• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ․ 30 տարի եղել է քրեաօլիգարխիկ իշխանություն, որի ներկայացուցիչները հիմա ԱԺ-ում են. Ղուլյան Բաց հարթակ․ 30 տարի... 20:34
Թբիլիսին հերքել է Ռուսաստանի քաղաքացիների զանգվածային ներհոսքի մասին տեղեկությունը. «Հարևաններ» Թբիլիսին հերքել է Ռուսաստանի... 20:27
Օրը՝ 60 վայրկյանում | 20.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 20.08.2026 20:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Աբովյանի նախկին քաղաքապետի կոռուպցիոն չարաշահումների բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 232 այլ դրվագներով քրեական վարույթ է նախաձեռնվել
Քաղաքականություն
14:4418 Հոկ, 2023

Աբովյանի նախկին քաղաքապետի կոռուպցիոն չարաշահումների բազմադրվագ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 232 այլ դրվագներով քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավարի կողմից, պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ, Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք հողատարածքների ապօրինի օտարման, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, շենքերի կամ շինությունների ինքնակամ կառուցումը չկասեցնելու, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ազդեցությունն օգտագործելու նպատակով ապօրինի վարձատրություն տալու, խմբի կազմում փողերի լվացման, պաշտոնեական կեղծիքներ և փաստաթղթերի կեղծիքներ կատարելու բազմաթիվ դեպքերի վերաբերյալ նախաձեռնված և մեկ վարույթում միացված քրեական վարույթի նախաքննությունը՝ 13 անձի մասով։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:

«Նախաքննության ընթացքում քննչական խմբի կողմից կատարված հսկայածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2008-2015 թթ. ընթացքում ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնն զբաղեցրած Կ.Գ.-ն իր պաշտոնավարման ընթացքում, խախտելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված պահանջները, իրականացնելով պաշտոնեական կեղծիքներ, Աբովյան համայնքում գտնվող, մասնավորեցման ոչ ենթակա մի զբոսայգի՝ 782.3 քմ հողատարածքnվ, օտարել է Կոտայքի մարզի դատախազի նախկին տեղակալի քրոջը, մեկ այլ զբոսայգի՝ 768.5 քմ մակերեսով, իր օգնական Մ.Հ.-ի և համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Ս.Խ.-ի օժանդակությամբ, օտարել է քաղաքացի Կ.Կ.-ին, իսկ համայնքի ղեկավարի օգնական Մ.Հ.-ի օժանդակությամբ մասնավորեցման ոչ ենթակա, Աբովյան քաղաքում գտնվող ջրավազանը ու դրա պահպանման-սպասարկման համար առանձնացված հողամասը (համապատասխանաբար՝ 1545.0 քմ և 1836.53 քմ տարածքով) օտարել է տվյալ ժամանակահատվածում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Մ.Մ.-ին։

Բացի այդ, պատմության և մշակույթի արժեք հանդիսացող, հետևաբար Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի ուժով մասնավորեցման ոչ ենթակա, Աբովյան քաղաքի Կոտայքի 1/80 հասցեում գտնվող, 2020 քմ մակերեսով սեփականաշնորհման ոչ ենթակա հողամասն օտարել է ինքն իրեն, ապա գույքի հանցավոր ճանապարհով ձեռք բերելու հանգամանքը և հետքերը թաքցնելու նպատակով ներգրավվելով իր հետ փոխկապակցված անձանց՝ մորը՝ Ն.Ք.-ին, հորեղբոր որդիներին՝ Օ.Գ.-ին և Ս.Գ.-ին, աներոջ հորեղբորորդուն՝ Ս.Ծ.-ին, վերջիններիս հետ նախնական համաձայնությամբ և համակատարմամբ, մասնաբաժիններով մի քանի փուլով իրականացնելով գույքի առուվաճառքի գործարքներ, կատարել է փողերի լվացում։

Կ.Գ.-ն ի պաշտոնե որևէ գործողություն չի կատարել՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը դադարեցնելու, դրանց հետևանքները վերացնելու պարտականության շրջանակներում իր ընտանիքի կողմից տնօրինվող, Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող, նախկինում ինքնակամ կառուցված 461.4 քմ մակերեսով երկհարկանի հյուրանոցը, 79.6 քմ մակերեսով պահակատունը, 168.7 գծամետր պարիսպը, ինչպես նաև 6.1 մետր տրամագծով շատրվանը քանդելու ուղղությամբ։ Ավելին՝ հիշյալ ինքնակամ կառույցներով ծանրաբեռնված 7175.83 քմ մակերեսով հողամասը ցածր գնով, երկարաժամկետ օգտագործման իրավունքով, վարձակալությամբ իր ընտանիքին պատկանող «Հին Փարվանա» ՍՊ ընկերությանը տրամադրելու և հետագայում տվյալ հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով, անհամեմատ ցածր գնով՝ հողի կադաստրային արժեքով օտարելու դիտավորությամբ, իր օգնական Մ․Հ․-ի օժանդակությամբ, «Գիս-Արտ» ՍՊ ընկերության աշխատակցի կողմից կատարված փաստաթղթերի կեղծման հիման վրա կատարել է պաշտոնեական կեղծիք և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավարին հասցեագրած գրության մեջ մտցրել է կեղծ տեղեկություններ այն մասին, որ համայնքային սեփականության նշված հողամասը ծանրաբեռնված չէ անշարժ գույքով։

Բացի այդ, Կ. Գ.-ն, տեղեկացված լինելով, որ Աբովյան համայնքում գտնվող 10,05 հա հողամասը ներառված է որպես բնակավայրերի նպատակային նշանակության՝ բնակելի կառուցապատման հողատարածք, այն կադաստրային արժեքից անհամեմատ ցածր գնով իրենը դարձնելու նպատակով, իր օգնական Մ.Հ.-ի միջոցով, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ տնօրենի և աշխատակցի կողմից հողամասը շինությամբ ծանրաբեռնված չլինելու և հողամասի նպատակային նշանակությունը «գյուղատնտեսական» լինելու վերաբերյալ հողամասի կեղծ հատակագծեր կազմելու արդյունքում, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի ստորաբաժանման ղեկավար Դ.Գ.-ին դրդել է դուրս գալ իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից և փոխել 10,05 հա հողամասի նպատակային նշանակությունը, ինչը վերջինս իրականացրել է՝ ստորաբաժանման համապատասխան պաշտոնատար անձին տալով հանձնարարություն։

Դրա հիման վրա 2014 թ. հունիսին քաղաքային համայնքի ավագանին, հաշվի առնելով քաղաքապետ Կ.Գ.-ի առաջարկը, որոշում է կայացրել՝ Աբովյան համայնքին պատկանող վերը նշված 10.05 հա հողամասն աճուրդով օտարելու մասին: Աճուրդի մեկնարկային գինը հաշվարկվել է գյուղատնտեսական նշանակության հողամասի համար սահմանված կադաստրային արժեքով՝ մեկ հեկտարի համար 45.240.000 ՀՀ դրամի փոխարեն 67.500 ՀՀ դրամով:

Կ.Գ.-ի բանավոր հանձնարարությամբ, նրա օգնական Մ.Հ.-ի օժանդակությամբ համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, տեղեկատվության և գործավարության բաժնի պետ Ա.Զ.-ի կողմից կազմել են ձևական աճուրդի անցկացման մասին կեղծ փաստաթղթեր, կազմակերպվել է նշված հողատարածքի ձևական աճուրդ, ինչի արդյունքում 2014թ. հուլիսին, ավագանու որոշմամբ և առքուվաճառքի պայմանագրով, 454.662.000 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող նշված հողամասն ընդամենը 712.400 ՀՀ դրամով օտարել է փաստացի իրեն պատկանող «Ա. ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊ ընկերությանը՝ ի դեմս տնօրեն Խ.Ա.-ի։ Այդ կերպ օրինականացվել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը։

Պարզվել է նաև, նպատակ ունենալով տիրապետելու Աբովյան քաղաքի Էդ.Պետրոսյան փողոցի 1/33 հասցեում գտնվող 5.9332 հա չափով տարածքին, որի մի մասը օտարման ոչ ենթակա ճանապարհ և մայթ են, ընդհանուր կանաչ տարածք, իսկ մնացած մասը՝ արտադրական և արդյունաբերության համար պահուստային տարածքներ, Կ.Գ.-ն իր օգնական Մ.Հ.-ին տվել է դրա իրականացման ուղղված հանձնարարություն։ Վերջինիս ուղղորդմամբ համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի 2 աշխատակիցների կողմից համապատասխան փաստաթղթերում մտցվել են բովանդակությամբ  կեղծ տեղեկություններ այն մասին, թե հիշյալ հողամասի  նպատակային նշանակությունը բնակավայրերի է, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, հողատարածքը՝ չկառուցապատված, այն դեպքում, երբ այդ հողամասում ինքնակամ կառուցված է եղել 35.38 քառակուսի մետր մակերեսով պահակատուն, 123.07 քառակուսի մետր մակերեսով և 270.75 խորանարդ մետր չափերով պարիսպ։ Դրա, ինչպես նաև համայնքի ղեկավարի համապատասխան որոշման հիման վրա 2011թ. սեպտեմբերին ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Աբովյան սպասարկման գրասենյակի աշխատակցի կողմից կատարվել է 59332.45 քառակուսի մետր մակերեսով հողատարածքի նկատմամբ Աբովյան համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում:

Կ.Գ.-ն ինքնակամ կառուցված հիշյալ պահակատունը և պարիսպն օրինականացնելու նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիքներ՝ կազմելով բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր այն մասին, թե իբր այդ շինությունները կառուցվել են «Աբովյանի քաղաքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի կողմից։ 2012 թ. ապրիլին կատարվել է այդ կառույցների նկատմամբ Աբովյան համայնքի սեփականության իրավունքի գրանցում:

Հետագայում համայնքի ղեկավարի օգնականի օժանդակությամբ «Գիս-Արտ» ՍՊԸ աշխատակցի կողմից կազմված հիշյալ տարածքը շինությամբ ծանրաբեռնված չլինելու և հողամասի նպատակային նշանակությունը «գյուղատնտեսական» լինելու վերաբերյալ կազմված ակնհայտ կեղծ փաստաթղթի՝ հողամասի հատակագծի հիման վրա Աբովյանի քաղաքապետ Կ.Գ.-ն 2014 թվականի հունիսին դիմել է ՀՀ կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի մարզային ստորաբաժանման ղեկավարին առ այն, որ  Էդ.Պետրոսյան փողոցի 1/33 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը սխալմամբ է նշվել բնակավայրերի նշանակության, այն հանդիսանում է գյուղատնտեսական նշանակության հողատարածք: Նրա գրության հիման վրա հողատարածքի գործառնական նշանակությունը նշվել է «գյուղատնտեսական», ինչից հետո՝ 2014թ. հունիսի 24-ին, Աբովյան քաղաքային համայնքի ավագանին, հաշվի առնելով քաղաքապետ Կ.Գ.-ի առաջարկը, որոշում է կայացրել՝ Աբովյան համայնքին պատկանող վերը նշված 5.9 հա հողամասն աճուրդով օտարելու մասին: Աճուրդի մեկնարկային գինը հաշվարկվել է գյուղատնտեսական նշանակության հողամասի համար սահմանված կադաստրային արժեքով՝ մեկ հեկտարի համար 29.400.000 ՀՀ դրամի փոխարեն 67.500 ՀՀ դրամով: Կ.Գ.-ի օգնական Մ.Հ.-ի դրդմամբ համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, տեղեկատվության և գործավարության բաժնի պետ Ա.Զ.-ի կողմից կազմված՝ աճուրդին վերաբերող կեղծ փաստաթղթերի հիման վրա կազմակերպվել է ձևական աճուրդ, որի արդյունքում Կ.Գ.-ն 2014թ. հոկտեմբերին առքուվաճառքի պայմանագրով 84.253.050 ՀՀ դրամ կադաստրային արժեք ունեցող նշված հողամասը 400.500 ՀՀ դրամով օտարել է իր ընկեր Մ.Մ.-ին, սակայն հողատարածքը փաստացի տնօրինվել է Կ.Գ.-ի կողմից:

Քննությամբ պարզվել է նաև, որ Մ.Հ.-ն, 2019 թ. հունվարից զբաղեցնելով Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի գործարքների համակարգողի պաշտոնը, օգտագործելով այդ ժամանակ Աբովյանի քաղաքապետի պաշտոնն զբաղեցնող Վ.Գ.-ի նկատմամբ ունեցած իրական ազդեցությունը,  2019 թ. փետրվարի 28-ին անձամբ անհատ ձեռներեց Կ.Ս.-ից ստացել է խոշոր չափերով՝ 719.355 ՀՀ դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար գումար ապօրինի վարձատրություն՝ Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի 32/281 հասցեում որպես սգո սրահ շահագործվող, ինքնակամ կառուցված շինությունը վարձակալությամբ վերջինիս տրամադրումն ապահովելու նպատակով, ինչի արդյունքում 2019 թ. մայիսի 8-ին Աբովյան համայնքի ավագանին որոշմամբ հավանություն է տվել համայնքի և Կ.Ս.-ի միջև հիշյալ հողատարածքի վարձակալության պայմանագրի կնքմանը:

Վերոնշյալ հանցավոր արարքների արդյունքում համայնքին պատճառվել է ընդհանուր 537մլն. 802 հազար 150 դրամի գույքային վնաս, որից 474 մլն 949 հազար 600 դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է:

Ձեռք բերված փաստերի հիման վրա Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կ.Գ.-ի նկատմամբ վերջնական հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)՝ 1 դրվագ, 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)՝ 6 դրվագ, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ)՝ 1 դրվագ, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում)՝ 2 դրվագ և 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) 2 դրվագ: Ինչպես նաև վարույթի շրջանակներում քրեական հետապնդումներ են հարուցվել Կ.Գ.-ի օգնական Մ.Հ.-ի, Աբովյանի համայնքապետարանի համապատասխան պաշտոնատար անձ հանդիսացող Ա.Զ.-ի և Ս.Խ.-ի, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կոտայքի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Դ.Գ.-ի, նույն ստորաբաժանման պաշտոնատար անձ Ա.Ղ.-ի, «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ տնօրեն Վ.Ղ.-ի և աշխատակից Ռ.Մ.-ի, Կ.Գ.-ի հետ փոխկապակցված անձինք հանդիսացող Ս.Գ.-ի և Ս.Ծ.-ի, ընկերը հանդիսացող Մ.Մ.-ի,  «Գիս-Արտ» ՍՊԸ աշխատակից Վ.Վ.-ի, անհատ ձեռներեց Կ.Ս.-ի, «Ա. ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊ ընկերության տնօրեն Խ.Ա.-ի նկատմամբ (ընդհանուր՝ 14 անձ)։ Մեղադրյալներից երկուսի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, մյուսներին ներկայացվել է մեղադրանք։  Մի քանի այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել՝ հանցավոր արարքի վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով։

Համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ։

Քրեական վարույթը՝ 13 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու նպատակով։

Վարույթի նախաքննության ընթացքում հայտնաբերվել են նաև նույնաբնույթ ենթադրյալ հանցագործությունների կատարման դեպքերի 232 այլ դրվագներ, որոնց առթիվ վարույթն իրականացնող մարմնի կողմից նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ քննչական ենթակայության հարցը լուծելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտումների քանակ528
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Կապահովվի կեղծված արտադրանքի առավել արագ հայտնաբերումը 00:3821 Օգս, 2026
  • Աննա Բաղդասարյանի ծաղկային մտորումները 00:1221 Օգս, 2026
  • Կվերանայվեն գիտական աստիճան շնորհելու չափանիշները և ընթացակարգը 23:5420 Օգս, 2026
  • Մեկնարկում է արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը 23:4220 Օգս, 2026
  • Օպտիկայի և ֆոտոնիկայի արդի կիրառությունները 23:1820 Օգս, 2026
  • Հռոմի պապը Վատիկանում ընդունել է Լիբանանի նախագահին 23:0020 Օգս, 2026
  • Պերուում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 22:4820 Օգս, 2026
  • Վստահություն չեն ներշնչել. ՔՊ խմբակցության քարտուղարը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուներին չընտրելու մասին 22:3420 Օգս, 2026
  • Ընդդիմությանը չընտրելը «վրեժխնդրությո՞ւն» է, որ մինչև հոկտեմբեր մնանք նիստերի դահլիճում. Թունյան 22:1720 Օգս, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները ավազակության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել 22:0620 Օգս, 2026
  • Երբ որևէ տեղ ասում են գույք խլել, ես միանգամից պատկերացնում եմ Ծառուկյանին. վարչապետ 21:5320 Օգս, 2026
  • ԶՈՒ ԳՇ պետը ստուգայցեր է իրականացրել զորամասերում և բանակային դիրքերում 21:3520 Օգս, 2026
  • Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը մարվել է 21:1820 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | ԵՄ-ից ու խաղաղությունից մինչև Ծառուկյանի գործ. վարչապետի անդրադարձը 21:0020 Օգս, 2026
  • Հակամարտության կարգավորման հարցում լավատեսության հիմքեր չկան. Պեսկով 20:5820 Օգս, 2026
  • 19 մանկավարժ մանկապարտեզում աշխատելու հնարավորություն ունի 20:5320 Օգս, 2026
  • Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը 20:4920 Օգս, 2026
  • Օգոստոս 20-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:4620 Օգս, 2026
  • Ֆիդանը Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարների հետ քննարկել է իրավիճակը Սիրիայում և Հորմուզի նեղուցում 20:4120 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.08.2026 20:3420 Օգս, 2026
  • Կախակնի կրթահամալիր տանող ճանապարհը հիմնանորոգվում է 20:2820 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 20. 2026 20:2120 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ․ սեպտեմբերին ընդառաջ 20:1420 Օգս, 2026
  • Չինաստանը Հարավային Կորեային չեզոքության և ԿԺԴՀ-ի հետ երկխոսության կոչ է արել․ Reuters 20:0720 Օգս, 2026
  • Ամեն ինչ պետք է դրոշմավորվի, դա է վերջ տալու ստվերին. Կառավարության նիստը 19:5820 Օգս, 2026
  • Կասեցվել է Մեղրիի «Լորդ» ռեստորանի արտադրական գործունեությունը 19:4620 Օգս, 2026
  • Լատվիայի և Լիտվայի վարչապետները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմը 19:3720 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 19:3520 Օգս, 2026
  • Ոստիկանները թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերել․ առգրավվել է 2 կիլոգրամից ավելի մեթամֆետամին 19:2820 Օգս, 2026
  • Ժամանակակից ջերմատնային տնտեսությունների զարգացման համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն 19:2120 Օգս, 2026
  • Դիլիջանում հրաժեշտ են տալիս հին ու կիսաքանդ հենապատերին 19:1220 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետը 2 խոշոր քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել 19:0020 Օգս, 2026
  • Անի Ավետիսյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ 18:5920 Օգս, 2026
  • Թուրքիայի հասցեին Նեթանյահուի սպառնալիքներն արտացոլում են նրա միջազգային մեկուսացումը. Դուրան 18:5720 Օգս, 2026
  • Կապահովվի զինծառայողի կարիքները բավարարող բնակելի անշարժ գույքի ձեռքբերումը 18:4820 Օգս, 2026
  • Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին կմասնակցի մեկ ընկերություն․ ՀՌՀ 18:3720 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը ՈՒՂԻՂ 18:3020 Օգս, 2026
  • 3 անշարժ գույքերի գնման իրավունքը և շուրջ 400 միլիոն դրամ. դատախազության պահանջը Արմեն Աշոտյանից 18:2920 Օգս, 2026
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է այս տարվա հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակացույցը 18:2120 Օգս, 2026
  • Հռոմի պապը և Լիբանանի նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում իրավիճակը 18:1420 Օգս, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են գողությունը կատարած անձին. 50 հազար դոլար գնահատված գողոնը հայտնաբերվել է 18:0620 Օգս, 2026
  • Հայաստանը զգացել է Կանադայի աջակցությունն ու օժանդակությունը. ՀՀ նախագահը՝ դեսպանին 17:5820 Օգս, 2026
  • Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հաստատել է Ռուսաստանում էներգետիկ օբյեկտներին հարվածելու մասին տեղեկությունը 17:5320 Օգս, 2026
  • Զինվորների՝ հակագազերով վազելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. ՊՆ-ն և ՔԿ-ն՝ Ճամբարակի դեպքի մասին 17:4220 Օգս, 2026
  • Համոզված եմ, որ ՀՀ-ն կշարունակի առաջընթացն ու զարգացումը Ձեր ղեկավարության ներքո. Կորեայի վարչապետը՝ Փաշինյանին 17:3820 Օգս, 2026
  • Միջադեպ, նախազգուշացում և խոսափողի անջատում. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց 17:3720 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը շարունակվում է | ՈՒՂԻՂ 17:3120 Օգս, 2026
  • Քննարկվել է Երևանի խոշոր քաղաքային ծրագրերի ընթացքը 17:2120 Օգս, 2026
  • 2026 թ. նախատեսվում է առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5000 հատ էլեկտրամոբիլ 17:1620 Օգս, 2026
  • Կիրականացվի համայնքների միավորման 2 ծրագիր 17:0120 Օգս, 2026
  • Լուրեր 17:00 | Մինչև սեպտեմբերի 1-ը 3000 տոննա դեղձ և առավելագույնը 400 տոննա թուզ կմթերվի․ Պապոյան 17:0020 Օգս, 2026
  • Հույս ունեմ, որ մեր հարաբերություններն առաջիկայում նոր մակարդակի կհասցնենք. ՀՀ նախագահը՝ Հնդկաստանի դեսպանին 16:4820 Օգս, 2026
  • Ռազմական ոստիկանությունը զորամասերում լայնածավալ կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում 16:3920 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում անչափահասների կատարած հանցագործությունների 363 քրեական վարույթ է քննվել․ ՔԿ 16:3320 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3020 Օգս, 2026
  • Առաջարկվում է ՀՀ-ում Հանրային ծառայողի օր նշել հունիսի 23-ը՝ համարելով աշխատանքային օր 16:2120 Օգս, 2026
  • Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը 16:1920 Օգս, 2026
  • ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.7 տոկոսով 16:1420 Օգս, 2026
  • «Արզնի-2» ջրատարի վնասման դեպքով Ջրային կոմիտեում հարուցվել է վարչական վարույթ 16:0820 Օգս, 2026
  • «Արարատ-Արմենիան» սկսում է պայքարը Եվրոպա լիգայի հիմնական փուլում հայտնվելու համար 15:5620 Օգս, 2026
  • ՀՀ վերադարձի ավիատոմսերի վճարի փոխհատուցում ստանալու համար հայտ ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել օգոստոսի 25-ը 15:4420 Օգս, 2026
  • Գազայի հատվածից առողջական լուրջ խնդիրներ ունեցող երեխաների անհրաժեշտ բժշկական օգնությունը կկազմակերպվի ՀՀ-ում 15:3620 Օգս, 2026
  • Երևանում տեղի կունենա «Պատժից դեպի վերասոցիալականացում․ արդիականացվող քրեակատարողական համակարգ» խորագրով աշխատաժողով 15:3220 Օգս, 2026
  • Սպիտակ տան բանագնացների՝ Մոսկվա այցի հստակ ամսաթվեր դեռևս չկան. Պեսկով 15:2320 Օգս, 2026
  • Քննարկվում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Լիանա Մանուկյանի թեկնածությունը 15:1920 Օգս, 2026
  • Անօրինական հրաձգարանի գործունեություն է կասեցվել, առգրավվել՝ մեծաքանակ զենք-զինամթերք 15:1020 Օգս, 2026
  • Ճամբարակի վթարից տուժած զինծառայողներից 3-ը բժշկական միջամտության կարիք չունեն, մյուսների վիճակը կայուն է. ՊՆ 15:0420 Օգս, 2026
  • Լուրեր 15:00 | Դատաիրավական համակարգի խնդիրները հնարավոր չէ լուծել առանց նոր Սահմանադրության. Փաշինյան 15:0020 Օգս, 2026
  • Էրդողանը Անկարան ներքաշում է Սիրիայում վտանգավոր արկածախնդրության մեջ. Իսրայել Կաց 14:5920 Օգս, 2026
  • ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների անունները հայտնի են. 3 հանձնաժողով դեռ նախագահ չունի 14:4620 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանը և ՄԹ դեսպանը քննարկել են երկկողմ խորհրդարանական կապերի խորացման հեռանկարները 14:4020 Օգս, 2026
  • Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար 14:3620 Օգս, 2026
  • 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը ՈՒՂԻՂ 14:3020 Օգս, 2026
  • Իրանը կենթարկվի աննախադեպ մեկուսացման. Թրամփ 14:1620 Օգս, 2026
  • Մեր կառավարման շրջանում Ղարաբաղի համար ոչ մի բան չենք խնայել, 1 մլրդ դոլարի հավելյալ ֆինանսավորում ենք տվել. Փաշինյան 14:0120 Օգս, 2026
  • Հայկ Կոնջորյանը հանդիպել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանի հետ 13:5120 Օգս, 2026
  • Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով 13:4320 Օգս, 2026
  • Եթե ՌԴ շուկան 100 տոկոսով բացվի, միևնույն է՝ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա. Փաշինյան 13:3420 Օգս, 2026
  • Իսրայելի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է Սիրիայի հարավում իսրայելական անվտանգության գոտի 13:3220 Օգս, 2026
  • TRIPP ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն ավարտին են հասնում, ոչ մի խոչընդոտ չկա. Փաշինյան 13:2720 Օգս, 2026
  • Էդգար Պապոյանը՝ վորքաութ մարզաձևի աշխարհի չեմպիոն. նախարարն ընդունել է մարզիկին 13:2420 Օգս, 2026
  • Մեր ցանկությունն այն է, որ իրադրությունը հնարավորինս շուտ լուծվի. Փաշինյանը՝ Իրանին տնտեսական պատերազմ հայտարարելու մասին 13:1920 Օգս, 2026
  • Կոբախիձեն և Թուրքիայի դեսպանն ընդգծել են Հարավային Կովկասում խաղաղության կարևորությունը 13:1620 Օգս, 2026
  • Վարչապետը՝ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականության մասին 13:1420 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Մենք մեր պատկերացումներն ունենք. Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ԵՄ հանրաքվեի մասին | 20.08.2026 13:0020 Օգս, 2026
  • Արմեն Աշոտյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել շուրջ 385 միլիոն դրամ, 3 անշարժ գույք 12:5220 Օգս, 2026
  • Թրամփը հայտնել է, որ շփվում է Կիմ Չեն Ընի հետ 12:5120 Օգս, 2026
  • Հայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի միջազգային հեծանվաերթ. գործադիրը բյուջեից միջոցներ կհատկացնի 12:4720 Օգս, 2026
  • 2026-ի 1-ին կիսամյակին քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 1.041 քրեական վարույթ 12:4120 Օգս, 2026
  • Կապանում մի շարք սպառողների գազամատակարարումը դադարեցվել է 12:3220 Օգս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3220 Օգս, 2026
  • Կառավարությունը թզի և դեղձի վերամշակման նպատակով 1 կիլոգրամի դիմաց 125 դրամով կաջակցի մթերումներին 12:2720 Օգս, 2026
  • Քաղցկեղի բուժման երեք հիմնական ուղղությունները ներառված են առողջության համընդհանուր ապահովագրության ծածկույթում. ԱՆ 12:2320 Օգս, 2026
  • Գիշերը Ուկրաինայի ուղղղությամբ շուրջ 70 տարբեր տեսակի հրթիռներ են արձակվել 12:1820 Օգս, 2026
  • Ճամբարակի ճանապարհին զինծառայողների վրաերթի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, վարորդը ձերբակալվել է. ՔԿ 12:1220 Օգս, 2026
  • Ինչու են փոխվում երեք նախարարությունների անունները․ Փաշինյանի պարզաբանումը 12:0420 Օգս, 2026
  • Խնդիր ունենք՝ 2029-ի դրությամբ ամբողջ ՀՀ բնակչությանը ներառելու առողջության ապահովագրության համակարգում. Փաշինյան 11:5920 Օգս, 2026
  • ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները 11:5120 Օգս, 2026
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհվում է Հեսսեյան խաղաղության մրցանակ 11:4120 Օգս, 2026
  • ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ հանրապետություն. Փաշինյանը ներկայացրեց Կառավարության ծրագիրը 11:3520 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015