Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` նոյեմբերի 24-ին սպասվող ուղիղ միացմանն ընդառաջ` մամուլի քարտուղարը որոշ մանրամասներ է ներկայացրել: Նազելի Բաղդասարյանի խոսքով՝ հարցերը պետք է լինեն տեսագրված, հստակ: Հարց ուղղողը պետք է նշի անուն-ազգանունը, բնակության վայրը, ցանկության դեպքում՝ նաև զբաղմունքը: Տեսահարցերը անհրաժեշտ է ուղարկել WhatsApp հավելվածի միջոցով:
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: