Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի,- Եվրոպական խորհրդարանում հայտարարել է վարչապետ Փաշինյանը, անդրադարձել նաև Ադրբեջանի կողմից ԼՂ-ում էթնիկ զտումից հետո ստեղծված իրավիճակին, Հայաստանի անվտանգային մարտահրավերներին:
Մեր երկրի ղեկավարը Ստրասբուրգում վերահաստատել է խաղաղության օրակարգին Հայաստանի հավատարմությունն ու քաղաքական կամքը, որին, վարչապետի խոսքով, պետք է աջակցեն միջազգային հանրությունն ու տարածաշրջանի մեր հարևանները:
«Հայաստանը պատրաստ է վերականգնել Մեղրիի երկաթուղին, որը խաղաղության խաչմերուկ անվանելու ժամանակն է: Հայաստանը պատրաստ է իր տարածքում ապահովել նաև բեռների, մարդկանց, խողովակաշարերի անվտանգությունը»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, նաև մտահոգություն հայտնել, որ պաշտոնական Բաքուն միջանցքային խոսույթը նենգափոխում է՝ նոր տարածքներ օկուպացնելու կամ Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար:
Մանրամասները` Լիլիթ Դանիելյանի ռեպորտաժում: