Լեհաստանի սեյմը երկրի նոր վարչապետի պաշտոնում է ընտրել Դոնալդ Տուսկին: Նա ստացել է 248 ձայն, նրա թեկնածությանը դեմ է արտահայտվել 201 պատգամավոր։
Տուսկը «Քաղաքացիական կոալիցիա» ընդդիմադիր դաշինքի ղեկավարն է։ Նա Լեհաստանի վարչապետ է եղել 2007-2014 թվականներին, իսկ 2014-2019 թվականներին եղել է Եվրոպական խորհրդի նախագահ:
Ակնկալվում է, որ այսօր Տուսկը պետք է ձևավորի կառավարության կազմը և ներկայացնի կառավարության ծրագիրը: Սպասվում է, որ Տուսկի օրոք Լեհաստանը կսկսի վերականգնել հարաբերությունները Բրյուսելի հետ, որոնք լարված են ԵՄ և ազգային օրենսդրության գերակայության շուրջ քննարկումների պատճառով: