• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. ՌԴ-ն փորձելու է ՀՀ-ում սոցիալական բունտ և հակակառավարական ցույցեր հրահրել. Սարգսյան Բաց հարթակ. ՌԴ-ն փորձելու... 20:59
Թուրքական պաշտպանական արտադրանքն անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի ինքնապաշտպանության համար. Ռյուտե. «Հարևաններ» Թուրքական պաշտպանական արտադրանքն անհրաժեշտ... 20:09
Լավագույն լուծում չկար, քան մանդատներ վերցնելը Լավագույն լուծում չկար, քան... 19:37
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ընդունվում են Ակադեմիական քաղաք ծրագրի հայեցակարգային առաջարկներ
Հասարակություն
19:4520 Դեկ, 2023

Ընդունվում են Ակադեմիական քաղաք ծրագրի հայեցակարգային առաջարկներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում այսօր նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հանդես են եկել տարեվերջյան մամուլի ասուլիսով:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի, Բարձրագույն որակավորման կոմիտեի ու Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության միավորմամբ ստեղծված Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գործունեությունը։

Բանախոսը, մասնավորապես, անդրադարձել է գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացման, գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագրերին, ինչպես նաև Ակադեմիական քաղաքի նախագծին վերաբերող հարցերին։

20 դրամաշնորհային մրցույթ

Տարվա նշանակալի ձեռքբերումներից Սարգիս Հայոցյանն ընդգծել է 2023 թ. պետական բյուջեով գիտության ոլորտին առաջին անգամ 4.2 մլրդ ՀՀ դրամի հատկացումը, որն ուղղված է կապիտալ բնույթի ծախսերի, մասնավորապես՝ գիտական կենտրոնները ժամանակակից սարքերով և սարքավորումներով վերազինելուն։ Կոմիտեի նախագահը նշել է, որ դեռևս 2021 թվականից այդ նպատակով դրամաշնորհների տեսքով զգալի ծավալի ֆինանսավորում է հատկացվել կազմակերպություններին, սակայն այս տարի պետությունը կապիտալ ծախսերի շրջանակում գնել և կազմակերպություններին է փոխանցել խոշոր սարքեր և սարքավորումներ, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է նախորդ տարիներին այդ նպատակով հատկացված միջոցների գումարը։

Առանձին անդրադարձ է կատարվել կոմիտեի կողմից ռեկորդային թվով՝ 20 դրամաշնորհային մրցույթների իրականացմանը, ինչը հնարավոր է դարձել հայտերի ընդունման ողջ գործընթացն ամբողջովին էլեկտրոնային՝ grants.hesc.am համակարգի միջոցով կազմակերպելու շնորհիվ։

150 մլն դրամ բյուջե ունեցող հնգամյա ծրագրեր գիտնականների համար

Դրամաշնորհային ծրագրերի շարքում առավել հատկանշական են շուրջ 150 մլն դրամ բյուջե ունեցող հնգամյա ծրագրերը, որոնք ուղղված են արտերկրյա գիտնականների՝ ՀՀ գիտական համայնքին ինտեգրմանը և հեռավար լաբորատորիաների հիմնադրմանը, ինչպես նաև երիտասարդներին գիտության ոլորտ ներգրավելուն ուղղված ասպիրանտների աջակցության ծրագրերը։

Գիտնականների ատեստավորման չափանիշների մասին

Կոմիտեի նախագահն անդրադարձել է նաև ատեստավորման արդյունքում գիտաշխատողների բազային աշխատավարձերի նորմավորմանը և մինչև 2025թ. ամենամյա աստիճանական բարձրացման գործընթացին, որի արդյունքում գիտաշխատողների բազային աշխատավարձերը կհասնեն պետական համակարգի աշխատողների վարձատրությանը համադրելի չափերի և միաժամանակ համեմատելի կլինեն նաև Արևելյան Եվրոպայի իրենց գործընկերների վարձատրության չափերին։ Լրագրողների այն հարցին, թե ինչ չափանիշներով է իրականացվում ատեստավորումը, Սարգիս Հայոցյանը պատասխանել է. «Քանի որ գիտության ոլորտն ուղղված է նոր գիտելիքի ստեղծմանը, համապատասխան հանձնաժողովները քննում են գիտնականի արդյունավետությունը, վերջին հինգ տարիների ընթացքում հեղինակի գիտական հոդվածների, մենագրությունների քանակը և այլ ցուցանիշներ, սակայն գործող կարգն արդեն քսան տարի է՝ չի լրամշակվել։ Ներկա պահին Կառավարության քննարկմանն է ներկայացվել գիտնականների ատեստավորման նոր լրամշակված կարգը, որում ներդրվել են չափման քանակական և որակական առավել շոշափելի ցուցանիշներ»։

Կոմիտեի նախագահը հավելել է, որ 2023թ. ամփոփվել են նախորդ տարվա քանակական ցուցանիշները, համաձայն որոնց՝ 2022թ. առաջին անգամ երկար տարիների ընթացքում գրանցվել է գիտաշխատողների թվի ավելացում, որը, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է բազային աշխատավարձի բարձրացմամբ։

Լրագրողների այն հարցին, թե ինչ սոցիալական երաշխիքներ են նախատեսվում տարեց գիտնականների համար, Սարգիս Հայոցյանը պարզաբանել է, որ ներկայում շրջանառվում է կենսաթոշակային տարիքի հասած անձանց գիտական աստիճանի համար տրվող հավելավճարի ավելացմանը վերաբերող նախագիծը, իսկ շրջանառվող ատեստավորման կարգում նախատեսված է երկու նոր տարակարգ՝ պատվավոր գիտաշխատողների համար։

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների աջակցության ծրագրեր

Ասուլիսի ընթացքում անդրադարձ է եղել նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ծրագրերին, որոնցից մեկի շրջանակում ՀՀ կառավարության որոշմամբ ԼՂ-ից բռնի տեղահանված ԼՂ բուհերի շուրջ 1900 ուսանող արդեն իսկ ներգրավված է ՀՀ պետական բուհերի համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում: ՀՀ կառավարության որոշման երկրորդ նախագիծն այժմ շրջանառության մեջ է. նախատեսվում է աջակցություն ՀՀ բուհերում սովորող, ԼՂ բնակիչ հանդիսացող և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանված ընտանիքների շուրջ 860 ուսանողների համար։ Ըստ Սարգիս Հայոցյանի՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողներն իրենց կրթության շարունակականության իրավունքն իրացնելու որևէ օբյեկտիվ խոչընդոտ չունեն. նույնիսկ եթե եղել է մասնագիտությունների անհամապատասխանության հարց, ապա կազմակերպվել է հարակից մասնագիտություններով ուսումնառությունը շարունակելու հեշտացված գործընթաց: Նրա խոսքով՝ դասախոսներին և գիտաշխատողներին նույնպես հնարավորության շրջանակում օգնություն է ցուցաբերվել ՀՀ բուհերում և գիտական կազմակերպություններում աշխատանքի անցնելու հարցում։

Ակադեմիական քաղաքում կգործարկվեն կլաստերներ

Բանախոսը ներկայացրել է նաև Ակադեմիական քաղաք ծրագրի հայեցակարգը, համաձայն որի՝ մինչև 2030թ. նախատեսվում է խոշորացված բուհերի և միավորված գիտահետազոտական կազմակերպությունների համար ստեղծել նոր և ժամանակակից, լավագույն չափանիշներին համապատասխանող ֆիզիկական ենթակառուցվածքներ և միջավայր, որտեղ կլաստերների տեսքով կտեղակայվի և կգործի այդ հաստատությունների մեծ մասը: ԿԳՄՍՆ-ն հրապարակային հրավիրել է ՀՀ պետական բուհերին և գիտահետազոտական կազմակերպություններին՝ ներկայացնելու հայեցակարգային առաջարկություններ ՀՀ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի վերաբերյալ։ Հայեցակարգային առաջարկներն ընդունվելու են մինչև 2024 թվականի փետրվարի 15-ը: Մինչև 2030թ. Ակադեմիական քաղաքում նախատեսվում է գործարկել կլաստերներից չորսը՝ կրթական, արվեստների, տեխնոլոգիական, սպայական ուղղություններով. հաջորդիվ Ակադեմիական քաղաքում կներառվեն նաև դասական և բժշկական կլաստերները։ Սարգիս Հայոցյանի խոսքով՝ կլաստերների ձևավորման հարցը դեռևս բաց է քննարկման համար և վերջնականապես կամրագրվի միայն գիտական համայնքի հետ կոնսենսուսի ձեռքբերման արդյունքում։

Նոր ենթակառուցվածքների ստեղծում

Բացի ֆիզիկական ենթակառուցվածքների ստեղծումից՝ նախատեսվում է նաև իրականացնել պրոֆեսորադասախոսական կազմի և գիտաշխատողների կարողությունների զարգացման ծրագրեր, ինչպես նաև միջազգային համագործակցային կապեր հաստատել յուրաքանչյուր ոլորտում աշխարհի առաջատար բուհերի հետ՝ բարձրագույն կրթության ոլորտում լավագույն փորձի փոխանակման և Ակադեմիական քաղաքի հայեցակարգի իրագործմանն աջակցելու նպատակով: Այս համատեքստում Կոմիտեն այս տարի ստորագրել է փոխըմբռնման հուշագիր Լոնդոնի արվեստների համալսարանի հետ, որը երկրորդ ուժեղագույն բուհն է իր ոլորտում, և այժմ նախնական համաձայնություն է ձեռք բերվել աշխարհի լավագույն 50 տեխնիկական բուհերից մեկը հանդիսացող Մյունխենի տեխնիկական համալսարանի հետ։

Լրագրողների այն հարցին, թե ինչպես է տնօրինվելու Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի և կազմակերպությունների գույքը, Սարգիս Հայոցյանը պատասխանել է, որ գույքը փոխանցվելու է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին՝ առավել արդյունավետ օգտագործման և օգտագործումից ստացված շահույթը՝ ի նպաստ Ակադեմիական քաղաքի կարիքներին ուղղելու համար՝ միաժամանակ ընդգծելով, որ հաճախ շահարկվող այն դրույթը, որ այդ շենքերը վերածվելու են հյուրանոցների կամ ժամանցի այլ վայրերի, իրականությանը չի համապատասխանում։ Սահմանվելու է այդ շենքերն ու շինություններն օգտագործելու առավել նպատակահարմար ձև, օրինակ՝ մտավոր գործունեության որևէ տեսակի իրականացման համար գրասենյակային տարածք, ստարտափերի ինկուբատորների տեղակայման վայր, գիտաժողովների կազմակերպման վայր և այլն։

Ինչ վերաբերում է պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների՝ Ակադեմիական քաղաքում կացարանով ապահովվելու և մարզաբնակ ուսանողների երթևեկությունը կազմակերպելու հարցերին, Սարգիս Հայոցյանը նշել է՝ հայեցակարգի առանցքային կետերից է նաև Ակադեմիական քաղաքում կամպուսային միջավայրի ապահովումը, որը թույլ կտա ուսանողներին կենցաղի կազմակերպման հարցերի փոխարեն կենտրոնանալ կրթական և ստեղծարար գործունեության վրա։ Նախագծի վրա աշխատող ճարտարապետների թիմը մեծ ուշադրություն է դարձնում նաև կառուցվող քաղաքի տրանսպորտային ցանցի ներդաշնակեցմանը՝ ապահովելով կապը թե՛ Երևան քաղաքի, թե՛ մարզերի, թե՛ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու հետ, ինչպես նաև տվյալ տարածքում ներկայում գործող բեռնատար երկաթգծի վերագործարկմանը՝ որպես մարդատարի։

Սարգիս Հայոցյանի խոսքով՝ Ակադեմիական քաղաքի և գիտության ոլորտի բարեփոխումներին վերաբերող այս և մի շարք այլ հարցեր ենթակա են ամրագրման ներկայում շրջանառվող «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքով։

Դիտումների քանակ76
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ 19:0708 Հլս, 2026
  • Լուրեր 19:00 | ՀՀ-ի հետ ոազմավարական փաստաթուղթ, էներգետիկա և TRIPP․ ԻԻՀ դեսպանի հայտարարությունները 19:0008 Հլս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքեր 18:5808 Հլս, 2026
  • ԿԳՄՍՆ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր 18:4708 Հլս, 2026
  • 2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվան են. նախագահը՝ վարչապետին 18:3908 Հլս, 2026
  • Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում 18:3608 Հլս, 2026
  • Հերման Հեսսեի «Հուլունքախաղ»-ը կարդացի ավարտեցի. Նիկոլ Փաշինյան 18:2808 Հլս, 2026
  • Սպորտի ոլորտում Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը Կառավարության առաջնահերթություններից է. ԿԳՄՍ նախարար 18:2508 Հլս, 2026
  • Հրադադարն այլևս չի գործում. Թրամփ 18:1908 Հլս, 2026
  • Հուլիսի 9-ից թափոնների կառավարման ոլորտի երկու վարչական գործընթաց իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով. ՇՄՆ 18:1108 Հլս, 2026
  • ՏԿԵՆ-ում հրաժեշտ են տվել Քրիստոֆ Ֆրերիին. ներկայացվել են նրա ղեկավարած տարածաշրջանային ծրագրի ձեռքբերումները 18:0308 Հլս, 2026
  • Կրեմլը պատրաստ է հակազդել այն երկրներին, որոնք կհամաձայնեն միջուկային զենք տեղակայել 17:5208 Հլս, 2026
  • Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին 17:4508 Հլս, 2026
  • ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար 17:3608 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները մշտական վերահսկողության տակ են. Երևանի քաղաքապետարան 17:3408 Հլս, 2026
  • Պենտագոնի ղեկավարը չեղյալ է հայտարարել Իսրայել այցը՝ Իրանի հետ լարվածության սրման ֆոնին 17:2808 Հլս, 2026
  • Yerevan Art EXPO 2026-ը՝ Ժամանակակից արվեստի թանգարանում 17:1908 Հլս, 2026
  • Դանիայի վարչապետը հիասթափված է Գրենլանդիայի հարցում Թրամփի դիրքորոշման չփոխվելուց 17:1008 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | «Ուժեղ սուտ». Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանի հնչեցրած որոշ մտքերի 17:0008 Հլս, 2026
  • Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք 16:5808 Հլս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակից 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել գրանցումները 16:5108 Հլս, 2026
  • «Փրիթի Ուեյ» ընկերությունը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 331 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 16:4608 Հլս, 2026
  • Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորությունները 16:4208 Հլս, 2026
  • Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ 16:3608 Հլս, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց Ձորի մարզերում 16:2608 Հլս, 2026
  • ՄԻՊ-ի անկախությունը պետք է երաշխավորված լինի․ Անահիտ Մանասյանը հանդիպել է Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ 16:1308 Հլս, 2026
  • Մարիա Կարապետյանը ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ 16:0508 Հլս, 2026
  • Արմավիրում փորձարկվել է հացահատիկի 7 սորտ. հնարավոր կլինի մշակել բնակլիմայական տարբեր գոտիներում 15:5608 Հլս, 2026
  • Եվրոպական միությունը ամրապնդում է Հայաստանի հումանիտար ականազերծման կարողությունները 15:5408 Հլս, 2026
  • ԿԸՀ-ն Դատախազությանն է վերադարձրել Գագիկ Ծառուկյանի և «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք թեկնածուների վերաբերյալ միջնորդությունները 15:5408 Հլս, 2026
  • Սոնա Ղազարյանը հանդիպել է Լիբերալ արդիականության կենտրոնի ներկայացուցիչների հետ 15:4708 Հլս, 2026
  • Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում 15:3808 Հլս, 2026
  • Արմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինի վաճառքը կասեցվել է 15:2708 Հլս, 2026
  • Հուլիսի 10-ից մեկնարկում է քոլեջների ընդունելության հայտագրումը 15:1708 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել. ՔԿ 15:0608 Հլս, 2026
  • Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե 15:0508 Հլս, 2026
  • Իրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո 15:0308 Հլս, 2026
  • Լուրեր 15:00 | «Մուլտի գրուպից» մինչև «Արա և Այծեմնիկ»․ գույքերի վերադարձի պահանջ | 08.07.2026 15:0008 Հլս, 2026
  • Ամերիկյան և իրանական ուժերը փոխադարձ հարվածներ են հասցրել 14:5208 Հլս, 2026
  • Հուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերքը. դեսպան 14:4208 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն վերականգնել է Իրանի դեմ նավթային պատժամիջոցները 14:3108 Հլս, 2026
  • Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ 14:2008 Հլս, 2026
  • Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան 14:0608 Հլս, 2026
  • ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ՝ Գագիկ Ծառուկյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով 13:5708 Հլս, 2026
  • «Վարչաֆեստ»-ն օգոստոսի 22-ին՝ Սևանա լճի ափին. Նիկոլ Փաշինյան 13:4508 Հլս, 2026
  • Մեծ սիրով կողջունենք ՀՀ մեծարգո վարչապետի այցն Իրան, որտեղ կկարողանան ստորագրել ռազմավարական գործընկերության փաստաթուղթը. դեսպան 13:3808 Հլս, 2026
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նոր նախազգուշացում է հղել նախագահ Պուտինին 13:2508 Հլս, 2026
  • Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կնվազի, ապա կբարձրանա 6-8 աստիճանով 13:1208 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | ԵՄ-ից ստացած ականազերծման մեքենաները կօգտագործվեն նաև սահմանազատման գործընթացում 13:0008 Հլս, 2026
  • Դատախազությունը Դիլիջանում գտնվող՝ շուրջ 190 միլիոն դրամ արժեքով անշարժ գույքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան 12:5708 Հլս, 2026
  • Մարդկության համար ամենամեծ վտանգը արմատական իսլամական ռեժիմի և միջուկային զենքի միությունն է. Նեթանյահու 12:3408 Հլս, 2026
  • Հայաստանը ԵՄ-ից նվեր է ստացել մոտ 20 տոննա կշռող հեռակառավարվող ականազերծման մեքենա 12:2008 Հլս, 2026
  • Թրամփը հավանություն է տվել Իրանին հարվածելու ծրագրին. Axios 11:5208 Հլս, 2026
  • Հրդեհ ռեստորանային համալիրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը 11:4508 Հլս, 2026
  • Դատարանի դահլիճում 18 անձի կողմից կատարված խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 11:3708 Հլս, 2026
  • Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար 11:3008 Հլս, 2026
  • Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է 11:2108 Հլս, 2026
  • Դատախազությունը պահանջում է Սևանի ափամերձ տարածքում՝ «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնակելի տներն ու շենք-շինությունները վերադարձնել ՀՀ-ին 11:1108 Հլս, 2026
  • Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք 11:0308 Հլս, 2026
  • Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է բուհի զարգացման ռազմավարական ծրագիրը 11:0108 Հլս, 2026
  • «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 10:5208 Հլս, 2026
  • ՀՀ վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-30-ը կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը 10:4308 Հլս, 2026
  • ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման առաջին 6-8 ամիսներին գրեթե 400 մլն դոլարի ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է շուրջ 50 մլն դոլարին համարժեք վարկ. Պետրոսյան 10:1908 Հլս, 2026
  • Լուրեր 10:00 | 2026 թվականի առաջին կիսամյակը պետական բյուջեի համար ռեկորդային է եղել | 08.07.2026 10:0008 Հլս, 2026
  • Հանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 09:5008 Հլս, 2026
  • Քաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով․ մեթոդը ՀՀ-ում կիրառվում է առաջին անգամ 09:4608 Հլս, 2026
  • Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու հողատարածքը. Կոտայքի մարզի դատախազության հայցը բավարարվել է 09:4108 Հլս, 2026
  • Հուլիսի 8-ին և 9-ին գազամատակարարման դադարեցումներ կլինեն Երևանում, Գյումրիում, Կոտայքի մի շարք բնակավայրերում 09:3008 Հլս, 2026
  • Ժամը 15:15-ին աշխարհի բնակչության մոտ 99%-ը միաժամանակ գտնվելու է արևի լույսի ներքո․ եզակի աստղագիտական երևույթ է․ Ազիզյան 09:1308 Հլս, 2026
  • ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել․ թիրախում եղել են ռազմական օբյեկտները 09:0308 Հլս, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:4508 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1808 Հլս, 2026
  • Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն 08:0108 Հլս, 2026
  • Սևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանց 01:0308 Հլս, 2026
  • Բացօթյա համերգաշարերի մեկնարկ՝ ԿԵԱԿ-ում 00:2908 Հլս, 2026
  • Ամռանն ավելանում է որոշ վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը․ ինչպես կանխարգելել վարակները 00:1008 Հլս, 2026
  • Հարավային Կովկասում իրավիճակը Թրամփի և Էրդողանի օրակարգում է. Յըլմազ 23:4807 Հլս, 2026
  • Դիլիջանում գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է 23:2607 Հլս, 2026
  • Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ է քննարկվել 23:1207 Հլս, 2026
  • ԿԱՀԿ-ն կուսումնասիրի ՀՀ լաբորատոր կարողություններն ու անասնաբուժական ծառայութունները 23:0007 Հլս, 2026
  • Ըմբշամարտիկ Սամվել Տերտերյանը՝ մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն 22:4707 Հլս, 2026
  • Կգնան ԱԺ և քայլերը կանեն հերթով. Սամվել Կարապետյանը՝ գաղտնի պլանի մասին 22:4207 Հլս, 2026
  • ՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ամբողջական որոշումը 22:2907 Հլս, 2026
  • Հարցազրույց Արեգ Քոչինյանի հետ 22:0007 Հլս, 2026
  • Շրջակա միջավայրի նախարարությունում քննարկվել են Ռաուլ Վալենբերգի ինստիտուտի հետ համագործակցության նոր ուղղությունները 21:5107 Հլս, 2026
  • ԱՍՀ նախարարությունում քննարկվել է անկախ կյանքի կենտրոնների գործունեության կարգի նախագիծը 21:3407 Հլս, 2026
  • Հայաստանի ազգային արխիվի տնօրենն ու ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը քննարկել են արխիվային համագործակցության հնարավորությունները 21:0507 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Գագիկ Ծառուկյանի կալանավորումն ու Սամվել Կարապետյանի գաղտնի պլանը. օրը՝ ամփոփ 21:0007 Հլս, 2026
  • 1 տրլն 556 մլրդ դրամ հարկ և տուրք՝ 1-ին կիսամյակում 20:5907 Հլս, 2026
  • Մեր նկարիչները Շանհայում 20:5607 Հլս, 2026
  • Երևանում և Գյումրիում ներդրումներն ավելի հասցեական դարձնելու անհրաժեշտություն ունենք. վարչապետ 20:5207 Հլս, 2026
  • Թուրքիան մեզ համար հիանալի դաշնակից է եղել. Թրամփ 20:4707 Հլս, 2026
  • Յուլիս 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4207 Հլս, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները մեծ մասամբ լուծված են. մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Յըլմազ 20:3707 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.07.2026 20:3207 Հլս, 2026
  • ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Բաքվում է 20:2607 Հլս, 2026
  • Ռուսական բանկային համակարգը կարող է բախվել «պայթյունավտանգ» ճգնաժամի. Reuters 20:2107 Հլս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Յուլիս 7. 2026 20:1307 Հլս, 2026
  • Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ է կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է 20:0507 Հլս, 2026
  • «58 տարեկան տղա եմ, չեմ տեսել մի անգամ ասֆալտ անեն». նորոգվում է Ուջանի ճանապարհը 20:0107 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015