-ից գիտնականները և գիտական թիմերը մրցութային կարգով ստանում են դրամաշնորհներ։ Նրանք ֆինանսավորման համար ներկայացնում են թեմաներ, մրցութային հանձնաժողովն ընդունում է, քննարկում և գրանտները տրվում են։ Ուզում եմ ընդգծել, որ 2023 թ.-ին այս մրցութային, գրանտային ծրագրերով շնորհվել է 8.4 մլրդ դրամի դրամաշնորհ: 2024 թ.-ին պետական բյուջեով դրամաշնորհի ծավալը կլինի 9.3 մլրդ դրամ:

Ուզում եմ ընդգծել, որ 2024 թ.-ի արդյունքներով այս դրամաշնորհային ծրագիրը կառնչվի շուրջ 1000 գիտնականի: Կան դեպքեր, երբ դրամաշնորհը ստանում է գիտական թիմը, կան դեպքեր, երբ անհատ գիտնականներն են ստանում: Ահա այս թվաբանությամբ և համախմբմամբ շուրջ 1000 գիտնական կօգտվի կամ առնչություն կունենա այս գրանտային ծրագրերին: Որպես այս գործողությունների և որոշումների արդյունք, մենք տեսնում ենք, որ մի պրոբլեմ, այնուամենայնիվ, տեղից սկսել է շարժվել, որի մասին նաև ակադեմիայի նախագահը խոսեց։ Մեր հաշվարկներով՝ այս ծրագրերի գործարկման արդյունքում Հայաստանում գիտական գործունեությամբ զբաղվող մարդկանց թիվը 2022-23 թվականներին ավելացնել է շուրջ 296 գիտնականներով։ Ընդ որում, նրանց մեծ մասը 55 տարեկանից ավելի ցածր տարիք ունեցող գիտնականներ են»։

Վարչապետն անդրադառնալով հաջորդ կարևորագույն ծրագրին՝ հիշատակել է 2018-ից իրականացվող գիտական կազմակերպություններին ժամանակակից սարքերով մատակարարելու ծրագիրը։ 2018-ից 2022-ն ընկած ժամանակահատվածում 26 գիտական կազմակերպություններ շուրջ 5 մլրդ դրամի գիտական սարքեր են ձեռք բերել կառավարության դրամաշնորհներով։ Խոսքը գնում է 70 անուն գիտական սարքերի մասին։

«Ուզում եմ, օրինակ, համեմատության համար ասել, որ 2013-17 թթ.-ին այս նպատակի համար տրամադրվել է ընդամենը 961 մլն դրամ։ Այսինքն` ավելի քան 5 անգամ այս ներդրման տողն աճել է, բայց սա ամենը չէ։ Ինչպես ասացի` նախորդ շրջանում մենք դրամաշնորհներով ենք իրականացրել, բայց 2023-ից սկսած արդեն պետական բյուջեում գիտական սարքերի ձեռքբերումը դարձել է բյուջետային տող, և 2023-ի բյուջեով այդ նպատակի համար նախատեսվել է 5.1 մլրդ դրամ։ 2024 թ.-ի համար ընդհանրապես գիտության ոլորտում 8.6 մլրդ դրամի կապիտալ ծախսեր են սահմանվել։ Ներկայումս արդեն շատ մրցույթներ ամփոփված են, և ունենք ֆինանսավորման երաշխավորված 95 սարքավորման հայտեր, ընդհանուր 7.1 մլրդ դրամ արժեքով, ինչն ավելի է, քան մինչև այժմ նույնիսկ գիտության ոլորտում ձեռք բերված սարքավորումները միասին վերցրած։ Այսինքն` մենք գիտության ոլորտում և մարդկային ռեսուրսի զարգացման, և կապիտալ ծախսեր ենք անում, և ահա այս ընթացիկ ծրագրերով շուրջ 3 տասնյակ գիտական կազմակերպություններ կստանան այդ սարքավորումները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։



Վարչապետը հավելել է, որ կառավարությունն այս ամենի համար ամենևին էլ շնորհակալության խոսքեր չի ակնկալում, որովհետև այս ներդրումները կատարվում են ոչ այնքան գիտնականների, որքան Հայաստանի Հանրապետության և նրա ապագայի համար, որովհետև կառավարությունը Հայաստանի Հանրապետության զարգացումը պատկերացնում է գիտության ոլորտի լրջագույն զարգացումներով և բարեփոխումներով:

«Եվ ինչպես նախկինում չենք պատկերացրել, ապագայում էլ չենք պատկերացնում Հայաստանի Հանրապետությունը առանց զարգացած գիտակրթական ոլորտի, հենց կրթության, գիտության մեջ ենք տեսնում Հայաստանի Հանրապետության ապագայի ռազմավարական պլանավորումն ու ապահովումը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին՝ իր ելույթում «Ակադեմիական քաղաք» ծրագիրը հիշատակելու համար: «Որովհետև դա մի հսկայածավալ, ինչպես պարոն Սաղյանը նշեց, մեգանախագիծ է, որը պետք է հեղափոխական նշանակություն ունենա Հայաստանի բարձրագույն կրթության և գիտության ոլորտում:

Բայց ես չեմ ուզում, որ մենք բարձրագույն կրթությունն ու գիտությունը կտրված դիտարկենք նախնական դպրոցական կրթությունից և հանրակրթությունից, որովհետև այդտեղ կտրվածությունը հետևանքներ կբերի: Մենք այս շարքում ենք դիտում նաև բարեփոխումները, որ իրականացնում ենք նախնական դպրոցական, նախադպրոցական կրթության, հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում: «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագիրն սկսել է աշխատել: Մենք մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում լրջագույն բարեփոխումներ ենք իրականացնում, ընդ որում՝ բոլոր այս օղակներում բարեփոխումները զուգորդվում են և՛ ֆիզիկական ենթակառուցվածքների զարգացմամբ, և՛ մարդկային ռեսուրսի ու կադրերի վրա իրականացվող ներդրումներով՝ աշխատավարձերի բարձրացման տեսքով:

Շատ ճիշտ մոտեցում է, որ և՛ գիտության, և՛ հանրակրթության, և՛ բազմաթիվ այլ ոլորտներում մենք աշխատավարձերի բարձրացումը կապում ենք կամավոր ատեստավորման գործընթացի հետ, որովհետև կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ժողովուրդն իմանան՝ պետական բյուջեի միջոցները ծախսվում են և հասցեագրվում այն մարդկանց, ովքեր ունեն պատշաճ որակավորում, ունեն գիտական, կրթական, մասնագիտական ամբիցիաներ, և այդ ֆինանսավորումն իսկապես ռազմավարական ներդրում է Հայաստանի Հանրապետության ապագայի մեջ:



Այս ամենն ամփոփելով՝ չեմ կարող չնշել, Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի առիթով կրկին շնորհակալություն չհայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր օրինապահ հարկ վճարողներին, բոլոր տնտեսվարողներին, որովհետև շատ ուրախ եմ, որ ակադեմիայի 80-ամյակի առիթով այսքան բան ունենք ներկայացնելու գիտական հանրությանը, բայց նաև պիտի ընդգծեմ, որ դա հնարավոր չէր լինի առանց աշխատող, ինչպես տնտեսագետները սիրում են ասել, ավելացված արժեք ստեղծող և հարկեր վճարող մարդկանց: Եվ կարծում եմ, որ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակը նաև այդ մարդկանց տոնն է:

Պարոն Սաղյանը նշեց, ի վերջո ո՞րն էր 1943 թվականին Հայաստանում գիտությունների ազգային ակադեմիա ստեղծելու որոշման գործնական հետևանքն ու արդյունքը: Այդ արդյունքը միանշանակ և աներկբա Հայաստանի Հանրապետության ինդուստրիալիզացիան էր: Եվ հույս ունեմ, և մեր ռազմավարական նպատակադրումը դա է, որ գիտության ոլորտում իրականացվող այս ներդրումները նմանապես նոր ժամանակներում կբերեն Հայաստանի, եթե կարելի է ասել, երկրորդ ինդուստրիալիզացիային: Սա հնարավոր չէ առանց կառավարության, գիտական հանրության, հանրակրթության ոլորտի և իհարկե, իրական տնտեսության, գործարարների, աշխատող, արդյունք ստեղծող, հարկ վճարող մարդկանց համագործակցության:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի առիթով և հաջողություն մաղթում բոլորիս լավագույն ավանդույթները պահպանելու, ուժեղացնելու և նոր ժամանակներին համահունչ նոր ավանդույթներ, նոր մեխանիզմներ, նոր որակ և նոր նվաճումներ ունենալու հեռանկարն իրականացնելու ճանապարհին»:

Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակի կապակցությամբ, կրթության և գիտության զարգացման գործում ներդրած ավանդի համար Նիկոլ Փաշինյանը Վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ասիմետրիկ կատալիզի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու Աննա Մկրտչյանին, ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Հրաչյա Ասցատրյանին:

Հաջորդիվ տեղի է ունեցել ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան 2020թ. միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությունը: Վարչապետը մրցանակը հանձնել է պրոֆեսորներ՝ Ալեքսանդր Սալային, Իզաբել Բարաֆին և Ադամ Բարոուզին:

***

Պրոֆեսոր Ալեքսանդր Սալայը (Ջոնս Հոփքինսի համալսարան, Բալթիմոր, ԱՄՆ), առաջադրվել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ադամ Ռիսի կողմից «Տիեզերքում մութ նյութի՝ որպես չեզոք, թույլ փոխազդող մասնիկ լինելը ցուցադրող իր առաջնային աշխատանքի և տվյալների վրա հիմնված վիճակագրական տիեզերաբանության մեջ իր ներդրումների համար»։

Պրոֆեսոր Իզաբել Բարաֆը (Էքսետերի համալսարան, ՄԹ և Լիոնի CRAL/ENS, CNRS, Ֆրանսիա), առաջադրվել է Էքսետերի համալսարանի (ՄԹ) կողմից «Ցածր զանգվածով աստղերի, գորշ թզուկների և արտարեգակնային մոլորակների բնագավառում իր հիմնարար ներդրումների և աստղասեյսմաբանության և կոմպակտ կրկնակիների ոլորտում նորարարական գաղափարների համար»։

Պրոֆեսոր Ադամ Բարոուզը (Աստղաֆիզիկական գիտությունների բաժին, Փրինսթոնի համալսարան, ԱՄՆ), առաջադրվել է Փրինսթոնի համալսարանի (ԱՄՆ) կողմից «Գորշ թզուկների և արտարեգակնային մոլորակների տեսություններում իր բեղմնավոր և առաջնային ներդրումների և գորշ թզուկների և արտարեգակնային մոլորակների հետազոտությունների առաջնագծում գիտնականների սերունդ աճեցնելու գործում նրա առաջատար դերի համար»։

Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակն աստղագիտության և աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների կարևոր մրցանակներից մեկն է: Այն շնորհվում է որևէ երկրի և ազգության ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ոլորտում նշանակալից ներդրում ունեցող ականավոր գիտնականներին: Մրցանակը շնորհվում է 2010 թվականից ի վեր յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ:

 

Դիտումների քանակ203
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ՌԴ ԱԳՆ-ն գնահատել է Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը «Թրամփի ուղուն» 18:0929 Հնս, 2026
  • Հայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:0129 Հնս, 2026
  • Պակիստանը հայտնել է սահմանային գործողության ընթացքում 29 զինյալի ոչնչացման մասին. Reuters 17:5129 Հնս, 2026
  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2–ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան 17:4029 Հնս, 2026
  • Ժամանակակից մարտահրավերները պահանջում են սահմանների համալիր կառավարում․ ՆԳ նախարար 17:3629 Հնս, 2026
  • Քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները 17:2529 Հնս, 2026
  • Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան 17:1229 Հնս, 2026
  • Լուրեր 17:00 | 21 մլն դրամի հեռախոսների մաքսանենգություն․ մեղադրյալների թվում՝ ՊԵԿ երեք պաշտոնյա 17:0029 Հնս, 2026
  • Երթևեկության փոփոխություն Երևանում․ Վահրամ Փափազյան փողոցում կարգելվի կանգառը 16:5829 Հնս, 2026
  • Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարությունները կարգավորել են Ակտաուի մոտ տեղի ունեցած աղետի հետևանքները 16:5529 Հնս, 2026
  • «STEP ai – արհեստական բանականություն» ուսումնական ծրագրի առաջին շրջանավարտները ստացել են ավարտական հավաստագրերը 16:4429 Հնս, 2026
  • Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի երեք արտադրատեսակների արտադրությունը 16:3029 Հնս, 2026
  • Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Ցեղասպանության ճանաչմանը 16:1729 Հնս, 2026
  • Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտել 16:0529 Հնս, 2026
  • ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը 15:5329 Հնս, 2026
  • Մասիսում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 15:4229 Հնս, 2026
  • Իրանը պատրաստ է անվտանգության երկխոսությանը Պարսից ծոցի երկրների հետ. Արաղչի 15:3129 Հնս, 2026
  • Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը 15:2229 Հնս, 2026
  • Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները 15:0629 Հնս, 2026
  • Լուրեր 15:00 | Խոստումը դեռ չի կատարվել․ Կարապետյանը շարունակում է մնալ երեք երկրի քաղաքացի 15:0029 Հնս, 2026
  • Զվարթնոցի տաճարի ու 12 վանքերի մանրակերտերը կնորոգվեն ու կզինվեն պաշտպանական տեխնոլոգիաներով 14:5129 Հնս, 2026
  • «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 437 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 14:3829 Հնս, 2026
  • Ավստրիայի երկրորդ խոշորագույն քաղաքը քվեարկել է կոմունիստների օգտին 14:2629 Հնս, 2026
  • Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով 14:1329 Հնս, 2026
  • Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը 14:0129 Հնս, 2026
  • Իրանը և ԱՄՆ-ն կրկին խոստանում են չհարձակվել միմյանց վրա. Axios 13:5029 Հնս, 2026
  • Հետաքրքիր գտածոներ, այդ թվում բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում 13:3529 Հնս, 2026
  • Արարատի մարզի պարեկները գիշերային ծառայության ընթացքում հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա 13:2229 Հնս, 2026
  • Մեկ շաբաթում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 722 դեպք, որից 267-ը՝ արտակարգ․ ՓԾ ամփոփում 13:0929 Հնս, 2026
  • Լուրեր 13։00 | Եվրոպան ուժեղանում է իր մոտիկ և հեռու գործընկերների հետ. ԳԴՀ ԱԳ նախարարն անդրադարձել է ՀՀ-ին 13:0029 Հնս, 2026
  • Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել 12:5729 Հնս, 2026
  • Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել 12:4329 Հնս, 2026
  • Չաղ Ռուստամի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 12:3429 Հնս, 2026
  • Ադրբեջանը մտահոգիչ է համարել Իսրայելի կառավարության որոշումը 12:2129 Հնս, 2026
  • Հրդեհ Կապուտան բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը 12:1229 Հնս, 2026
  • Տոկունության առումով ոգեշնչման աղբյուր է Հայաստանը. Յոհան Վադեֆուլ 12:0329 Հնս, 2026
  • ԿԳՄՍ պատվիրակությունն Իտալիայում ներկայացրել է կրթության բարեփոխումների ընթացքն ու առաջնահերթությունները 11:5029 Հնս, 2026
  • Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 11:3929 Հնս, 2026
  • ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին 11:2329 Հնս, 2026
  • Միջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները 11:0929 Հնս, 2026
  • Օրհուսի կոնվենցիայի կողմերի աշխատանքային խմբի նստաշրջանին են ներկայացվել COP17-ի անցկացման նախապատրաստական աշխատանքները 10:5829 Հնս, 2026
  • Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին 10:3629 Հնս, 2026
  • Լուրեր 10։00 | Որևէ ուժ չի վիճարկել ընտրակաշառքի մասին տեսագրությունների իսկությունը | 29.06.2026 10:0029 Հնս, 2026
  • Անքորիջիում իսկապես որևէ համաձայնություն չի եղել․ Պուտին 09:5129 Հնս, 2026
  • Կանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊ 09:4829 Հնս, 2026
  • Սուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել է քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դի 09:3029 Հնս, 2026
  • ԻՀՊԿ-ն հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ է իրականացրել՝ ի պատասխան ԱՄՆ հարվածների 09:2229 Հնս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:5929 Հնս, 2026
  • Վիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգի 08:3629 Հնս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:2229 Հնս, 2026
  • Դեսպան Մկրտչյանն ու Քաննինգհեմը անդրադարձել են հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններին 08:0329 Հնս, 2026
  • Չարամիտ քայլ. Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատմանը 00:4129 Հնս, 2026
  • Ներգաղթը նպաստում է Հայաստանի տնտեսական ակտիվությանը 22:4028 Հնս, 2026
  • ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԵԱՏՄ. մարտահրավերներ և հնարավորություններ. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 21:5128 Հնս, 2026
  • Ժողովուրդը կարողացել է հաղթահարել ժողովրդական կարգի տապալման փորձը. Սրբուհի Գալյանը՝ ՍԴ-ում 21:5028 Հնս, 2026
  • Եվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ. Լևոն Ազիզյան 21:4628 Հնս, 2026
  • Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան 21:0928 Հնս, 2026
  • Լուրեր | Կեղծ նարատիվներ. Մոսկվան ուղղորդում է, հայաստանյան ընդդիմությունը՝ գեներացնում 21:0028 Հնս, 2026
  • Հայցեր երեք երկրում՝ տարբեր երկրի քաղաքացիությամբ. կհրաժարվի՞ Կարապետյանը ՌԴ և Կիպրոսի անձնագրերից 20:5928 Հնս, 2026
  • 300.000 ադրբեջանցիների վերադարձ. ո՞րն է ՀՀ-ում էմոցիոնալ տագնապ առաջացնող կեղծ նարատիվների շարժառիթը 20:2028 Հնս, 2026
  • Էստոնիայում կանցկացվի հայկական արտադրանքի ցուցահանդես | Հարցազրույց Փիրուզա Հարությունյանի հետ 19:5428 Հնս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 28.06.2026 19:2028 Հնս, 2026
  • Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը 18:2328 Հնս, 2026
  • Մալաթիա-Սեբաստիայի Սուրբ երրորդություն եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան 16:1728 Հնս, 2026
  • Ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական շտաբի նիստին որոշվել է վերանայել և թարմացնել ՀՀ ծանրամարտի ռեկորդների հաշվառման կարգը 16:0928 Հնս, 2026
  • Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ 16:0228 Հնս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն «Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակում քննարկել է էներգետիկ անվտանգության և համագործակցության ուղղությունները 15:3328 Հնս, 2026
  • «Երբեք ուշ չէ». Իսրայելի կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 14:4428 Հնս, 2026
  • Սոցցանցերում տարածված տեղեկությունները Բագրատաշենի մաքսակետի մասին չեն համապատասխանում իրականությանը. ՊԵԿ 14:3828 Հնս, 2026
  • Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով 13:1228 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:5128 Հնս, 2026
  • ՃՏՊ՝ Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ 12:4428 Հնս, 2026
  • Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը թևակոխել է շինարարության փուլ 12:2528 Հնս, 2026
  • Ռուսաստանից դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով ուղարկվել է 770 տոննա հացահատիկ 12:2428 Հնս, 2026
  • Հայաստանի բասկետբոլի հավաքականը ընկերական հանդիպմանը հաղթել է Իռլանդիային 11:4028 Հնս, 2026
  • Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում 10:4328 Հնս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում 10:3828 Հնս, 2026
  • Էապես աճել են կենսաթոշակների չափերը, ներդրվել նոր աջակցության մեխանիզմներ. առանցքային փաստերը՝ գրաֆիկական պատկերներում 10:3528 Հնս, 2026
  • Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները 10:2528 Հնս, 2026
  • Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը 10:2128 Հնս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 08:5028 Հնս, 2026
  • Տարիքը խոչընդոտ չէ թվային հմտություններին 00:5428 Հնս, 2026
  • «Հայէկոնոմբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 446 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:2728 Հնս, 2026
  • Լիբանան-Իսրայել սահմանին հիմնականում հանդարտ է եղել 23:5427 Հնս, 2026
  • «Կոնդի» զարգացման հայեցակարգը մշակելիս ուսումնասիրվել է Աթենքի «Պլակա» պատմական թաղամասի օրինակը 23:1827 Հնս, 2026
  • ՄԱԿ-ի կանոնադրության ստորագրման 81-ամյակին Հայաստանը միացել է խորհրդանշական ստորագրմանը 22:5127 Հնս, 2026
  • ՀԱՊԿ-ում Հայաստանի ապագայի հարցը. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4027 Հնս, 2026
  • ՍԴ-ն մերժել է ԱԺ ընտրության արդյունքի քննությունը կասեցնելու միջնորդությունը. 2-րդ օրվա նիստը 22:2727 Հնս, 2026
  • 7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը 22:1027 Հնս, 2026
  • Սերբիայի նախագահը հայտարարել է առաջիկա հրաժարականի մասին 21:5127 Հնս, 2026
  • ՍԴ-ում ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը կշարունակվի հունիսի 28-ին 21:3427 Հնս, 2026
  • Լուրեր 21:00 | ՍԴ-ն անցել է հարց ու պատասխանի փուլին, կքննարկվեն միջնորդությունները 21:0027 Հնս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 27.06.2026 20:5327 Հնս, 2026
  • Ստուբը ստորագրել է Ֆինլանդիայում միջուկային զենքի տեղակայման արգելքը վերացնող օրինագիծը 20:3827 Հնս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը 20:2727 Հնս, 2026
  • Վենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը մոտենում է 1000-ին 20:1827 Հնս, 2026
  • Ուրսուլա ֆոն դեր Լայենը ողջունել է ԱՄՆ-ի, Իսրայելի և Լիբանանի միջև փաստաթղթի ստորագրումը 19:5827 Հնս, 2026
  • Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ 19:4127 Հնս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ 19:3027 Հնս, 2026
  • ՍԴ-ն քննարկում է ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները | ՈՒՂԻՂ 19:2727 Հնս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015